Tag: դադարեցում

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ լուծարման հետ կապված

Սոնա. Բարև Ձեզ: Խնդրում եմ արձագանքել: Ա/Ձ-ն, որն ունեցել է 5 աշխատող, իր գործունեությունը դադարեցրել է 2006թ-ին: Ա/Ձ-ն ցանկացավ վերջնականապես լուծարվել: Հարցման արդյունքում պարզվեց, որ 12500 դրամ պարտք է ունեցել, որը մարվել է արդեն: Լուծարման տեղեկագիրը մեզ մոտ է արդեն: Հարկայինում ասել են, որ պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացվի: Խնդրում եմ, կասե՞ք` միայն տարեկան զրոյական հաշվետվություն եմ ներկայացնելու, թե՞ նաև եռամսյակային:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոփոխություններ սոց. վճարի մասին օրենքում

Վահագն. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքիր: Սոց. վճարների մասին օրենքում փոփոխություն է կատարվել, որը ուժի մեջ է մտնում հուլիսի 25 ից, ըստ որի. Պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սույն մասով սահմանված չափով նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար: - կետը ուժը կորցրած է ճանաչվում: Դա ի՞նչ է նշանակում, որ նախկինում ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած և պետ. ռեգիստրի վկայականը հարկային տեսչություն հանձնած ԱՁ-ն, որը արդեն 2 տարի սոց. վճար չի կատարում, հիմա ի՞նչ պետք է անի, և արդո՞ք հնարավոր է, որ ըստ այդ օրենքի նրա նկատմամբ հուլիսի 25-ից հետո հաշվարկվի սոց. վճար 5000-ական դրամով, եթե նա լուծարման դիմում չտա:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը որոշ ժամանակ գործունեություն չի ծավալելու

Ռուզաննա. Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը նաև տնօրենն է, ազատել է բոլոր աշխատողներին աշխատանքից և որոշ ժամանակ գործունեություն չի ծավալելու, հնարավո՞ր է լուծել նաև տնօրենի աշխատանքային պայմանագիրը, և այդ դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատ ձեռներեցը այլևս ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում

Ն.Չոփիկյան. Եթե անհատ ձեռներեցը այլևս ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, հարկային պարտավորություններ չունի, սակայն ռեգիստրում չի տվել լուծարման դիմում, կշարունակվի՞ սոց. վճարների մուծման պարտավորությունը: Ա/ձ անփութության պատճառով չի լուծարվել և ոչ մի գործունեություն չի ծավալել: Կարո՞ղ է դատարանում բողոքարկվել հարկայինի որոշումը սոց. վճարները հարկադիր ձևով գանձելու մասին: Եթե ոչ, կարո՞ղ է ա/ձ ճանաչվել անվճարունակ: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցման / լուծարման հետ կապված

Արման. Հարգելի կոլեգաներ, ի՞նչ նոր փոփոխություններ են եղել ԱՁ գործունեության դադարեցման / լուծարման հետ կապված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տրանսպորտային միջոցի վարձակալություն

ԳՈՀԱՐ. ՍՊԸ-ն, որը անժամանակ դադարեցրել է իր աշխատանքային գործունեությունը, իրեն սեփականության իրավունքով պատկանող բեռնատար ավտոմեքենան տալիս է վարձակալության: Իրավունք ունի՞ արդյոք: Եթե այո, խնդրում եմ ուղարկեք վարձակալության պայմանագրի օրինակ gohzohrabyan շնիկ mail.ru էլ. հասցեին: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Դադարեցված գործունեության վերսկսում

Lilit. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Եթե կազմակերպությունը կամ ԱՁ-ն, որը իրականացնում է մանրածախ առևտուր, դադարեցրել է իր գործունությունը շուրջ 2 ամիս, սակայն անհրաժեշտություն է առաջանում նորից գործունեություն ծավալելու և իրականացնելու մեծածախ առևտուր, այս դեպքում ի՞նչ պետք է անել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվարկել աշխատավարձ

Սիրուշ. Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ի, որի միակ հիմնադիրը տնօրենն է, գործունեությունը դադարեցվում է, և ՍՊԸ-ին պատկանող տարածքը տրվում է վարձով, արդյո՞ք աշխատավարձ տրվում է տնօրենին, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Վարչական պատասխանատվություն

Gohar. 2 տարի է դադարեցրել եմ ԱՁ գործունեությունը, իսկ ինձ հիմա նոր է եկել վարչական, կոնկրետ չեմ իմանում` ինչի համար կարող է վարչական գալ, եթե ես մինչև դադարեցումը բոլոր հաշվետվությունները հանձնել եմ, իսկ ես էլ արտերկրում եմ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արտյոմ. Բարև ձեզ: Ես Ա/Ձ գործունեությունը կասեցրել եմ, կասե՞ք՝ ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու ու երբ: Շատ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցում

Արտյոմ. Բարև ձեզ: Կասե՞ք ԱՁ գործունեությունը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլերի հերթականությունը, որպեսզի հետագայում ոչ մի պարտավորվածություն չմնա:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվետվություն ներկայացնել

Հայկ. Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն բացվել է 2011թ. հոկտեմբերին և գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, գրանցված է միայն տնօրենը, արդյո՞ք պետք է սոց. վճար վճարի և սոց. հաշվետվություն ներկայացնի: Եթե կարող եք, օրենքի հղում արեք:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Liana. Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Բացի շահութահարկի պարզեցված զրոյական հաշվարկից ուրիշ ի՞նչ հաշվետվություններ է հարկավոր ներկայացնել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը 3 ամիս եկամուտ չի ունեցել

Anna. Բարև ձեզ: 1. Կազմակերպությունը 3 ամիս եկամուտ չի ունեցել, այսինքն չենք աշխատել, և գրանցված եղել է միայն տնօրենը: Այս դեպքում ես ի՞նչ կարգի դիմում պետք է ներկայացնեմ շահութահարկի հաշվարկի համար: 2. Շահութահարկի հաշվարկի մեջ եթե հաշվետու տարվա շահութահարկի գումարը մեծ է հաշվետու տարվա նվազագույն շահութահարկի գումարից, ապա դրա տարբերությունը նունպե՞ս պետք է վճարեմ բյուջե: Ես բանկային հաշվում գումար չունեմ, ապա ինչ պետք անեմ: Ես կարո՞ղ եմ այդ տարբերությունը չմուծեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է սոց. վճար վճարել

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը բացվել է 2011-ի նոյեմբերին ու մինչ այժմ գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, կա միայն տնօրեն: Այդ դեպքում սոց. վճար պե՞տք է վճարել, և կարո՞ղ է տնօրենը իր անձնական միջոցներից այն վճարել, եթե ոչ, ապա ինչպե՞ս: Իսկ հաշվետվություն պե՞տք է ներկայացնել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ ստանալու վերաբերյալ

Արթուր. Ա/Ձ գնում է ֆիզ. արձակուրդ, իր տեղը ընդունում է աշխատող, օգտվում է 2 տարվա երեխայի արձակուդի խնամքից, 6 ամիս հետո դադարեցնում է գործունեությունը, ազատում աշխատողին: Արդյո՞ք նա կշարունակի ստանալ 18 000-ը: Հիմնավորեք պատասխանը ըստ օրենսդրության պահանջների:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ լուծարում

Միհրան. Բարև Ձեզ։ 2010 թվականի հունիսի 21–ին ես դարձա ԱՁ համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվելու նպատակով, իսկ նույն ամսվա 28–ին դադարեցրի գործունեությունս` հանձնեցի պետ. ռեգիստրի վկայականս հարկային ծառայությանը` նախընտրելով աշխատանքը գործատուի մոտ։ Այդ 8 օրվա ընթացքում կատարել եմ 10000 ՀՀԴ պարտադիր սոց. վճար, ոչ մի այլ գումարային ելքեր կամ մուտքեր չեմ ունեցել, պայմանագրեր չեմ կնքել։ 2011 թվականին տարեկան հաշվետվություն եմ ներկայացրել ԱՊՏ – ին և սոցապ - ին: Մի քանի օր առաջ գնացի, որ լուծարեմ ԱՁ–ն, որտեղ պարզեցի, որ Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ լուծարում

Մարինե. Հարգելի հաշվապահներ, իմ անունով բացվել է ԱՁ 2011թ փետրվար ամսին: Աշխատել է 2 ամիս և այլևս չի աշխատել: Աշխատացնող անձը քաղաքից բացակայում է և հրաժարվում է օգնելուց: Եվ քանի որ ԱՁ-ն իմ անունով է, ցանկանում եմ լուծարել և ազատվել ցանկացած հետագա պրոբլեմներից: ՀՏ-ում ասեցին, որ սոցապ պարտք կա կուտակված, և նաև գրանցված են 2 ամսվա ՀԴՄ-ի թվերը: Պետ. ռեգիստրում արդեն դադարեցրել եմ գործունեությունը: Սոցապ գումարը կփոխանցեմ հաշվեհամարին: Հաշվետվությունների հարցում եմ դժվարանում, ի՞նչ հաշվետվություն ներկայացնեմ, և արդյո՞ք բավական է ՀԴՄ-ի տվյալները ունենալը: Նաև վարձակալման վճարը գիտեմ: