Tag: ԱՕ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխությունների վերաբերյալ

Skristin. Բարև ձեզ հարգելի հաշվապահներ. 1.մինչև փոփոխությունները պայմանագրում կետ կար, որ արտաժամյա կամ ......օրերի աշխատավարձը ներառված է դրույքաչափում, այժմ կարծես արգելել են 2.աշխատաժամանակի հաշվարկում հոդված147 կետ 1 ուրբաթ օրը 1ժամ պակա՞ս ենք ցույց տալու, թե դա վերաբերվում է միայն տոն օրերի նախօրյակին: Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության ներքին կանոնակարգ

Նառա. Հարգելի հաշվապահներ, Շնորհակալ կլինեմ, եթե nhn2009 շնիկ rambler.ru փոստին ուղարկեք կազմակերպության ներքին կանոնակարգի օրինակ: Ես մշակումներս կատարել եմ հիմնականում աշխատանքային օրենսգրքի դրույթներին համապատասխան, սակայն կցանկանայի ավելի մասնագիտորեն կազմված կանոնակարգի հետ համեմատություններ կատարել և բացթողումներս լրացնել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Մանուշ. Բարև Ձեձ, ես ինքս հաշվապահ եմ, աշխատում եմ համայնքապետարանում ու արձակուրդ եմ գնացել օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ 28 օրացույցային օրով, իհարկե չիմանալով ԱՕ օրենքի փոփոխության մասին, հիմա ուզում եմ իմանալ, իմ սեպտեմբեր ամսվա աշխատավարձիս հաշվարկը անելիս ինչպե՞ս պետք է հաշվեմ 14.09-30.09.2010թ. աշխատած ժամանակահատվածի համար` աշխատանքային օրերո՞վ հաշվարկս անեմ, թե՞ օրացուցային օրերով, եթե աշխատավարձիս մեկ ամսվա չափը 55000 դրամ է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գանձապահի աշխատավարձ

Anush. Բարև ձեզ, ԱՕ փոփոխություններից հետո գանձապահի աշխատավարձին գումարվող հավելավճարը դառնում է 50%-ի փոխարեն 30%: Գանձապահի աշխատավարձը պակասեցնելու դեպքում ինչ իրավական ակտ պետք է կազմել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխություններ

Hasmik. Բարև ձեզ հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք. կապված ԱՕ փոփոխություններով աշխատողները 6-օրյա աշխատանքային շաբաթից անցել են 5-օրյայի, այդ փոփոխությունը ինչպե՞ս պետք է արտացոլվի աշխատանքային պայմանագրերում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխություններ

Աննա. Սիրելի հաշվապահներ և կադրերի աշխատողներ, ես աշխատում եմ կադրերի բաժնում մեծ կազմակերպությունում, ունեմ ընդամենը մեկ տարվա աշխատանքային փորձ, ու ցավալին նա է, որ աշխատողների քանակը շատ է, իսկ կադրերով միայն մի հոգի է զբաղվում, կապված այս փոփոխությունների հետ բազում խնդիրների առաջ եմ կանգնել, խնդրում եմ, եթե կան մարդիկ, որ արդեն լուծումները գտել են կամ բանիմաց են, կարող ենք փոխանակվել նյութերով և ինֆորմացիայով: Անհամբեր սպասում եմ արձագանքների: Ակնկալում եմ փոխադարձ օգնություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի հատուցում

Hasonic. Հարգելի հաշվապահներ, ԱՕ փոփոխություններից արդյոք հետևում է, որ 6 ամիս չաշխատած աշխատողին աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկը չի ներառում արձակուրդի համար տրվող հատուցումը, քանի որ նա դեռ ձեռք չի բերել արձակուրդի իրավունք: Շնորհակալություն նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրամանագրքի վերաբերյալ

Hasmik. Ո՞վ կարող է ինձ հուշել: Ինչպես հասկացա ԱՕ փոփոխություններից, հրամանագիրք վարելն արդեն դառնում է պարտադիր: Մինչև այժմ հրամանագիրք չի վարվել, նոր հրամանագրքում նախկին պայմանագրերը (հրամանները) և՞ս պետք է գրանցվեն, թե միայն օգոստոսի 7-ից հետո կնքվածները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հրամանը տրվել է նախքան ԱՕ փոփոխությունները

Gayane. Բարև բոլորին. Խնդրում եմ պատասխանեք, եթե ամենամյա նվազագույն արձակուրդի հրամանը տրվել է հուլիսին կամ օգոստոսին (մինչև ԱՕ փոփոխությունների ուժի մեջ մտնելը), պե՞տք է արդյոք վերահաշվարկ կատարել, թե՞ հաշվարկել 28 օրացուցային օրվա համար: Կանխավ շնորհակալ եմ...
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխությունների վերաբերյալ

Geghecik. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք, ի՞նչ պետք է անեմ, ելնելով ԱՕ փոփոխություններից, մենք պետք է վեցօրյայից անցնենք հնգօրյա աշխատանքային շաբաթի, սակայն ըստ 142 հոդվածի 3-րդ կետի ծանուցումից (օգոստոսի 2) 2 ամիս հետո կարող ենք անցնել հնգօրյա աշխ. շաբաթի, իսկ ինչպե՞ս վարվել օգոստոս, սեպտեմբեր ամիսներին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Իրինա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին. աշխատում եմ կազմակերպությունում 01.04.2010-ից եվ գնալու եմ ֆիզ արձակուրդ 02.09.2010-ից: Աշխատավարձս 80000 դրամ է, ինչպե՞ս պետք է հաշվարկեն իմ ֆիզ արձակուրդային գումարը` կապված վերջին ԱՕ փոփոխությունների հետ: Ավելացնեմ, որ ծննդաբերությունս լինելու է վիրահատական միջամտությամբ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխություններ

Albert. Բարև Ձեզ։ Ծանոթանալով, կայքի վերջին հարցերին ու պատասխաններին, և առհասարակ, լսելով բազմաթիվ եզրակացություններ ու պնդումներ, իմ մոտ հարց է առաջացել, որի պատասխանը չեմ գտնում։ Հարցը կապված է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ։ Ուզում եմ իմանալ Աշխատանքային օրենսգրքի որ՞ հոդվածով է արգելվում 6 - օրյա աշխատանքային շաբաթը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին օրեկան աշխատավարձ

Աննա. Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ! Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս`միջին օրեկան աշխատավարձը ստանալու համար միջին ամսականը պետք է բաժանել 30.4-ի վրա: Ա/Օ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո արդյոք միջին օրեկանը ստանալու համար պետք է բաժանել 25-ի վրա(վեցօրյա աշխատանքի դեպքում): Նախապես շնորհակալություն!
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ 142 հոդվածի 2-րդ մաս

Geghecik. Կարո՞ղ եք պարզաբանել ԱՕ 142 հոդվածի 2-րդ մասը: Մեր ընկերությունը աշխատում է 6 օրյա աշխատանքային շաբաթով, հիմա դա չի՞ թույլատրվում: Միայն հանրակրթական համակարգի աշխատողների՞ն է թույլատրվում 6-օրյա աշխատանքային շաբաթ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրություն

Գագիկ. Խնդրում եմ մանրամասն ներկայացնեք փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրության կանոնները`նշելով,թե աշխատանքային օրենսգրքի որ կետին է արվել հղումը:Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններ

Նառա. Հարգելի Կոլեգաներ խնդրում եմ իմ ինձ ասեք, երբ է ուժի մեջ մտնեու աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունները:Ու եթե աշխատողը աշխատանքից ազատվում է 02.08.10-ից, պիտի հիմք ընդունվի 14 օր առաջ կատարած իր ծանուցում, թե արդեն փոփոխված տարբերակով՝ 30օր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխություն

Լուսինե. Բարև Ձեզ. Ես աշխատում եմ սեզոնային աշխատանքային պայմանագրով, որտեղ նշված է. որ պայմանագիրս լուծելիս ինձ պետք է տրվի հատուցում` յուրաքանչյուր ամսվա համար 2 աշխատանքային օր հաշվարկով: Սակայն ԱՕ-ի նոր փոփոխությամբ այն չի նախատեսվում , քանի որ ԱՕ-ի 100 հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել և գործատուն դա ինձ հաստատ չի վճարի: Խնդրում եմ պատասխանեք իրավաբանորեն և հիմնավորված, արդյոք դա իրավացի է, և գործատուն ճիշտ է վարվում թե ոչ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ես աշխատում եմ արդեն 7 ամիս և դեռ աշխատելում եմ 8 ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատված: Դուք հավանություն տալիս եք օրենքի նման փոփոխությանը: Կանխավ շնորհակալություն :
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անվտանգության ապահովման մի քանի հարց

Անվտանգություն Աստղիկ Ավետիսյան. Հարգելի կոլեգաներ, Ինձ արդեն վաղուց հետաքրքրում է մեկ հարց: Աշխատանքային օրենսգրքի հոդված 243 կետ 2. "Աշխատողի առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը` գործատուն կազմնակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:" Հարց 1. Որտեղ է գրված կազմակերպության ինչ մեծության պարագայում և աշխատողների ինչ թվաքանակի դեպքում պետք է դիմել նման ծառայության կամ անձամբ զբաղվել այդ հարցով: Եվ հետո արդյոք չի կարող աշխատողների քիչ թվաքանակով ու փոքր կազմով կազմակերպել էնպիսի աշխատանք, որը վտանգավոր է:Բացի վերը նշվածներից... ասենք գրասենյակային աշխատանք է, և ես իբրև գործատու` աշխատանքային օրենսգրքի համաձայն, մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնեմ անվտանգության կանոններին: Այ հենց էդ կանոնները դարձել են փուշ կոկորդումս: Շարունակենք... Մանրամասն