
ՍՊԸ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ
Արմինե.
Բարև Ձեզ: Ունեմ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ, որի միակ աշխատողը տնօրենն է, այժմ ուզում եմ ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Կխնդրեի քայլերով և հերթականությամբ ասել՝ ի՞նչ պետք է արվի, խոսքս աշխատողին ազատելու, 207 ձևը լրացնելու, եկամտային և սոցի հաշվետվությունը հանձնելու և մյուս տարի սոց. և շահութահարկ հանձնելու մասին է:

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված
Անի.
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս են վարվում դրամարկղի գրքի հետ տարեվերջին, արդյո՞ք տարվա սկզբին գրանցվում է նոր դրամարկղի գիրք և, եթե կազմակերպությունը գործունեության դադարի դիմում է տվել, սակայն դրանից առաջ լրացնում էր դրամարկղի գիրքը օնլայն, արդյո՞ք կարող է գործունեության դադարեցման ամսվան հաջորդող ամսվա աշխատավարձի գումարը ելքագրել և դրանից հետո ինչպես պետք է վարվի գրքի հետ:

Կարո՞ղ է արդյոք գուրծունեությունը դադարեցրած կազմակերպությունը ավտոմեքենա գնել
Ani.
Հարգելի հաշվապահներ, 3 հարց ունեմ: 1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա: 2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան: 3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել:

Ինչպե՞ս տեղեկանք ստանալ հարկայինից
Grigor.
Բարև Ձեզ: Ունենք ափը, որը 4 տարի է դադարեցված է և հիմա հարկավոր է հարկայինից տեղեկանք, որպեսզի նշվի այդ ամենը, որ այն ներկայացնենք սոցապ, որպեսզի երեխայի նպաստ ստանանք, չեն տալիս՝ ասելով, որ պարտք ունեք 60 000 դրամ ու դրա մասին մեզ ծանուցում չեն ուղարկել, որպեսզի իմանանք՝ ի՞նչ խորհուրդ կտաք:

Կարելի՞ է արդյոք ժամանակավոր դադարեցնել Ա/Ձ-ն
Զառա.
Բարև Ձեզ, խնդրում եմ կօգնեք հասկանալ։ ԱՁ-ն ունի տուգանք չվճարված 600 հզ. դրամ հդմ չտպելու համար, որպեսզի այս պահին դա չվճարենք ու տուգանք չգա, կարո՞ղ ենք ժամանակավոր դադարեցնել ԱՁ-ն: Դա տարբերա՞կ է: Շնորհակալ եմ նախապես:

Արդյո՞ք անհրաժեշտ է սոցիալական վճար վճարել
Արամ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ի ֆիզ. գնալու դեպքում, գործունեության դադար տալուց հետո՝ արդյո՞ք անհրաժեշտ է սոցիալական վճար վճարել։

Ինչպե՞ս է իրականացվում շահույթի բաշխումը
Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ.
1. Նոր գրանցված ԱՁ-ն, որի 20-րդ օրը դեռ չի լրացել, հայտարարարությունը դեռ ուղարկված չէ և չի աշխատել տվյալ ժամանակաշրջանում, բայց գործունեության դադարի մասին հաշվետվություն էլ չկա, հետագայում աշխատելու է շրջհարկի ռեժիմում: Արդյո՞ք վճարելու է այս ամսվա շահութահարկը և սոցիալական վճարը:
2. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող ՍՊԸ-ն ինչպե՞ս է իրականացնում շահույթի բաշխում, արդյո՞ք շաբաժինը ենթակա է հարկման 5%:

Ա/Ձ-ի վերաբերյալ
Rafik.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս իմանամ՝ իմ անունով Ա/Ձ կա՞ բացված: Եթե կա՝ ո՞նց կարող ենք լուծարել:

Ա/Ձ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ
Արա.
Բարև Ձեզ: Կարող եք մի հարցով օգնել. ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և հանրային սննդի վաճառքով, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին չի աշխատել, հիմա էլ պետք է կասեցվի գործունեությունը: Կարո՞ղ եք ասել՝ երկու ամսվա համար 5 000 դրամները կարո՞ղ եմ դիմում գրել, որ չվճարվի և, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, կա՞ դիմումը օնլայն՝ լինում է, թե՞ ոչ։ Շնորհակալություն:

Ի՞նչ է անհրաժեշտ Ա/Ձ-ի գործունեության վերսկսման համար
Հարգելի հաշվապահներ, շրջ հարկով հարկվող Ա/Ձ-ն կասեցված է, ի՞նչ պետք է անել նորից այն վերականգնելու համար:

Դեկրետում գտնվող աշխատակցի աշխատանքային պայմանագրի խզման հետ կապված
Լիլի.
ՍՊԸ-ի գործունեության դադարեցումը և դեկրետում գտնվող և 1 տարեկան բալիկին խնամող աշխատակցի հետ կարո՞ղ են խզել աշխատանքային պայմանագիրը՝ նշելով ծանուցման մեջ հաստիքների կրճատման խնդիրը:

ՍՊԸ-ի գործունեության ժամանակավոր դադարեցման հետ կապված
Գոռ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ես ունեմ 2015 թվականին գրանցված ՍՊԸ, որը գրանցման պահից մինչ օրս ոչ մի տեսակի գործունեություն չի իրականացրել: Հանգամանքների բերումով տվյալ ՍՊԸ-ի աշխատանքի անհրաժեշտությունը վերացել է գրանցման հաջորդ օրից: Ներկա պահին ցանկանում եմ տվյալ ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցնել, իսկ հետագայում ընդհանրապես լուծարել:
Հարկ վճարողների համակարգում այս պահին ՍՊԸ-ի կարգավիճակը ներկայացված է որպես "Նոր գրանցված":
Հարկային տեսչության գրասենյակում ինձ ասացին, որ գործունեության դադարեցման համար նախ պետք է պատրաստել և էլեկտրոնային տարբերակով ուղարկել գրանցման օրից մինչ այս պահը բոլոր այսպես կոչված "զրոյական" հաշվետվությունները, 15-ից մինչ 18 թվականը եռամսյակային և 18-ից մինչ օրս ամենամսյա կտրվածքով, հետո պետք է տնօրենին ազատել պաշտոնից և դրանից հետո ուղարկել դիմում՝ գործունեության դադարեցման վերաբերյալ /եթե չեմ սխալվում Ձև 207/:
Հարցս հետևյալն է՝ ո՞վ կարող է ինձ օգնել այս հարցում, իհարկե համապատասխան վարձատրության դիմաց, և մոտավոր ինչքա՞ն ժամանակ կտևի այդ գործընթացը:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք դադարեցումից հետո հաջորդ ամիս պետք է վճարել հարկերը
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Անձը 15.08.20թ. բացել է ԱՁ՝ շրջհարկով: 28.08.20թ. դադարեցում տվեց: Հաջորդ ամսվա մինչև 20 պե՞տք է չէ վճարի 11 000 դրամ՝ 5 000, 5 000 և 1 000, սակայն ոչ մի գործունեություն չի ծավալել: Շնորհակալ եմ:

Կարո՞ղ է Ա/Ձ-ն դադարեցնել գործունեությունն առանց հետևանքների
Nune.
Բարև Ձեզ: Ես պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես ԱՁ, բայց դեռ ՊԵԿ չեմ տվել հայտարարություն /դեռ քսան օրը չի լրացել/ կարո՞ղ եմ արդյոք այս պահին սառեցնել գործունեությունս առանց հետևանքների:
Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս փակել Ա/Ձ-ն
Հովհաննես.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ փակել իմ Ա/Ձ-ն՝ կօգնե՞ք:

Արդյո՞ք պետք է նորից շրջանառության հարկ վճարողի վերաբերյալ հայտարարություն ներկայացնել
Արման.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել, եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով և 28.04.2020-ին դիմում է ներկայացնրել անորոշ ժամկետով դադարեցնելու, հիմա ուզում է վերսկսել: Այս դեպքում նորից պետք է շրջանառության հարկի դիմու՞մ ներկայացնի, թե ոչ:

Եթե ՆՈՒՀ-ը ուզում է դադարեցնել իր գործունեությունը
Susan.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: ՆՈՒՀ-ը մեկ անգամ փակվեցին մարտի 2-6-ը, հետո մարտի 13-ից, իսկ մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն: Կարիք կա՞ կարգադրություն գրելու, որ հաստատությունը դադարեցնում է իր գործունեությունը: Շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատակիցը կստանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ
Արթուր.
Դեպք 1. Կազմակերպությունը աշխատակցի կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկի հիման վրա հաշվարկել և վճարել է նրան մայրության նպաստ, որից հետո գրանցման հայտով աշխատակցի համար ձևակերպվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Այնուհետև կազմակերպությունը, հանդիսանալով տուժած ոլորտի սուբյեկտ, դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ դեպքում դադարեցվում է երեխայի խնամքի ամսական 18 000 դրամ վճարումը:
Դեպք 2. Կազմակերպությունը աշխատակցի կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկի հիման վրա հաշվարկել և վճարել է նրան մայրության նպաստ, և մինչ աշխատակիցը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կազմակերպությունը, հանդիսանալով տուժած ոլորտի սուբյեկտ, դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Ո՞վ է վճարելու երեխայի խնամքի նպաստը այս դեպքում, և արդյո՞ք վճարվելու է:

Հնարավո՞ր է Ա/Ձ-ն դադարեցնել և բացել ՍՊԸ
Araqsya.
Բարև Ձեզ: խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.
- Եթե անձն ունի Ա/Ձ, ապա կարո՞ղ է դադարեցնել (չլուծարել, այլ անորոշ ժամկետով դադարեցնել կամ լուծարման համար դիմել և մինչև գործընթացի ավարտը հիմնել ՍՊԸ): Նշեմ, որ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում ու, եթե հնարավոր լինի հիմնադրել ՍՊԸ, ապա այդ ՍՊԸ-ն շարունակելու՞ է աշխատել ԱԱՀ դաշտում, թե՞ կարող է հայտարարություն ներկայացնել շրջհարկով աշխատելու համար։
Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, ի՞նչ վճարումներ ունի անելու, եթե չունի գրանցված աշխատող։
3 ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը կարո՞ղ է վարել հաշվապահություն և հետագայում արդեն տնօրեն ու հաշվապահ նշանակել:

Վճարվու՞մ է արդյոք արձակման նպաստ կազմակերպության գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում
Մարի.
Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, արդյո՞ք վճարվում է արձակման նպաստ կազմակերպության ոչ թե լուծարման, այլ գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում:
Վերջին մեկնաբանություններ