Tag: թոշակ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակային կենսաթոշակի վերաբերյալ

Lyudmila. Հարգելի հայեր, ինձ մեկը մարդկային լեզվով կարո՞ղ է բացատրել, թե գործատուն ինչ պետք է անի, պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումներ անելու՞ է հետագայում: Եվ նախկինում կատարած և փոխանցված պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարների հետ ի՞նչ է լինելու, ու եթե վերահաշվարկ պետք լինի անել, ինչպե՞ս եմ անելու: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակային կենսաթոշակային վճարների վերաբերյալ

Ալբերտ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել` 5 տոկոս կուտակային կենսաթոշակային հատկացումը ու՞մ հաշվին է լինելու` գործատուի, թե՞ աշխատողի:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի հետ կապված

Իզաբելա. Հարցս վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելուց հետո հաշվարկվող աշխատավարձին: Եթե անձի աշխատավարձը կազմում է 60 000 դրամ, և եկամտային հարկ ու 5 տոկոս կենսաթոշակային հաշվարկելուց հետո նա ստանալու է 42 360 դրամ, որը փոքր է մինիմալ աշխատավարձից, արդյո՞ք նորից պետք է կատարվի աշխատավարձի բարձրացում, որպեսզի 45 000 դրամից պակաս չստացվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում թոշակի անցնելու տարիքը լրանալու պատճառով

Մարիամ. Խնդրում եմ Ձեզ օգնել ինձ: Մենք ունենք 66 տարեկան լրացած աշխատող: Ինչպե՞ս կարորղ ենք ազատել աշխատանքից թոշակի տարիքն լրանալու պատճառով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհատական հաշիվ բացելու կարգ

Լյուդմիլա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է 2013թ. հունվարի 1-ից գործող Անհատական հաշիվ բացելու կարգին և պարտադիր կուտակային կենսաթոշակի հաշվարկին, եթե հնարավոր է, օրինակ ուղարկեք excel ֆայլով կամ համապատասխան հղում արեք հետևյալ էլ. հասցեին lyudmila.margaryan շնիկ gmail.com
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Թոշակի անցնելու համար

Անուշ. Մայրս 2013թ. պետք է անցնի թոշակի, ու ես չգիտեմ` ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ու ուր պետք է դրանք ներկայացվեն: Շատ եմ խնդրում օգնեք, սպասում եմ Ձեր խորհրդին, կանխավ շնորակալ եմ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Աննա. Հարգելի հաշվապահներ և կադրերի տեսուչներ, խնդրում եմ օգնել ինձ այս հարցում` ինպե՞ս է պետք լրացնել ազատվող աշխատողի աշխատանքային գրքույկը, երբ նա աշխատել է 2005թ.-ից մինչ սեպտեմբերի 24-ը շինարարությունում որպես կռունկավար և ունի արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունք: Եվ միաժամանակ կխնդրեի պատասխանել` փայտամշակման արտադրամասում աշխատող կահույքագործի ազատման դեպքում արդյո՞ք այս դեպքում կարող է նա էլ արտոնյալ պայմաններով անցնել կենսաթոշակի, կխնդրեի գրեիք կոնկրետ օրենքի կամ որոշման համարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում

Խաչատուր. Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում, ինչի մասին փաստում է հարկային տեսչությունից տրված տեղեկանքը, սակայն չգիտես ինչու մուծումների մասին 1995-ից մինչև 2005թ.-ը տեղեկատվություն չեն տրամադրում` պատճառաբանելով, որ տեղեկատվություն չունեն: Այժմ Ա/Ձ-ն անցնում է թոշակի, և տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է 1995թ.-ից մինչ թոշակի անցնելու օրը Ա/Ձ-ի կողմից մուծած կտրոնները: Հարց. Ա/Ձ-ի վկայականը, որը գրանցված է հարկային տարածքային մարմնում, արդյո՞ք չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքային ստաժը 1995թ-ից հաշվարկելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը դժբախտ պատահարի պատճառով բուլետենի մեջ է

Թեհմինե. Ընկերության աշխատակիցը աշխատանքի վայրում դժբախտ պատահարի պատճառով բուլետենի մեջ է և պետք է ստանա կարգ: Աշխ. օրենսգրքով նշված է, որ պատահարից 4 ամիս անց նա պետք ազատվի աշխատանքից և ստանա թոշակ: Ընկերությունը ի՞նչ կարգով պետք է նրան ազատի աշխատանքից, մինչև՞ թոշակի անցնելը, թե՞ թոշակի դիմելուց առաջ: Եթե տեղյակ եք, խնդրում եմ պարզաբանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է

Գայանե. Հարգելի գործընկերներ, կենսաթոշակառու աշխատակցի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրի ժամկետը լրացել է: Այն ևս 3 ամսով երկարաձգելու մասին տրվել է հրաման և կազմվել է լրացուցիչ համաձայնագիր, որը կցվել է պայմանագրին: Արդյո՞ք դա բավարար է: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ աշխատանքային ստաժի և թոշակի հաշվարկ

Khatchatur Melqonyan. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն գրանցվել է 1995թ.-ից և աշխատել հաստատագրված վճարով, բարեխիխճ վճարել է վճարները, ինչի մասին փաստում է տարածքային հարկային տեսչության կողմից տրված տեղեկությունը մուծումների մասին: Նշեմ, որ ԱՁ-ի թոշակային տարիքը լրացել է մի քանի օր առաջ, սակայն տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է ներկայացնել 1995թ.-ից սկսված կենսաթոշակի մասով մուծումների անդորրագրերը, որպեսզի կենսաթոշակի հաշվարկման հիմք հանդիսանա 1995թ.-ը, հակառակ դեպքում տարածքային կենսաթոշակային հիմնադրամը հաշվարկում է թոշակը և հետևաբար աշխատանքային ստաժը 2002թ.-ից` մեկնաբանելով, որ իրենց բազան 2002-ից է: Խնդրում եմ ասել` արդյո՞ք տարածքային կենսաթոշակային հիմնադրամը գործում է օրենքի սահմանում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր

Գայանե. Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է. աշխատողի հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր: 27.04.2012թ-ից աշխատողը դառնում է կենսաթոշակառու: 28-04-2012թ-ից նրա հետ կնքվելու է լրացուցիչ համաձայնագիր` պայմանագիրը որոշակի ժամկետով դարձնելու վերաբերյալ` մինչև 31.12.2012թ-ը: Արդյո՞ք անհրաժեշտ է տալ հրաման նշվածի վերաբերյալ, թե՞ համաձայնագիրը բավարար է: Եվ ճի՞շտ է արդյոք լրացուցիչ համաձայնագիրը 28.04.2012-ին կնքելը, թե՞ պետք է լինի 27.04.2012-ով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է սոց. վճար

Narek. Թոշակառուն աշխատում է ընկերությունում: Հարգելի հաշվապահներ, նրա համար սոց. վճար հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ կարգով է կատարվում: Ոչ ռեզիդենտի համար նույնպես կցանկանայի իմանալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Թոշակառուի` աշխատանքից ազատում

Վահե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` վերջին փոփոխված աշխատանքային օրենսգրքով գործատուն կարո՞ղ է աշխատանքից ազատել աշխատողին, եթե աշխատողը ստանում է ծերունական կենսաթոշակ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ը լինում է թոշակառու

Թերեզա. Բարև բոլորին: Իմ հարցը հետեվյալն է` խնդրում եմ, եթե կարող եք, օգնեք: Ես իմացել եմ, որ եթե Ա/Ձ-ը լինում է թոշակառու, ապա նրա կենսաթոշակը նաև կարելի է ներառել ծախսի մեջ: Խնդրում եմ ինձ ասեք` որտեղ կարող եմ կարդալ նման օրենք: