Tag: թոշակ

Արդյո՞ք աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր

Էմմա․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է.

1. Բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ քիմիական (թունանյութեր) պայքարի աշխատանքներ (սրսկում, փոշոտում, բանվորական հեղուկի պատրաստում) կատարող աշխատողներ

Եթե աշխատանքը մասամբ է այս կետին համապատասխանում, այն է. աշխատողն իրականացնում է վերոնշյալներից միայն սրսկումը, բայց ոչ ամեն օր, հիմանականում կատարում է ուղղակի ֆիզիկական աշխատանք: Արդյո՞ք իր կատարած աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր: Եթե այո, կարո՞ղ եմ նրա համար սահմանել նորմալ աշխատաժամանակ՝ նշելով աշխատանքի առանձնապես ծանր լինելու փաստը և տարիֆային աշխատավարձի 50 տոկիս հավելումը, ինչպես նաև արդյո՞ք տվյալ աշխատողը համարվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեցող անձ:

Կանխավ շնորհակալություն:

Կուտակային կենսաթոշակ ՌԴ քաղաքացու համար

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե անձը ՌԴ քաղաքացի է, սակայն ունի Հանրային Ծառայությունների Համարանիշ ՀՀ-ում, արդյո՞ք նրանից պահված սոցիալական վճարը հետագայում մասնակցում է նրա կուտակային կենսաթոշակի հաշվարկին։ Շնորհակալություն։

Կուտակային կենսաթոշակ

Կարեն․

Ո՞ր դեպքերում է հնարավոր ստանալ կուտակային կենսաթոշակի գումարները նախքան 63 տարեկանը։

Կենսաթոշակի հաշվարկ

Արթուր․

Բարև Ձեզ, պատասխանեք խնդրեմ․ համատեղությամբ իրականցված աշխատանքի ժամանակահատվածը կարո՞ղ է հաշվարկվել երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դեպքում։

Աշխատողի թոշակի ավելացում

Տիգրան․

Ողույն։ Ունենք կենսաթոշակային տարիքի աշխատակից քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող։ Սոց․ ապ․ բաժնում նրան ասել են, որ թոշակի ավելացման համար պետք է 1 ամսով ազատենք ու նորից գործի ընդունենք։ Դա ճի՞շտ է, ու եթե այո, ո՞րն է իմաստը։

Անձը ցանկանում է անցնել թոշակի

Ավետիս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ ես 62 տարեկան եմ և ունեմ 38 տարվա աշխատանքային ստաժ, գրանցված աշխատող չեմ, բայց անհատ ձեռներեց եմ։ Կարո՞ղ եմ անցնել կենսաթոշակի, վճարում եմ շրջանառության հարկ և շահութահարկ։ Շնորհակալություն։

Արդյո՞ք կենսաթոշակը հարկվում է

Հովհաննես․

ՀՀ քաղաքացու, ՄԱԿ – ի աշխատակցի, կենսաթոշակը՝ 4- 5 հազ. ԱՄՆ դոլար, եկամտային հարկով հարկվու՞մ է արդյոք:

Расчет пенсии

Стаж 32г., 10м., 23д., какая пенсия сегодня?

Թոշակառու աշխատակցի ազատում

Լիլիթ.

Բարև Ձեզ։ Աշխատակից ունենք կազմակերպությունում աշխատում է 1997թվականի հուլիսի 1-ից, թոշակառու է, դուրս է գալիս աշխատանքից իր դիմումի համաձայն, կասե՞ք քայլերը: Տրվում է և՛ վերջնահաշվարկ, և՛ արձակման նպաստ, թե՞ դրանցից միայն մեկը:

Ստացված կրթաթոշակներ

Գրիգոր.

Հիմնադրամը (ԲՈՒՀ) պետ բյուջեից ստանում է անվճար սովորող ուսանողների կրթաթոշակը և ինքը վճարում ուսանողներին: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ ստացված և վճաված գումարները պետք է համարել հասույթ և ծախս: Երկու հաշվապահներ տարբեր կարծիքներ ունենք: Եթե այո, ապա ցույց ե՞նք տալիս ԱԱՀ-ի հաշվետվությունում, թե՞ միայն շահութահարկի հաշվետվության «այլ եկամուտներ» և «այլ ծախսեր» տողերում: Խնդրում եմ գրեք նաև հաշվապահական թղթակցությունները: Եթե կան հաշվապահներ, որոնք աշխատում են այդ ոլորտում, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով: Շնորհակալություն:

Տեղեկանքի օրինակ

Արմինե․

Բարև Ձեզ։ Ինձ ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամի Մոսկվայի մարզային վարչությունից գրություն, համաձայն որի պետք է տամ ռուսերենով տեղեկանք տվյալ անձի աշխատած ժամանակահատվածի և աշխատավարձի վերաբերյան։ Կարող եք օգնել՝ ինչպե՞ս գտնեմ այդպիսի տեղեկանքի օրինակ։

Թոշակի հետ կապված

Արփինե.

Բարև ձեզ։ Ֆիզիկական անձը ոստիկանության աշխատակից է եղել և թոշակի է անցել արտոնյալ պայմաններով` 55 տարեկանում։ Եթե իր անունով ԱՁ գրանցվի և գործունեություն ծավալի, դա թոշակի վրա ինչ-որ կերպ կազդի՞։ Նախապես շնորհակալ եմ։

Ինչքա՞ն կկազմի ծերության թոշակը

Անահիտ․

Բարև ձեզ, ես կուզենայի իմանալ՝ 47 տարվա աշխատանքային ստաժի դեպքում ինչքա՞ն կկազմի ծերության թոշակը։

Կենսաթոշակի տարիք

Սուսաննա․

Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է՝ քանի՞ տարեկանից են գնում թոշակի տղամարդիկ և կանայք։

Կենսաթոշակի հաշվարկ

Ալլա․

Բարև ձեզ։ Ես կուզեի իմանալ՝ 23 և 43 տարվա ստաժ ունենալու դեպքում ինչքան է կազմում ծերության թոշակը։

Որքա՞ն կկազմի կենսաթոշակը

Աիդա.

Բարև ձեզ: Ես ունեմ 43 տարվա ստաժ, 4 երեխա։ 55 տարեկանից անցել եմ մասնակի մանկավարժական թոշակի, ստացվել եմ 28700 դրամ թոշակ։ Այժմ 63 տարեկան եմ, խնդրում եմ օգնեք ինձ հաշվել իմ թոշակը։

Արձակման նպաստ

Լև.

Աշխատում էի զինղեկ։ Թոշակի անցնելուց հետո 6 ամիս աշխատել եմ։ Ինձ արձակման նպաստ հասնու՞մ է։

Կենսաթոշակի հաշվարկ

Թամարա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Անցել եմ տարիքային թոշակի և ստանում եմ 35 600 դրամ թոշակ, աշխատանքային գրքույկում ունեմ 35 տարվա ստաժ և ունեցել եմ 2 երեխա: Կարծում եմ` սխալ հաշվարկ է եղել: Շնորհակալություն:

Թոշակի բարձրացում

Արամ Հակոբյան.

Բարև Ձեզ։ Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ունեմ 13 տարվա ստաժ և ստանում եմ 29 330 դրամ թոշակ։ Խնդրում եմ ասել, թե կբարձրանա՞ արդյոք թոշակս 2012թ․ հունվարի 1-ից։ Նախապես՝ շնորհակալություն։

Կենսաթոշակի հաշվարկ

Հայրապետյան Հասմիկ.

Խնդրում եմ ասեք` 44 տարվա աշխատանքային թոշակի դեպքում ամսական թոշակի չափը:

Հաշմանդամության թոշակի հաշվարկ

Կիմա.

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ ասեք՝ որքա՞ն կկազմի 13 տարվա աշխատանքային ստաժ ունեցող, 3-րդ կարգի հաշմանդամության թոշակը: Շնորհակալություն:

Կենսաթոշակի հաշվարկ

Վարդան Թովմասյան.

2021թ. հունիսին լրանում է 63 տարիս, աշխատում եմ և մինչև հիմա ունեմ 33 տարվա աշխատանքային ստաժ: Որքա՞ն է լինելու իմ կենսաթոշակի չափը:

Արդյո՞ք տրվելու է արձակման նպաստ

Անահիտ․

Թոշակի անցնելուց հետո աշխատել եմ ևս երեք տարի: Ինձ տրվելու՞ է արձակման նպաստ:

Արդյո՞ք անհրաժեշտ է դիմում ներկայացնել

Յանա․

Բարև ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ. եթե կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողի պայմանագրի ժամկետը երկարաձգվում է ևս որոշ ժամանակով, մինչև նոր աշխատողի ընդունումը, այդ դեպքում պե՞տք է արդյոք աշխատողը դիմում ներկայացնի մնալու համար, թե՞ համաձայնագիրը բավական է որպես հրամանի հիմք:

Կենսաթոշակի հաշվարկ

Աննա.

Բարև Ձեզ: 44 տարվա աշխատանքային ստաժի դեպքում թոշակը ինչքա՞ն է կազմում:

Որքա՞ն կկազմի կենսաթոշակը

Լուսիկ.

Բարև Ձեզ: Ունեմ 37 տարվա ստաժ։ Որքա՞ն կկազմի թոշակս։

Աշխատանքային գրքույկի մեջ ծննդյան օրը սխալ է գրված

Անուշ.

Բարև Ձեզ: Աշխատանքային գրքույկի մեջ ծննդյան օրը սխալ է գրված։ Մեկ տարի հետո թոշակի պետք է անցնեմ։ Ու՞մ դիմեմ սխալն ուղղելու համար։ Շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի կենսաթոշակը

Ռուդիկ.

Կասե՞ք՝ ինչքա՞ն կլինի 10 տարվա ստաժով թոշակը:

Թոշակառուն կարո՞ղ է աշխատել դպրոցում

Lili.

Բարև Ձեզ։ Մի հարց տամ․ թոշակառուն կարո՞ղ է արդյոք աշխատել դպրոցում։

Ի՞նչ հիմքով է հնարավոր աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասած պահակին

Աննա․

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ինչ հիմքով է հնարավոր աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասած պահակին, ով մարտի 20-ից հետո չի ներկայանում աշխատանքի՝ պատճառաբանելով ներկայիս դրությունը, բնականաբար ստանում է գումար պարապուրդի համար։ Ցանկանում եմ իր փոխարեն մեկ այլ աշխատողի ընդունել գործի։

Զինվորական կենսաթոշակի անցնելու վերաբերյալ

Գուգո․

Բարև Ձեզ։ Եթե ես ունեմ աշխատանքային ստաժ 12 տարի 6 ամիս (ներառյալ ուսման տարիներս), կարո՞ղ եմ անցնել զինվորական երկարամյա կենսաթոշակի, եթե անցնեմ ծառայության և ունենամ 12 տարի 6 ամսվա զինվորական ստաժ։ Շնորհակալություն։

Հաշվապահն անցել է թոշակի

Լիլյա․

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Հաշվապահն անցել է թոշակի: Աշխատել է 2003 թվականից մինչև 2019թ.: Ունի 15 տարուց ավել աշխատանքային ստաժ, մեկ տարվա չօգտված արձակուրդ, 67 տարեկան է: Միջին ամսական աշխատավարձը 95 000 դրամ է: Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկը:

Ժամանակավոր աշխատողի ստաժի վերաբերյալ

Մարո.

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի ժամանակավոր աշխատողի ստաժը թոշակի ժամանակ հաշվու՞մ են, թե՞ ոչ:

Նվազագույն աշխատանքային ստաժ

Արմինե.

Բարև ձեզ: Արդյո՞ք թոշակ ստանալու համար կա մինիմալ աշխատանքային ստաժ, և ո՞րն է դա: Հարցատուն աշխատել է 80-90-ականներին։

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը

Աշոտ.

Բարև ձեզ։

Խնդրում եմ պարզաբանել.
Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը. մեկ տարին 360 օր, թե՞ 365: Հաշվարկման կարգում գրված էր, որ 30 օրը մեկ ամիս է և 12 ամիսը` մեկ տարի:

Ո՞րն է ստաժի օրացուցային տարին և ի՞նչն է պատճառը, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակը հաշմանդամության կենսաթոշակի փոխելու համար դիմելիս մերժում են` պատճառաբանելով, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակ է նշանակվել օրացուցային 9 տարի 6 ամիս աշխատանքային ստաժի հաշվառմամբ: Ինչու՞ երեխայի խնամքի ժամանակահատվածն այս դեպքում չի հաշվարկվում։

Կանխավ` շնորհակալություն:

Գործատուն ցանկանում է երկարացնել աշխատանքային պայմանագրերի ժամկետները

Գևորգ.

Բարև ձեզ: Հարցս կայանում է հետևյալում. կազմակերպությունում աշխատում են 65-70 տարեկան աշխատողներ, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. հունվարի 8-ին: Եթե գործատուն ցանկանում է որոշակի ժամկետով, օրինակ 3 ամսով, երկարացնել աշխատանքային պայմանագիրը, կա՞ օրենքի որևէ կետ, որտեղ նշվում է ժամանակը, թե գործատուն իր հայեցողությամբ է ժամկետը սահմանում:

Հնարավո՞ր է անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծել արձակուրդից հետո

Մարիամ.

Բարև ձեզ:
Ամենամյա արձակուրդից ունեմ 15 չօգտագործված օր, որը ուզում եմ օգտագործել 2017թ. հոկտեմբերի 1-ից: 63 տարեկանս լրանում է 2017 թ հոկտեմբերի 7-ին: Հնարավո՞ր է անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծել արձակուրդից հետո: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի վերաբերյալ

Պողոսյան Թամարա.

Խնդրում եմ պատասխանեք` Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի հիման վրա կարելի՞ է աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի պատրվագով:

Կարո՞ղ է արդյոք ընկերությունը առանց աշխատողի իմացության կրկին նրան ընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում

Michael.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ընկերությունը առանց աշխատողի իմացության կրկին նրան ընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ և կատարել պահումներ առանց աշխատողի իմացության, եթե նախկինում գրվել է դիմում համակարգից հրաժարվելու մասին, և պահումները մինչև վերջին ամիս չէին կատարվում:

Աշխատողին վերջնահաշվարկ չեն վճարել

Լիլիթ.

Բարև ձեզ:
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Քաղաքացին 38 տարի աշխատել է և կենսաթաշակային տարքը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ամսական մաքուր աշխատավարձը կազմել է 73 000 ՀՀ դրամ: Իր հետ վերջնահաշվարկ չեն կատարել, արձակման նպաստ չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ 6 տարի առաջ ինքը օրենքով սահմանված ժամկետից ավել է գտնվել արձակուրդում: Արդյո՞ք ճիշտ են պատասխանե՞լ:

Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների՝ աշխատանքից ազատում

Մանե.

Բարև ձեզ, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հետևյալ հարցին.
Մեր ընկերությունում կան տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողներ, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր անորոշ ժամկետով: Հարցս հետյալն է. ՀՀ ԱՕ 113հ. 1-ին մասի 11-րդ կետն է. “11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: ( փոփոխված է 22.06.2015թ.)”
Ի՞նչ է նշանակում. “… եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով”: Եթե նշված չէ, ինչպե՞ս կարող ենք ազատել աշխատանքից տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների:
Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպիսի՞ պայմանագրեր պետք է կնքել

Լուսի.

Կազմակերպությունը բոլոր աշխատողների հետ կնքում է նոր աշխատանքային պայմանագրեր: Ինչպիսի՞ պայմանագրեր պետք է կնքել կենսաթոշակային տարիքը լրացած անձանց հետ:

Արդյո՞ք ԱՁ համար էլ պետք է վճարումներ կատարել

Anna.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պետ. աշխատող եմ և վճարում եմ պարտադիր կենսաթոշակի համար, նաև Ա/Ձ եմ: Կարո՞ղ եք ասել` Ա/Ձ-ի համար էլ 5 000 պետք է վճարել, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Թոշակի անցնելու տարիք

Սերգեյ.

Կարո՞ղ եք ասել թոշակի անցնելու տարիքը:

Աշխատանքից ազատում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն

NArek.

Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` աշխատողին կենսաթոշակային տարիք լրանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու Գործատուի իրավունքը առկա է միայն վերջինիս կենսաթոշակային տարիքին հասնելու պահին, թե՞ նաև դրանից հետո: Այսինքն, եթե գործատուն Աշխատողին չի ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին վերջինիս կենսաթոշակային տարիքը լրանալիս, ապա դրանից հետո, ենթադրենք 3-4 տարի անց կարո՞ղ է ծանուցել և ազատել այդ հիմքով աշխատանքից:
Արդյո՞ք կենսաթոշակային տարիքի հասնելու հիմքը գործատուի համար չի գործում միայն այդ տարիքին հասնելու ժամանակ և արդյո՞ք դրանից հետո աշխատողին այդ հիմքով ազատելը չի դիտվի խնդրահարույց:

Կուտակային կենսաթոշակի վերաբերյալ

Lyudmila.

Հարգելի հայեր, ինձ մեկը մարդկային լեզվով կարո՞ղ է բացատրել, թե գործատուն ինչ պետք է անի, պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումներ անելու՞ է հետագայում: Եվ նախկինում կատարած և փոխանցված պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարների հետ ի՞նչ է լինելու, ու եթե վերահաշվարկ պետք լինի անել, ինչպե՞ս եմ անելու: Կանխավ շատ շնորհակալ եմ: