
Արդյո՞ք կարելի է աշխատանքային պայմանագիր կնքել ՀԿ խորհրդի անդամի հետ
Կարինե.
Բարև ձեզ: Հասարակական կազմակերպության խորհրդի անդամի հետ կարո՞ղ ենք աշխատանքային պայմանագիր կնքել ծրագրերից որևէ մեկում: Շնորհակալություն:

Հայտարարություն ներկայացնելու վերաբերյալ
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. ապրիլ ամսվա 189 ձևն եմ ուղարկում, վերևում գրում է՝ միկրոձեռնարկատիրության հայտարարություն չեմ ներկայացրել, հասարակական կազմակերպություն է, ինչի ՀԿ-նե՞րն էլ պետք է ներկայացնեին:

Ավելացվել են փաստաթղթեր

|
![]() |
|
![]() |
|
![]() |

Հասարակական կազմակերպությունը ցանկանում է հումանիտար օգնություն տրամադրել
Գևորգ.
Հասարակական կազմակերպությունը ցանկանում է հումանիտար օգնություն տրամադրել։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվի կազմակերպության կողմից, և հաշվապահությունը ի՞նչ պետք է հաշվի առնի օգնությունը տրամադրելիս։ Շնորհակալություն։

Հասարակական կազմակերպություն բացելու համար
Իրինա․
Բարև Ձեզ: Հասարակական կազմակերպություն բացելու համար որտեղից սկսել, եթե հնարավոր է՝ կանոնադրության նմուշ ուղարկեք, հնարավորինս պարզ ներկայացրեք: Նախապես շնորհակալ եմ։

Հասարակական կազմակերպությանը դրամաշնորհ փոխանցելու համար
Կարինե.
Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, պարզաբանեք՝ հասարակական կազմակերպությանը դրամաշնորհի գումարը փոխանցելու համար ՀԿ-ն պե՞տք է հաշիվ դուրս գրի: Եթե այո, ապա դեկտեմբեր ամսվա համար հիմա կարո՞ղ է դուրս գրել:

Հասարակական կազմակերպությունը ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի
Սուսաննա Ասատրյան.
Հասարակական կազմակերպությունը ո՞ր համարի հաշվետվությունը պետք է լրացնի շահութահարկի համար Տաքսսերվիսի էլ. հաշվետվությունների ցանկից։ Կանխավ շնորհակալ եմ:

ՀԿ համար տարեկան հաշվարկ ներկայացնելու վերաբերյալ
Նարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ -ի տարեկան հաշվարկն եմ ցանկանում ներկայացնել, գրանտ ենք ստացել հայկական հիմնադրամից, ո՞ր ձևն եմ լրացնելու՝ 240, թե 251, շնորհակալություն։

Հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպում
Մերի.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպմանը։ ՀԿ-ն չունի առևտրային գործունեություն։ Ունի մուտքեր միայն անդամավճարներից։ Արդյո՞ք սա ֆինանսական հաշվառման տեսանկյունից պետք հասույթ ճանաչվի, ծախսերն էլ՝ ծախս, և արդյունքում ձևակերպվի կուտակված շահույթ։

Հնարավո՞ր է արդյոք գրանցել ՀԿ
Սերգեյ.
Բարև ձեզ: Շնորհավոր անցած տոները:
Ինձ հետաքրքրում է ՀԿ-ի գրանցումը: Ես 2013 թվականին գրանցել էի ԱՁ, սակայն մի քանի տարի հետո կասեցրել էի գործունեությունը, չեմ դադարեցրել: Հանդիսանում եմ Ռուսաստանի քաղաքացի և ունեմ կացության քարտ: Արդյո՞ք հնարավոր է գրանցել ՀԿ այս պարագայում: Ես կարո՞ղ եմ ունենալ և՛ ԱՁ, և՛ ՀԿ: Շնորհակալություն:

ՀԿ-ն կանխիկ գնումներ է կատարել
Վիգեն.
Եթե հանդիպման կամ միջոցառման համար ՀԿ-ն գնումներ է կատարում առանց փոխանցման, կտրոնի հիման վրա, արդյո՞ք գումարի ինչ-որ տոկոս հարկվում է:

Ինչպե՞ս են հարկվում անհատների կողմից ՀԿ-ին փոխանցվող նվիրաբերությունները
Վիգեն.
Ինչպե՞ս են հարկվում անհատների կողմից ՀԿ-ին փոխանցվող նվիրաբերությունները:

ՀԿ-ն տարածքի վարձակալության համար գումար է ստացել
Էմմա.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ, կասե՞ք՝ եթե ՀԿ-ն տարածքի վարձակալության համար գումար է ստացել, ի՞նչ հարկային պարտավորություններ ունի:

ՀԿ-ն քաղիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ
Ժաննա.
ՀԿ-ն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ, վերջինս պետք է մատուցի վճարովի ծառայություններ ՀԿ-ին։ ՀԿ-ն պե՞տք է վճարի այդ մասնագետի համար շահութահարկ, և եթե այո, ի՞նչ դրույքաչափերով և ի՞նչ ընթացակարգով։ Ուրիշ ի՞նչ հարկեր ունի վճարելու այդ մասով ՀԿ-ն, եթե այդ վճարովի ծառայությունները 3֊րդ կողմին կրկին վճարովի հիմունքներով են մատուցվելու (կրթական ծառայություններ, որի համար մասնակիցները վճարելու են ՀԿ-ին, վերջինս էլ՝ իր մասնագետին ծառայությունների մատուցման համար՝ քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն):

Եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն
Արմեն․
Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն վարձատրության դիմաց, իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չի ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում տվյալ գործարքը հարկվում է ԱԱՀ-ով, և այդ մասով պե՞տք է դուրս գրել հարկային հաշիվ։ Շնորհակալություն։

ՍՊԸ-ն նախարարությունից գումար է ստացել
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի այսպիսի վիճելի հարց է առաջացել. ՍՊԸ-ն նախարարությունից ստացել է, ասենք թե, 5 000 000 գումար ՀԿ-ի համար՝ գիրք տպագրելու նպատակով: Այդ գումարից ՍՊԸ-ն ծախսել է տպագրության վրա, իսկ ստացած գումարի 60 տոկոսը՝ 3 մլն, կազմում է հոնորարը: Հոնորարը ստացել է ՀԿ-ի նախագահը՝ գիրքը գրելու համար: Ես կցանկանայի իմանալ՝ ինչ կարգի վճարումներ են արվում: Ես գիտեմ, որ հոնորարի 10 տոկոսը պետք է փոխանցվի պետ. բյուջե: Եթե այլ պատասխաններ կլինեն, ես երախտապարտ կլինեմ ձեզ:

Պե՞տք է արդյոք հաշվետվություն ներկայացնել
Արփինե.
Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ հուշել՝ եթե Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է Հասարակական կազմակերպություն, որը ֆինանսական շրջանառություն դեռևս չի իրականացրել, արդյոք այդ կազմակերպությունը պե՞տք է հաշվետվություն ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեին։ Եթե այո, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Շնորհակալ եմ։

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Արփի.
Հարգելի մասնագետներ, եթե հասարակական կազմակերպությունը կազմակերպել է դրամաշնորհ՝ հիվանդ երեխաներին օգնելու նպատակով, այս մասով ինչ-որ հատուկ հաշվետվություններ պե՞տք է ներկայացնի հարկային տեսչություն, և ի՞նչ տեսակի պարտավորություններ են առաջանում։
Կանխավ շնորհակալություն։

ՀԿ գրանցելու համար
Գևորգ.
Բարև ձեզ։
Որքա՞ն է ՀԿ-ն գրանցելու միանվագ վճարումը։ Եվ ի՞նչ կարգով պետք է ներկայացնել կանոնադրությունը պետ. ռեգիստր։

Ինչպե՞ս ձևակերպել ելքի օրդերը
Աննա.
ՀԿ-ն ավիատոմսեր է գնել կանխիկ գումարով այլ երկրում ծրագրի մասնակցելու համար, սակայն յուրաքանչյուր ավիատոմսի գումարը 300 000 դրամից ավել է, ինչպե՞ս ձևակերպել ելքի օրդերը:
Վերջին մեկնաբանություններ