Tag: արտարժույթ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ունենալ և՛ դրամային, և՛ դոլարային հաշիվներ

Վարդան․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է 2025-ի Փետրվարին, նույն ֆիզ․ անձի տվյալներով, չունի հավելյալ աշխատողներ, գործում է ՏՏ ոլորտի շրջ․ հարկի աջակցության տիրույթում, եկամուտը՝ ոչ կանոնավոր, արտերկրից՝ ԱՄՆ դոլարով փոխանցում է լինելու։ Հնարավո՞ր է արտերկրից փոխանցումը կատարել անձնական դոլարային հաշվին, նաև ունենալ դրամային ԱՁ հաշիվ և հարկերի չափով "լիցքավորել" այն ՀՀ դրամով պետական գանձապետարանի միասնական հաշվեհամարին և դրոշմանիշային հաշվեհամարին եռամսյակային և տարեկան հարկային փոխանցումների համար, թե՞ պետք է ունենալ և՛ դրամային, և՛ դոլարային ԱՁ հաշիվներ այս դեպքում։ Շնորհակալություն։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Դրամաշնորհի գումարի արտացոլում հաշվետվության մեջ

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը շահել է գրանտ, որի շրջանակներում անձնական օգտագործման նպատակով ձեռք է բերելու սարքավորումներ։ Գրանտի գումարը փոխանցվելու է եվրոյով։ Խնդրում եմ ասել` ո՞ր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է արտացոլվի գումարը և ո՞ր օրվա փոխարժեքով։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

Անահիտ․

Բարև, հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ Հայկական ռեզլդենտ կազմակերպությունը Հայաստանից դուրս ծառայություն է մատուցել, պետք է դուրս գրի ծառայության մատուցման հաշիվ վավերագիր։ Ծառայության մատուցման ամսաթիվն է 31․07․2024թ․, ո՞ր օրվա կուրսն եմ հաշվում 30․07․2024թ, թե՞ դուրս գրման նախորդ օրվա։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի դուրսգրում արտարժույթով

Նոնա․

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին մատուցվել են միջազգային բեռնափոխադրման ծառայություններ ռեզիդենտ կազմակերպության կողմից: Կարո՞ղ է ռեզիդենտ կազմակերպությունը հաշիվը (ինվոյս) ներկայացնել արտարժույթով, և մատուցված ծառայությունների դիմաց գումարը ստանալ արտարժույթով:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձ արտարժույթով

Կարեն․

Բարև Ձեզ։ Ունեմ ԱՁ, մատուցում եմ ծառայություններ ԱՄՆ ընկերությանը։ Պետք է գրանցեմ վարձու աշխատող։ Կա՞ ինչ որ տարբերակ աշխատավարձը ԱՄՆ դոլարի փոխարժեքով ֆիքսելու համար։ Եթե ոչ՝ ի՞նչ տարբերակներ կան փոխարժեքի տատանումների ազդեցությունը չեզոքացնելու համար։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառություն արտարժույթով

Արև․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ ընկերության հիմնադիրը, ով նաև տնօրեն է, ընկերությանը պայմանագրով տվել է փոխառություն Ռուսական ռուբլով, կարո՞ղ եմ արդյոք կնքել համաձայնագիր, ֆիքսեմ ընդհանուր գումարը ՀՀ կենտրոնական բանկի որևէ օրվա կուրսով և փոխառությունը ետ վերադարձնեմ այդ գումարով ՀՀ դրամով։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխանակում ԱՁ կողմից

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն կարո՞ղ է իրեն պատկանող եվրոն կամ դոլարը արտարժույթի փոխանակման կետում փոխանակել դրամով։ Ինչու՞ է այդ հարցը իմ մոտ առաջացել, որովհետև փոխանակման կետերը անդորրագիր են տալիս միայն ֆիզ․ անձի անձնագրի տվյալներով և իրավունք չունեն անդորագրում նշել ԱՁ-ի կամ ՍՊԸ-ի տվյալներ։ (ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և չի օգտագործում դրամարկղի գիրք)։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

Անի․

Ողջույն հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք։ Երրորդ երկրից կատարվել է ներմուծում ըստ դեկլարացիայի 12․07․2024թ․։ Դրսի, ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողը մեզ տրամադրել բեռնափոխադրման ինվոյս 25․06․2024թ․։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք կասել, ինքնարժեքի մեջ բեռնափոխադրումը ներառելուց պետք է դիտարկեմ ինվոյսի օրվա կուրսը (25.06.2024), թե՞ դեկլարացիայի օրվա կուրսը (12.07.2024թ․)։ Խնդրում եմ կնշեք օրենսգրքից հոդված։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

Անի․

Ողջույն, հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասել՝ երրորդ երկրից ներմուծման ժամանակ արտարժույթի փոխարժեքը ո՞ր օրվանն ենք վերցնում՝ հայտարարագրման օրվա, թե՞ մաքսայինի կնիքի վրա նշվածը։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ստացված վարկի տրամադրում որպես փոխառություն

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Օգնեք խնդրում եմ․ կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն (գործում է շրջանառության հարկի դաշտում) բանկից արտարժույթով ստացած վարկը փոխառության պայմանագրով և նույն արտարժույթով (մոտ 700 000$) տրամադրել հիմնադիր տնօրենին: Եթե հնարավոր է, հղում արեք օրենքին։ Շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքը կիրառել

Սամվել․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն օնլայն խորհրդատվական ծառայություն է մատուցել արտասահմանյան ընկերության: Արտարժույթով գումարն ստացել է ՀՀ դրամով հաշվին: Առկա է անգլերենով ինվոյս, որտեղ գումարն արտարժույթով է նշված: Ճի՞շտ Է հաշիվ վավերագրում արժեքն նշել ինվոյսում նշված գումարի` ծառայությունն մատուցելու ամսաթվի ԿԲ փոխարժեքով:

Փաստացի փոխանցված և դրամ դարձած գումարն ուրիշ է: Այդ գումարից նաև միջազգային փոխանցման տուրք է պահվել: Տուրքն եթե նվազեցվող ծախս լիներ, պետք է կրկին հաշվարկվեր ԿԲ փոխարժեքով, բայց արդեն փաստացի փոխանցմա՞ն օրով:

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Վարկ արտարժույթով

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է վարկ վերցնել արտարժույթով, բայց արտարժույթով ոչ մի գործարք չունի, կարո՞ղ է այդ գումարը կանխիկացնել և փոխանակել արտարժույթի փոխանակման կետում, կամ փոխանցել իր անձնական ֆիզ. անձի հաշվին որպես անտոկոս փոխառություն։ ԱՁ-ն դրամարկղի գիրք չունի, քանի որ աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխանցում ԱՁ անձնական հաշվին

Գագիկ․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն ծառայության համար ստացել է գումար՝ ԱՄՆ դոլարով, պարտավորությունները կատարելուց հետո ցանկանում եմ օգտագործել մնացած գումարը։ Այլ հաշվեհամարի չեմ կարող փոխանցել (ներառյալ իմ անձնական հաշվին)։ Այսինքն կարող եմ միայն կանխիկացնել, որից առաջանում են լրացուցիչ ծախսեր։

- դոլար կանխիկացնելու դեպքում բանկը պահում է 1%
- իսկ դրամի վերածելուց բանկի տոկոսադրույքը բավականին ցածր է

Գումարը պլանավորում եմ օգտագործել դոլարով՝ արտասահմանից գնումներ կատարելու համար։

- ԱՁ հաշվից դոլարով կանխիկացնելու դեպքում պետք է մուտք անեմ այլ դոլարային հաշվի՝ կորցնելով 1%
- Դրամով կանխիկացնելու դեպքում առաջանում է կրկնակի փոխանակում, երբ մուտք անեմ այլ հաշվի

Կասե՞ք, խնդրում եմ, թե ինչու չեմ կարող ուղղակի փոխանցել իմ անձնական դոլարային հաշվին։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալի համալրում արտարժույթով

Ռազմիկ․

ՀՀ-ում գրանցած կազմակերպության հիմանդիրը հանդիսանում է Գերմանական կազմակերպություն, և այնպես է ստացվել, որ կանոնադրական կապիտալի մուտքը կատարվել է արտարժույթով (ԱՄՆ դոլլարով), բանկային փոխանցման միջոցով, կազմակերպության արտարժույթային հաշվին։ Սա ինչքանո՞վ է խնդիր, և եթե խնդիր է, ինչպե՞ս պետք է փոխանցվեր, որպեսզի ճիշտ լիներ՝ հաշվի առնելով, որ դրսից ՀՀ դրամ չեն կարող փոխանցել։