Tag: արտադրություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացում

Տաթև. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել որպես ինքնազբաղ գործունեություն իրականացնող անձ: Գործունեության ոլորտն է կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն (կոշիկի վերանորոգում):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որտե՞ղ ստանալ լիցենզիա շոկոլադի արտադրության և վաճառքի համար

Նարինե․ Բարև ձեզ: Որպես անհատ ձեռներեց (շոկոլադի արտադրանք և վաճառք) կցանկանայի իմանալ՝ լիցենզիա որտե՞ղ կարող եմ ստանալ և ի՞նչ գումար պետք է վճարեմ։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Թխվածքաբլիթի արտադրության համար

Սամվել. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի երկու հարցում. առաջինը՝ Ա/Ձ գրանցելու համար անշարժ գույքի հասցե նշվու՞մ է, թե՞ պարտադիր չէ, այսինքն՝ գործունեության վայրի հասցե: Եվ երկրորդ հարցը՝ թխվածքաբլիթի արտադրության համար ուրիշ ի՞նչ պարտադիր գործողություններ կան մինչև սկսելը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Մատուցվող ծառայության ինքնարժեքի ձևակերպում

Արմինե. Բարև ձեզ: Կխնդրեի ասեք՝ հյուրատնային ոլորտում մատուցվող ծառայության ինքնարժեքը հաշվեկշռում կարո՞ղ ենք որպես արտադրանք ձևակերպել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ

Քրիստինե. Բարև ձեզ: Գյուղում արտադրում եմ կաթնամթերք, կարո՞ղ եմ խանութում իրացնել, և կարո՞ղ են դա արգելել կամ էլ ՍԱՏԾ-ից պահանջել և արգելել դրա վաճառքը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Մարինե. Կազմակերպության հիմնական գործունեությունը արտադրությունն է, արտադրական տարածքը վարձակալություն է, վարձակալական վճարը շահութահարկի 240 ձևի մեջ 52 տողում ցույց տա՞մ, թե՞ 56 տողում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել դռների և պատուհանների արտադրությամբ

Նաիրա. Բարև ձեզ: Ընկերս որոշել է դռների և պատուհանների արտադրության փոքր ձեռնարկություն ստեղծել։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի և ի՞նչ վճարներ։ Նաև ՀԴՄ սարք ունենալու անհրաժեշտություն կա՞ արդյոք։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը օծանելիք է արտադրում

Ալինա. Բարև ձեզ: Օծանելիք արտադրող կազմակերպությունը կարո՞ղ է գրանցվել որպես ԱՁ, և ի՞նչ հարկատեսակներով պետք է հարկվի, եթե ամբողջ աշխատանքը կատարում է տվյալ անձը (այլ աշխատող չունի), և ամսական շրջանառությունը մոտ 500 000 դրամ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է աշխատակիցների հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Հերմինե․ Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Հարցս հետևյալն է. մեր արտադարամասի աշխատանքը հիմնականում համարվում է սեզոնային, որովհետև աշխատակիցբերին հիմնականում ընդունում ենք աշխատանքի ժամանակավոր, սեզոնի հետ կապված, պահածոների արտադրանք ենք իրականացնում. հնարավո՞ր է արդյոք այդ աշխատակիցներին ընդունենք ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ քաղիրավական ծառայությունների հիմունքներով։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է կիսաֆաբրիկատներ պատրաստել

Ռուզաննա. Բարև ձեզ։ Տանը պատրաստվող կիսաֆաբրիկատների (շերտավոր խմոր, կոտլետներ, պելմեններ) օրինական կազմակերպման համար ի՞նչ թույլտվություններ են հարկավոր: Ունեմ ժամանակավոր դադարեցված ԱՁ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է թխվածք պատրաստել և հանձնել խանութներին

Լուսինե. Ես ցանկանում եմ բիզնես սկսել, բայց տանից, ասենք՝ ինչ-որ բաներ թխել և հանձնել խանութներին, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ պետք է անել և խանութներ փաստաթուղթ պե՞տք է ներկայացնել։ ԱՁ-ն բացելուց հետո ի՞նչ փաստաթուղթ և ո՞վ է տալիս այն, որ ներկայացնեմ խանութ, և որ իմ արտադրանքը օրենքով վաճառվի։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է թխվածքի արտադրությամբ

Սվետլանա. Բարև ձեզ: Ես 11.02.2020թ. գրանցել եմ ԱՁ, որը զբաղվելու է թխվածքի արտադրությամբ, ես առայժմ աշխատելու եմ մենակ: Ինչի՞ց սկսեմ, խնդրում եմ, մանրամասնեք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

Նելլի. Բարև ձեզ: Մարտի 4-ին բացված ՍՊԸ-ն որպես միկրոձեռնարկատեր (գորգագործության արտադրություն), ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ԱՁ բացել և զբաղվել պնևմատիկ կորսետների արտադրությամբ

Կոլյա. Մտադիր եմ ԱՁ բացել և զբաղվել առողջ ապրելակերպի դասին վերաբերող պարագաների արտադրությամբ, մասնավորապես՝ պնևմատիկ կորսետների արտադրությամբ: Ո՞րն է իմ քայլերի հերթականությունը: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է կահույքի արտադրությամբ

Նաիրա. Բարև ձեզ: Եթե ես միկրոձեռնարկատեր եմ՝ ԱՁ, մատուցում եմ ծառայություն, կահույքի արտադրությամբ եմ զբաղվում։ Եթե լինում է պատվեր, տրամադրում եմ հանձնման-ընդունման ակտ և պայմանագիր, կասե՞ք՝ ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ, չէ՞ որ չեմ հանդիսանում առևտրային կազմակերպություն։ Գումարը փոխանցումով եմ ստանում: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով

Մարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: ՍՊԸ-ն 2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում, արտադրություն է: 2020թ. աշխատում է շրջանառության հարկով, ունի արտադրանքի մնացորդ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ: Մնացորդ արտադրանքի հումքը, որ ձեռք է բերվել 2019թ. ընթացքում, մի մասը ԱԱՀ-ով է, մի մասը՝ շրջ. հարկով, 2019թ. ԱԱՀ-ն հաշվանցվել է: 2020թ. արտադրանքը իրացնելիս կառաջանա՞ շրջ. հարկի պարտավորություն, իսկ ԱԱՀ-ի մասով ի՞նչ կլինի (խոսքս այն նյութերի ԱԱՀ-ի մասին է, որը ձեռք է բերվել 2019թ., իսկ արտադրանքը վաճառվել է 2020թ.):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է օրորոցների արտադրությամբ

Տիգրան. Կազմակերպությունը զբաղվում է օրորոցների արտադրությամբ, արտադրանքը վաճառում է ԱՁ-ներին, 24 մլն-ի շեմը չի գերազանցել, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: