Tag: ՀԿ

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ-ն չի հանձնել հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությունը

Արմինե․ Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ն ծանուցագիր է ստացել, որ չի հանձնել հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։ Արդյո՞ք պետք է հանձնել նշված հաշվետվությունը, եթե հանրային միջոցներից ստացված գումարները չեն գերազանցել 5 միլիոն դրամը։ Եվ այդ դեպքում ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնել՝ "246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության", թե "251. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության"։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն կրթության ծրագիր է շահել

Գայանե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՀԿ-ն կրթության ծրագիր է շահել, 100 000 դրամ փորձագետի գումարն է: Այդ գումարից ես պե՞տք է հարկեր պահեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի փոփոխման հետ կապված

Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է ոչ լրիվ աշխատաժամանակով, հիմա պետք է աշխատանքը դարձնել լրիվ աշխատաժամանակով աշխատանք, արդյո՞ք պետք է կրկին ուղարկել գրանցման հայտ։ Եվ ՀԿ-ի դեպքում պայմանագրին կից արձանագրությու՞ն, թե՞ հրաման, և համաձայնագիր պե՞տք է կազմվի։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպությունների հաշվետվություններ

Գևորգ․ Բարև ձեզ։ Հարգելի կոլեգաներ և հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները ո՞ր կայքով են հանձնում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր

Սոնա․ Բարև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել լուծելու հետևյալ խնդիրը: Կանխավ՝ շնորհակալ եմ: "Ա" ՀԿ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: 2019թ.-ի շրջանառությունը կազմել է 62 մլն դրամ: Կազմակերպությունը 2020թ. ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է հետևյալ գործարքները՝ Եկամուտներ՝ հ/հ Գործարք գումար/հազ. դրամ/ 1.Անհատույց ստացված արտ. սարքավորում 15 000 2.Ծառայությունների մատուցումից եկամուտ 48 000 3.Ապրանքների իրացումից եկամուտ 58 000 4.Վարձակալությունից եկամուտ 18 000 Ծախսեր՝ հ/հ Գործարք գումար /հազ. դրամ/
  1. Հիմնական միջոցների մաշվածություն 12 000 2.Ծառայությունների մատուցման հետ կապված ծախսեր 32 000 3.Ապրանքների ինքնարժեք 62 000 4.Աշխատավարձ 6 600
Լրացուցիչ ինֆորմացիա՝ 1.Սարքավորումը ստացել 01.04.2020թ.-ին: 2.Արտադրական սարքավորումը շահագործման է հանձնվել 01.05.2020թ., սակայն տեղակայման և գործարկման նշանակալի աշխատանքներ չի պահանջվել։ 3.Եկամուտները հաշվեգրվել են վերը նշված հաջորդականությամբ: 4.Բոլոր ծախսերի մասով եղել են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: Որոշել 2020թ. -ի հարկվող շահույթը և շահութահարկի գումարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու

Բարև Ձեզ: ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու, որը ՀԿ-ում որպես աշխատող գրանցված չէ, հաշվետվությունները, հաշիվները ստորագրելու համար։ Եվ եթե կարող է` ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել

Բարև Ձեզ։ ՀԿ անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, գումարները վճարում են ընթացքում, բայց կան մասնակիցներ, որ 10 000-ի փոխարեն միջնորդավճար է պահում և փոխանցվում է 9 800 դր․, հաշվարկային փաստաթուղթը կարո՞ղ եմ դուրս գրել քաղվածքում երևացող 9 800 դրամով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ հաշվառման կազմակերպում

Բարև Ձեզ։ 1․ Եթե ցանկանում եմ մասնակցել դրամաշնորհային ծրագրի, որտե՞ղ դիմեմ 2․ Դրամարկղի գիրք պարտադի՞ր է, թե՞ ոչ 3․ Եթե անում եմ վճարովի սեմինարներ և գումար վաստակում, ո՞նց եմ ցույց տալու, ո՞նց հաշվառեմ 4․ Կարող եմ վճարովի երեխաների խմբակ ունենալ, հաշվառումը էլի հաշի՞վ եմ գրում և քանի՞ տոկոս եմ հարկվում 5․ Աշխատողին 1 ժամը 600 դրամ լա՞վ է, չէ՞ Շատ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ն վարձակալության է հանձնում տարածք

Վարդիթեր. Հանդիսանում եմ Հասարակական Կազմակերպություն, որտեղ չկա գրանցված աշխատող: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով ես վարձակալության կկարողանամ հանձնել ֆիզիկական անձին տարածք։ Ոչ ռեզիդենտ հարկատու եմ։ Հարկայինի հետ ինչ պարտավորություններ կունենամ, և ի՞նչ տեսակ պայմանագիր պետք է կապվի վարձակալի հետ՝ նոտարով թե՞ կադաստրով հաստատված, ի՞նչ % մուծումներ է անհրաժեշտ ՊԵԿ-ին և ի՞նչ հաշվետվություն է անհրաժեշտ տալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձը նվազագույնից ցածր է

Լիլիթ․ Բարև ձեզ: ՀՈԱԿ-ի աշխատակիցը աշխատում է կես դրույքով, սահմանված է 46 310 դրամ հաշվարկային աշխատավարձ, պահումները հանելուց հետո ստացվում է 33 500 դրամ։ Արդյո՞ք ճիշտ է, որ նվազագույնից ցածր է ստացվում։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կազմակերպել հաշվառումը

Անժելա․ Հարգելի հաշվապահներ, ես բացել եմ ՀԿ և ունեմ հետևյալ հարցը․ Ունեմ երկու գրանցված աշխատող, պետք է տամ եկամտային հարկի հաշվետվություն։ Ես անցկացնում եմ վճարովի սեմինարներ, որի արյունքում եմ վճարելու աշխատողներիս, կասե՞ք՝ այս դեպքում ո՞նց անեմ հաշվառումս և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ, նշեմ, որ աշխատում եմ հիվանդ երեխաների հետ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ՀԿ-ն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն

Մառա. Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, թվով 1 գործարք, արդյո՞ք այդ գործարքի մասով առաջանում է ԱԱՀ պարտավորություն, քանի որ ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել։ ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, արդյո՞ք պետք է յուրաքանչյուր ֆիզ. անձի համար հաշիվ դուրս գրել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ն նորոգել է համայնքային սեփականություն հանդիսացող շինություն

Ռուզաննա Խանզադյան. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, եթե կարող եք, պատասխանեք: Համայնքում կա հասարակական կազմակերպություն, նախորդ տարի նրանք իրենց միջոցներով նորոգել են համայնքային սեփականություն հանդիսացող շինություն: Հիմա նրանք ցանկանում են նվիրատվության պայմանագրով կատարած աշխատանքների ակտը հանձնեն համայնքին, բայց ցույց տան, որ նախորդ տարի են հանձնել: Այդպես հնարավո՞ր է: Խնդրում եմ, պատասխանեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ արձակուրդային օրեր են հասնում աշխատակիցներին

Գայանե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ կօգնե՞ք հետևյալ հարցում. Հասարակական կազմակերպության սոց․ աշխատողին, հոգեբանին, արտթերապևտին և մասնագիտական ուսուցման խմբավարին քանի՞ արձակուրդային օրեր են հասնում: ՀԿ-ն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցության ցերեկային կենտրոն է։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

Գայանե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել: Ունենք 5 աշխատող մանկավարժ և սոց. աշխատող: Դեկտեմբեր ամսին աշխատավարձից բացի պետք է նաև վճարեմ վերջնահաշվարկ, չէ՞: Նախապես եմ հարցնում, որպեսզի բյուջեն ճիշտ կազմեմ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար

Կարինե. Բարև ձեզ: Ըստ ՀԿ-ի կանոնադրության կազմակերպության նախագահը պետք է հաստատի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը: Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար, թե՞ այլ փաստաթուղթ պետք է կազմվի:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպությունը դրամաշնորհային ծրագիր է շահել

Գայանե. Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը Գերմանիայից դրամաշնորհային ծրագիր է շահել՝ մոտ 1.5 միլիոնի, արդյո՞ք այն պետք է հարկվի: Եվ 2-րդ հարցս. գնումները մրցույթո՞վ է պետք իրականացնել, թե՞ առանց մրցույթի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ խորհրդի անդամը արդյո՞ք համարվում է կազմակերպության անդամ

Կարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ՀԿ-ի խորհրդի անդամները համարվու՞մ են կազմակերպության անդամ կամ կարո՞ղ է խորհրդի անդամը միաժամանակ դիմել և դառնալ կազմակերպության անդամ: