Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձ

Լիլիթ․ Շաբաթական 20 ժամ աշխատելու դեպքում ինչքա՞ն է կազմում նվազագույն աշխատավարձը, և կարո՞ղ եք ինձ օգնել՝ որտե՞ղ գտնեմ նվազագույն ժամային աշխատավարձի մասին տեղեկատվություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞վ պետք է վճարի հարկերը

Հարգելի հաշվապահներ, ինձ կասե՞ք՝ կա՞ Օրենսգրքով նախատեսված հատուկ դրույթներ կամ հստակ սահմանված աշխատավարձի չափ, երբ գործատուն պարտավոր է ինքը վճարի աշխատողի հարկերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Արփիկ. Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում` ուսմասվար եմ և ունեմ 8 դասաժամ, ստանում եմ 144 000 դրամ աշխատավարձ: Օգոստոսի 11-ից 22-ը ունեցել եմ արձակուրդ, որը ամենամյա արձակուրդի մի մասն է: Ինչքա՞ն կկազմի իմ աշխատավարձը և արձակուրդայինը առանձին-առանձին: (Ինչքա՞ն պետք է ստանամ պահումներից հետո):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխաատավարձի վճարում կանխիկ եղանակով

Աննա. Կազմակերպությունը գրանցված է Երևանում, ունի 2 գործունեության հասցե, մեկը Երևանում, մյուսը` մարզում։ Երևանում գործունեություն իրականացման մասով աշխատողների թիվը չի գերազանցում 10-ը (սակայն ընդհանուր աշխատողների թիվը 10+ է)։ Կարո՞ղ է գործատուն շարունակել աշխատավարձը վճարել կանխիկ եղանակով։ հ.գ. Օրենքում ասում է՝ Երևանում գործունեություն իրականացնող և 10+ աշխատող ունեցող: ՊԵԿ-ից ասացին՝ ճշտել Աշխ. և սոցապ նախարարությունից, այնտեղից էլ օրենքի հղում տվեցին և ասացին օրենքը մեկնաբանելու իրավասություն չունեն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցն ամբողջ ամիս բացակայել է աշխատանքից

Սոնա. Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը ամբողջ ամիս բացակայել է աշխատանքից և ստացել բացականեր, այս դեպքում աշխատավարձ չի՞ ձևավորվում, հարկ չի՞ առաջանում, և ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկել այս աշխատակցի նկատմամբ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Ամալյա. Քաղաքացիաիրավական հարաբերություններ պայմանագրով աշխատողի աշխատավարձի հաշվարկը ՍՊԸ-ում և պահումների մասին որտեղի՞ց կարող եմ օգտվել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատավարձի տեղեկագիր

Յանա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք՝ 01.01.2020թ.-ից աշխատողների աշխատավարձը և այլ վճարումները կատարում ենք բանկային փոխանցումով։ Արդյո՞ք պարտադիր է, որ աշխատողները նախկինի պես ստորագրեն աշխատավարձի տեղեկագիրը։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ լրիվ աշխատաժամանակ

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողին գրանցել են հուլիսի 17-ին ոչ լրիվ աշխատաժամանակով և 24ժ շաբաթական, իսկ աշխատավարձը 50 000դր։ Հիմա չգիտեմ՝ փաստացի աշխատած ժամը ինչքա՞ն գրեմ, որ չհակասի օրենքին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամավճար

Դիանա. Խնդրում եմ ասել՝ ճիշտ կլինի հետևյալ հաշվարկը: Եթե շաբաթական 18 ժամ տևողություն լինի, այս դեպքում մաքուր ժամավճարը հաշվելով կլինի՞ 510դր., աշխատողը սոց. վճար վճարող է, դրոշմանիշն էլ մինչև 100 000 դրամի սանդղակով, աշխատավարձը կլինի՞ 51 264 դր: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Անի. Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս աշխատում է համատեղությամբ ուսուցչուհի, 2 տեղում էլ 6 ամիս, որից մեկ ամիսը կիսատ ամիս է: Հիմա հաշվարկի համար կիսատ ամիսը ներառվու՞մ է, միջինի համար մյուս հիմնարկի աշխատավարձն է՞լ ներառել, նույն ժամանակաշրջանում է աշխատել և՛ մեզ մոտ, և՛ մյուս տեղը, և բաժանել 12-ի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր ամիսներն են ներառվում վերջնահաշվարկի ժամանակ

Անահիտ. Բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք, թե ինչպե՞ս և ո՞ր ամիսների միջինը պետք է վերցնեմ, եթե ուզում եմ վերջնահաշվարկ հաշվեմ աշխատակցին, որն ազատվել է աշխատանքից անմիջապես մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո: Ազատվում է հուլիսին 2021թ., բայց ունի չօգտագործված արձակուրդ 2018թ.:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Գոհար. Բարև ձեզ: Ես աշխատանքի եմ ընդունվել 11.08.2020 թվին: Մինչ այդ ոչ մի տեղ չեմ աշխատել: Վատառողջ լինելու համար 3 օր բյուլետեն եմ վերցրել, իսկ 3 օր էլ արձակուրդի մեջ եմ եղել: Հիմա իմ աշխատավարձը որքա՞ն կկազմի, աշխատավարձս 68 000 դրամ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ աշխատող է գրանցել ոչ լրիվ աշխատաժամանակով

Բարև ձեզ: ԱՁ-ն գրանցել է աշխատող ոչ լրիվ աշխատաժամանակով և 20 ժամ շաբաթական աշխատաժամանակ: Արդյո՞ք ճիշտ է գրանցել, և 50 000 աշխատավարձը նորմալ է, չէ՞։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը գնում է ուսումնական արձակուրդ

Վիկա. Բարև Ձեզ: Համայնքապետարանի աշխատակիցը, եթե գնում է ուսումնական արձակուրդ (համալսարանի համար), նրան այդ ընթացքում աշխատավարձ տրամադրվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելիս

Մարինե. Բարև ձեզ, հարգելիներս: Հարցս հետևյալն է, խնդրում եմ, մեկնաբանեք: Արդյո՞ք արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելու ժամանակ, երբ աշխատողը աշխատում է կես դրույքով, միջին աշխատավարձը ստացվում է գործող նվազագույն աշխատավարձից քիչ, պետք է վերցնել նվազագույնի չափը: Ուսուցիչների դեպքում էլ հաշվարկի ժամանակ, եթե ստացվի նվազագույնից քիչ, օրենքի այդ կետը հաշվի առնելով, միջինը վերցնենք նվազագու՞յնը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի ուշացման հետևանքով առաջացած տույժի վերաբերյալ

Մելանյա. Բարև ձեզ: Աշխատավարձի ուշացման դեպքում հաշվարկված տույժի գումարը ավելացվում է հաջորդ ամսվա արդեն հաշվարկված աշխատավարձի՞ն, թե՞ ավելացվում և նոր հարկվում է: