Tag: ճշգրտված

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ուղղում աշխատողի՝ աշխատանքից ազատելու գրանցման հայտում

Լիա. Բարև ձեզ: Եթե խնդրեմ, ինձ կասե՞ք` ինչպես ուղղում կատարեմ աշխատողի՝ աշխատանքից ազատելու գրանցման հայտում: Ես արդեն ավարտը լրացրել ու հանձնել եմ ՊԵԿ, բայց ուզում եմ հետին ամսաթվով ուղղում անել: Գիտեմ, որ օրենքով կարելի է, բայց ծրագիրը թույլ չի տալիս, ինչ-որ բան կարո՞ղ է սխալ եմ անում: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ ուղղումներ պետք է տալ

221 emi. ՀԴՄ-ի սպասարկման հաշիվ-ապրանքագիր եմ ստացել փետրվարին, մատակարարման ամիսը նոյեմբերն է և դեկտեմբեր, որոնք չի ներառվել հաշվարկներում, տրվել է ԱԱՀ հաշվարկ առանց այդ երկու ամսվա մատուցաց ծառայության 6 000 դրամ: Մատակարար կազմակերպությունը ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչպիսի՞ ուղղումներ պետք է տամ հաշվարկների և հաշվետվության մեջ (մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով):
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից

220 GLA. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից, իսկ մինչ այդ համարվել է շրջանառության հարկով հարկվող: Կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվները մինչև փետրվարի 20-ը ինչպե՞ս են ճշտգրտվելու և ինչպե՞ս են արտացոլվելու առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նամակի ձև` հաշվետվությունը չեղյալ համարելու համար

Սիրանուշ. Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ տրամադրել հարկային ուղարկվող նամակի օրինակ, որով պետք է չեղյալ համարվի հաշվետվությունը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկը այլ ամսվա համար է ներկայացվել

Քաջիկ. Հարգելի գործընկերներ, եկամտային հարկի ամսական հաշվետվություն ներկայացնելիս (էլեկտրոնային եղանակով) փետրվար ամսվա փոխարեն նշել եմ հունվար: Այսինքն` դարձել է հունվարը ճշգրտված, իսկ փետրվարը բացակայում է: ՏՀՏ-ից ստացել եմ գրություն, վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք չվճարել տուգանք, քանի որ եկամտային հարկն ամբողջությամբ փոխանցվել է, հարկային պարտականությունները կատարվել են ժամանակին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՀ ԿԲ ներկայացվող ճշգրտված հաշվետվություն

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորության դեպքում արձագանքել և պատասխանել` արդյո՞ք հնարավոր է ՀՀ ԿԲ ներկայացնել ճշգրտված հաշվետվություն, եթե արդեն ներկայացված հաշվետվության մեջ հայտնաբերվել է վրիպակ: Եթե այո, ապա խնդրում եմ նշել նաև հաշվետվության ճշգտման կարգը կանոնակարգող օրենսդրությունը: Կանխավ շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկություն` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ

Լուիզա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել, կանխավ շնորհակալություն: Ես, համարվելով շրջանառության հարկ վճարող, 2013 հունվարից ուղարկել եմ ՀԴՄ հաշվետվություն` ամենամսյա, սակայն չեմ ուղարկել առաջին եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկ, ու հիմա չգիտեմ` ինչպես վարվել այս դեպքում. ուղարկե՞մ առաջին եռամսյակի համար շրջանառության հաշվարկ, թե՞ գրություն գրեմ, որ սխալվել եմ, և ամեն ամիս ՀԴՄ-ի հաշվետվությունով եմ ցույց տվել շրջանառությունը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ ծանուցում է ստացել

Սամվել. Բարև ձեզ, 25,05,2013-ին ես մի ծանուցում ստացա, որը պարունակում էր հետևյալը՝ Հիշեցում-ծանուցում Կամերալ ուսումնասիրության արձանագրություն դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքների 2013 թ. 1 եռամսյակի արդյունքներով հարկ վճարողների ներկայացրած` դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ, որոնք վերաբերվում են Ձեզ (Ձեր կազմակերպությանը): Անհամապատասխանությունների առաջացման պատճառ կարող են լինել Ձեր կամ այլ անձանց գործողությունները: Անհամապատասխանությունների պատճառները պարզելու համար տեղեկությունների համադրման արդյունքները ուղարկվում են համապատասխան հարկային հաշվի հետ կապ ունեցող բոլոր անձանց: Անհրաժեշտության դեպքում կարող եք կատարել ճշգրտումներ կամ ներկայացնել բացատրություններ: Աղյուսակ 6. Ձեր կողմից դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ 2013 թ. 1 եռամսյակի համար ներկայացված տեղեկանքի (տեղեկանքների) 6-րդ և 7-րդ սյունակներում նշված` տվյալ ժամանակաշրջանին վերաբերվող թվերի հանրագումարը (հանրագումարները) գերազանցում է տվյալ ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի (հաշվարկների) 11-րդ և (կամ) 16-րդ տողերում նշված թվից (թվերից): Տեղեկանքում և ԱԱՀ-ի հաշվարկում նշված են. Ու ինչ-որ դատարկ աղուսյակ: Ասեմ, որ ես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ առևտրով և ոչ մի կապ չունեմ ԱԱՀ-ի հետ: Ինչ-որ մեկը գիտի՞, թե սա ինչ ծանուցում է, և ինչ ես պետք է անեմ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է ճշգրտված հաշվարկ ներկայացնել

Vaxinak. Հարգելի հաշվապահներ, հարկայինում կամերալ ստուգումների-ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շահութահարկի հաշվարկում կան որոշակ սխալներ: Այդ սխալը կախված է նաև նախորդ տարվա 1-ին եռամսյակի ԱԱՀ հաշվարկից: Կարո՞ղ եմ ժամանակաշրջանի նշված ԱԱՀ հաշվարկում ճշգրտում տալ, թե՞ արդեն ուշ է: Իմ իմանալով` ճշգրտում չենք կարող տալ միայն ստուգումների ժամանակ կամ հետո: Էլի նշեմ, որ դա ընդամենը կամերալ ուսումնասիրություն է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սխալ եկամտային հարկի հաշվարկում

Աննա. Հարգելի հաշվապահներ, մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկի մեջ սխալ եմ հայտնաբերել, ինչի արդյունքում հարկը և հարկվող օբյեկտը պակաս եմ ցույց տվել: Եթե մի քանի օր ուշացմամբ ապրիլին փոխանցեմ չվճարված մասը, բացի օրական 0.15 տույժից ուրիշ ի՞նչ խնդիր կառաջանա հարկայինի հետ: Խնդրում եմ շտապ պատասխանել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտերի լրացման վերաբերյալ

Վահե. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Էլեկտրոնային հաշվետվության մեջ գրանցման հայտում երկու աշխատողի աշխատանքային պաշտոնները պատահմամբ սխալ եմ լրացրել: Անձնական գրասենյակի "աշխատողներ" ենթահամակարգից փորձում եմ խմբագրել, բայց համակարգը տվյալ սյունակում փոփոխություն չի ընդունում, ինչպե՞ս վարվեմ: Միաժամանակ նաև ունեմ աշխատող 01.01.2013թ. չվճարվող արձակուրդում, այդ աշխատողների գրանցման հայտերը չեմ լրացրել, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե մարտ ամսին ուղարկեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտում աշխատողի ընդունման ամսաթիվը սխալ է լրացվել

Ազատ. Ես աշխատողի գրացման հայտում աշխատողի ընդունման ամսաթիվն եմ սխալ լրացրել: Երբ ճիշտն եմ լրացնում ու նորից ուղարկում, ասվում է, որ նույն սոց. քարտի համարով արդեն ուղարկվել է, ու չեմ կարողանում սխալս ուղղել: Այս դեպքում ի՞նչ անեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվության ճշգրտում

Angelina. Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. եթե էլեկտրոնային եղանակով ուղարկված հաշվետվությունում կան սխալներ, ինչպե՞ս կարելի է այն փոխել, խնդրում եմ ինձ տալ ճիշտ ուղղություններ: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտի ճշգրտում

Հելեն. Հարգելիներս, մի հարց ունեմ: Հունվար ամսին ուղարկել եմ աշխատողների գրանցման հայտ, որտեղ մի աշխատողի պաշտոնը նշել եմ միայն թարգմանիչ, այնինչ՝ պետք է գրեի նաև տնօրեն: Եթե փետրվարի հաշվետվության ժամանակ նաև ուղարկեմ արդեն ուղղված գրանցման հայտը, որևէ խնդիր կառաջանա՞:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Սասուն. Բարև ձեզ: Ուղարկել եմ սխալ էլեկտրոնային հաշվետվություն, ինչպե՞ս կարող եմ ճշգրտվածը ուղարկել, եթե հնարավոր է` արագ կպատասխանե՞ք: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճ. վարչություն սխալ հաշվետվություն է ներկայացվել

Լուսինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` եթե վիճ. վարչություն սխալ հաշվետվություն է ներկայացվել, ի՞նչ պետք է անել: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից

Լուիզա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, պայմանագիրը կնքված է նոտարով, վարձավճարի չափը եռամսյակային հաշվետվության 23-րդ տողում գրելու՞ եմ: Եթե նախորդ երկու եռամսյակային հաշվետվության մեջ չեմ ներառել, պե՞տք է ճշգրտված հաշվետվություն ներկայացնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցապ տարվող փաստաթղթերում սխալ հայտնաբերելու դեպքում

Աստղիկ. Բարև Ձեզ, ունեմ այսպիսի հարց. Սոցապ տարվող փաստաթղթերում սխալ հայտնաբերելու դեպքում 15 օրվա ընթացքում կարող ենք տանել ճշգրտում առանց վարչական տուգանքների: Ինձ հետաքրքրում է` 15 օրը հաշվարկվում է փաստաթղթի ներկայացմա՞ն օրվանից, թե՞ ներկայացված փաստաթղթում սխալ հայտնաբերելու օրվանից: Շնորհակալություն: