Tag: գործուղում

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գործուղման ծախսեր

Անի. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը մեկնել է գործուղման` Մոսկվա քաղաք, նախապես ի՞նչ գումար ենք տրամադրում գործուղվողին՝ օրապահիկը ամբողջությա՞մբ, ճանապարհածախսի նվազագույն չափը, թե՞ տոմսի գումարից ելնելով և, եթե տոմսի փաստաթուղթ չունենք` ինչպե՞ս վարվել, նաև գիշերավարձը ամբողջությա՞մբ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օրապահիկ

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է հղում ՀՀ տարածքում գործուղման ծախսերի չափերի, որ օրապահիկը նշված լինի: 2005թ. 2335-Ն որոշման մեջ օրապահիկը նշված է 2000 դր.: 2021թ. համար որքա՞ն է կազմում օրապահիկը: Շտապ է: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման վկայական

Անի. Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ գործուղման վկայականի լրացված օրինակ ուղարկել, բայց որ գործուղումը մի քանի օր տևած լինի, այլ ոչ թե մեկ: ani_santrosyan շնիկ yahoo.com Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ՀՀ տարածքում գործուղումների հետ կապված ի՞նչ փաստաթղթեր են կազմվում: Գիտեմ, որ պետք է հրաման, գործուղման վկայական և վերջում հաշվետվություն: Գործուղման վկայականի մեջ, եթե մեկնել են ուսումնասիրությունների նպատակով, այլ ոչ թե կոնկրետ վայր, կնքվու՞մ է: Ո՞ր փաստաթուղթը ե՞րբ է կազմվում: Վառելիքի ծախսն ինչպե՞ս ձևակերպել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գործուղում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ: ՀՀ տարածք գործուղման ժամանակ ի՞նչ փաստաթղթեր են կազմվում, ի՞նչ է անհրաժեշտ անել: Մեքենայի վառելիքի ծախսն ինչպե՞ս ձևակերպել: Օրապահիկ ինչպե՞ս հաշվարկել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործուղումից վերադառնալուց հետո ներկայացվող հաշվետվությունն ունի ժամանակային սահմանափակում

Գայանե. Բարև Ձեզ: Կխնդրեի պատասխանել գործուղումից վերադառնալուց հետո ներկայացվող հաշվետվությունը և դրան հաջորդող վճարումը ժամանակային սահմանափակում ունե՞ն: Եթե այո, ապա տվյալ ժամանակահատվածը խախտելու համար ի՞նչ պատասխանատվություն է առաջանում: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Syuzanna. Բարև Ձեզ: Խնդրում օգնեք հաշվապահորեն ձևակերպել. 1. Անավարտ արտադրության սկզբնական մնացորդը տեղափոխվել է հիմնական արտադրության հաշվին՝ 495 դրամ։ 2. Հիմնական արտադրության համար կատարվել են հետևյալ ծախսերը՝ ա) նյութեր՝ 700 դրամ բ) հաշվարկային հաշվից փոխանցվել է տեխնոլոգիական նպատակներով ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը՝ 70 դրամ (ներառյալ ԱԱՀ) գ) hաշվարկվել է մաշվածություն արտադրական նշանակության հիմնական միջոցների համար՝ 185 դրամ: 3. Հաշվարկել աշխատավարձ ա) տնօրենին 120 դրամ բ) հաշվապահին 100 դրամ գ) արտադրամասի վարպետին 90 դրամ դ) 10 բանվորից յուրաքանչյուրին 55 դրամ ե) արտադրանքի առաքման բաժնի աշխատակցին 60 դրամ: 4. Հաշվարկված աշխատավարձից կատարվել են համապատասխան օրենսդրական ակտերով պահանջվող պարտադիր պահումներ: 5. Հաշվարկային հաշվում ստացվել է աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ գումարը: 6. Դրամարկղից վճարվել է աշխատավարձ, բայց մեկ բանվոր հիվանդության պատճառով չի ստացել: 7. Անհատույց ստացել է 100 դրամի բանվորական արտահագուստ, որը բաժանվել է բանվորներին, 6 ամիս անց այն դուրս է գրվել շահագործումից: 8. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գույքագրմամբ որոշել և անավարտ արտադրանքին է վերագրվել հիմնական արտադրությունում կուտակած ծախսումների 20%-ը, 10% դիտվել է խոտան և դուրս է գրվել համապատասխան ձևով: 9. Արտադրությունից ստացվել և պահեստ է մուտքագրվել 130 հատ պատրաստի արտադրանք, փաստացի արտադրական ինքնարժեքով (որոշել ինքնարժեքը): 10. Գնորդին առաքվել է 75 հատ պատրաստի արտադրանք։ Վաճառքի գինը սահմանելիս նախատեսվել է 60% շահույթ (առանց ԱԱՀ-ի): 11. Հաշվարկային հաշվում գնորդներից ստացվել է ապառիկ վաճառքից հասույթը։ 12. Կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկային հաշվում ստացել է բանկի կարճաժամկետ վարկ, 1 տարի ժամկետով 1 000 դրամ: Տարեկան 18% տոկոսադրույքով։ 13. Գործառնական վարձակալության պայմանագրով 5-րդ տարում 500 դրամով տրվել է վարձակալության շենք, որի սկզբնական արժեքը 2 000 դրամ է, պ/ժ 10 տարի, կադաստրային արժեքը 3 000 դրամ: 14. Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է 100 դրամի նյութերի պակասորդը, որը վերագրվել է նյութական պատասխանատու անձին: Նյութերի շուկայական արժեքը 115 դրամ է: 15. Հաշվարկային հաշվից վճարվել է առհաշիվ անձին գործուղման նպատակով 170 դրամ։ Գործուղումից վերադառնալով անձը ներկայացրել է կանխավճարային հաշվետվություն, որի համաձայն հիմնավորված ծախսերը կազմել են 210 դրամ։ 16. Ձեռք է բերվել ապառիկ համակարգիչ 310 դրամ ներառյալ ԱԱՀ-ն, որի գումարը վճարվել է հաշվարկային հաշվից։ Այն օգտագործվել է վարչական նպատակներով։ 17. Հարկային հաշվով վաճառել է մնացորդային արտադրանքը 60% շահույթով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք օրապահիկի ավել կատարած ծախսը գործատուն հատուցում է աշխատողին

Անի. Այսպիսի մի հարց. տեղյակ եմ, որ գործուղվողին օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, բայց ինչպե՞ս է որոշվում՝ ի՞նչ չափով 3 000-12 000 սահմանից /արդյո՞ք օրապահիկի ավել կատարած ծախսը գործատուն հատուցում է աշխատողին/, և խնդրում եմ բացատրեք մասնավորի և պետականի դեպքում գործուղման ծախսերի մասով ի՞նչ տարբերություն կա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք վճարել օրապահիկ

Աննա. Բարև Ձեզ: Երևան քաղաքի տարածքում մեկ վայրից մյուսը մի քանի շաբաթով գործուղվելու դեպքում օրապահիկ վճարվու՞մ է։ Ծախսեր չեն լինելու, չհաշված այն հանգամանքը, որ տանից գործուղման վայր հասնելու ճանապարհը մի քանի կմ երկարում է։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը մեկնել է գործուղման շաբաթ և կիրակի օրերին

Աստղիկ. Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է. աշխատողը մեկնել է գործուղման շաբաթ և կիրակի օրերին։ Խնդրում եմ, ասեք՝ քանի՞ ժամ եմ հաշվարկելու գործուղումը աշխատաժամանակի տեղեկագրում՝ աշխատաժամանակի ընդհանուր գումարային հաշվարկում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսերի չափերը նշվու՞մ են արդյոք հրամանում

Անուշ. Բարև ձեզ: Ես այսպիսի հարց ունեմ. աշխատակցի գործուղման հրամանի մեջ որևէ գումար նշվու՞մ է, օրապահիկի կամ գիշերավարձի չափի մասին պե՞տք է նշել, թե՞ ոչ։ Եվ մեկ հարց ևս. գործուղման հրամանի վրա պե՞տք է կազմվի նաև գործուղման վկայական:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի վարձատրություն գործուղման դեպքում

Հերմինե․ Հարգելի ՄՌԿ մասնագետներ, հարցս այսպիսինն է․ եթե աշխատակիցը գործուղման մեջ է շաբաթ և կիրակի օրերին, ինչպե՞ս է վարձատրվում։ Եվ ինչպե՞ս է նշվում տաբելում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերը

Կարեն. Բարև ձեզ: ՀՀ կառավարության 711-Ն որոշման համաձայն՝ դաշտային պայմաններում կամ տեղաշարժման աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերը նվազեցվում են: Հարցս հետևյալն է՝ նշված ծախսերը ո՞ր փաստաթղթերում պետք է արտացոլվեն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օտարերկրյա պետություններ գործուղման գումարների չափեր

Աննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եմ մի հարց տալ՝ օտարերկրյա պետություններ գործուղման գումարների չափի մասին որտե՞ղ կարող եմ կարդալ: Շնորհակալություն:
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն են ՀՀ տարածքում վճարվող գործուղման ծախսերը

Նառա. Խնդրում եմ պատասխանել՝ որքա՞ն են ՀՀ տարածքում վճարվող գործուղման ծախսերը՝ օրապահիկը, գիշերավարձի ծախսը, ճանապարհի ծախսը առանձին-առանձին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենը գումար է կանխիկացրել ՌԴ-ում գործուղման ժամանակ

Հայկ. Բարև ձեզ: Եթե կարող եք, օգնեք, շատ կարևոր է: ՍՊԸ-ի տնօրենը մի քանի օր գտնվել է Ռուսաստանում գործուղման մեջ, այդ ընթացքում ընկերության վճարային քարտով այնտեղից պարբերաբար կանխիկացրել է գումար՝ ռուբլով, որոնք բանկի քաղվածքներում արդեն երևում են թե՛ ռուբլով, թե՛ դրամով՝ հաշվարկված օրվա կուրսով: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս ձևակերպեմ այդ կանխիկացումները, քանի որ չեմ կարող մեկ բանկային օրվա ընթացքում մուտք անել դրամարկղ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք օրապահիկի գումարը ենթակա է հետգանձման

Մովսեսյան Կարինե. Բարև ձեզ: 2017թ. հիմնարկի աշխատակիցներին տրամադրվել է գործուղում առանց գիշերելու 100 կմ ավելի հեռավորության վրա: Նրանց հատկացվել է օրապահիկ: Արդյո՞ք այժմ գործուղման օրապահիկի գումարը ենթակա է հետգանձման: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տնօրենը մեկնում է գործուղման

Հայկ. Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում՝ Հարց 1. Մասնավոր ընկերության տնօրենը գործուղման մեկնելիս ի՞նքն է հենց հրաման տալիս իր գործուղման գնալու հետ կապված: Հարց 2. Արդյո՞ք պարտադիր է գործուղման վկայականում որևէ կազմակերպության կնիքի առկայությունը, եթե այն բացակայում է, քանի որ գործուղման նպատակն է ընդհանուր շուկայի ուսումնասիրությունը, և որևէ կոնկրետ կազմակերպություն չի կարող կնիք դնել: