Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բաժնի պետի պարտականությունները կատարելու համար

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե գլխավոր մասնագետին վերապաված բաժնի պետի պարտականությունների համար ցանկանում ենք վարձատրել աշխատավարձի տարբերությունը /ինչքա՞ն դրույքաչափ է ստացվում կցված գլխավոր մասնագետին/: Խնդրում եմ օգնեք` ո՞նց ձևակերպեմ վարձատրության հրամանը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Մարա. Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ընդունվել եմ աշխատանքի 2021թ-ի մարտի 24-ին 2022թ-ի հունվարի 26-ին աշխատանքից ազատվելու դեպքում ինչքա՞ն վերջնահաշվարկ կստանամ։ 2 օր աշխատում եմ 2օր հանգսգանում։ Արձակուրդից չեմ օգտվել, եթե պայմանականորեն ընդունենք, որ աշխատավարձս կազմել է 158 000 դրամ առանց խրախճանք։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկման կարգ

Աստղիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել` գտնել ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ վերաբերյալ տեղեկատվություն (անհատական աշխատանքի համար): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործարքային աշխատավարձ

Անի. Բարև Ձեզ: Եթե Ա/Ձ է գրանցվել և ունի աշխատողներ, ինչպե՞ս պետք է արվի, որ աշխատողների աշխատավարձը գործարքային է, այսինքն` յուրաքանչյուր գործից տոկոսով, հնարավո՞ր է էդպես, թե՞ նվազագույն աշխատավարձը պարտադիր պետք է վճարվի: Եվ մի հարց էլ. եթե թարթիչ/հոնք/ եղունգների սրահ է բացվելու, հնարավոր է միկրոյի դաշտում հարկվի, թե՞ արտոնագրային հարկի դաշտում է դա ու սրահին պետք է ՀԴՄ, թե՞ չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարկերի և վճարների նոր դրույքաչափեր

Սոնա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ որտեղի՞ց կարող եմ տեսնել 2022 թ-ի եկամտային հարկի և սոցիալական վճարի դրույքաչափերը, եթե աշխատավարձը բարձր է 500 000 դրամից և 1 մլն դրամից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ պետք է վճարի դրոշմանիշային վճարը

Լիլիթ․ Հարգելի հաշվապահներ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ... Խնդրում եմ պատասխանել․ 1) ըստ աշխատանքային պայմանագրի աշխատակցի նորմալ աշխատանքային գրաֆիկի դեպքում աշխատավարձը կկազմի 95 000, բայց աշխատում է երկուշաբթի-ուրբաթ օրական 3,5 ժամ, իսկ շաբաթ օրը 2,5 ժամ (ստացվում է կես դրույք) և նման գրաֆիկի պայմաններում ստանում է 47 500։ Դրոշմանիշայինը ո՞վ պետք է վճարի։ 2) Արդյո՞ք կարող եմ տվյալ գրաֆիկի համար ֆիքսված աշխատավարձ սահմանել 3) Աշխատակիցը ազատվել է աշխատանքից ամսվա սկզբին և ստացել է 68 000 ցածր աշխատավարձ, այս դեպքում ո՞վ պետք է դրոշմանիշային վճարի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Լուսինե. Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ընդունվել եմ աշխատանքի օգոստոսի 18-ին, սեպտեմբերի սկզբին ստացել եմ օգոստոս ամսվա ամբողջ աշխատավարձը, այնուհետև յուրաքանչյուր ամսվա սկզբին ստացել եմ նախորդ ամսվա աշխատավարձը։ Նույն տարվա դեկտեմբերի 30-ին ազատվել եմ աշխատանքից։ Աշխատանքս 5-օրյա է։ Հիմա ցանկանում եմ իմանալ, թե որքան աշխատավարձ և արձակուրդային ունեմ ստանալու աշխատանքից ազատվելուց հետո, եթե պայմանականորեն ընդունենք, որ աշխատավարձս կազմել է 180 000 դրամ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ հոդված 178

Սարիբեկ․ Բարև ձեզ, շնորհավոր Ամանոր։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված աշխատավարձին ավելացվող գումարները ընկերության ո՞ր աշխատակիցները չեն կարող ստանալ։ Արդյո՞ք ընկերությունում աշխատելու ժամանակահատվածը կապ ունի։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը չի ներկայացել աշխատանքի

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, եթե հիմնական գրանցված աշխատակիցը չի ներկայացել ամբողջ դեկտեմբեր ամսին, ի՞նչ հիմքով ազատել, և դեկտեմբերին աշխատավարձը 0 ներկայացնե՞լ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անի. Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս դիմում է գրել դեկտեմբերի 27-ին, որ աշխատանքից ազատվում է հունվարի 3-ից, հրամանն էլ է 27-ով տրվել: Այժմ վերջնահաշվարկի համար դեկտեմբեր ամիսը հաշվարկի մեջ ներառե՞մ: Եվ վերջնահաշվարկը ե՞րբ է վճարվում աշխատողին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատավարձի անկանխիկ փոխանցումը պարտադիր է

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, կօգնե՞ք` անկանխիկ վճարումների հետ կապված հարց ունեմ: Եթե Ա/Ձ և ՍՊԸ ունեն իրենց հաշվեհամարները, ես պետք է բանկային ծրագիրը բանկից վերցնե՞մ աշխատավարձը գրանցված աշխատողների հաշվեհամարներին փոխանցելու համար, թե՞ տնօրենը կարող է միանգամից բանկում փոխանցում կատարի: Եվ արդյո՞ք անկանխիկ փոխանցումը պարտադիր է, օրենքը ուժի մեջ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձը ավանսով

Գայանե․ Բարև Ձեզ, ինձ մի հարցով օգնեք․ ընկերությունը ցանկանում է վճարել այս ամսվա աշխատավարձը նախօրոք, ինչպե՞ս ձևակերպել և հարկային ներկայացնել, եթե ամիսը դեռ չի ավարտվել։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին օրական աշխատավարձ

Ռազ․ Բարև ձեզ։ Աշխատակիցը ընդունվել է նոյեմբերի 1-ին և ազատվել է նոյեմբերի 15-ին, ունի չփոխհատուցված 1 օր արձակուրդ։ Պայմանագրով գրանցված է 150 000 դրամ և աշխատում է 6-օրյա գրաֆիկով։ Ինչպե՞ս հաշվեմ միջին օրականը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մանկապարտեզում տրվող ամանորյա արձակուրդ

Գևորգ. Մանկապարտեզը դեկտեմբերի 27-ին երեխաներին տրամադրում է ամանորյա արձակուրդ: Ի՞նչ կարգով է վճարվում աշխատողների աշխատավարձը:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի անկանխիկ վճարման որոշում

Ալինա. Բարև Ձեզ: Խդրում եմ ասեք` ի՞նչ որոշման հիման վրա 2022թ. հունվարից աշխատավարձների վճարումները պիտի կատարվեն անկանխին։ Դա վերաբերվու՞մ է նաև քաղիրավական պայմանագրով աշխատողներին։ Շնորակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը նաև ուսանող է

Աստղիկ. Բարև Ձեզ: Ինչպե՞ս է կարգավորվում գործատու-ուսանող համարվող աշխատողի փոխհարաբերությունը։ Խոսքս ոչ միայն քննությունների կամ դրանց պարապելու ժամանակահատվածին է վերաբերում, այլ ուսումնական ընթացքին։ Օրինակ` հեռակա ուսանողի դասերի հաճախման ժամանակահատվածը ինչպե՞ս է կարգավորվում։ Տարբերակներ՝ ուսանողին դրվում է բացակա և չի վճարվում աշխատավարձ, կամ ուսանողի համար արձակվում է ներքին իրավական ակտ և չնայած բացականերին պահպանվում է աշխատավարձը։ Եթե էլի ունեք տարբերակներ` խնդրում եմ նշեք, որն է ճիշտը։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Աշխատավարձի վերահաշվարկ

Մհեր. Հարգելի գործընկերներ, պետք է կատարել վերահաշվարկ 2018 և 2019թթ. մի քանի ամսվա աշխատավարձ: Արդյո՞ք վերահաշվարկելուց եկամտային հարկը պետք է կիրառվի ամբողջ ամիսների համար առանձին, թե՞ հնարավոր է հանրագումարի բերել, նոր հարկել։ Խնդրում եմ նշել կարգը, ո՞ր հոդվածով և ի՞նչ ձևով պետք է անել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարելի՞ է աշխատավարձը փոխանցել ուրիշի հաշվեհամարին

Բարև Ձեզ: Աշխատողն ունի հարկադիրի հետ խնդիրներ և ցանկանում է, որ իր դիմումի համաձայն աշխատավարձը փոխանցեն ընկերոջ հաշվեհամարին: Արդյո՞ք թույլատրվում է նման բան: