
Ճշգրտված հաշվարկի հանձնում
Ալլա.
Խնդրում եմ ասեք` էլեկտրոնային ճշգրտված հաշվարկ ինչպես ուղարկեմ: Շնորհակալություն:

ԱՁ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում
Էմի.
Խնդրում եմ պատասխանել: ԱՁ-ն հունիսին տեղեկացել է, որ չի ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու դիմում, և համարվել ենք ԱԱՀ վճարող, գործարքներ դեռ չկան: Ի՞նչ ուղղումներ պետք է տրվի հաշվետվությունների և վճարումների, տարեկան և ամսական, ի՞նչ տուգանքներ կան:

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք
Մարիաննա.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Հարցս հրատապ է և հետևյալն է.
01.02.2018-ին քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակցին հաշվարկվել և վճարվել է 136 700 դրամ, որից եկամտային հարկ՝ 31 441 դրամ, առձեռն 104 259 դրամ: Մարտին փետրվարի հաշվետվությունը ներկայացնելիս, պարզվել է, որ աշխատակիցը սոց. վճարող է և անմիջապես փոխանցվել է սոց. վճար` 6 835 դրամ: Սակայն հաշվի չի առնվել այն փաստը, որ եթե սոց. վճարող աշխատակցին առձեռն վճարվել է 104259 դրամ, ապա իր չհարկված 136 700 դրամ աշխատավարձը հաշվետվության մեջ պետք է նշել 146193 դրամ, որից եկ. հարկ` 33 624, սոց. վճար` 7 310: Նման սխալմունք է տեղի ունեցել 2 աշխատակցի վճարների հաշվարկում, ինչի հետևանքով ներկայացվել է սխալ հաշվետվություն եկ. հարկի մասով մոտ 5 500 դրամ և սոց. վճարի մասով մոտ 1 100 դրամ շեղումով: Սակայն կազմակերպությունն իր միասնական հաշվին ունի մեծ գերավճար, որի շնորհիվ 5 ամիս չվճարված գումարի մասով, կարծում եմ, տույժ չի առաջանա: Ճշգրտված հաշվետվության մասով կգա՞ արդյոք վարչական և որքա՞ն այն կլինի:
Կախավ շնորհակալ եմ:

Շահութահարկի կանխավճարի հաշվարկ


Շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ
Ernest.
Ինչպե՞ս լրացնել շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ:

Աշխատողի գրանցման հայտը չի ներկայացվել
Նանե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Ֆիզ. անձի հետ, ում հետ նաև աշխատանքային պայմանագիր ունեմ, 01.02.2017թ. կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր: Մինչ օրս՝ 31.08.2017թ., չի ներկայացվել այդ փաստի վերաբերյալ գրանցման հայտ: Այս ընթացքում ֆիզ. անձը եկամուտ չի ստացել: Եթե հիմա ուղարկեմ գրանցման հայտ՝ նշելով քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետը 01.02.2017թ., արդյո՞ք ճշգրտվելու են բոլոր հաշվետվությունները:

Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվ
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, երբ շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը ստանում է ճշգրտող հաշիվ, որը ճշգրտում է նախորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանի հաշիվ, որի համար արդեն ներկայացվել է հաշվետվություն, և շրջանառության հարկը պակասեցվել է այդ ձեռքբերման 4 % - ի չափով, արդյո՞ք պետք է ճշգրտել այդ եռամսյակի հաշվետվությունը և պակաս վճարված հարկի համար վճարել նաև տույժեր: Շնորհակալություն:

Եկամտային հարկի հաշվարկը սխալ է լրացվել
Logiko.
Բարև ձեզ, մարտ ամսվա եկամտային հարկի և սոց. վճարի իմ ուղարկած հաշվետվության մեջ սխալ եմ գտել, տարբերությունը ընդամենը 3 500 դրամ է: Հիմա ժամկետը անցել է, կասե՞ք` ինչ պետք է անեմ: Ի՞նչ տույժեր կան:

Դիմացի կազմակերպությունը դուրս է գրել ճշգրտող հաշիվ


Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն
Arsine.
Հարգելի հաշվապահներ, շտապ է:
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Հունիս ամսին դուրս է գրվել 2 հարկային հաշիվ` ընդհանուր մոտ 70 000 դրամի, որոնցում մատակարարման ամսաթիվը 20.06.2016թ-ի սխալմամբ նշվել է 20.05.2016: Մայիս ամսվա ԱԱՀ հաշվետվությունը ուղարկվել է առանց այդ երկու հաշիվների, որոնք ներառվել են հունիս ամսվա հաշվետվության մեջ:
Հարկայինից ստացվել է ծանուցում կամերալ ստուգման արդյունքների մասին, որով արձանագրվել է, որ մայիս ամսվա շրջանառությունը 70 000 դրամով պակաս է ներկայացված:
Նշեմ, որ ՀՏ-ն միայն արձանագրել է մայիս ամսվա պակաս շրջանառությունը, սակայն չի արձանագրել, որ հունիսին 70 000-ով ավել է ներկայացվել:
Ի՞նչ խորհուրդ կտաք: Արժե՞ արդյոք ներկայացնել ԱԱՀ ճշտված հաշվետվություն: Տվյալ դեպքում պետք է ներկայացվի մայիս և հունիս ամիսների ճշտում: Թե՞ ուղղակի կարելի է բացատրություն ներկայացնել, որ ամսաթվերը պատահաբար սխալ են գրվել և դրանք ներառված են հունիս ամսվա հաշվետվության մեջ:
Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ կապված
Արա Ա.
Հարգելի գործընկերներ, հարցը կապված է ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ: Կազմակերպությունը չի օգտվել ԱԱՀ հետաձգման արտոնությունից, վճարել է ԱԱՀ մաքսային մարմիններին (ներմուծումը ԵՏՄ անդամ երկրից չէ) ապրիլի 27-ին, սակայն մաքսային մարմիններին դիմում չի ներկայացրել ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ: ԱԱՀ վճարվել է և հաշվանցվել ապրիլի ԱԱՀ հաշվարկով (մայիսի 20-ին):
ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 05/06-ով: Հետո օգոստոս ամսին ներկայացվել է ապրիլ ամսվա ԱԱՀ հաշվարկի ճշգրտում՝ առանց հաշվանցման գումարի, որի հետևանքով հաշվարկվել են տույժեր մինչև հուլիսի 20-ը: Հարց՝ արդյո՞ք ճիշտ է տույժերի հաշվարկը, եթե ոչ, ապա ո՞ր ժամանակահատվածի համար են հաշվարկվելու տույժերը տվյալ դեպքում: Եվ կարելի է արդյո՞ք ինչ որ բան անել՝ տույժերից խուսափելու համար, քանի որ փաստացի հարկը վճարվել է ժամանակին, ուղղակի ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու դիմումն է ուշ ներկայացվել: Շնորհակալություն:

Ճշգրտող հաշիվների վերաբերյալ


Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով
Նարինե.
Հարգելի կոլեգաներ, եթե հանդիպել եք նման խնդրի, խնդրում եմ արձագանքել.
2014 թվականի շահութահարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով: 2015թ-ի շահութահարկի հետ համեմատելով կամերալ ստուգմամբ հայտաբերվել է մեծ գումարի չափով սխալ, որը հետևանք է հենց 6-րդ աղյուսակի սխալ լրացնելուն, սակայն 2014 թվականը ստուգված է, այսինքն հաշվարկը ճշգրտել հնարավոր չէ: Այս դեպքում ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի, արդյո՞ք բավարար է կամերալին պատասխանել նամակով, որ սխալ է լրացված 6-րդ այուսակը, և սա կլինի բավարար, թե կարո՞ղ են լինել այլ հետևանքներ:

Սոցիալական վճար երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար
Աննա.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով:
Սոցիալական վճար կատարող աշխատակիցներից մեկը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, սակայն նրա անձնական տվյալների մեջ չի նշվել երեխայի ծննդյան ամսաթիվը (05.10.2014), ինչի արդյունքում պարտադիր 3 000 դրամ սոց. վճարը չի վճարվել: Եթե հիմա ուղարկեմ նոր գրանցման հայտ և նշեմ տվյալ տեղեկատվությունը, ի՞նչ տույժ/տուգանքներ կհաշվարկվեն, և արդյո՞ք անհրաժեշտ է նախորդ ամիսների հաշվետվությունների մեջ ճշգրտում մտցնել` ուղարկելով նոր հաշվետվություններ համապատասխան բոլոր ամիսների համար:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատողի աշխատանքի ընդունման տարեթվի ուղղում
Անի.
Ընկերներ, taxservice.am-ում ինչպե՞ս կարող եմ ուղղում տալ աշխատողի աշխատանքի ընդունման տարեթիվը:

Էլեկտրոնային հաշվետվությունը հարկը հաշվարկում է ինքնաշխատ կերպով
Zara.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ունեմ նման խնդիր: Անհրաժեշտ է 2014 թ.-ի հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ուղարկել ճշգրտված հաշվետվություններ: Բանն այն է, որ հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը: Դեկտեմբերին ուղարկել եմ պարտադիրից հրաժարվելու դիմումը: Այժմ նորից փորձում եմ լրացնել այդ ամիսների հաշվետվությունները, սակայն կրկին ինքնաշխատ կերպով հաշվարկվում է կուտակայինը: Ինչպե՞ս վարվեմ:
Նախապես շնորհակալություն:

Էլեկտրոնային հաշվետվության լրացման հետ կապված
ANNA.
Բարև ձեզ: Էլ. հաշվետվությունը ճշգրտված տարբերակով ուղարկելիս ստուգման ժամանակ վերջին տողում ասում է, որ "լրացված է սխալներով, պահպանե՞լ այդ տարբերակով, թե ոչ": Նշելով պահպանելը այնուհետև ստուգում տալու ժամանակ ասում է` "լրացված տվյալներում սխալներ չկան": Արդյո՞ք դա ճշգրտված տարբերակն է գրանցում: Կխնդրեմ արագ արձագանքել: Կանխավ շնորհակալություն:

Եկամտային հարկի հաշվարկների ճշգրտումներ
Armine.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ պարզաբանել (մանրամասն նկարագրել քայլերը), թե ինչ կարգով պետք է ճշգրտում կատարեմ ձև 86 հաշվետվության մեջ: Բանն այն է, որ մեր կազմակերպության տնօրենի հրահանգով այս տարվա հունվար-մայիս ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը, սակայն մեր ընկերության 1974-ից հետո ծնված քաղաքացիները փաստացի ստացել են իրենց աշխատավարձն ամբողջությամբ: Այսինքն, նրանց համար իրականում, փաստացի կերպով ոչ պահվել, ոչ էլ փոխանցվել են կուտակայինի գումարները: Հիմա իրենք ներկայացրել են դիմումներ, սակայն որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ, թե հիմա ինչ պետք է անեմ անցած 5 ամիսների հաշվետվությունների ճշգրտման հետ կապված: Շնորհակալություն:

Ճշգրտումներ` կապված պարտադիր կուտակային վճարումների հետ
Vardan.
Բարև Ձեզ:
Սկսած հունվար ամսից ես, լինելով կազմակերպության ղեկավար, փաստացի ամբողջությամբ ստացել եմ իմ աշխատավարձը: Այսինքն, ձև 86-ում ավտոմատ կերպով կուտակայինը հաշվարկվել է, քանի որ այլ ձև չէր կարող լինել, սակայն ես փաստացի ստացել եմ իմ աշխատավարձն ամբողջությամբ:
Հարց ու պատասխան բաժնում ես կարդացի, որ պետք է այժմ ճշգրտումներ անել: Սակայն մանրամասն նկարագրված չէր, թե ինչպես: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն նկարագրել, թե ինչպես պետք է անել նշված ճշգրտումները: Շնորհակալություն:

Կուտակային վճարի հետ կապված
Marina Sahakyan.
Բարև Ձեզ, ես աշխատում եմ համատեղությամբ: Մի կազմակերպությունում աշխատում եմ որպես տնօրեն, իսկ մյուսում համատեղությամբ այլ աշխատանք եմ կատարում: Իմ ղեկավարած կազմակերպությունում ես չեմ հաշվարկում և չեմ պահում իմ կուտակայինը, իսկ մյուսում` առայժմ հաշվարկվում է (աշխատավարձն առանձնապես բարձր չէ): Արդյո՞ք հնարավոր է մի կազմակերպութունում պահել կուտակային կենսաթոշակ, իսկ մյուս կազմակերպությունում`ոչ:
Եվ մի հարց ևս. սկսած ս.թ. հունվարի մեկից ես փաստացի ոչ պահել, և ոչ էլ փոխանցել եմ կուտակայինը, այլ փաստացի ստացել եմ իմ աշխատավարձն ամբողջությամբ, սակայն հարկային ձև 86-ում ավտոմատ ցույց է տրվել, որ այն հաշվարկվել է: Խնդրում եմ պարզաբանել, թե կուտակայինի օրենքի փոփոխությունից հետո ես պե՞տք է իրականացնեմ հաշվարկների ճշգրտումներ, թե ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս և ի՞նչ կարգով ես պետք է իրականացնեմ ճշգրտումներ, և առհասարակ ի՞նչ պետք է անեմ: Միաժամանակ առաջարկում եմ վերոհիշյալ հարցերի պարզաբանումները տեղադրել ձեր կայքում, որպեսզի հասանելի լինի բոլորին: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ