Tag: արտոնություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փափուկ կահույքի քիմ. մաքրում

Արման. Բարև Ձեզ, Ցանկանում եմ զբաղվել փափուկ կահույքի քիմ մաքրման գործունեությունով: Աշխատող չեմ ունենալու, փոքրիկ բիզնես է լինելու: Կցանկանայի իմանալ. եթե ԱՁ գրանցվեմ, ապա ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու և քանի՞ տոկոս: Հարկերից ազատման հնարավորություն կա՞: ՀԴՄ սարքի անհրաժեշտություն կա՞, թե փոխանցումով կարող եմ աշխատել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինքնազբաղված անձ

Մանե․ Բարև ձեզ։ Որպես ինքնազբաղված անձ տանը գործունեություն (ավելի կոնկրետ սփռոցների արտադրություն և վաճառք) սկսելու համար արդյո՞ք հարկ պետք է վճարել և ՀԴՄ տպել։ Ի՞նչ արտոնություններ են գործում այս տեսակ գործունեություն ծավալելու դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշմանդամի եկամտային հարկը

Արտակ. Բարև ձեզ: Եթե աշխատողին ընդունում ենք որպես անվտանգության աշխատակից, ով նաև 2-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է տվյալ աշխատակցին որպես արտոնությու՞ն, այսինքն՝ գործատուն իր եկամտահարկը ՊԵԿ չի՞ վճարում, այլ այն փոխանցվում է աշխատակցի աշխատավարձի քարտին, եթե այո, ապա խնդրում եմ, օրենքի հղումը կգրե՞ք: Առավել մանրամասն. հաշմանդամության կարգ ունեցող աշխատակցի (կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չէ) համախառն աշխատավարձը կազմում է 108 974 ՀՀ դրամ, իսկ զուտ աշխատավարձը՝ 82 000 ՀՀ դրամ: Կա՞ արդյոք օրենքի կարգավորում, որ կազմակերպությունը աշխատակցի եկամտային հարկը վճարի ոչ թե պետությանը, այլ աշխատակցին (տվյալ դեպքում աշխատողը ստանա 108 974 ՀՀ դրամ 82 000 ՀՀ դրամի փոխարեն), և վճարված 108 974 ՀՀ դրամը աշխատակցին վճարելու դեպքում հավելյալ եկամտային հարկ չառաջանա։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ արտոնություններ ունի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից շուտ վերադարձած աշխատակիցը

Սիլվա. Բարև ձեզ: Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից մեկ տարի շուտ վերադարձած աշխատակիցը ունի՞ ժամային արտոնություններ, եթե այո, խնդրում եմ նշել օրենքի կետը: Խնդրում եմ նաև նշել, եթե աշխատողը մինչև երեխայի 3 տարին լրանալը դիմում է գրել և վերադարձել աշխատանքի, կարո՞ղ է արդյոք նորից արձակուրդ վերցնել, քանի դեռ երեխայի 3 տարին չի լրացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ արտոնություններ ունի խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձած աշխատողը

Տիգրանուհի. Բարև Ձեզ: Կներեք կասեք՝ ի՞նչ արտոնություններ ունի, աշխատանքային ժամերի հետ կապված, խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձած աշխատողը, եթե բալիկը 10 ամսական է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ արտոնություններ ունեն ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք

Սառա. Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ կասեք, ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք ի՞նչ արտոնություններ ունեն և օտարերկրացի քաղաքացիները տնտեսական գործունեություն ծավալելու ի՞նչ արտոնություններ ունեն և ո՞ր հոդվածներով են դրանք կարգավորվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի արտոնությունների վերաբերյալ

Ողջույն, հարգելի փորձագետներ: Մինչև երեխայի 1.5 տարին լրանալը աշխատակիցը վերադարձել է իր ցանկությամբ աշխատանքի` երեխայի խնամքի արձակուրդից: Աշխատողն ունի արտոնություններ և կարող է աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով: Ոչ լրիվ աշխատաժամանակը ի՞նչ տևողությամբ կարելի է սահմանել, անհրաժե՞շտ է արդյոք համաձայնագիր և հրաման ձևակերպել, և այդ աշխատաժամանակը ևս տաբելում նշվու՞մ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք դա կդիտվի որպես գյուղատնտեսական գործունեություն

Հենրիխ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպությունը զբաղվում է խոզաբուծությամբ՝ խոզ մորթելով և միս վաճառելով: Արդյո՞ք դա կդիտվի որպես գյուղատնտեսական գործունեություն, և արդյո՞ք կարող ենք օգտվել արտոնությունից՝ ազատվել շահութահարկ և ԱԱՀ վճարելու պարտավորությունից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային արտոնություններ կան ՏՏ ոլորտի համար

Տիգրան․ Բարև ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով։ Այս պահին մատուցում ենք տարբեր ծառայություններ, նաև ծրագրային ապահովման ծառայություն (ՏՏ)։ Հնարավո՞ր է, որ Ա/Ձ-ն ստանա հարկային արտոնություն ՏՏ-ով մատուցված ծառայությունների համար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գյուղատնտեսական ապրանքի ներմուծում ՌԴ-ից

Արփինե․ Արդյո՞ք ազատված չէ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը (ՌԴ-ից դրամաշնորհային ծրագրի շրջանակում) ԱԱՀ-ից և մաքսատուրքից, և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ներմուծման ժամանակ, եթե ապրանքը չի գնվում ինչ-որ մեկից և անհատույց է։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ վճարումներ պետք է կատարել ավտոլվացման կետի համար

Անուշ․ Բարև, հարգելիներս, մի խնդրանք ունեմ՝ ուզում եմ իմանալ, թե ինչ պետական վճարումներ են կատարում ավտոլվացման կետ ունեցող անձիք, որպես ԱՁ, Նշեմ, որ սահմանամերձ գյուղ է, և ազատված է հարկերից։ Նախապես շնորհակալություն։
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է իրենից ներկայացնում միկրոբիզնեսի համակարգը

Գարիկ. Միկրոբիզնեսը հունվարի 1-ից ազատվում է հարկերից: Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրենքը ուժի մեջ կմտնի 2020թ հոունվարի 1-ից: Հարգելի հաշվապահներ, հանդիսանում եմ Ա/Ձ, ունեմ գեղեցկության սրահ, գործունեությունս սկսել եմ 10.10.2018թ.-ին։ Հարկերը (եկամտային հարկ, սոց․ վճար և մնացած ամբողջ մուծումները), մի կերպ վճարելով ամսական հարկային պարտավորությունները՝ 10.10.2019թ.-ին դադարեցրեցի Ա/Ձ գործունեությունը և փակեցի սրահը: Խնդրում եմ, պարզաբանեք օրենքի հետ կապված որոշ մանրամասներ, օրինակ՝ հարկերից ազատումը կոնկրետ ի՞նչ է ներկայացնում իրենից։ Սրահը, աշխատելով մոտավորապես մեկ տարի, միջինը կունենա 1 450 000 - 1 950 000 ՀՀ դրամ շրջանառություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտում հավաստագրի համար դիմելու կարգը

Էմմա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել հասկանալ ՏՏ ոլորտում հավաստագրի համար դիմելու և դրանից հետո հարկային արտոնություններից օգտվելու կարգը։ Եթե փորձ ունեք, խնդրում եմ կիսվել։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից

Անի. Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տրակտորի ներմուծում

Խաչիկ. Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ Alibaba կայքից գնել տրակտոր անձնական օգտագործման համար, և ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք Հայաստան հասնելուց հետո պետք է մաքսազերծել, թե՞ որպես գյուղտեխնիկա չի մաքսազերծվում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է չվճարել աշխատավարձ

Արմինե. Սիրելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության դաշտում, բացի տնօրենը գրանցել է նաև փոխտնօրեն` ընտանիքի անդամ: Օրենքով կարելի՞ է աշխատավարձ չվճարել տնօրենին և փոխտնօրենին ընտանեկան ձեռնարկատիրություն կազմակերպելու դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձը կարո՞ղ է այլ տեղ աշխատել

Հարութ. Բարև ձեզ: Արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձը կարող է նաև գրանցված լինել այլ կազմակերպությունում որպես վարձու աշխատող:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժե՞շտ է արդյոք լրացնել դրամարկղային գիրք

Աշխեն. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. IT ոլորտի Ստարտ ափ է, ունի հարկային արտոնություններ, դեռևս միայն անհատ ձեռնարկատիրոջ եկամտային հարկ է փոխանցվում, այլ շրջանառություն առկա չէ: Անհրաժե՞շտ է լրացնել դրամարկղային գիրք: Եթե այո, ապա ինչպե՞ս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կան արտոնություններ հաշմանդամի աշխատավարձը հաշվարկելիս

Սարգիս. Բարև ձեզ, 1) Եթե աշխատողին ընդունում ենք որպես պահակ, որը նաև 3-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է ինչպես մյուս աշխատողներին, թե՞ կան արտոնություններ (որոշակի տոկոսներ): Շնորհակալություն: 2) Հնարավո՞ր է պահակի համար սահմանել 21-ից 09-ը երկու օրը մեկ աշխատաժամանակով: Այսինքն 2 պահակ են լինում, 2 օրը 1 ռեժիմով: Շնորհակալություն: