Tag: դադարեցում

.ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու ինտերնետային կայքի միջոցով

Լուսինե. Շատ եմ խնդրում ուղղորդեք, արդեն խճճվեցի օրենքները կարդալիս: Ես նորաբաց ՍՊԸ-ի տնօրեն եմ: ՍՊԸ-ն բացվել է մի քանի օրում, քանի որ գործընկերս պետք է մեկներ: Բացելուց հետո արագ հայտարարություն եմ տվել հարկայինում, որ դեռ չի գործում, որպեսզի հարկեր չտամ: Ուզում եմ հասկանալ` ինչ հաջորդականությամբ պետք է անեմ քայլերս (ՍՊԸ-ն միայն մատուցելու է ծառայություններ ինտերնետային կայքով): Արդյո՞ք մենք պարտավոր ենք ունենալ ՀԴՄ, կարո՞ղ եմ արդյոք հաշվապահի հաստիք չպահել, այլ դիմել որևէ մեկի վճարովի ծառայությանը: Անսահման ուրախ կլինեի, եթե որևէ մեկը գրեր` որը որից հետո անեմ, որպեսզի խնդիր չառաջանա` մինչև սկսենք գործել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ընկերությունը դադարեցրել է գործունեությունը

Արմինե. Եթե ընկերությունը 2 տարի գործարք չի արել, շրջանառությունը 0 է, միայն եկամտային հարկի հաշվարկ եմ ներկայացնելու, թե՞ շրջանառության հարկի զրոյական հաշվարկ էլ պետք է ներկայացնեմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է

Արսինե. ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է և հանձնել է շրջանառության հարկի հաշվետվություն 1-ին եռամսյակի համար: Չուներ վարձու աշխատողներ: Խնդրում եմ ասեք. 1. Դադարեցումից հետո ԱՁ-ն պե՞տք է հանձնի շրջանառության հարկի 0-ական հաշվետվություններ, թե՞ ոչ 2. Արդյո՞ք պետք է կատարի 5000-ական եկամտային հարկի վճարումները դադարեցումից հետո Եթե հնարավոր է` նաև նշեք, թե որ օրենքով և որ հոդվածով է կարգավորվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ սոցապ տարեկան հաշվետվության

helen. Բարև հարգելիներս, խնդրում եմ արագ արձագանքել. Ա/Ձ -ի սոցապի տարեկան հաշվետվության մեջ գրված է սոցի նվազագույն գումար, որը չպետք է պակաս լինի 60.000 դրամից, սակայն եթե Ա/Ձ-ն աշխատել է 3 ամիս, այնուհետ դադարեցրել է գործունեությունը, ինչպե՞ս պետք է լրացնել հայտարարգրի 27-րդ տողը, և այն հանձնում եմ թղթային տարբերակով, չէ՞: Եվ ևս մի հարց` անհատական հաշվետվության դեպքում մյուս ամիսները, որ չի աշխատել, ինչպե՞ս եմ լրացնում մյուս աշխատողների համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է վերսկսել գործունեությունը

Արեն. Բարև Ձեզ: Կինս անհատ ձեռներեց է, ով դադարեցրել է իր գործունեությունը ընտանեկան խնդիրների պատճառով: Այժմ նա հղիության երրորդ ամսում է, բայց ցանկություն ունի վերսկսելու գործունեությունը: Արդյո՞ք խնդիրներ կառաջանան երեխայի ծնվելուց հետո ֆիզարձակուրդ գնալու և երեխայի խնամքի համար ամսական 18 000-ական դրամները ստանալու հետ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը չի գործում

Elen. Բարև ձեզ: Ես բացել եմ ՍՊԸ 2012 թ.-ի նոյեմբերի վերջին օրերին, բայց մինչև այսօր չեմ աշխատում, ոչ մի գործարք չեմ կատարել և որոշ ժամանակ դեռ չեմ աշխատելու: Այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Պե՞տք է դիմում եմ գրեմ, որ չեմ աշխատում, թե՞ ոչինչ անել հարկավոր չէ, որովհետև ես ոչ մի գործարք չեմ կատարել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Աննա. Կարո՞ղ է արդյոք անհատ ձեռնարկատերը ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ: Անհատ ձեռնարկատերը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը երեխայի խնամքի համար և վճարում է միայն սոց. վճար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը

Մարինե. Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` կապված վերջին փոփոխությունների հետ կարո՞ղ է տեղյակ լինեք` փոխվե՞լ են հաշվետվությունների բլանկները: Հարց երկրորդ` ՍՊԸ-ն անորոշ ժամկետով գործունեության դադարեցում է տալիս, տնօրենը, որը նաև հանդիսանում է հիմնադիր, արդյո՞ք վարձատրվում է, և արդյո՞ք եկամտահարկ և սոց. վճար վճարվում է նրա համար: Կարո՞ղ եմ տնօրենին ևս ազատել աշխատանքից: Շնորհակալություն հարցիս պատասխանելու համար:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը դեռ չի իրականացնում գործունեություն

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. նորաբաց ՍՊԸ-ն ունի տնօրեն, սակայն գործունեություն դեռևս չի իրականացնում: Ինչպե՞ս կարող եմ եկամտահարկի ու սոցի հաշվարկներ չիրականացնել, առանց գործունեության դադարեցման:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն լուծարվում է

Դավիթ. ՍՊԸ-ն լուծարվում է: Երեկ զանգահարեցին հարկային տեսչությունից և ասացին, որ գնանք լուծարման մասին որոշումը վերցնենք, որից հետո պետք է ստուգում իրականացնեն: Ի՞նչ ստուգման մասին է խոսքը, և ինչի՞ն պատրաստ լինել: Նախապես շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցում

Անդրանիկ. Ինձ մի հարց է հետաքրքրում, խնդրում եմ, օգնեք: Ես արդեն 10 ամիս է ժամանակավոր դադարեցրել եմ Ա/Ձ-ի գործունեությունը: Քիչ առաջ իմացա, որ նոր օրենք են ընդունել, և պետք է ամեն ամիս վճարել սոց. վճար: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս կարող եմ անել, որպեսզի սոց. վճար չմուծեմ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով հանձնելու վերաբերյալ

Հարություն. Հարգելի գործընկերներ, գիտենք, որ հաջորդ տարվանից հաշվետվությունները ՀՏ պետք է հանձնվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստորեն ստացվում է, որ եթե կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, ասենք, տարվա սկզբից, ապա միևնույն է, պետք է վճարումներ կատարի և տարեկան հաշվետվությունները, թեկուզև զրոյական, հանձնի էլեկտրոնային եղանակո՞վ: Հուսանք` բացառություններ կլինեն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցում

Լուիզա. Հարգելի կոլեգաներ, եթե ԱՁ գործունեությունը դադարեցում եմ ուզում տալ, պարտադիր ամեն ամիս պե՞տք է սոց. վճարը մուծեմ: Ասացեք խնդրեմ, այս փոփոխությունը վերաբերու՞մ է նախորդ դադարեցումներին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու

Աշոտ. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն ունի երկու մասնակից, որոնցից մեկը տնօրենն է, մյուսը` փոխտնօրենը, սակայն ընկերությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու, այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ սոց. վճարների վերաբերյալ

լիլիթ սեդրակյան. Գրանցված եմ որպես ԱՁ, գործունեություն չեմ ծավալում, գործունեությունը դադարեցված է: Արդյո՞ք դուրս է եկել նոր օրենք, ըստ որի ԱՁ չփակելու դեպքում ամսական սոց. վճարները պետք է վճարվեն: lilit_sedrakyan շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս դադարեցնել ԱՁ գործունեությունը

Միքայել. Բարև ձեզ: Ես մոտ 2 ամիս է արդեն գրանցել եմ ԱՁ, սակայն ոչինչ չեմ արել, ոչ մի գործողություն ԱՁ-ն գրանցելուց հետո, միայն վճարել եմ 3 200 դրամ, եթե ճիշտ եմ հիշում, գրանցման համար: Ինձ ասացին, որ եթե գործունեություն չի լինելու դեռ, ավելի լավ է կասեցնել, որպեսզի ավելորդ խնդիրներ չլինեն: Կարո՞ղ եք ասել` ինչպես կասեցնել ԱՁ-ն, և արդյո՞ք ինչ-որ հաշվետվություն պետք է ներկայացնել կամ վճարում կատարել: Նախապես շնորհակալություն: