Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի բաշխում

Sofa. Բարև ձեզ։ Կասեի՞ք՝ գործատուի միջոցներին որքանը գրեմ, պետ. բյուջեինը որքանը՝ եկամտային հարկի 189 հաշվետվության մեջ հիվանդության նպաստի հաշվարկը, եթե անաշխատունակության թերթիկում 22.12.2021-05.01.2022թթ. նշված աշխատավարձը 60 000*12, աշխատանքայի՞ն օր են հաշվում, թե՞ օրացուցային։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք խորհուրդ տալ արձակուրդի հաշվարկման հետ կապված։ Եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի մայիսից, նոյեմբերին գնացել է արձակուրդ, 2022թ. հունվարի 3-15 նորից գնացել է, ընդհանուր թիվը բաժանում եմ 12-ի՞, թե՞ 8-ի, թե՞ 7-ի, հետո բաժանում 25 ու բազմապատկում 12-ի՞: Եվս մեկ հարց. եթե աշխատողը գտնվել է արձակուրդում 3-15.01.2022թ., հունվարի 6-ը ոչ աշխատանքային օր է, աշխատողը գտնվել է 11՞, թե՞ 12-օրյա արձակուրդում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծանուցագիր

Նարին. Taxservice-ով ստացել եմ ծանուցում, որի մեջ նշված է «եկամտային հարկի թերհայտատարարագրման մոնիտորինգի իրականացման արդյունքներով տրամադրված ծանուցում»։ Ծանուցման մեջ նշված է, որ x ՀԾՀ-ով աշխատակցի համար նոյեմբեր ամսին հաշվարկվել է նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ, որը ունի եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ և նշված ռիսկային գործոնների պահպանման դեպքում հարկային մարմինն միջոցներ կձեռնարկի դրանց ճշգրտման ուղղությամբ։ Խնդիրս հետևյալն է` աշխատողը տարիներ շարունակ ունեցել է նույն 90 000դրամ աշխատավարձը, որը նույնն է եղել նաև նոյեմբեր ամսին և պահպանվում է մինչ օրս։ Տնօրենը գրանցված է 100 000դրամով, հաշվապահը 90 000-ով, բանվորները նույնպես գրանցվում և դուրս են գալիս 90 000 աշխատավարձով։ Արդյո՞ք տարիներ շարունակ աշխատավարձի չբարձրացնելու համար է նշված խնդիրը, թե՞ այլ բացատրություն կա նշված ծանուցման մեջ, որը չեմ կարողանում հասկանալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի անկանխիկ վճարումներ

Թամարա․ Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ աշխատավարձի անկանխիկ վճարումները 2022թ․ հունվարի 1-ի՞ց, թե՞ հուլիսի 1-ից պետք է կիրառվեն։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն աշխատավարձ պետք է ստանա մատուցողը

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, հանրային սնունդում մատուցողների աշխատավարձը եթե 1 ժամի համար 700 դրամ է գրվում՝ ներառյալ հարկերը, դա սխա՞լ է: Եթե սխալ է, խնդրում եմ ճիշտ ուղղություն ցույց տալ: Շաբաթական աշխատում են 6-10 ժամ: Շնորհակալ կլինեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Արմինե. Բարև ձեզ: Աշխատողի հաստիքը մարտի 31-ին կկրճատվի` համաձայն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի: Ըստ օրենքի՝ նրան տրվելու է 1 ամսվա միջին աշխատավարձ։ Հարցս հետևյալն է. հաշվարկը 12 ամսվա կտրվածքո՞վ պետք է արվի, 12 ամսվա միջինը գտնելով ու կեղտոտ գումարը վճարելով: Հաշվարկի մեջ արձակուրդային ամիսը մտնու՞մ է, այն չի հարկվում, անդպես չէ՞ (արձակման նպաստ առաջին անգամ պետք է վճարենք նրբություններին և տարբերություններին ծանոթ չեմ): Նշեմ նաև, որ ծանուցել ենք այսօր: Ինչպես նաև վերջնահաշվարկ կատարելուց արձակման նպաստը ներառվու՞մ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Ռոման. Բարև ձեզ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 15.01.2022թ.ին, ամսական աշխատավարձը պայմանագրով կազմելու է 100 000 դրամ: Հարց 1. հունվար ամսվա աշխատավարձը ինչպե՞ս պետք է հաշվարկվի: Հարց 2. եթե աշխատողը ամսվա մեջ 4 օր բացակայել է աշխատանքից` անհարգելի պատճառով, արդյոք գործատուն իրավունք ունի՞ կրճատել և այդ 5 օրվա չափով պակաս վճարել աշխատողին աշխատավարձ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Հայկ. Ուզում եմ գրանցել Ա/Ձ ու IT ոլորտում աշխատել։ Արտերկրից ենթադրենք ստացա ամսական աշխատավարձ 1000 դոլար։ Կխնդրեմ մանրամասն ներկայացնել՝ ի՞նչ հարկեր կան, և ինչպե՞ս է վճարման կարգը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգիրք

Գոհար. Որտեղի՞ց գտնեմ օրենքները, որով հաշվարկվում է արձակուրդաինը, աշխատավարձը, բյուլետենը, վերջնահաշվարկը /ֆորմուլան այդ հաշվարկների/: Ո՞ր իրավական ակտում կարող եմ ծանոթանալ: Ցանկանում եմ ծանոթանալ կադրային գործին։ Խնդրում եմ տրամադրել ինձ հղում համապատասխան գրականությանը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը

Անահիտ. Ինտերնետով աշխատանք եմ գտել արտասահմանում, որը տան համակարգիչով եմ անելու։ Պայմանագրի կետերից է, որ հարկերը պետք է մուծեմ, և թուղթը ներկայացնելուց հետո միայն կփոխանցեն աշխատավարձը։ Ինչպե՞ս եմ մուծելու հարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը նախկինում ոչ մի տեղ չի աշխատել և գործի ընդունվելուց 5 ամիս հետո` 6-րդ ամսում, պետք է մայրության նպաստ ստանա: Եթե նախորդ 5 ամիսների կեղտոտ աշխատավարձերի գումարը կազմում է 417 038, ապա ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական, միջին օրական և արձակուրդի գումար, և եկամտային հարկ և առձեռն արձակուդային: 417038÷12=34753 34753÷30,4×140=160020 160020×21%=33604 160020-33604=126416 Արդյո՞ք ճիշտ եմ հաշվել: Որքա՞ն է մինիմալ աշխատավարձը և սահմանվա՞ծ է արդյոք մայրության նպաստի մինիմալի շեմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել վաճառքից ստացված շահույթը

Լիլիթ. Ողջույն բոլորին: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները և լուծել խնդիրը: 1. Պահեստից պատրաստի արտադրանքը առաքվել է գնորդներին փաստացի ինքնարժեքով 200.0: Վաճառքից հասույթը կազմել է 250.0 դրամ: Գումարը գնորդից դեռ չի ստացվել: Որոշել վաճառքից ստացված շահույթը կամ վնասը: 2. Լուծարքի համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին 12.0 դրամ: Որոշել և ձևակերպել հաստոցների լուծարքի հետևանքը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ. Ողջույն բոլորին: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները. 1. Առաքվել է արտադրանք գնորդին 1800դրամ: Գնորդը պարտավորվել է վճարել 30 օրվա ընթացքում 2700.0 դրամ: 2. Պատրաստի արտադրանքը բեռնաթափող բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ: 3. Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը: 4. Հաշվարկային հաշվում ստացվել է գնորդներից 250.0 դրամ: 5. Հաշվարկված աշխատավարձից պահվել է պակասորդի դիմաց 50.0 դրամ: 6. Լուծարվել է մաշված տնտեսական գույքը: Գույքի սկզբնական արժեքը 200.0 դրամ է, կուտակված մաշվածությունը 180.0 դրամ: 7. Պահեստ է մուտքգրվել գույքի լուծարքից ստացված վառելանյութը: Եվս մի քանիսը. 1. Հիմնական արտադրությունից ստացված պատրաստի արտադրանքը մուտքագրվել է պահեստ փաստացի ինքնարժեքով: 2. Հաշվարկային հաշվից վճարվել է վարձատուին վարձավճարը գործառնական վարձակալությամբ ստացված շենքի համար: 3. Չօգտագործվող սարքավորումը հանվել է շահագործումից և վերադասակարգվում է որպես վաճառքի համար պահվող: Սարքավորման սկզբնական արժեքը 220.0 դրամ է, կուտակված մաշվածությունը 160.0 դրամ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի դրույքաչափ

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Գիտեմ, որ 2022թ. սկսած եկամտային հարկի դրույքաչափը դարձել է 21%, իսկ կուտակային վճարինը՝ 4,5%: Սակայն impress.am կայքում 2022 թվականի համար աշխատավարձը հաշվարկվում է հին դրույքաչափերով: Արդյո՞ք ծրագրային խնդիր է, թե՞ դրույքաչափերը դեռ չեն փոխվել: Եվ 2-րդ հարցս. 1996թ.-ից հետո ծնված աշխատողների համար աշխատավարձ հաշվարկելիս ի՞նչ առանձնահատկություն կա: Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի կանխավճար

Մհեր. Բարև Ձեզ, հարգելի ընկերներ: Հարցս հետևյալն է. եթե աշխատակցի աշխատավարձը կազմում է 500 000 դրամ, ապա որքա՞ն աշխատավարձի կանխավճար կարելի է տրամադրել այդ աշխատակցին և ի՞նչ առավելագույն ժամանակահատվածով, արդյո՞ք օրենսդրությամբ առկա են սահմանափակումներ, թե՞ ոչ: Խնդրում եմ նշել նաև օրենսդրական կարգավորումները կանխավճար տրամադրելու դեպքում: Կանխավ շնորհակալ եմ: