Tag: արտարժույթ

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ-ից

Արտո․ Բարև ձեզ։ 2019թ. ապրիլին ԵՏՄ-ից ներմուծում եմ կատարել, հաշվետվությունը ներկայացրել ենք մայիսին, հետագայում պարզվել է, որ փոխարժեքի հետ կապված անճշտություն կա, և հաշվետվությունը ուղղելու կարիք ունի: Ճշգրտված տարբերակը ՊԵԿ-ը նոյեմբերին ընդունել է: Գործընկերը ասում է՝ Ձեր ներկայացրած հաշվետվությունը մենք չենք ստացել: Փաստաթղթերի կրկնօրինակներն ուղարկել եմ, բայց անօգուտ, հերքում են և հավելում, որ տուգանք են վճարել իմ պատճառով։ Ի՞նչ խորհուրդ կտաք, որո՞նք են իմ հետագա քայլերը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը կարո՞ղ է վարել արտարժույթով դրամարկղային գիրք

Անուշ Քարամյան. Ընկերությունը կարո՞ղ է վարել արտարժույթով դրամարկղի գիրք և ի՞նչ գործարք կարող է իրականացնել այդ գրքով:
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ինկոտերմսերը կիրառելի են ինքնարժեքը հաշվարկելու ժամանակ

Վահան. Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով պետք է հաշվարկվի ԵԱՏՄ-ից ներմուծված ապրանքի ինքնարժեքը: Արդյո՞ք ինկոտերմսերը կիրառելի են ինքնարժեքը հաշվարկելու ժամանակ, և եթե այո, ապա արդյո՞ք դրանց կիրառումը չի հակասում օրենսդրորեն սահմանված կարգին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենը գումար է կանխիկացրել ՌԴ-ում գործուղման ժամանակ

Հայկ. Բարև ձեզ: Եթե կարող եք, օգնեք, շատ կարևոր է: ՍՊԸ-ի տնօրենը մի քանի օր գտնվել է Ռուսաստանում գործուղման մեջ, այդ ընթացքում ընկերության վճարային քարտով այնտեղից պարբերաբար կանխիկացրել է գումար՝ ռուբլով, որոնք բանկի քաղվածքներում արդեն երևում են թե՛ ռուբլով, թե՛ դրամով՝ հաշվարկված օրվա կուրսով: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս ձևակերպեմ այդ կանխիկացումները, քանի որ չեմ կարող մեկ բանկային օրվա ընթացքում մուտք անել դրամարկղ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ արտարժույթի մուտք բանկային հաշվին

Արմինե. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի կանխիկ եվրո մուտք անել իր բանկային եվրոյի հաշվին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի կանխիկ մուտք բանկային հաշվին

Գոռ․ Բարև ձեզ: Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշվին կարո՞ղ են արդյոք արտարժույթ կանխիկ մուտք անել, և խնդրում եմ, այս հարցի շուրջ որևէ օրենսդրական կետ ասեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել

Արման. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը 05.02.19-ին դուրս է գրել անգլերեն հաշիվ (invoice) ոչ ռեզիդետն կազմակերպության համար USD-ով` ծառայության մատուցման ամսաթիվ նշելով 31.01.19, իսկ 10.02.19-ին դուրս է գրում հարկային հաշիվ այդ invoice-ի հիման վրա AMD-ով: Տվյալ դեպքում ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել հարկային հաշվի գումարը հաշվարկելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկում դոլարի արտարժույթային դիրքը կարճ է

Gor. Բարև ձեզ: Բանկում դոլարի արտարժույթային դիրքը կարճ է: Դրամը արժեզրկվում է: Արտարժույքի վերագնահատումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա բանկի վրա` դրական, բազասական, թե՞ չեզոք, և կբացատրե՞ք: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության տնօրենը անհատույց փոխառություն է տրամադրել կազմակերպությանը արտարժույթով

Արմեն. Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը անտոկոս փոխառություն է տրամադրել կազմակերպությանը արտարժույթով: Արդյո՞ք հնարավոր է այդ փոխառությունը մարել դրամով: Ինչպե՞ս են կատարվելու այդ դեպքում փոխարժեքների հետ կապված հաշվարկները:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից: Վաճառողը ապրանքը ներմուծելու է ՀՀ, այն տեղադրելու է և նոր միայն հանձնելու գնորդին: Հարցերս հետևյալն են՝ 1. ՀՀ սահմանից մինչև գնորդ ընկերության հասցե տեղափոխման ճանապարհածախսը պե՞տք է ընդգրկել հարկային բազայում, թե՞ ոչ: 2. Ո՞ր օրվա փոխարժեքով է վերահաշվարկվում հարկային բազան՝ ՀՀ սահման հատելու՞, թե՞ ապրանքը հաշվառման վերցնելու: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխանակում աշխատակցի միջոցով

Աննա. Բարև ձեզ: Կազմակերպությունը իրավունք ունի՞ արտարժույթի դրամարկղից 2 000 դոլար առհաշիվ տրամադրի աշխատակցին, որ փոխանակման կետում դարձնի դրամ ու ստացված դրամը մուտքագրել դրամարկղ: Ես կարո՞ղ եմ այդ գործարքը առանց առհաշիվ ձևակերպել, այսինքն՝ արտարժութային դրամարկղից 2512 - դրամային դրամարկղ մուտքագրեմ 2511: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի կանխիկ փոխակերպում

Աննա. Բարև ձեզ: Արտարժութային դրամարկղը թու՞յլ է տալիս միանվագ 6 000 դոլարը փոխանակման կետում դարձնել դրամ և մուտքագրել դրամարկղ: Այսինքն` առհաշիվ անձին դրամարկղից գումար ելքագրեմ 6 000 դոլար, կազմեմ հաշվետվություն և դրամարկղի ելքի օրդերի հետ միասին կարեմ արտարժույթի առք ու վաճառքի անդորրագիրը, իսկ ստացված դրամը մուտքագրեմ դրամարկղ: «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը թու՞յլ է տալիս դա անել, թե՞ դա օրենքի խախտում է և դիտվում է որպես կանխիկ գործարք և սահմանափակվում է 300 000 դրամով: Այդ սահմանափակումը վերաբերու՞մ է նաև կանխիկ արտարժութային գործարքներին: Խնդրում եմ, շտապ պատասխանեք:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արտարժութային գործարքների հետ կապված

266 Աննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և գրել արտարժույթի կամ տարադրամի փոխարկման ձևակերպումը, ես ճի՞շտ եմ գրել. 1) Դրամարղից (արտարժույթային) 2 000 դոլարը փոխանակման կետում դարձրել եմ դրամ և այդ դրամը մուտքագրել եմ դրամարկղ (դրամային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ. Ելքի Օրդեր - Դ 2511 Կ2512 Տարադրամի փոխարկում 2000$ Մուտքի Օրդեր - Դ2512 Կ2511 Դրամարկղի (դրամային) համալրում 960 000, 1$-480 2) Դրամարղից (դրամային) 960 000 դրամը փոխանակման կետում դարձրել եմ դոլար և այդ դոլարը մուտքագրել եմ դրամարկղ (արտարժույթային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ. Ելքի Օրդեր - Դ 2512 Կ2511 Արտարժույթի փոխարկում 960 000 Մուտքի Օրդեր - Դ2511 Կ2512 Դրամարկղի (արտարժույթային) համալրում 2 000
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքով կատարել հաշվարկը

222 Arsine. Կազմակերպությունը ապրանք է արտահանել: Հաշիվ-ապրանքագիրը գրվել է 27.07.2016թ-ին, դոլարով: Մաքսային հայտարարագիրը կազմվել է 29.07.2016-ին: Իսկ փաստացի արտահանումը կատարվել է 30.07.2016-ին: Հարցս հետևյալն է. Ո՞ր արժեքն է դիտվելու որպես իրացում` մաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքը, 27.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը, թե՞ 30.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով հաշվարկել ինքնարժեքը

216 Նարինե. Համաձայն "Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ" 22.03.2010թ-ի N 4 պաշտոնական պարզաբանման 4-ի ա կետի արտաքին տնտեսական գործունեությանը դասվող գործարքների շրջանակներում ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների և պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահին (այլ ոչ թե` ներմուծված ապրանքների մաքսային մարմիններում հայտարարագրման օրը) միջին փոխարժեքից ելնելով: Արդյո՞ք սա չի նշանակում, որ անկախ ինկոթերմս-ից, սեփականության իրավունքը ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը ինվոյսի դուրս գրման ամսաթիվն է, և բոլոր դեպքերում ինքնարժեքը պետք է հաշվարկվի ինվոյսի ամսաթվի միջին փոխարժեքով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկացում արտարժութային հաշվարկային հաշվից

Կարեն. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է կանխիկացում կատարել դոլարային հաշվարկային հաշվից: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ արժույթով կազմել պայմանագիրը

Գոհար. Ասացեք խնդրեմ, եթե պայմանագիր եմ կազմում ռուսական ընկերության հետ և ունեմ ռուբլու հաշիվ, ապա ի՞նչ արժույթով կազմել պայմանագիրը: