
Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում են ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ, ունենալու է պահեստ, որտեղից իր ապրանքը պետք է տեղափոխվի իր իսկ խանութ, ինչպես նաև ուրիշ խանութներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն 2 դեպքում (եթե կարելի է, օրինակելի ձևերը ուղարկեք)՝
1. իր պահեստից՝ իր իսկ խանութ (պահեստը լինելու է այլ հասցեում, խանութը՝ այլ),
2. իր պահեստից՝ ուրիշ խանութներ:
Եվ արդյո՞ք նոր օրենքով առաքման գիրք պետք է վարեմ:

Սուրճի և թեյի արտադրություն սկսելու համար
Նարեկ.
Բարև ձեզ, նախապես շնորհակալություն: Սառը սուրճի և թեյի արտադրություն սկսելու համար ի՞նչ պարտադիր թղթեր են պետք (լիցենզավորում, սանէպիդկայան, որակի սերտիֆիկատ և այլն), խնդրում եմ օգնեք:

Հացաբուլկեղենի արտադրամաս
Իրինա.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Եթե կարող եք, խնդրում եմ շտապ պատասխանեք: Ես վարելու եմ հացաբուկեղենի արտադրության հաշվապահությունը, որը հանդիսանում է Ա/Ձ: Պատասխանեք խնդրում եմ` որո՞նք են լինելու հարկային պարտականությունները, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու: Առաքիչներին տրվելու է հաշիվ-ապրանքագիր ապրանքը առաքելու համար: Եթե Ա/Ձ-ն հարկվելու է արտոնագրային վճարով, ըստ օրենքի ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվետվություն չի՞ ներկայացնելու: Ներկայացնելու է սոցի հաշվետվություն ըստ գրանցված աշխատողների, եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն, սոցապին անհատական հաշվետվություն: Ա/Ձ-ն, որքանով գիտեմ, հարկային հաշիվ չի կարող գրել: Շատ եմ խնդրում, հարգելի կոլեգաներ, ինձ օգնեք: Շնորհակալություն:

Արտադրական հոսքագիծ ներմուծելու համար
Համազասպ.
Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Ինչպե՞ս կարելի է Հայաստանում մաքսազերծել արտադրական հոսքագիծ, որը ներկրված է սեփական արտադրության կարիքների համար: Եվ ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանում մաքսային արտոնություններ կան արտադրական հոսքագիծ ներկրելիս:

Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվություն
Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ինչո՞վ է հիմնավորվում այն փաստը , որ "Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ" հաշվետվության մեջ ԱԱՀ-ն չի գրվում:

Խոտան արտադրանքի դուրսգրում
Ս. Հ..
Հարգելի գործընկերներ, ընկերությունում կա խոտան պատրասրի արտադրանք, որը ընկերության արտադրածն է և խոտան է դարձել ժամանակի ընթացքում: Արտադրանքը սննդային է: Այժմ ընկերությունը պատրաստվում է ազատվել նշված արտադրանքներից: Ի՞նչ հարկային պարտավորություններ հնարավոր է առաջանան դրա կապակցությամբ, հատկապես ԱԱՀ-ի գծով: Եթե հնարավոր է, նաև ներկայացրեք այն հարկային կամ այլ հոդվածները, որը կառնչվի այս գործին: Կանխավ շնորհակալ եմ:

Հացի և խմորեղենի արտադրամաս
Մարի.
Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ օգնել հետևյալ հրցում. հացի և խմորեղենի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում և ի՞նչ վճարներ է կատարում, նախապես շնորակալություն:

Արտադրանքի մնացորդի ճշգրտում
Հայկ.
Պատրաստի արտադրանքի իրացման ժամանակ պարզվել է, որ մնացորդում այն չի արտացոլվել, խնդրում եմ օգնել, ճի՞շտ եմ ձևակերպել.
215/811
711/215
221/611
811/341
341/342

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում
H..
Հարգելի հաշվապահներ, եթե ես Ա/Ձ եմ և ունեմ մանրածախ վաճառքի խանութ, որտեղ նաև վաճառում եմ տանը իմ կողմից թխված խմորեղեն, ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջ գալ խմորեղենի հետ կապված:

Անավարտ արտադրություն
Astxik.
Ինչքանո՞վ է ճիշտ շահութահարկի հաշվարկում տարվա վերջում անավարտ արտադրություն ցույց տալը: Ինչպե՞ս կարելի է ճիշտ լուծում տալ այս ամենին: Ընդհանրապես ի՞նչ մեկնաբանություններ ունեք այս պահով: Հետաքրքիր է յուրաքանչյուր կարծիք:

Արդյո՞ք պարտադիր է պայմանագիր կնքելը
Վարդան.
Սեփական արտադրության վաճառքն իրականացնելու դեպքում պարտադի՞ր է արդյոք գնորդ կազմակերպության հետ պայմանագիր կնքելը: Կամ ո՞ր դեպքում պարտադիր կլինի:

Անհատույց ստացված ակտիվներ
Վարդան.
Հիմնադիրը 2011թ. կազմակերպությանը անհատույց տրամադրել է ակտիվներ, այդ ակտիվը օգտագործվում է արտադրության մեջ, իր վրա ծախսեր ենք արել և այս տարի պետք է վաճառենք:
Ըստ "Շահութահարկի մասին" օրենքի հոդված 24.
Անհատույց ստացված ակտիվները
Սույն օրենքի իմաստով անհատույց ստացված ակտիվները եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
Սակայն ինձ մոտ նա 2011 տարվա վերջում նստած է անավարտ արտադրությունում: Ինչպե՞ս վարվել: Եկամուտ ճանաչեմ 2011թ, թե՞ այս տարում:

Հիմնադիրը անհատույց տրամադրել է ապրանք
AB.
Հիմնադիրը 2011թ. ՍՊԸ-ին անհատույց տրամադրել է 3 մլն արժողությամբ ապրանք, որը օգտագործվել է արտադրությունում: Կարծում եմ` պետք չէ դիտել որպես ներդրում, քանի որ դրա համար պետք կլինի պետռեգիստրում գրանցել և այլն: Տարեվերջում շահութահարկի հաշվարկում գրեմ անհատույց ստացված միջոցներ ու սովորականի պես հարկեմ: Արդյո՞ք խնդիր կառաջանա կանխավճարի կամ 1 տոկոսի:

Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ
Նարե.
Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ: Ես գիտեմ, որ պետք է ծագման սերտիֆիկատ, պայմանագիր և հաշիվ-ապրանքագիր: Քանի որ հաշիվները ստանում եմ թղթային, ես պե՞տք է այդ հարկային հաշիվը լրացնեմ և գրեմ 0% ԱԱՀ վճարող: Եվ ինչքան գիտեմ, նաև պետք է նշվի քաշը ապրանքի: Բացի այդ մաքսային մարմինը ինչպե՞ս է որոշում ապրանքի արժեքը: Ես պե՞տք է ներկայացնեմ ինքնարժեքի հաշվարկ, թե՞...

Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկ
Հրանուշ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Որտեղի՞ց կարող եմ գտնել արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի դասական օրինակ:

Ո՞ր կազմակերպաիրավական ձևն է ավելի ճիշտ
Գոռ.
Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ բացել արտադրություն (սննդի բնագավառ): Ո՞ր կազմակերպաիրավական ձևն է ավելի ճիշտ (ՍՊԸ, թե՞ բաժնետիրական ընկերություն): Եվ ինչպիսի՞ հարկեր են ենթակա պարտադիր վճարման:
Շնորհակալություն:

Կիսաֆաբրիկատների արտադրություն
Թերեզա.
Բարև բոլորին: Ես ունեմ կոտլետ արտադրող Ա/Ձ, որը իր կոտլետները վաճառում է խանութներին հաշիվ ապրանքագրերով: Ուզում եմ իմանալ` խանութներից հետ բերած կոտլետները, որոնք անպիտան են, ինչպե՞ս կարելի է ծախս ցույց տալ: Կանխավ շնորհակալություն: Եթե հնարավոր է` հարցիս արագ պատասխանեք:

Ընկերությունը զբաղվում է արտադրությամբ
ՏԻԳՐԱՆ.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, մեր ընկերությունը զբաղվում է արտադրությամբ, և մեր արտադրանքը վաճառում ենք հիմնականում մեկ ընկերության: Մենք ԱԱՀ-ով չենք աշխատում: Այդ դեպքում տարեվերջին հնարավո՞ր է խնդիրներ առաջանան: Կանխավ շնորհակալություն:

Անավարտ արտադրություն և հիմնական արտադրություն
Վահե.
Հարգելի հաշվապահներ, "Պահեստից բաց են թողնվել նյութեր արտադրությանը (կամ արտադրության մեջ ծախսվել են նյութեր)" գործառնության համար հանդիպել եմ 2 ձևակերպում.
1. դ-տ "Անավարտ արտադրություն"
կ-տ "Նյութեր"
2. դ-տ "Հիմնական արտադրություն"
կ-տ "Նյութեր"
Ըստ էության 2-րդ գործարքով ծախս է ճանաչվել, որը հասկանալի է: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս տարբերակել, թե խոսքը "Անավարտ արտադրությանն" է վերաբերում, թե "Հիմնական արտադրությանը" այն դեպքում, երբ գործառնության մեջ կոնկրետ նշված չէ, որ նյութերը ուղղվել են հիմնական արտադրամաս:

Արդո՞ք գործունեությունը ենթակա է լիցենզավորման
Ռիմա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. չրերի արտադրությունը (գյուղ մթերքների վերամշակումը) արդյո՞ք լիցենզավորվող գործունեության տեսակ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ