
Հիվանդաթերթիկի հետ կապված
Լիան.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվել հիվանդաթերթիկի (բյուլետենի) հաշվարկի հետ կապված մի քանի հարցում.
1. Հիվանդաթերթիկի համար միջին աշխատավարձ հաշվարկելիս, եթե չի լրացել տվյալ գործատուի մոտ աշխատանքի 12 ամիսը, ապա նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսների համար ստացված աշխատավարձից բացի այդ ամիսներին ստացված արձակուրդայիններն էլ են ներառվու՞մ միջին աշխատավարձի հաշվարկի մեջ։
2. Հիվանդաթերթիկի գումարը հաշվարկելիս՝ միջին աշխատավարձի 80%-ից ի՞նչ հարկեր են գանձվում (եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշ)։
3. Կխնդրեի հստակեցնել՝ արդյո՞ք հիվանդաթերթիկի առաջին իսկ օրվանից սկսած է հաշվարկը կատարվում։
4. Եթե հիվանդաթերթիկը 2021թ. սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ է, հաշվարկվու՞մ և վճարվու՞մ է միանգամից 14 աշխատաքային օրվա համար (8 օր սեպտեմբեր + 6 օր հոկտեմբեր), թե՞ սեպտեմբերինը սեպտեմբերի աշխատավարձի հետ ենք հաշվում և վճարում, իսկ հոկտեմբերի օրերը՝ հոկտեմբերի աշխատավարձի հետ։

Վերջնահաշվարկ
Անահիտ.
Բարև Ձեզ: Հարցս այսպիսին է. եթե աշխատակիցն աշխատել է 21 օր և ազատվել աշխատանքից, նրա վերջնահաշվարկի համար ինչպե՞ս միջին աշխատավարձը հիմք ընդունեմ, եթե նախորդ ամիսներին աշխատավարձ չի եղել: Ես կարծիքներ կարդացի, որ նույնիսկ եթե 1 օր աշխատած լինի, հասնում է վերջնահաշվարկ, այդ դեպքում ի՞նչ թիվ վերցնեմ որպես միջին աշխատավարձ:

Փոխարինող ուսուցչուհու աշխատավարձի հաշվարկ
Թագուհի.
Բարև Ձեզ: Ես այժմ ռուսաց լեզվի ուսուցչուհու փոխարինող եմ, որքա՞ն աշխատավարձ կստանամ և ինչպե՞ս է այն հաշվվում:

Եթե աշխատողն անչափահաս է
Լիլիթ.
Բարև ձեզ: Եթե աշխատանքի է ընդունվում 17 տարեկան անչափահաս քաղաքացին, պե՞տք է արդյոք ծնողներից մեկի ստորագրությունը, օրենքով նայեցի մինչև 14-ն էր տալիս, ու մեկ էլ 36 ժամ է՞ առավելագույնը շաբաթական։

Հաշվետվության ճշգրտում
Սյուզի.
Բարև ձեզ: Եթե օգոստոսի եկամտային մեջ աշխատողի աշխատավարձը պակաս եմ նշել, հիմա ճշգրտելու դեպքում ի՞նչ տույժ տուգանք կառաջանա։ Իսկ, եթե թողնեմ ու չճշգրտեմ՝ ի՞նչ խնդրի առաջ կկանգնենք:

“Ֆիզից ֆիզ” գնալու դեպքում
Մարիա․
Բարև Ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել դեկրետային գումարը 2-րդ երեխայի դեպքում, եթե դեռ առաջինի դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում կա 2-րդ հղիություն: Նախորդ ֆիզ գնալուն նախորդող ամսվա աշխատավարձն 175 000 դրամ էր: Ֆիզի մեջ ֆիզ է գնալու, ապա միջին եկամուտը հաշվարկվում է ինչպե՞ս: Շնորհակալ եմ արձագանքի համար:

Հիվանդաթերթիկը հաշվարկվում է ըստ օրացույցային, թե՞ աշխատանքային օրերով
Մելինե.
Բարև ձեզ: Ժամանակավոր անաշխատունակության նպաստը/հիվանդության նպաստ/ հաշվարկվում է օրացույցային, թե՞ աշխատանքային օրերով և, եթե տոն օր է ընկնում, դա հաշվու՞մ ենք, թե՞ ոչ։
Եվ ես մեկ հարց. ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստի վերջին փոփոխությունից ելնելով, ստացվում է, որ եթե մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, չե՞նք վերցնում հիսուն տոկոսը (ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստի 22-հոդվածի 6-րդ կետի փոփոխություն):

Գրություն ԴԱՀԿ-ից
Իգոր.
Բարև Ձեզ։ Հարկադիրից գրություն ենք ստացել՝ աշխատակցի աշխատավարձի 30%-ի չափով պահելու մասին։ Վերը նշված 30%-ը պետք է հաշվարկվի հաշվարկային աշխատավարձից, թե՞ ինչպես ասում են՝ մաքուր աշխատավարձից։

Արդյո՞ք կարելի է աշխատել մինչև ծննդաբերություն
Անի.
Բարի օր, Հարգելի՛ հաշվապահներ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը սեպտեմբերի 20-ից ֆիզարձակուրդում է գտնվում, բայց շարունակում է գալ աշխատանքի: Կարելի՞ է աշխատել մինչև ծննդաբերություն և օրինական ձևով ստանալ աշխատավարձ: Տարբերակներ կառաջարկե՞ք:
Եվ եթե աշխատակիցը ֆիզարձակուրդ է գնում սեպտեմբերի 20-ին, հրամանը ո՞ր ամսաթվով կարելի է տալ, եթե անաշխատունակության թերթիկը վերցրել է 24.09.2021թ.:
Շնորհակալ եմ:

Արձակուրդից հետ կանչելու դեպքում
Արմեն․
Հարգելի գործընկերներ, ի՞նչ առանձնահատկություններ կան աշխատողին արձակուրդից հետ կանչելու հետ կապված։ Ինչպե՞ս է կատարվում այդ գործընթացը, ի՞նչ լրացուցիչ հաշվարկներ են անհրաժեշտ կատարել։ Շնորհակալություն նախապես։

Աշխատավարձի հաշվարկ
Ռոման.
Բարև ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 18.08.2021թ.: Պայնագրով պետք է ստանա 100 000 դրամ աշխատավարձ, 6օրյա: Օգոստոս ամսին աշխատել է 80 ժամ: Արդյո՞ք ճիշտ կլինի օգոստոս ամսվա աշխատավարձը հաշվարկել հետևյալ կերպ՝ լրիվ ամսվա համար պետք է աշխատեր 174 ժամ և ստանար 100 000, բայց աշխատել է 80 ժամ և ստացել 45 977 դրամ:

Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկը
Արամ․
Բարեւ ձեզ: Խնդրում եմ նշեք որևէ իրավական ակտ, որտեղ նշված է վերջնահաշվարկի հաշվարկման կարգը և միջին ամսական աշխատավարձը ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով աշխատողների հաշվարկման կարգը: Եթե աշխատողը աշխատել է 3 ամիս ոչ լրիվ աշխատառեժիմով և ամեն ամիս ստացել 23 500 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս հաշվել և վճարել վերջնահաշվարկ։

Ուսուցչի ժամավճար
Մարի․
Բարև ձեզ։ Եթե միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ըստ բեռնվածքի ունեմ 936 ժամ, որի համար հաշվարկվել է 142 085 աշխատավարձ, և ունեմ նաև 144 դասաժամ, որը ձևակերպվել է ժամավճար, կուզեյի իմանալ՝ ժամավճարի համար որքա՞ն գումար եմ ստանալու, և արդյո՞ք արձակուրդայինն հաշվարկվում է ժամավճարի մեջ։ Ամսական որքա՞ն կկազմի իմ ժամավճարի գումարը։ Եվ որքա՞ն են հաշվարկում մեկ ժամը։

Վարձատրություն լրացուցիչ աշխատանքի դիմաց
Սարիբեկ.
Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը կատարել է հաստիքացուցակում նշված գործառույթներից ավել աշխատանք (աշխատանք, որը նախատեսված է եղել այլ հաստիքով, որը կրճատվել է)` այդ դեպքում աշխատողը կարո՞ղ է աշխատավարձի ավելացման հարց բարձրացնել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։

Նշված ժամանակին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում
Անի.
Բարև Ձեզ։ Հղիության 7-րդ ամսին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում (8-րդ ամսին ևս աշխատելու դեպքում) արդյո՞ք վարձատրությունը կազմում է նույն կերպ, ինչ նախորդ ամիսներին։ Շնորհակալություն։

Ճշգրտված հաշվետվություն
Անի.
Փորձառու հաշվապահներ ջան, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Եկամտային հարկի հաշվետվությունը 2 անգամ ճշտել եմ։ Առաջին անգամ աշխատավարձը բարձրացրել եմ, որի արդյունքում դրոշմանիշային վճարը ավելացել է։ Երկրորդ անգամ ցածրացրել եմ աշխատավարձի գումարը, բայց չի նվազել դրոշմանիշայինը։ Հարկային մարմինը մեկնաբանում է հետևյալ կերպ.
Դրոշմանիշային վճարի մասին ՀՀ օրենք հոդված 14 կետ 4.
4. Հարկային գործակալների կողմից հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված ամսական հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հաշվի չի առնվում։
Խնդրում եմ, եթե ինչ-որ հնարավոր դեպք գիտեք ասեք, ի՞նչ կարելի է անել:

Ամսվա 2 օրը ոչ աշխատանքային է
Մանե․
Բարև Ձեզ, եթե ամիսը 22 աշխատանքային օր ունի, բայց 2 օրը ոչ աշխատանքային է, աշխատավարձը հաշվարկելիս այդ 2 օրը հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ։

Աշխատավարձերի վճարման հետ կապված
Սյուզի․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, աշխատավարձերի վճարման հետ կապված՝ եթե ամեն 15 օրվա ավարտին վճարում է նախորդ 15 օրվա գումարը, որևէ խնդիր կարո՞ղ է առաջանալ։

Ինչպե՞ս աշխատաժամանակը սահմանել
Սարիբեկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ինչպե՞ս աշխատողի աշխատաժամանակը սահմանել, եթե նրան կարող ենք վճարել ամսական ընդամենը 33 հազար ՀՀ դրամ։ Կանխավ շնորհակալ եմ։

Ումի՞ց է պահվում դրոշմանիշային վճարը
Արմինե․
Ինձ հետաքրքիր է․ իմ կեղտոտ աշխատավարձը կազմում է 49 000 հազար դրամ, դրոշմանիշային վճարը ումի՞ց է պահվում՝ աշխատողի՞ց, թե՞ գործատուից։
Վերջին մեկնաբանություններ