Tag: ՀԿ

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ-ների գործունեության հաշվետվության օրինակ

Նարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշել՝ կա՞ արդյոք 2020 թվականի ՀԿ-ների գործունեության հաշվետվության օրինակը և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել

Արմինե. Բարև Ձեզ: ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պետ. ռեգիստր: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունների միավորման վերաբերյալ

Gayane. Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց. Ա և Բ ՍՊԸ-ներից Ա ՍՊԸ-ն շրջհարկով է, իսկ Բ ՍՊԸ-ն միկրոյով է աշխատում, արվեստի բնագավառ են երկուսն էլ, հիմնադիրները նույնն են՝ Ա-18%, Բ-100%: Հիմա հարց. ուզում են այդ երկու ՍՊԸ-ները միավորվեն՝ Հասարակական Կազմակերպություն բացեն, արդյո՞ք կարող են: Ընդհանուր հարկման դաշտ չե՞ն հայտնվի երկու ՍՊԸ-ները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն և ի՞նչ ժամկետներում

Sofya. Բարև Ձեզ: Այսպիսի հարցով եմ դիմում Ձեզ: Խնդրում եմ ասեք ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք և ի՞նչ ժամկետներում, եթե. ՀԿ-ն բացվել է 2016թ-ի դեկտեմբերին և գործունեության դադար է տվել և ներկայացրել շահութահարկի 0-ական հաշվետվություն: 2020թ-ի նոյեմբերին վերաբացման հայտ է ներկայացրել: 2020թ-ի դեկտեմբեր ամսին ՀԿ-ին բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով եվրոպայից գումար են փոխանցել /փոխանցումը կատարվել է մասնավոր դպրոցի տնօրենի կողմից/: Ծրագիրը իրենից ներկայացրել է ամանորյա նվերների տուփերի տրամադրում Արցախցի երեխաներին: Աշխատողներ չկան, պարզապես կամավորական հիմունքներով կազմակերպել ենք ծրագրի իրականացումը: 2021թ-ի փետրվարի 9-ին ՀԿ-ն գործունեության դադարի դիմում է ներկայացրել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ ք ՀԿ-ն կարող է կանխիկ գործարքով ծախսեր կատարել

Susanna. Հասարակական կազմակերպությունները կարո՞ղ են կանխիկ գործարքով ծախսեր կատարել՝ ՀԴՄ-ն հիմքնավորող փաստաթուղթ կհանդիսանա արդյո՞ք։ Եթե հյուրասիրության ծախսեր կան՝ սուրճ, թեյ, ջուր, դա ինչպիսի՞ թղթերով հիմնավորվի, ի՞նչ թղթեր են պետք։ Անցկացվում է մրցաշար։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել ՀԿ համար

Նարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել, ի՞նչ հաշվետվություններ պետք է տալ հասարակական կազմակերպությունների համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ազատել աշխատողներին, եթե հունվարին չեն աշխատելու

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եվս խորհրդի կարիք ունեմ: Հասարակական կազմակերպությունը 1 տարվա ծրագիրը ավարտեց՝ պետական ծրագիր էր: Մյուս ծրագիրը՝ էլի պետական, շահել է, սակայն փետրվարի 1-ից է ծրագիրը: Հիմա հարց. աշխատողները, եթե հունվար ամսին չեն աշխատելու՝ ազատեմ դեկտեմբերի 31-ով, նորից ընդունեմ փետրվարի 1-ից, թե՞ հունարին կարող եմ զրոյական հաշվետվություն տալ: Ի՞նչ ձևակերպեմ աշխատողների պահով, եթե թողնեմ: Նկատի ունեմ իրենց հաշվին արձակու՞րդ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պարգևավճար, թե՞ հավելավճար

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերությունը մեկ տարվա պետական ծրագրով է աշխատել, աշխատավարձի հոդվածում մի 200 հազար դրամ է ավելացել, որ խնդրեմ կհուշեք՝ ինչպե՞ս ճիշտ տնօրինել. պարգևավճար, թե՞ հավելավճար տալ մի երեք աշխատողի: Կանխավ շատ շնորհակալ եմ, կոլեգաներ ջան:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԿ-ի նախագահը կարող է ինքն իրեն հրաման տալ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԿ-ի նախագահը, ով ձևակերպված է նաև որպես սոց. աշխատող, աշխատանքի ընդունման հրաման տալուց կարո՞ղ է ինքն իրեն հրաման տալ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ն դրամաշնորհի շրջանակներում պետք է ապրանք ներմուծի Չինաստանից

Հարգելի խմբակիցներ, ՀԿ-ն դրամաշնորհի շրջանակներում պետք է ապրանք ներմուծի Չինաստանից, քանի որ շահույթ չհետապնդող կազմակերպություն է համարվում, խնդրում եմ ուղղորդեք՝ որևէ խնդիր չի՞ առաջանա այս առումով։ Կա՞ն ինչ-որ փաստաթղթեր, որոնք հետագայում պետք է ՀԿ—ն ներկայացնի հարկային մարմիններին, թե՞ ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական կազմակերպությունների դեպքում։ Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյոք հնարավո՞ր է շահութահարկի հաշվարկ չներկայացնել

Անի. Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ի եկամուտները միայն դրամաշնորհներից են, ապա կարո՞ղ է շահութահարկի հաշվարկ չներկայացնել, թե՞ պետք է ներկայացնի զրոյական հաշվարկ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով պետք է կատարել

Գայանե. Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը գործում է պետական ծրագրով,այսինքն՝ աշխ. և սոցիալ հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Կասե՞ք՝ ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով է, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվություն

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք բոլոր կազմակերպությունների դեպքում ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունը: 2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀԿ-ի հաշվապահությունը, գիտեմ, որ ՀԿ-ները գործում են ընդհանուր հարկման դաշտում, արդյո՞ք չեն ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ և արդյո՞ք ստացված դրամաշնորհները չեն հարկվում շահութահարկով: Գիտեմ նաև, որ հաշվետվություն են ներկայացնում գործունեության մասին յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը։ Կազմվում է արդյո՞ք հաշվեկշիռ, ֆին. արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքի: Կան արդյո՞ք այլ հաշվետվություններ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ի գործունեության հետ կապված

Բարև Ձեզ, ՀԿ-ն ուզում է ապրանքներ ձեռք բերի, արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա իր ՀՎՀՀ-ն նշված լինլու դեպքում կարող է ծախս ճանաչել: Մեկ հարց ևս, եթե ՀԿ-ին կանխիկ դրամ պետք է միայն ապրանքների դիմաց վճարելու համար, դրամարկղային գիրք վարելուց բացի անհրաժեշտ է արդյո՞ք ունենալ հսկիչ դրամարկղային մեքենա /վերապատրաստումից ստացված եկամուտները միայն փոխանցում է կատարվում/: