Tag: հաստատագրված

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար

Արման. ՍՊԸ-ն ունի 2 տեսակի գործունեություն, որից մեկը հաստատագրված վճարով է հարկվում, մյուսը ԱԱՀ-ով: 2012-ի 1-ին եռամսյակի նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար հաստատագրվածով շրջանառությունը հաշվի առնվու՞մ է արդյոք 1% հաշվելուց, և 2011թ դեկտեմբերի, 2012-ի հունվարի և փետրվարի շրջանառությունի՞ց ես պետք է այն հաշվարկեմ: Շնորհակալություն պատասխանողներին:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով

Anna. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով(վարսավիրանոց): Արդյո՞ք պետք է ներկայացվի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, և ի՞նչ կարգով պետք է լրացվի, կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտաքին բուֆետի հարկման վերաբերյալ

Liana. Հարգելի կոլեգաներ, ապրիլի 1-ից հանրային սնունդը հարկվելու է արտոնագրային վճարով, և "Հաստատագրված վճարների մասին" օրենքի Գլուխ 16 ուժը կորցրած է ճանաչվում: Իսկ ինչպե՞ս է հարկվելու "Հաստատագրված վճարների մասին" օրենքի Գլուխ 16-ի 35րդ-հոդված 2-րդ կետով սահմանված արտաքին բուֆետը: Նոր` "Արտոնագրային վճարների մասին" օրենքում նման կետ չկա, միայն սպասարկման սրահով է որոշվում, այն էլ սկսվում է մինչև 50մ քառակուսու համար, ուղղիչ գործակից չկա և եռամսյակի համար 225.000 դրամ: Իսկ եթե սպասարկման սրահ չունես, ինչպե՞ս է որոշվելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բիլիարդ խաղի կազմակերպում

Կարեն. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է հաշվարկվում հաստատագրված վճարի մեծության չափը բիլիարդ խաղի կազմակերպման համար Արմավիրի մարզում: Նախապես շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոլվացման կետ

Գերաս. Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, ունեմ ավտոլվացման կետ, որը հարկվում է հաստատագրված վճարով, և մեկ վարձու աշխատող: Ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ հարկ և սոց.: Եվ եթե ես բացում եմ ամսի 20-ին, տարբրություն կա՞: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ավտոլվացման կետի վերաբերյալ

Գերաս. Բարև ձեզ: Մեկ հարց ձեզ. ես բացել եմ Ա/Ձ ավտոլվացման կետ ու հիմա ՀԴՄ-ն գրանցում են (արդեն 2 օր): Կարո՞ղ եմ մինչև ՀԴՄ-ն ինձ տալը աշխատացնեմ ավտոլվացման կետը: Եվ ևս մեկ հարց, եթե ՀԴՄ-ն ինձ վերադարցնեն ամսի 18-ին, և ես աշխատացնեմ ավտոլվացման կետը, հարկերը որքա՞ն և ե՞րբ պետք է մուծեմ: Ամբո՞ղջ ամսվանը: Խնդրում եմ ինձ օգնել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սահմանային չափը գերազանցելու դեպքում

Մարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ աշխատում է հաստատագրված հարկով հանրային սննդի սպասարկման ոլորտում (ակումբ): Խնդրում եմ ասեք` եթե սահմանային չափը գերազանցում ենք, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՆորություններ

2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ

Աղբյուր` Accountant.am Այս հոդվածով ներկայացրել ենք հարկային օրենսդրության փոփոխությունների ընդհանուր պատկերը: Հարկային փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրանցվել սեմինարի: 2012թ. հունվարի մեկից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Հարկերի, Շահութահարկի, Եկամտահարկի, Ակցիզային հարկի, Ավելացված Արժեքի հարկի, Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքներին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների: Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սահմանային չափերի ցուցանիշների մասին հայտարարություն

Եվա. Հաստատագրված վճարի սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարությունում սպասարկման մակերեսը ինչպե՞ս գրել, եթե եռամսյակի յուրաքանչյուր ամիս ունեցել է տարբեր սպասարկման մակերես: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաստատագրված վճարի հաշվարկ

Աննա. Բարև բոլորին: Խնդրում եմ, ստուգեք՝ արդյո՞ք ճիշտ եմ կատարել հաստատագրված վճարի հաշվարկը դեպի Լոռու մարզ բեռնափոխադրումներ իրականացնող ԱՁ-ի համար` 2000*1,5տ*1,4=4200 դրամ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սրճարանը ի՞նչ հարկով պետք է աշխատի

Մարի. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել: Սրճարանը ի՞նչ հարկով պետք է աշխատի: Կարո՞ղ է արդյոք աշխատել հաստատագրված վճարով: Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է և հաստատագրված վճարով, և համարվում է շահութահարկ վճարող

Mariam. Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Կազմակերպությունը աշխատում է և հաստատագրված վճարով, և համարվում է շահութահարկ վճարող: Կարո՞ղ եք ինձ ասել և հիմնավորել, թե ինչպես ես պետք է հաշվարկեմ ստացված եկամուտը, որպեսզի շահութահարկի տարեկան հաշվետվությունը փակեմ: Արդյո՞ք հաստատագրված վճարից ստացված եկամուտը պետք է գումարեմ առևտրից ստացաված եկամուտին: Ես գտնում եմ, որ պետք է կատարեմ առանձին հաշվառում, և հաստատագրված վճարի համար կատարված ծախսերը և ստացված եկամուտները առանձնացնեմ, և շահութահարկը նվազեցնեմ միայն իրեն վերաբերվող ծախսերով, և հիմք ընդունեմ միայն այն եկամուտները, որոնք վերաբերվում են տվյալ ոլորտին: Խնդրում եմ ինձ հուշեք` արդյոք ճիշտ եմ: Եթե ոչ, գրեք ճիշտ տարբերակը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության ժամանակավոր դադարեցում

Կարինե. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը ունի ավտոտեխսպասարկման տեղամաս (երկու բոքս), այդ բոքսերի աշխատակիցները հունվարին ցանկանում են վերցնել չվճարվող արձակուրդ, այս դեպքում ես հունվարի համար կարո՞ղ եմ արդյոք երկու բոքսերի մասով դադարեցում տալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի գործառնություններ

Lina. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե հաստատագրված հարկ վճարելու համար դրամարղային ելքի օրդերով ելք է եղել 300.0 դրամ գերազանցող գումար, արդյո՞ք դա համարվում է սահմանափակումների խախտում:
.Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին
  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության սահմանային չափի ցուցանիշների մասին
  • Հայտարարություն բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
  • Հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոտեխսպասարկման գործունեության սահմանային չափերի վերաբերյալ

Edgar. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: Ավտոտեխսպասարկման կենտրոնը աշխատում է հաստատագրված վճարների հարկման դաշտում: Ունի 3 աշխատատեղ: Հաստատագրված վճարներով հարկման դաշտից դուրս գալու և ընդհանուր հարկման դաշտ ընկնելու համար իրացման շրջանառությունը ամսվա կտրվածքով պետք է գերազանցի 800.0՞, թե՞ 2400.0 դրամը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ

Գայանե. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք: Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ: Հաստատագրված հարկ վճարող կազմակերպությունը բացի եկամտահարկի և սոց. հաշվետվություններից ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում (ամսական, եռամսյակային, տարեկան): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Lena. Բարև Ձեզ, ինձ մի հարց է անհանգստացնում. ճի՞շտ է, որ այս եռամսյակից սկսած հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով պետք է հանձնել անկախ նրանից, թե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, թե ոչ (տվյալ դեպքում ՍՊԸ-ն հաստատագրվածով է աշխատում): Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ՓՄՁ է

Մարի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը ՓՄՁ է և վարում է դրամարկղի գիրք: Ապրանքի իրացումից ստացված հասւյթը գրանցվում է դրամարկղի գրքում, բայց միևնույն ժամանակ կազմակերպությունը աշխատում է նաև հաստատագրված վճարով: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պե՞տք է ևˊ վաճառքից ստացված գումարը գրանցեմ, ևˊ հաստատագրվածով աշխատող սպասարկման կետից ստացված գումարը: Երկուսն էլ ինձ համար հասույթ են համարվում: Կանխավ շնորհակալ եմ: