
Касса для обмена валют
Naira.
Как открыть ИП для работы в сфере обмена валют? Именно открыть кассу для обмена валют.

Ինչպե՞ս ձևակերպել 625 և 725 հաշիվները
Քրիստինա․
Շահութահարկ վճարողի համար 725-ը ծախս չէ և 625-ը եկամուտ չէ, ու հաշվարկի մեջ համախառն եկամուտ չի մտնում և չի նվազեցվում, ուստի դրանց մնացորդները ծրագրում ո՞նց ձևակերպեմ։

Վարձավճարի վճարում արտարժույթով
Թինա․
Բարև Ձեզ, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ֆիզ անձից կարո՞ղ է տարածք վարձակալել և պայմանագիրն ու վճարումը արտարժույթով կատարել։

Ո՞ր օրվա փոխարժեքը կիրառել
Քրիստինե․
ԱՁ-ն ծառայություններ է մատուցել արտասահմանյան կազմակերպության, վճարումը ստացել արտարժույթով: Հարց - հաշիվ վավերագիր դուրս գրելիս, եթե ծառայությունը մատուցվել է ամսի 10-ին, իսկ հաշիվը դուրս գրվել 14-ին, կուրսը հաշվում ենք ամսի 10-ի դրությամբ, թե՞ 14-ի։ Շնորհակալ եմ:

Ոչ ռեզիդենտի շահութահարկի ձևակերպում
Աննա․
Կազմակերպութունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, փետրվար ամսին Պարսկաստանից ներմուծում է իրականացրել, մատուցվել է բեռնափոխադրման ծառայություն ոչ ռեզիդենտի կողմից 1500 դոլլար արժողությամբ, դա ՀՀ տարածքում, ուղարկվել է 209 ձևը, 5 տոկոս հարկվել է դրամային համարժեքը։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս ՀԾ-ում ձևակերպել ոչ ռեզիդենտի շահութահարկը: Կանխավ շնորհակալություն։

Ծառայության ստացում ոչ ռեզիդենտից
Աստղ․
Խնդրում եմ պատասխանել՝ ճի՞շտ եմ հասկանում․
ԱԱՀ–ով աշխատող կազմակերպությունը ստացել է ծրագրային ապահոմվան ծառայություններ ոչ ռեզիդենտ ընկերությունից: Այս դեպքում պե՞տք է կատարել հետևյալ քայլերը.
1) դուրս ենք գրում ինքնահաշիվ (հարկային հաշիվ մատակարարի անունից՝ դուրսգրման նախորդ օրվա ՀՀ ԿԲ-ի փոխարժեքով)
2) եթե ունենք կրկնակի հարկման համաձայնագիր, և ներկայացնում է ռեզիդենտության տեղեկանք, ներկայացնում ենք ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն, սակայն դրանից հարկ չի առաջանում
3) ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ինքնահաշվի մասով և դեբետ է առաջանում և կրեդիտ, որը հաշվանցվում է և դառնում 0

Կրիպտոարժույթի առք և վաճառք
Գևորգ Ղահրամանյան․
Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ կրիպտոարժույթի առք ու վաճառքով միջազգային կրիպտոարժույթի բորսաներում, կխնդրեի պարզաբանենք՝ առք ու վաճառքից ստացված եկամուտներից ես ինչպե՞ս և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվեմ։ Նախապես շնորհակալ եմ։

Արտարժույթի փոխարկման ծախս
Լաուրա․
Բարի աշխատանքային օր եմ մաղթում։ Հարցս հետևյալն է՝ շահութահարկը հաշվարկելիս 7148 հաշիվը ներառվու՞մ է, խոսքը վերաբերում է փոխարկումից տարբերություններին (օրինակ մեր բանկային եվրո հաշվից փոխարկում եմ դրամի, էտ ժամանակ առաջացող ծախսը)։ Գիտեմ, որ շահութահարկի հաշվարկի մեջ չեն ներառվում արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներն ու ծախսերը, ուզում եմ ճշտել նաև, թե այս դեպքում փոխարկման ծախսը ներառվու՞մ է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։

Ձևակերպումներ ծրագրով
Արտեմ.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն խոհարարական ծառայությունների դիմաց հաշիվ է ստացել արտարժույթով, դուրս է գրվել ինքնահաշիվ: Խնդրում եմ կասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ ծրագրով։

Ձևակերպումներ ծրագրով
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն հաշիվ է ստացել դրսից խոհարարական ծառայությունների դիմաց՝ արտարժույթով: Ինքնահաշիվ է դուրս գրվել: Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել ծրագրում այս ծառայությունը:

Ծառայությունների արտահանում
Աննա․
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, ծառայություններն արտահանում է (0-ական ԱԱՀ) և պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր: Եթե ճիշտ եմ հասկանում՝ հաշիվ վավերագիրն դուրս է գրվում ծառայության մատուցումն ավարտելուց, իսկ հարկերն պետք է հաշվել վավերագիրն դուրս գրելու ԿԲ օրվա փոխարժեքով:
Հարցերս հետևյալն են․
1) Կարելի՞ է հաշիվ վավերագիր դուրս գրել նախորդ ամիսների ծառայությունների համար, եթե վարձատրությունն խմբավորված են փոխանցելու
2) Պե՞տք է մանրամասնել հենց որ ամիսների աշխատանքի համար է, թե՞ բավար է պարզապես նշել ծառայության տեսակն ու գումարի չափն
3) ԱԱՀ հաշվետվությունը ներկայացնելուց փաստաթուղթն դուրս է գրելու՞ օրն է էական, թե՞ գումարն հաշվին նստելու: Օրինակ, եթե հաշիվ վավերագիրն դուրս գրվի ամսվա վերջում, սակայն գումարն հաշվին նստի հաջորդ ամիս:

ՀԴՄ կտրոն հաշվի փոխարեն
Նորայր․
Բարև Ձեզ։ ՀՕ հոդված 16-ի համաձայն՝ եթե ծառայություններ ենք մատուցում ոչ ՀՀ քաղաքացու / ընկերությանը ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ, ապա հաշվարկային փաստաթղթում գրում ենք դրամով` հաշվելով տվյալ օրվա ԿԲ փոխարժեքը։ Հարցս հետևյալն է` կարո՞ղ ենք հաշվարկային փաստաթղթի փոխարեն ՀԴՄ կտրոն տրամադրել։ Խնդրում եմ նշեք նաև համապատասխան օրենսդրական կարգավորումը։

6-րդ դասի հաշիվը արտարժույթով
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, 6-դասի հաշիվը կարո՞ղ է արտահայտվել արտարժույթով և այդպես տեղափոխվել 331 հաշիվ։

Արտարժույթով պարտքի մարում
Կարեն․
Ողջույն։ Խնդրում եմ օգնեք տալ հաշվապահական ձևակերպում հետևյալ հարցում։ 2022թ․ սկզբին ունեցել ենք ձեռքբերում ՌԴ-ից ԱՄՆ դոլարով։ Հետագայում, ՌԴ բանկերի դեմ կիրառվող սանկցիաներից հետո ստիպված էինք փոխանցել այդ ձեռքբերման դիմաց ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլով։ Ինչպե՞ս ձևակերպեմ տարբեր արժույթներով պարտքի մարումը։ Կանխավ շնորհակալ եմ։

Արտարժույթով պարտքի մարում
Ռիտա․
Բարև Ձեզ: Միջազգային գործընկերը կարո՞ղ է արտարժույթով մարել դեբիտորական պարտքը՝ կանխիկով։ Խոսքը ԵԱՏՄ երկրի մասին է: Շնորհակալ եմ օգնության համար։
Վերջին մեկնաբանություններ