Tag: ԱՕ

.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում համաձայն ՀՀ ԱՕ հոդված 113

Anahit. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե աշխատողը մի քանի օր բացակայել է աշխատանքից, նրան կարելի՞ է ազատել աշխատանքից աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 9-րդ կետի համաձայն, թե՞ պետք է ենթարկել կարգապահական տույժի, հետո եթե էլի բացակայի, նոր ազատել: Հոդվածի այս կետը ունի՞ որևէ սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք տոնական և հանգստյան օրերին

Astghik. Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, օգնեք ինձ մեկ հարցում խնդրում եմ. եթե աշխատողը համաձայն ՀՀ ԱՕ-ի տոնական կամ հանգստյան օրերին չի աշխատել, արդյո՞ք նա պետք է վարձատրվի չեկած օրերի համար: Խնդրում եմ նշել` որտեղից կարող եմ ինֆորմացիա վերցնել այս հարցի վերաբերյալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկադիր պարապուրդ

Հրանուշ. Կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է պետության կողմից, շենքի վթարային լինելու պատճառով աշխատակիցնբերին չի կարողանում ապահովել աշխատանքով և ուրիշ աշխատանք էլ չի կարող առաջարկել: Որքա՞ն ժամանակ կազմակերպությունը կարող է տվյալ աշխատակիցներին վճարել հարկադիր պարապուրդի համար և ի՞նչ չափով և աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածների համաձայն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Արման. Հարգելի հաշվապահներ, ես նոր եմ սկսել զբաղվել բիզնեսով և անբարեխիղճ աշխատողից ուզում եմ ազատվել: Խնդրում եմ, պատասխանեք, թե որ դեպքում (դեպքերում) աշխատողին աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկ չի վճարվում: Աշխատանքային օրենսգիրքն ուսումնասիրելիս նման բանի չհանդիպեցի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ աշխատանքային օր է կազմում արձակուրդը

Գայանե. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Էլեկտրիկ-փականագործի հերթական արձակուրդի տևողությունը մինչ ԱՕ-ի փոփոխությունը կազմել է 28+7 օրացուցային օր: 7օրը` ըստ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկի, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին կառավարության որոշման: Քանի՞ աշխատանքային օր է կազմում նրա արձակուրդը ԱՕ-ի փոփոխությունից հետո (20+7՞):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձը հաշվելիս

Իննա. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի, ենթադրենք, նոյեմբերի 20-ին, այդ ոչ լրիվ ամիսը մասնակցու՞մ է վերջնահաշվարկին միջին աշխատավարձը հաշվելիս: ԱՕ հոդված 195 կարծես թե այդ մասին չի նշում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի կնքում

Անահիտ. Հարգելի կոլլեգաներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ հայտնում եմ շնորհակալություն: Նոր ԱՕ-ի համաձայն անհրաժե՞շտ է արդյոք կնքել աշխ. պայմանագիր և միաժամանակ նշել ընդունման մասին իրավական ակտում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված

Մեսրոպ. Բարև Ձեզ: Ես համայնքային ծառայող եմ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված` ՀՀ կառավարության 2005թ. 1384-Ն որոշման մեջ փոփոխություներ կատարվե՞լ են, թե՞ ոչ: Լրացուցիչ արձակուրդը հաշվում է օրացուցայի՞ն օրերով, թե՞ աշխատանքային օրերով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված

Gագիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևալ հարցին: Հարցս վերաբերվում է փոփոխված աշխատանքային օրենսգրքին: Պե՞տք է արդյոք փոփոխել նախկին տարիներին կնքված աշխատանքային պայմանագրերը հարմարացնելու նոր օրենսգրքի պահանջներին: Եթո այո, ապա խնդրում եմ նշել օրենսգրքի համապատասխան հոդվածը, որպեսզի հիմք ծառայի հրաման պատրաստելու համար: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Լիանա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել ինձ համար շատ կարևոր հարցի: Պետք է կատարեմ վերջնահաշվարկ, ծանոթացել եմ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին: Մեր կազմակերպությունը անվտանգության ծառայություն է տրամադրում, այսինքն 6-օրյա աշխ. շաբաթ: Աշխատողները հիմնականում պահնորդներ են: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկ, եթե աշխատել է 01.12.2009 մինչև 30.04.2011, 40000 դր միջին աշխատավարձով, արձակուրդի չի դիմել: Խնդրում եմ բացատրել մանրամասնորեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագիր

mariana. Հարգելի հաշվապահներ, նոր աշխ. օրենսգրքի համաձայն աշխատանքային պայմանագրի նոր տիպային օրինակ, եթե ունեք, խնդրում եմ, ուղարկեք ինձ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Անիտա. Իմ հարցը կարող է շատերին տարօրինակ թվալ առաջին հայացքից, սակայն ես երեկ կարդացել եմ Աշխատանքի տեսչության կողմից հրապարակված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները իրենց իսկ մեկնաբանմամբ, և մի քանի հարց առաջացավ ինձ մոտ: Ամենակարևորը` եթե պահակը աշխատում է հերթափոխով, և նրա հաստիքային աշխատավարձը 60 000 դրամ է, որքա՞ն կկազմի նրա ընդհանուր աշխատավարձը: Ես մինչև այժմ հաշվարկում էի 60000+6000 (գիշերային աշխատանքի համար):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհատական իրավական ակտի ձև

Լուսինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե հնարավոր է` օգնեք ինձ: Որտեղի՞ց կարող ոմ գտնել անհատական իրավական ակտի ձևը, որը, եթե չեմ սխալվում, պետք է կցվի աշխատողի գործերին: Նաև ասեք խնդրեմ` մինչև 2010թ.-ի ԱՕ-ի նոր փոփոխությունները ընդունված աշխատողների համար է՞լ պետք է կազմվի տվյալ ակտի ձևը: Տվյալ ակտերը չունենալու համար տուգանքներ լինելու են հետագայում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք նախատոնական օրերին

Գայանե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք, թե աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված նախատոնական օրերի 7 ժամյա աշխատանքային օրերը պահպանվա՞ծ են, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք գիշերային ժամերին

Զաբել. Խնդրում եմ պատասխանել` ինչպես է հաշվարկվում աշխատանքի վարձատրությունը, եթե աշխատաժամանակի մի մասը ընկնում է գիշերային: Օրինակ` բանվորի աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 5-ին և ավարտվում է 14.00-ին: Դրանից ինչքա՞նը պետք է վճարվի որպես գիշերային և ինչքա՞նը որպես ցերեկային աշխատանք: ՀՀ աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի համաձայն: Ընդհանրապես, ո՞ր ժամից որ ժամն է համարվում գիշերային ժամ: Խնդրում եմ մանրամասն տեղեկացնել` ինչպես պետք է հաշվարկվի տվյալ աշխատանքի վարձատրությունը, որ խախտում չհամարվի: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Տաթև. Հարգելի հաշվապահներ, բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հաշվել ֆիզ. արձակուրդը ՀՀ աշխ. օրենսգրքի վերջին փոփոխություններից հետո: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված

Կարեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապվածˋ աշխատողների պայմանագրերը փոխվելու՞ են, թե՞ ոչ: Կարելի է համաձայնագրով փոփոխված կետերը փոխել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հետ կապված

Սուրեն. Հարգելի հաշվապահներ, իրավաբաններ, շատ կարևոր մի հարց ինձ համար. խնդրում եմ ասեք, թե աշխ. օրենսգրքում ասվու՞մ է, որ աշխատավարձը վաղեմության ժամկետ չունի: Արդյո՞ք ամենամյա արձակուրդը աշխատավարձ է: Ըստ իմ տրամաբանության դա այդպես է, սակայն ո՞ր օրենքով, կառ. որոշումով կամ իրավական ակտով է այդ ամենը սահմանվում: Խնդրում եմ ստույգ պատասխան իմանալու դեպքում գրել միայն surentsati շնիկ gmail.com կամ զանգահարել 098344389 հեռ. համարին : Ստույգ պատասխանի դեպքում տեղեկատվություն տրամադրողին պարգև 5000 դրամ, առանց կատակի և մինչև 2010 հունվարի 15-ը: Կանխավ շնորհակալություն ուշադրության համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն

Աշոտ. Հարգելի կոլեգաներ, ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարց. ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի քան շաբաթական 36 ժամ: Արդյոք սա վերաբերվում է շինարարությանը: Եվ ընդհանրապես ի՞նչ չափանիշներով /նորմերով, որոշումներով/ պետք է առաջնորդվել այս կետը պարզաբանելիս: Մի հարց էլˋ ի՞նչ համամասնությամբ պետք է լրացվի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը: Խոսքս 36 ժամի մասին է: Խնդրում եմ պատասխանեք: Ինձ համար սա շատ կարևոր հարց է: Հարգանքներով
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փոփոխություններ բյուլետենի հաշվարկի մեջ

Նարինե. Բարև ձեզ, Լսել եմ, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել բյուլետենի հաշվարկի մեջ կամ ունենալու են, եթե կոլեգաներից տեղյակ են, խնդրում եմ գրել: Կանխավ շնորակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օրինակից են գրում հրամանը

Սուսաննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, այսքան փոփոխություններից հետո հրամաններից քաղվածք կա՞, եթե ոչ, ապա քանի՞ օրինակից են գրում հրամանը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Միքայել. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ուղարկել փոփոխված աշխատանքային պայմանագիր, որը համապատասխանում է արդեն փոփոխված ՀՀ Աշխատանքային Օրենսգրքին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում

Համլետ. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. աշխատանքային օրենսգիրքը թու՞յլ տալիս է պահակային ծառայողին ազատել աշխատանքից այն դեպքում, երբ վերացել է տվյալ տարածքում պահակության անհրաժեշտությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է հնգօրյա ռեժիմով

Gayane. Բարև Ձեզ, հարգելի գորընկերներ: Խնդրում եմ օգնեք սկսնակիս հետևյալ հարցով: Մեր կազմակերպությունը աշխատում է հինգ օրյա ռեժիմով, աշխատողը գնացել է 2010թ-ի հերթական արձակուրդ, նրա տարեկան ստացած գումարը կազմում է ընդամենը 877000դրամ, ինչպե՞ս եմ հաշվարկելու, գարծակիցը 21-ով թե 30.4-ով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում ոչ աշխատողի մեղքով պարապուրդի վճարումը

Արթուր. Ինչպե՞ս է կատարվում ոչ աշխատողի մեղքով պարապուրդի վճարումը, եթե աշխատողը վարձատրվում է ժամավճարով: Ունենք, ենթադրենք, 10 օր պարապուրդ, համապատասխանաբար 70 ժամ, իսկ ժամային դրույքաչափը պայմանագրով 250 դրամ է: Խնդրում եմ մեկնաբանեք ԱՕ 186-ի 1-ին կետը, մասնավորաբար` միջին ժամային դրույքաչափը, և ինչպես է այդ արժեքը որոշվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհատական իրավական ակտի օրինակ

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, եթե շատ խնդրեմ, ինձ կուղարկե՞ք անհատական իրավական ակտի օրինակ ohanyanlus1 շնիկ rambler.ru Կանխավ շատ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ շատ շտապ օգնել մեկ հարցում: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 1 տարի առաջ (հին Աշխ. օրենսգրքի համաձայն): Հունիս ամսին ներկայացրել է տեղեկանք հղիության մասին, հոկտեմբերին նրան ծանուցել են 10 օր առաջ, որ պայմանագիրը լրանալու պատճառով լուծում են այն նոյեմբերի 1-ից, նշելով, որ 114 հոդվածը ՆՈՐ ԱՕ վերաբերվում է գործատուի ցանկությամբ աշխ. պայմանագիրը լուծելու արգելքին, և ոչ պայմ. ժամկետը լրանալուն: Թե ինչու են կնքել որոշակի ժամկետով պայմանագիր, դա այլ խնդիր է, ըստ ինձ նույնպես անհիմն: Փաստորեն հղի կինը լրիվ անպաշտպան է համաձայն նոր ԱՕ: Հարցս հետևյալն է` արդյոք ես կարող եմ հիմնվել ԱՕ 84.1 հոդվածի 2 կետինˋ պնդելով, որ նոր օրենքը նվազ բարենպաստ պայման է առաջարկում հին պայմ. կնքած աշխատողին, և ասել, որ ՀԻՆ ԱՕ 117 հոդվածը "Հղի կնոջ երաշխիքները..." ավելի բարենպաստ էին, հետևաբար պահպանում են ուժը տվյալ պարագայում: Նշեմ, որ դեկրետ գնալուն մնացել են հաշված օրեր: Փորձենք միասին օրենքով օգնենք հղի կնոջը ստանալ իր վաստակած գումարները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխությունների հետ կապված

Sona. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ԱՕ փոփոխություններից հետո արդյոք անհրաժեշտություն կա մինչև փոփոխությունները գրանցված աշխատակիցներին հրաման տալ և գրանցել հրամանագրքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ անելիս

Անի. Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատողը աշխատել է ապրիլի 15-ից օգոստոսի 10-ը: Վերջնահաշվարկ անելիս արձակուրդային օրերը հաշվելու եմ նո՞ր ԱՕ-ով, թե մինչև օգոստոս ամիսը բաժին ընկնող օրերինը հնով, իսկ օգոստոսինը նորով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրանցամատյանի արխիվացում

Լալա Շաբոյան. Խնդրում եմ պատասխանել, թե աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի արխիվացման հրամանի համար ՀՀ ԱՕ ո՞ր հոդվածը պետք է որպես հիմք ընդունել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխություններ

Кристина. Բարև Ձեզ, կարող եք ասել, թե 2010թ. ո՞ր ամսից և ամսի քանիսի՞ց է սկսել գործել նոր աշխատանքային օրենսգիրքը և արդյոք 2007 և 2008թթ. չօդտագորված արձակուրդների հաշվարկը կատարվելու է նոր գործող օրենսդրությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տոնական և հիշատակի օրեր

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, համաձայն ԱՕ փոփոխությունների "Հոդված 156. ՀՀ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը սահմանվում են օրենքով:" Վերջերս գտա "ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ" Ընդունման ամսաթիվը 24.06.2001, որում ոչ աշխատանքային օրերի ցանկը փոքր ինչ տարբերվում է նախկին ԱՕ տրված ցանկից: Արդյոք ԱՕ 156 հոդվածը հղում է կատարում հենց այդ օրենքին, թե կան նաև այլ տարբերակներ: :)
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունում

Անի. Խնդրում եմ ինձ ասեք, եթե աշխատանքային պայմանագիր այսուհետ կարող ենք չկնքել, ուրեմն հրամանի մի օրինակ անպայման պետք է տանք աշխատողին, հրամանի մեջ էլ պետք է անպայման լինի աշխատողի ստորագրությունը. հակառակ դեպքում աշխատողը փաստացի ապացույց չունի, որ աշխատում է տվյալ հիմնարկում: Հրամանի ձևը փաստորեն պե՞տք է փոխել ու մի օրինակ տալ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք խախտում է համարվում

Նանուլ. Խնդրում եմ պատասխանեք ..... Եթե մի հիմնարկ աշխատում է 10-18-ը ,13-14-ը ընդմիջում է, և աշխատում է երկուշաբթիից-շաբաթ , 48 աշխատանքային ժամը չի գերազանցում և ունի 3 աշխատող` տնօրենի հետ միասին, արդյոք դա աշխատանքային օրենսգրքի խախտում է համարվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն

Նատալի. Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն, Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Իզաբելլա. Խնդրում եմ ինձ օգնեք, եթե մինչ աշխատանքային օրենսգրքի փոփոխվելը ամենամյա արձակուրդայինը հաշվվում էր այսպես` օրինակ 95.000/30.4*28, ապա փոփոխվելուց հետո պետք է հաշվել այսպե՞ս` 95.000/21*20: Խնդրում եմ մանրամասն բացատրել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին օրական աշխատավարձի հետ կապված

Էլլա. Բարև Ձեզ, ինձ շատ անհրաժեշտ է իմանալ (2*12+10/30.4)*2.34=56.9, այսինքն օրական գործակիցը գտնելու համար նման բանաձև օրենսգրքում որ մասում է գրված: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի տևողություն

Կարինե. ԱԳԼՃԿ-ում աշխատողների ամենամյա արձակուրդի տևողությունը ԱՕ-ի փոփոխություններից հետո ( նվազագույնը 28-ից դարձել է 24, իսկ լրացուցիչը` 7՞ օր):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրումը տոնական և հիշատակի օրերին

Արթուր. Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ, Աշխ.Օրենսգրքի Հ.185, 2-րդ մասի փոփոխության համաձայն վարձատրումը տոնական և հիշատակի օրերին, եթե այն նախատեսված է աշխատանքի ժամանակացույցով, պետք է կատարել ժամավճարի կրկնակի չափով: Այսինքն, եթե օրինակ պահակները աշխատում են այնպիսի ռեժիմով, որ մի աշխատանքային օր համընկնում է տոնական օրվա հետ, ապա այդ օրվա 1 ժամվա վճարը կազմում է սահմանված ժամավճարի կրկնակի՞ չափը: Եվ եթե, այդ օրը նրա հերթափոխը գիշերն է, ապա նաև գիշերվա համար հավելո՞ւմ պիտի տրվի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխությունների հետ կապված

Սուսաննա. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք նոր ԱՕ փոփոխություններով թույլատրվում է ՉՎԱՐԵԼ գրանցամատյան, հրամանագիրք, իսկ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը բավարար հիմք է հանդիսանում: