
Ո՞ր ձևն է լրացվում աշխատողին ազատելու դեպքում
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
Աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում 79 ձև՞ն է լրացվում: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ զբաղվում է ատամնաբուժական ծառայություններով
Սարգիս.
Բարև Ձեզ:
Ես նոր գրանցված Ա/Ձ եմ, հանդիսանում են արտոնագրային վճար վճարող, քանի որ ունեմ ստոմատոլոգիա: Աշխատում են սկսած ապրիլ ամսից, և առայժմ չունեմ աշխատող: Խնդրում եմ ուղղորդեք` այս մեկ ամսվա համար ես բացի արտոնագրային վճարից, որն արդեն վճարել եմ, էլ ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարեմ և ի՞նչ էլեկտրոնային հաշվետվություն եմ ներկայացնելու: Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից
Սարգիս.
Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից (ոչ Ա/Ձ-ից), և ամսական պետք է վճարի եկամտային հարկ այդ գումարից 10%-ը, պարտադի՞ր է արդյոք լրացնել էլեկտրոնային հաշվետվությունների ձև N 79 և հետո N 95-ը:

Կազմակերպությունը դադարել է համարվել ԱԱՀ վճարող
Նարինե.
Սիրելի հաշվապահներ, Ա/Կ-ը այս տարի ԱԱՀ-ն փոխարինել է շրջանառության հարկով: Խնդրում եմ օգնեք` եթե մինչ այդ հարկային հաշիվները գրվում էր էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ից ազատվելու դեպքում ինչպե՞ս պետք է գրվեն այժմ հաշիվ-ապրանքագրերը, նկատի ունեմ` էլեկտրոնայի՞ն տարբերակով, թե՞ ձեռքով:

Շրջանառության հարկի էլեկտրոնային հաշվետվություն
Սուրեն.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: 79 ձևով լրացրեցինք գրանցման հայտը, 86-ով եկամտային հարկի ամսական հաշվարկը: Ո՞ր ձևով պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվարկը: Շնորհակալություն:

Ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն
Կարեն.
Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն բարեգործական հիմնադրամի համար: Գիտեմ, որ ուշացրել եմ, բայց ցանկանում եմ իմանալ` որտեղից սկսեմ դիմել, և ինչ է սպասվում ուշացնելու համար, կանխավ շնորհակալ եմ:

Էլեկտրոնային հաշվետվություն ուղարկելու համար
Անի.
Ինչպե՞ս ուղարկեմ էլեկտրոնային հաշվետվություն: Նախապես շնորհակալություն:

Գրանցման հայտերի լրացման վերաբերյալ
Վահե.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Էլեկտրոնային հաշվետվության մեջ գրանցման հայտում երկու աշխատողի աշխատանքային պաշտոնները պատահմամբ սխալ եմ լրացրել: Անձնական գրասենյակի "աշխատողներ" ենթահամակարգից փորձում եմ խմբագրել, բայց համակարգը տվյալ սյունակում փոփոխություն չի ընդունում, ինչպե՞ս վարվեմ: Միաժամանակ նաև ունեմ աշխատող 01.01.2013թ. չվճարվող արձակուրդում, այդ աշխատողների գրանցման հայտերը չեմ լրացրել, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե մարտ ամսին ուղարկեմ:

Եկամտային հարկի հաշվարկի լրացման վերաբերյալ
Սիրարփի.
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես ունեցել եմ վարձու աշխատող և հունվար ամսվա համար ուղարկել եմ գրանցման հայտ, բայց 18.01.2013-06.06.2013 ժամանակահատվածի համար ինքը ներկայացրել է բուլետեն: Ես հաշվարկել, վճարել եմ ու ներկայացրել եմ հունվար ամսվա եկամտային հարկի հաշետվության մեջ: Փետրվար ամսվա համար արդեն ինքը չունի եկամուտ դրա համար էլ զրոյական եմ լրացրել իր անվան դիմաց, ու հաշվետվությունը ուղարկվում է սխալներով: Ի՞նչ փոփոխություններ պիտի կատարվեն, որ այս սխալը շտկվի:

Էլեկտրոնային ի՞նչ հաշվետվություն է լրացվում
Գարիկ Թադևոսյան.
Բարև ձեզ: Աշխատողին աշխատանքից ազատելուց էլեկտրոնային ի՞նչ հաշվետվություն է լրացվում:

Էլեկտրոնային հաշվետվության ճշգրտում
Angelina.
Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. եթե էլեկտրոնային եղանակով ուղարկված հաշվետվությունում կան սխալներ, ինչպե՞ս կարելի է այն փոխել, խնդրում եմ ինձ տալ ճիշտ ուղղություններ: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:

Գրանցման հայտի ճշգրտում
Հելեն.
Հարգելիներս, մի հարց ունեմ: Հունվար ամսին ուղարկել եմ աշխատողների գրանցման հայտ, որտեղ մի աշխատողի պաշտոնը նշել եմ միայն թարգմանիչ, այնինչ՝ պետք է գրեի նաև տնօրեն: Եթե փետրվարի հաշվետվության ժամանակ նաև ուղարկեմ արդեն ուղղված գրանցման հայտը, որևէ խնդիր կառաջանա՞:

Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի լրացման հետ կապված
Անահիտ.
Բարև ձեզ: Ես ունեմ աշխատակից, ով գտնվում է չվճարվող արձակուրդում: Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի ժամանակ նրա համար չեմ նշել աշխատավարձի չափ, բայց սեղմել եմ հաշվիչի վրա, և նրա համար գրվել է զրո թիվը: Կարո՞ղ է սա պատճառ հանդիսանալ, որպեսզի հաշվետվությունս ՊԵԿ-ի կողմից ընդունվի սխալներով: Նախապես շնորհակալություն:

“Մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը”
Աղբյուր` panorama.am
"Տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի": Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած "Եկամտային հարկի մասին" ՀՀ օրենք համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար հաջորդող ամսվա 20-ից բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով:
Սակայն վերջին շրջանում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի դժգոհում են, թե դժվարությունների են հանդիպում եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ժամանակ: Նշենք, որ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` դրանք վերաբերում են ՀՀ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներին:
"Տեխնիկական խնդիրները կվերացվեն և մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը",- ասաց Գ.Խաչատրյանը:

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկը
astxik.
Հարգելի հաշվապահներ, հարցս նոր եկամտային հարկի ամփոփ հաշվարկի մասին է: ԱՁ-ն աշխատող չունի, սակայն ունի վարձակալած տարածք, որի համար եկամտային հարկ է վճարում, որն էլ պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվարկում` ինչպե՞ս: Գուցե ԱՁ-ին գրանցեմ որպես վարձու աշխատող, որպեսզի եկամտային ամփոփ հաշվարկի ձևը բացվի, որն աբսուրդ է: Եթե գիտեք, արձագանքեք: Շնորհակալություն:

Էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համար
Ջանիկ.
Խնդրում եմ ասել` կա՞ որևէ անձ կամ կազմակերպություն, որ կարող է օգնել ներկայացնելու էլեկտրոնային հաշվետվություն: Ասեմ, որ զբաղվում ենք առևտրով և պարզեցված դաշտում ենք: Կանխավ շնորհակալություն:

Էլեկտրոնային ստորագրություն ստանալու վերաբերյալ
Artur.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. նույն անձը կարո՞ղ է ekeng-ում գրանցվել 2 տարբեր կազմակերպությունների դեպքում էլեկտրոնային ստորագրության համար (3000 դրամը 2-ի համար վճարելու պայմանով): Շնորհակալություն:

Նույնականացման քարտ կարդացող սարք
Հարություն.
Հարգելի գործընկերներ, կարելի՞ է արդյոք նույնականացման քարտ կարդացող 1 սարքով տարբեր նույնականացման քարտեր կիրառել` հաշվետվությունները էլեկտրոնային ստորագրելու համար:

Ընկերության տնօրենը օտարերկրացի է
Նարինե.
Խնդրում եմ օգնել հետևյալում:
Ընկերության տնօրենը օտարերկրացի է, ով չի բնակվում ՀՀ և չունի կացության քարտ: Անհատական հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ուղարկելու համար կա մի կետ, ուր պետք է անպայման լրացվի հանրային ծառայության համարանիշը, իսկ օտարերկրացիների համար` անձնագրային և վիզաների վարչությունից ստացված տեղեկանքի համարը` հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին: Այս տեղեկանքը տրվում է միայն կացության քարտ ունեցող օտարերկրացիներին: Նման դեպքում ինչպե՞ս վարվել: Ինչպե՞ս լրացնել և ուղարկել հաշվետվությունը: ՊԵԿ-ի թեժ գիծ դիմելիս ինձ պատասխանեցին, որ առանց դրա եկամտային հարկի հաշվետվությունը և կատարված վճարումները չեն հաշվանցվի:

Վիճ. վարչության հաշվետվություններ
Լուսինե.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ինձ օգնել և պատասխանել իմ հարցին. վիճվարչության հաշվետվությունը էլեկրոնայի՞ն եղանակով ենք հանձնելու, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Հարգանքներով,
Լուսինե Մկրտչյան
Վերջին մեկնաբանություններ