Tag: էլեկտրոնային

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինտերնետ խանութ

Անդրանիկ. Բարև ձեզ: Ես ունեմ առցանց խանութ, միայն ինտերնետ վաճառք է ինձ մոտ: Ինձ կարո՞ղ եք տեղեկություն տալ Հայաստանում ինտերնետ վաճառքի մասին ցանկացած որոշումների, կայքերի վերաբերյալ, ոչ մի նյութ չեմ կարողանում գտնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի էլեկտրոնային հաշվետվության հետ կապված

Nara. Բարև ձեզ: Եթե էլեկտրոնային հաշվետվությունների ծառայության մեջ դեռ չի տեղադրված եկամտահարկի հաշվետվությունը, ապա ի՞նչ պետք է անել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսը հիմնավորելու համար

Արմեն. Կազմակերպությունը գովազդում է իր գործունեությունը Facebook սոցիալական ցանցի միջոցով: Paypal վճարման համակարգը էլեկտրոնային փաստաթուղթ է ուղարկում էլեկտրոնային փոստի հասցեին վճարման ընդունման վերաբերյալ: Հարց` արդյո՞ք այդ փաստաթուղթը բավարար է ծախսը հիմնավորելու համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պայմանագրերի մասին հաշվետվության ձև

Astxik. Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային հաշվետվություններում կա պայմանագրերի մասին հաշվետվության ձև: Արդյո՞ք պարտադիր է դրա լրացումը, հարկայինում ինձ ասեցին` ոչ: Բայց այդ դեպքում ինչու՞ են դրել: Ի՞նչ գիտեք այդ մասին, կարո՞ղ եք տալ որևէ հղում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Anna. Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում և մատակարարարից ստանում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի հաշվարկի հետ տեղեկանքը պե՞տք է արդյոք ներկայացնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվետվություն պայմագրերի մասին

N.. Էլեկտրոնային հաշվետվություններում կա նոր հաշվետվություն պայմագրերի մասին: Ո՞վ կարող է տեղեկություն տալ դրա լրացման կարգի մասին, և ո՞ր կազմակերպությունները պետք է լրացնեն այդ հաշվետվությունը: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային եղանակով հանձնված հաշվետվության ճշգրտում

Seda. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ամսական ԱԱՀ վճարող է և հաշվետվությունները ՀՏ ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Օրենքով սահմանված կարգով ուղարկվել է հաշվարկը, սակայն 2011թ. 12-րդ ամսվա փոխարեն սխալմամբ լրացվել է 4-րդ եռամսյակ: Ի՞նչ հետևանք կունենա այս սխալը: Ըստ ինձ պետք է տալ 4-րդ եռամսյակի 0-ական ճշգրտված հաշվարկ և նոր 12-րդ ամսվա հաշվարկ: Սակայն այս դեպքում չի՞ առաջանա արդյոք ուշացման համար վարչական տուգանք և եթե այո, ապա ո՞ր կետով օրենքի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք ունենալ

Nara. Բարև ձեզ: Ասացեք խնդրեմ, այս տարվանից մենք էլեկտրոնային եղանակով ենք աշխատելու, արդյո՞ք առաքման գրքի անհրաժեշտություն առաջանալու է:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ

AKVA. Հարգելի հաշվապահներ, նախօրոք շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին: Ցանկանում եմ աշխատանքում և կյանքում միայն վերելքներ, առողջություն և սեր: Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ տալու ժամանակ ֆիզ. անձանցից երբ գնում ենք արել կամ պայմանագրով վարձել ենք նրանց միայն բեռնափոխադրում անելու համար, նրանց նույնպես նշում ենք եկամտահարկի տարեկան տեղեկանքում, թե՞ միայն հիմնական աշխատողներին: Կարո՞ղ եմ օգտվել Եկամտահարկի մասին օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետից: Ինչքանով ես իմ կարդալուց հասկացա, չնայած յուրաքանչյուր աշխատողի վճարել եմ 380000 դրամ, որը գերազանցում է 250000դ, սակայն նրա հարկային գործակալ հանդիսանում եմ ես, կարծում եմ պետք չէ նրանց ներառել Հայտարարագրում: Ձեր կարծիքը խնդրեմ: Եվ մի հարց էլ` արդեն կարո՞ղ ենք այդ տեղեկանքը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հաշիվների տեղեկությունների վերաբերյալ

astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս ԱԱՀ-ի տեղեկությունների ներկայացման հաշվետվությանն է վերաբերում: Ստացել եմ ծանուցագիր էլեկտրոնային, սակայն ոչինչ չի բռնում: Ինչպե՞ս էլեկտրոնային եղանակով բացատրագիր գրեմ: Նաև անվավեր հարկային հաշիվների մասին բացատրագիրը հաշվետվությա՞ն վրա է պետք գրել, թե՞ առանձին: Եթե առանձին, սա նույնպես չգիտեմ` ինչպես: Խոսքս միայն էլեկտրոնային եղանակով ուղարկելու մասին է: Ննախապես շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով

Աղբյուր` panarmenian.net 2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Մանրամասն
.ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվի անվավեր ճանաչում

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարց է հետաքրքրում: Էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել հարկային հաշիվ: 24 ժամը լրանալուց հետո այդ հարկային հաշիվը ծրագրով անվավեր է արվել: Դիմացի կողմի հաստատումը բացակայում է: Անհրաժեշտություն կա՞ արդյոք փոխադարձ ակտի, գրության և նամակի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվը անվավեր ճանաչվելու դեպքում

A. Գրանցվու՞մ է արդյոք էլ. ծրագրում 24 ժամ չանցած և անվավեր ճանաչված հաշիվները, և արդյո՞ք դա պետք է գրքում գրառել և հետո ջնջել գրքից:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել ԱԱՀ տեղեկանք

Դավիթ Աատրյան. Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի տեղեկանք պե՞տք է արդյոք ներկայացնի, եթե մատակարարից ստացել է թղթային հարկային հաշիվ:
.ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Սոնա. Հարգելի Հաշվապահներ, ընկերությունն ունի կայք, որի համար վճարում է դոմեյնի և հոսթինգի գումար: Հոսթինիգ գտնվում է արտասահմանում, և վճարումը արվում է ինտերնետով: Հոսթինգի գումարը հնարավո՞ր է շահութահարկից պակասեցվող ծախս ցույց տալ` հիմք ընդունելով տպված էլեկտրոնային invoice-ը: Կսպասեմ ձեր պատասխանին: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի անվավեր ճանաչում

Լուսինե. Հ/Ա գրվելուց հետո գնորդը հրաժարվել է, որից հետո ինտերնետի խափանման պատճառով հնարավոր չի եղել Հ/Ա անվավեր ճանաչել: Ինչպիսի՞ լուծում եք տեսնում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Lena. Բարև Ձեզ, ինձ մի հարց է անհանգստացնում. ճի՞շտ է, որ այս եռամսյակից սկսած հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով պետք է հանձնել անկախ նրանից, թե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, թե ոչ (տվյալ դեպքում ՍՊԸ-ն հաստատագրվածով է աշխատում): Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հետևել նամակի ընթացքին

Աստղիկ. Հարգելի ընկերներ, ՀՀ Կառավարությունը մեզ ընձեռնել է հնարավորություն հետևել մեր կողմից ուղարկված նամակներին էլեկտրոնային եղանակով: Ես նամակները ուղարկում եմ փոստով, սակայն չեմ ստանում ծանուցագիր, որտեղ նշված լինի 12 նիշանոց հսկիչ համարը, չնայած տվյալ կառույցը միացված է գործող համակարգին: Խնդրում եմ հուշել` ինչպես պետք է վարվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային հաշվի անվավեր ճանաչում

Ա. Հայրապետյան. Խնդրում եմ ասեք էլեկտրոնային գրված հարկային հաշվի անվավեր ճանաչելու ընթացակարգը. ուղղակի ընտրելով հաշիվը և սեղմելով հրամանաշարի համանուն կոճակը և վե՞րջ: Ի նկատի ունեմ` դրանով ավարտվում է, թե՞ պետք է ՊԵԿ-ին գրավոր բացատրություններ ներկայացվի անվավեր ճանաչելու պատճառները` հիմնավորում տալով: Եթե 24 ժամը չի լրացել և մյուս կողմն էլ դեռ չի ստորագրել: Կանխավ շնորհակալ եմ: