
Ի՞նչ հարկեր են հաշվարկվում
Տաթև.
Ես չկարողացա հասկանալˋ ծխախոտը և բենզինը ի՞նչ հարկով են հարկվում, ակցիզայի՞ն, թե՞ հաստատագրված վճարով:

Ի՞նչ ձևակերպում է պետք տալ
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ ձևակերպում պետք է տալ հաշվային պլանով (դտ/կտ) հաստատագրված վճարի ամսական գումարը: Կանխավ շնորհակալություն:

Ավտոլվացման կետ բացելու համար
Արփինե.
Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ավտոլվացման կետ բացելու բացելու համար ի՞նչ հարկեր պետք է մուծվի, բացի ստանդարտ սոց.-ից և եկ/հ-ից: Ես գիտեմ, որ հաստատագրված վճար է, բայց թե ինչքան և ինչպես է այն որոշվում, չգիտեմ:Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ զրոյական հաշվետվություն
Արփինե.
Բարև բոլորին: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս: Հաստատագրված վճարով աշխատելու դեպքում անհրաժե՞շտ է ԱԱՀ զրոյական հաշվետվություն ներկայացնել, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ-ն զբաղվում է ոսկերչական իրերի վաճաոքով
Ալբերտ.
Բարև ձեզ։ Ա/Ձ-ն զբաղվում է ոսկերչական իրերի վաճառքով։ Երևան քաղաքում ունի երկու՝ իրարից տարբեր հասցեներով գտնվող վաճառակետեր, որոնց յուրաքանչյուրի մակերեսը 1 քառ. մետր է։ Համաձայն ՀՀ Հաստատագրված վճարների մասին օրենքի 2-րդ գլխի 25.1, 25.2, 25.3, 25.4 հոդվածների՝ առևտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակների վաճառքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
6 600 x ՄԱԿԵՐԵՍ x ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑ =
= 6 600 x 1 x 2,75 = 18 150 դրամ։ Մանրամասն

Հաստատագրված վճարի վերաբերյալ
Արփինե.
Ողջույն բոլորին, խնդրում եմ պատասխանեք, թե սրճարանների, ռեստորանների համար հաստատագրված վճարը որոշվում է ըստ սեղանների քանակով, թո ոչ: Եթե այո, ապա որքա՞ն է մեկ սեղանի համար օրենքով սահմանված հաստատագրված չափը:

Եթե կազմակերպությունը համարվում է հաստատագրված հարկ վճարող
Աննա.
Բարև ձեզ,ես ուզում եմ իմանալ, եթե կազմակերպությունը համարվում է հաստատագրված հարկ վճարող, նրա վրա տարածվում է այն օրենքը,ՓՄՁ-ներում ստուգումների կասեցման մասին, որը գործելու է մինչև 2011թ-ի հունվարի 1-ը: Կանխավ շնորհակալ եմ:

Հաշվետվությունների հանձնում
Աննա.
Բարև բոլորին.Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում Ա/Ձ-ն աշխատում է հաստատագրված վճարով և պետք է հաշվետվություններ ներկայացնի նաև սոց.ապահովագրության և եկամտահարկի գծով:Եթե ունի 4 աշխատակից բացի այդ հաշվապահի հետ կա քաղիրավական պայմանագիր:Խնդրում եմ մանրամասնել տրվելիք հաշվետվությունների մասին և տալ համապատասխան տեղեկատվություն:Նախապես շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկման է ենթարկվում Ա/Ձ-ն
Վրույր.
Երբ Ա/Ձ-ի շրջանառությունը գերազանցում է հաստատագրված վճարի չափը ի՞նչ հարկման է ենթարկվում Ա/Ձ-ն:
Հայցում եմ կոռեկտ պատասխան

Հաստատագրված վճարի վերաբերյալ
Անի.
Բարև ձեզ:Մի բան հարցնեմ հաստատագրված վճարը շահութահարկի նվազեցում համարվում է???

Ավելացվել են փաստաթղթեր
![]() |
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
|

Կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով
Արփինե.
Բարև ձեզ.խնդրում եմ մի փոքր ժամանակ տրամադրեք և պատասխանեք,որովհետև դժվար կացության մեջ եմ հայտնվել, կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով, հաստատագրված և ԱԱՀ, ունի 2 աշխատող.Հաշվեկշռում կարող եմ ցույց տալ 1-ի աշխատավարձը? և 2-ի համար հաշվարկված սոց. վճարները: շնորհակալություն;

Վնասով հաշվեկշիռ
Անահիտ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնել, ինձ մոտ նման հարց է առաջացել:
2008թ-ի դեկտեմբերի 18-ից բացվել է ՍՊԸ և սկսել գործունեություն ծավալել հաստատագրված վճարի ոլորտում: Սկսել է աշխատանքն 2009թ. հունվարի 15-ից, բայց մինչ այդ ես հանձնել եմ բալանս 2009 թվականին` 2008 թվականի համար, որի վնասը կազմել է 20800 դրամ (տնօրենի աշխատավարձ):
2009-ի հաշվեկշռում նորից ստացվեց վնաս, շրջանառությունն 9 905 000, իսկ վնասն 390 000 դրամ (կանոնադրական կապիտալն 50 000 դրամ է):
Խնդրում եմ ինձ օգնել այս հարցում, արդյոք հաստատագրված վճարով վճարողներին վերաբերում է 2 տարի վնասով աշխատելու դեպքում լուծարումն (արդյոք այս կազմակերպության դեպքում համարվում է 2 ֆինանսական տարի):
Նախապես շնորհակալ եմ:

Ավելացվել են փաստաթղթեր
![]() |
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
|

Հաստատագրվածով աշխատող ՍՊԸ-ն…
A.
Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում.
Հաստատագրվածով աշխատող ՍՊԸ-ն (վարսավիրական ծառայություններ է մատուցում և միաժամանակ ավտոլվացման կետ ունի) շահութահարկի պարզեցված հաշվարկ տալի՞ս է, թե` ոչ:
Շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր
![]() |
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
|

Կազամակերպությունը զբաղվում է վառելիքի վաճառքով
Gohar.
Իմ կազամակերպությունը ՍՊԸ է և զբաղվում է բենզինի և դիզ վառելիքի մանրածախ վաճառքով և ունի սննդի արտադրություն.Բենզինի վաճառքը հաստատագրված վճարով է աշխատում,իսկ արտադրությունը ԱԱՀ-ով;Եթե առևտուրս գերազանցի 58.3 միլիոնը,խնդրում եմ պատասխանեք,բենզինը անցնում է ԱԱՀ-ի հարկման դաշտ թե ոչ

Ավելացվել են փաստաթղթեր
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
- Հայտարարություն հանրային սննդի ոլորտում հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ
- Հայտարարություն ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ
- Տեղեկություններ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից գազի ֆիզ. ծավալների և հաստատագրված վճարի չափի մասին

Ավելացվել են փաստաթղթեր
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
- Հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
- Ստաժի մասին, ձև 5
- Ստաժի մասին, ձև 5-3
Վերջին մեկնաբանություններ