Tag: դադարեցում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ կազմակերպության լուծարման դեպքում

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ։ Եթե հղիության 6-րդ ամսում կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը չի՞ օգտվում նպաստից, պետության կողմից կա՞ արդյոք որևէ փոխհատուցում և եթե այո, ապա ի՞նչ կարգով։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել ԱՁ-ի կասեցում, եթե կա չկատարված պարտավորություն

Եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցին: Որպես ԱՁ ունենք դատական կարգով շահած գործ (գումարի բռնագանձում): ԱՁ-ն ցանկանում ենք կասեցնել: Ցանկանում եմ հասկանալ` ԱՁ-ի կասեցման դեպքում տվյալ պարտավորությունը դառնու՞մ է անձնային և գումարի բռնագանձում տեղի է ունենում, թե՞ ԱՁ-ն կասեցնելու դեպքում դատարանի որոշումը ևս չեղարկվում է: Ուղակի այս պահին ԱՁ-ն այլևս ոչ մի գործունեություն չի իրականացնում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Անի. Եթե պանրի արտադրության գործընթացը ուզում եմ վերսկսել, Ա/Ձ գրանցում ունեի, դադարացրել էի: Հիմա ինչքա՞ն պիտի վճարեմ վերսկսելու համար: Մեկ էլ կասե՞ք խնդրում եմ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, եթե ունեմ մեկ աշխատող, մինչև 24 մլն. շրջանառություն, բայց աշխատելու եմ ԱԱՀ-ով, որ սուպերմարկետները վերցնեն ապրանքը: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկի կանխավճար

Էլլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ խնդրում եմ կօգնե՞ք: 1. Եթե ՍՊԸ-ն չեմ դադարեցրել, գրանցված տնօրեն կա, բայց ապրիլ մայիս ամիսներին գործարք չի արվել, աշխատավարձ չի ստացել: Հաշվետվության մեջ կարո՞ղ եմ 0 գրել, չեմ ազատում, քանի որ աշխատանքի ակնկալիք կա: 2. 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները չե՞նք վճարելու: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոյով աշխատել

Լուսինե. Բարեվ Ձեզ: Հունիսին իր գործունեությունը վերսկսած ԱՁ-ն կարո՞ղ է միկրոյով աշխատել, եթե մինչև փետրվարի 20-ը միկրոյի հայտարարություն չի ուղարկվել (մինչ 04 հունիսի ԱՁ-ն եղել է ժամանակավոր դադարի մեջ): Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պանրի արտադրությունը վերսկսելու համար

Էլյա․ Բարև ձեզ։ Պանրի արտադրության փոքրիկ ձեռնարկություն ունեինք՝ գրանցված որպես ՍՊԸ: Ժամանակավոր դադարեցրել էինք գործունեությունը: Հիմա ուզում ենք վերսկսել: Աշխատելու ենք խանութների և սուպերմարկետների հետ: Ես ու ամուսինս ենք աշխատելու, նաև ուզում ենք ունենալ մեկ աշխատակից: Կասե՞ք՝ որքան պետք է վճարենք որպես ՍՊԸ գործունեությունը վերսկսելու համար: Արդյո՞ք պետք է ձեռք բերենք ՀԴՄ սարք: Հնարավո՞ր է գրանցվենք որպես միկրոձեռնարկատեր: Ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ վճարներ և որքա՞ն: Կանխավ շատ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արաքսյա. Բարև ձեզ։ Ինձ շտապ հարկավոր է փակել ԱՁ, այն բացվել է իմ անունով և նորից փոխվել ուրիշի անունով, այն իմ անունով ընդհանրապես չի գործել, բայց չի էլ փակվել։ Ասեք՝ ի՞նչ անեմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ունեցել է շրջանառության հարկի գերավճար

Անահիտ. 2013թ.֊ին Ա/Ձ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, որից 1 ամիս հետո անհատ ձեռնարկատերը մահացել է։ Տեղյակ եմ, որ այդ ժամանակ ունեցել է շրջանառության հարկի գերավճար։ Ցանկանում եմ ճշտել՝ կարո՞ղ են արդյոք ժառանգները այդ գերավճարը կանխիկացնել կամ օգտագործել այլ նպատակով, եթե այո, ապա հարկային օրենսդրության ո՞ր օրենքով է կանոնակարգվում այդ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է լուծարել ԱՁ-ն

Սոֆյա. Բարև ձեզ։ Ամուսինս 8 տարի առաջ ԱՁ է բացել սննդի կետ աշխատացնելու համար, սակայն այդպես էլ գործունեություն չի ծավալել: Հիմա ինչպե՞ս պետք է լուծարել այդ ԱՁ-ն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ լուծարում

Ահարոն. Բարև ձեզ։ Ես ունեմ 2017թ․ բացված ՍՊԸ, բայց չունեմ ոչ մի տվյալներ (ՀՎՀՀ, ՍՊԸ-ի անուն, բացման օր), քանի որ բացված օրվանից չեմ օգտագործել։ ՀԻմա այդ ՍՊԸ-ն ցանկանում եմ փակել, բայց պետ․ ռեգիստրի և հարկայինի բազաներում չկարողացանք գտնել այդ ՍՊԸ-ն, քանի որ չհայտնեցի բավարար տեղեկություններ։ Ասեցին, որ փնտրեմ արխիվում։ Կասե՞ք ինձ՝ որտեղ փնտրեմ այդ ՍՊԸ-ն, որպեսզի փակեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը

Արման. Բարև ձեզ: Ես 2013թ. Ա/Ձ եմ բացել և մի տարի եմ աշխատել փաստացի, սակայն դադարեցման դիմում չեմ ներկայացրել մինչև օրս։ Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել և ի՞նչ տուգանք կունենամ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ դադարեցրել է գործունեությունը

Վահագն. Բարև ձեզ։ Եթե կարող եք արձագանքել՝ շնորհակալություն: ԱՁ ունեմ, ընտանեկան ձեռնարկություն, անժամկետ կասեցրել եմ գործունեությունը: 1. Հիմա կարող եմ անել դա օնլայն՝ հաշվի առնելով այս տիրող վիճակը (դիտելով e-register.am կայքը՝ ես չգտա այդ հնարավորությունը): 2. Ինչպե՞ս նորից ստուգել իմ կասեցման հայտը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի աշխատում կորոնավիրուսի պատճառով

Մարինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցման դեպքում ապրանքի մնացորդը ի՞նչ անել

Անահիտ․ Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով (մթերային խանութ), աշխատում է շրջ. հարկով: Հիմա ցանկանում է լուծարել Ա/Ձ-ն՝ փակել խանութը: Ուզում եմ իմանալ՝ ապրանքային մնացորդը ինչ-որ մի տեղ պե՞տք է արտացոլել, թե՞ այդպես մնում է, և առհասարակ հետագայում ինչ-որ մի բան կարո՞ղ է սխալ լինել: Հաշվետվությունների մասով ամեն ինչ պարզ է (եկամտային հարկ տարեկան...): Կարող է նույնիսկ խանութը այլ մարդիկ աշխատացնեն: Այդ դեպքում եթե ապրանքը ցանկանում է վաճառել, ի՞նչ պետք է արվի: Ինչպե՞ս վարվել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արփեն. Ողջույն: ԱՁ-ս կասեցրել եմ 2019թ․ դեկտեմբերի 10-ին։ Ինձ հասանելիք գումարը դեռ չեմ հանել։ Խնդրում եմ, ասեք՝ այդ գումարը հանելուց առաջացող շահաբաժնի հարկը հաշվետվության ո՞ր ձևի մեջ պետք է լրացնեմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցման ժամկետների վերաբերյալ

Արեգակ․ Բարև ձեզ։ Եթե ԱՁ / կազմակերպությունը առցանց տարբերակով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, կարո՞ղ է արդյոք անժամկետ մնալ դադարեցված կարգավիճակով։ Շնորհակալություն։