Tag: արտադրություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է հագուստի արտադրությամբ

Բարև ձեզ։ Հարգելիներս, կարո՞ղ եք նշել՝ ԱՁ-ի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն որտեղից կարող եմ ստանալ. հարկերը, գործարկման ծախսեր և այլ գումարային ծախսերի վերաբերյալ։ Մեկ հարց ևս. ԱՁ՞, թե՞ ՍՊԸ բացել, եթե զբաղվելու եմ հագուստի արտադրությամբ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պանրի արտադրությունը վերսկսելու համար

Էլյա․ Բարև ձեզ։ Պանրի արտադրության փոքրիկ ձեռնարկություն ունեինք՝ գրանցված որպես ՍՊԸ: Ժամանակավոր դադարեցրել էինք գործունեությունը: Հիմա ուզում ենք վերսկսել: Աշխատելու ենք խանութների և սուպերմարկետների հետ: Ես ու ամուսինս ենք աշխատելու, նաև ուզում ենք ունենալ մեկ աշխատակից: Կասե՞ք՝ որքան պետք է վճարենք որպես ՍՊԸ գործունեությունը վերսկսելու համար: Արդյո՞ք պետք է ձեռք բերենք ՀԴՄ սարք: Հնարավո՞ր է գրանցվենք որպես միկրոձեռնարկատեր: Ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ վճարներ և որքա՞ն: Կանխավ շատ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բժշկական միանգամյա հագուստի և դիմակների արտադրության համար

Վաչե. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք բժշկական դիմակների, բժշկական միանգամյա հագուստի արտադրության ձևակերպման հարցում: ԱՁ՞, թե՞ ՍՊԸ, եթե ունենալու է 3 աշխատող, և ի՞նչ հարկատեսակով ու չափով է հարկվելու նման ձեռնարկությունը: Ինչպես նաև, եթե առկա է օրենքով սահմանված լիցենզավորում նման գործունեության համար, խնդրում եմ, մանրամասնեք: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կիսաֆաբրիկատների արտադրության համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ

Սոնա Մանուկյան. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ԱՁ-ի համար սննդի կիսաֆաբրիկատների արտադրության ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ։ Նշեք տրամադրող մարմնին ու պետ. տուրքի չափը։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նյութածախսի վերաբերյալ փաստաթղթի ձև

Վերոնիկա. Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է կազմել արտադրանքի (պաշտպանիչ դիմակի) նյութածախս: Ինձ նաև օգնած կլինեք, եթե տրամադրեք ցանկացած նյութածախսի օրինակ, փաստաթղթի ձև: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որոշել բանվորի աշխատանքի արտադրողականություն աճը և հանքի աշխատավարձի տարեկան ֆոնդը

Մարա. Բարև ձեզ։ 1) Ընթացիկ տարում գործարանում աշխատում է 800 բանվոր։ Պլանային տարում բանվորների թիվը կրճատվելու է 20 մարդով, իսկ արտադրանքի ծավալը մնացել է նույնը։ Որոշել բանվորի աշխատանքի արտադրողականություն աճը։ 2) Հանքի տարեկան արտադրողականությունը 10 մլն տոննա է։ Բանվորի տարեկան արտադրողականությունը 2 000 տոննա է, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 10 000 դրամ։ Որոշել հանքի աշխատավարձի տարեկան ֆոնդը։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ հիմնադրել

Արման. Հարգելի հաշվապահներ: Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.
  1. Ինչքա՞ն է գրանցման վճարը:
  2. Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
  3. Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
  4. Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
  5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
  6. Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:
Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է միևնույն հասցեում գրանցել երկու գործունեություն

Կարինե. Ա/Ձ է, ավտոլվացման կետ ունի։ Հունվարի մեկից հարկայինով գրանցված է միկրոձեռնարկատիրություն: Հնարավո՞ր է նույն գործունեության հասցեով գրանցել նաև մատնաքաշի և լավաշի արտադրություն, և ինչպե՞ս ներկայացնել գործունեության տեսակը հարկայինով (հանրային սնու՞նդ, թե՞ այլ ձևով)։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լուծել հաշվապահական խնդիրները

Հովհաննես. Խնդրում եմ ձեզ, օգնեք լուծելու հետևյալ խնդիրը՝ 1. որոշել՝ տրված տնտեսական գործառնությունները հաշվեկշռում ինչպիսի փոփոխություններ են առաջացնում, 2. ձևակերպել տնտեսական գործառնությունները: Գործառնություների բովանդակությունը՝ 1. հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը՝ 350 000 դրամ, 2. շենքը կառուցողների համար հաշվարկվել է աշխատավարձ՝ 185 000 դրամ, 3. ձևակերպված է գրասենյակի շենքի նորոգման ծախսումների կապիտալացումը՝ 720 000 դրամ, 4. հիմնական միջոցը ժամանակավորապես հանվել է շահագործումից սկզբնական արժեքով՝ 2 550 000 դրամ, 5. հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ շենքի կառուցման ծախսումների փակում՝ 230 000 դրամ: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Տոմա. Բարև ձեզ: Եթե ես սնունդ եմ արտադրում արտադրամասում, չունեմ հանրային սննդի նման որևէ վաճառքի կետ, սակայն առաքմամբ եմ մոտեցնում պատվիրատուներին, արդյո՞ք չեմ կարող համարվել միկրոձեռնարկություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել ժելեի արտադրությամբ

Մերի. Բարև ձեզ: Տանից վաճառք կատարելու համար ի՞նչ է հարկավոր: Լինելու է ժելե, որը վաճառվելու է էկոլոգիապես մաքուր թղթյա բաժակներով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն անցնել միկրոձեռնարկատիրության համակարգ

Տոմա. Բարև ձեզ։ Սնունդ արտադրող ԱՁ եմ բացել երկու օր առաջ։ Սակայն միկրոյի մասին նոր եմ տեղեկանում։ Արդյո՞ք հնարավոր է փոփոխել: Գործունեությունը Երևան քաղաքում է իրականացվում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Պետական աջակցության ո՞ր ծրագրի շահառու է հանդիսանում ԱՁ-ն

Լուսինե. Բարև ձեզ: Ես 2018 թվականից ԱՁ ունեմ, որը զբաղվում է թխվածքի արտադրանքով: 2019թ.-ին եղել եմ ընտանեկան ձեռնարկություն և աշխատել եմ հին ՀԴՄ սարքով և նորի համար մեկ տարուց ավել է դիմում եմ ներկայացրել: Իմ ԱՁ-ն հանդիսանու՞մ է արդյոք հանրային սննդի օբյեկտ, և պետական աջակցության ծրագրերից 8-րդ, թե՞ 10-րդն է ինձ վերաբերում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մերի. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը իրականացնելու է հյութի արտադրություն՝ ԱՏԳԴ C11.07.2, արտադրանքը պիտակավորվող է 22.02.: Կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը զբաղվում է խմորեղենի արտադրությամբ

Էվելինա. Բարև ձեզ: Ես գրանցված եմ որպես միկրոձեռնարկատեր, աշխատողներ չկան, զբաղվում եմ խմորեղենի արտադրությամբ, թխում եմ և խանութներին հանձնելու միջոցով վաճառում: Վճարում եմ միայն 12 000 դրամ տարեկան զինվորի գումար: Արդյո՞ք խանութը իմ փոխարեն ԱԱՀ պետք է վճարի, և դա պետության կողմից վերադարձվու՞մ է խանութին, թե՞ ոչ: Խոսքս սուպերմարկետի մասին է: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է փոխել գործունեության ոլորտը

Արթուր. Բարև ձեզ: Ես ունեմ բացած ԱՁ, զբաղվում եմ արտադրությամբ։ Տվյալ պահին ցանկանում եմ փոխել ոլորտը և սկսել զբաղվել առևտրով։ Պե՞տք է արդյոք ինչ-որ տեղ մոտենամ և ինչ-որ բան փոխեմ, թե՞ դա դեր չի խաղում, և նույն ԱՁ-ի անունից կարող եմ զբաղվել ցանկացած գործունեությամբ։ Շնորհակալություն: