
Գումարը փոխանցվել է, սակայն հարկային պարտավորությունը չի մարվել
Պաշ․
Բարև Ձեզ։ Ես 2022թ. գնել եմ ավտոմեքենա և մի քանի ամիս անց վաճառել 2023թ., ստացել եմ ՀՎՀՀ, ներկայացրել եմ հաշվետվություն ժամանակին, հարկային պարտավորությունները վճարել եմ ժամանակին: Բանկի աշխատակցի կողմից վճարման հանձնարարագրում ՀՎՀՀ նշվել է, սակայն հարկային պարտավորությունը չի մարվել, և հաշվարկվել են տույժեր, 2024թ. ԴԱՀԿ-ն հարկային պարտավորության, տույժերի և իր միջնորդավճարի չափով գումար է սառեցրել հաշվիցս։ Կօգնե՞ք հասկանալ՝ ինչպե՞ս ճիշտ լուծեմ հարցը:

Աշխատանքի ընդունման հրաման
Քրիստինա․
Բարև ձեզ։
Մի հարց ունեմ՝ եթե նոր աշխատող ենք ընդունում աշխատանքի, փոքր ընկերություն է, 15 հոգի, պետք է աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքել, նաև հրամա՞ն սարքել։ Եթե այո, պայմանագրում բոլոր կետերը կա, հրամանում ի՞նչն է կարևոր նշել։
Անհատական իրավական ակտը դա նույն աշխատանքի ընդունման հրամա՞նն է։
Նախապես շնորհակալություն։

Փոխարինող աշխատողի նպաստ
Տաթև․
Բարև ձեզ։ Եթե անձն աշխատանքի է ընդունվել դեկրետ գնացող անձի փոխարեն ժամանակավոր, և որոշ ժամանակ անց ինքը նույնպես գնա դեկրետ, այդ ժամանակ ամենամսյա նմանստը կստանա՞, թե՞ ոչ, եթե ուրիշ անձի փոխարեն ժամանակավոր աշխատող է եղել։

Գինեգործություն
Նիկա․
Բարև Ձեզ։ Գինեգործությամբ զբաղվելու համար ո՞ր հարկային դաշտում է պետք գործել։

Արվեստի կենտրոն բացելու համար
Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, կարո՞ղ եք օգնել։ Ա/Ձ աշխատում է միկրոդաշտում և ձեռագործ իրեր է պատրաստում, ինչպես նաև երեխաների հետ պարապում է, ձեռագործ աշխատանքների դասեր է տալիս, այժմ ցանկանում է բացել արվեստի կենտրոն։ Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ։ Լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ, և կարո՞ղ է էլի աշխատել որպես միկրոձեռնարկատիրություն։

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված հայտարարագիր չներկայացնելու համար
Վահան․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Այս պահին գրանցված աշխատող եմ IT ընկերությունում։ Եթե ճիշտ եմ հասկացել՝ մյուս տարի մինչև մայիս պետք է հայտարարագիր ներկայացնեմ այս տարվա համար։ Ի՞նչ կլինի, եթե ընդհանրապես չներկայացնեմ հայտարարագիր։ Ինչ-որ տուգանք սահմանվու՞մ է։ Ու արդյո՞ք տուգանքով կլուծվի հարցը, թե՞ ոչ։

ԵՏՄ-ից ներմուծված ՀՄ-ի վերադարձ
Նելլի․
Բարև ձեզ։ ԵՏՄ-ից ներմուծվել է հիմնական միջոց և պազվել է, որ սխալ ՀՄ է, պետք է ետ վերադարձվի: Ի՞նչ ընթացակարգով է կատարվում այդ վերադարձը: Կանխավ շորհակալ եմ:

Հարկային հաշիվը ստորագրվել է սխալմամբ
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ստորագրել եմ հարկային հաշիվ, որը չպիտի ստորագրեի, ի՞նչ կարող եմ անել։

Անհրաժեշտ գործողություններ վառելիքի ծախսագրման համար
Արթուր․
Բարև ձեզ, խումբ։ Խնդրում եմ կիսվել ձեր փորձով․ ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ ԱՁ-ի հիմնադիրը ցանկանում է իր անձնական մեքենան ԱՁ-ի օգտագործման հանձնել։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է պետք ճիշտ ձևակերպել մեքենան, որպեսզի հնարավոր լինի ծախսագրել վառելիքը։

ՍՊԸ-ն տարածք է տվել վարձակալության Ա/Ձ-ին
Սեդա․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն տարածք է տվել վարձակալության Ա/Ձ-ին, նվազագույնը որքա՞ն վաձավճար պետք է սահմանվի և որքա՞ն եկամտային հարկ պետք վճարվի:

Արժեթղթերը որպես փոխհատուցում աշխատակիցներին
Էլեն․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունն իր աշխատակիցներին, բացի աշխատավարձի վճարումից, որպես փոխհատուցում տրամադրում է նաև միջազգային շուկայում ցուցակված իր արժեթղթերը, որոնք ժամանակի ընթացքում աշխատակիցները վաճառում են և ստանում եկամուտ։ Արդյո՞ք այդ եկամուտը հարկվում է։ Եթե հարկվում է, ապա այստեղ կիրառում ենք 10% դրույքաչափ, թե՞ դիտարկում որպես աշխատավարձի տարր և հարկում նաև 5% սոց․ վճար և դրոշմանիշային վճար։ Շնորհակալություն։

Անհատն ԵԱՏՄ երկրից ներմուծում է անձնական օգտագործման ապրանքներ
Մուշեղ․
Հարգելի փորձագետներ, խնդրում եմ օգնեք ինձ պարզաբանել հետևյալ հարցը.
Եթե անհատն իր մեքենայով ԵԱՏՄ երկրից ներմուծում է անձնական օգտագործման ապրանքներ, ապա նա պարտավո՞ր է ԱԱՀ վճարել յուրաքանչյուր ապրանքի համար, թե՞ միայն այն ապրանքների համար, որոնք գերազանցում են 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 171-Ն որոշման մեջ նշված թույլատրելի սահմանը։ Կանխավ շնորհակալ եմ։

Եկամուտ հեղինակային իրավունքից
Գոռ․
Բարև Ձեզ։ Ես ֆիզիկական անձ եմ, ով եկամուտ է ստանում տոկոսներով իմ պատրաստած 3D դիզայնի մոդելի հեղինակային իրավունքից։ Կարո՞ղ է սա համարվել ռոյալթի, և որքա՞ն հարկ պետք է վճարեմ դրա համար:

Հարազատների աշխատանք միևնույն կազմակերպությունում
Հայկ․
Բարև Ձեզ: Վերջերս ինչ-որ հարթակում լսել եմ, որ միևնույն կազմակերպությունում չեն կարող աշխատել ընտանիքի անդամներ, հարազատներ, երբ ի պաշտոնե մեկը մյուսի ենթական է: Աշխատանքային օրենսգրքում չգտա համապատասխան հոդվածը: Խնդրում եմ ուղղորդել՝ արդյո՞ք դա այդպես է, և ո՞ր հոդվածն է:

Արտադրություն սկսելու համար
Տարոն․
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ արտադրություն սկսել, առայժմ փոքրիկ, շինարարական դույլ, բահ, սայլակ և այլ մանրուք արտադրել և խանութներում վաճառել։ ԱՁ չունեմ, որ խնդրեմ՝ քայլ քայլ կբացատրեք՝ ի՞նչ է ինձ հարկավոր, և ի՞նչ վճարումներ պետք է կատարել, նախապես շնորհակալ եմ։

ՀԿ նախագահի եկամուտների հայտարարագրում
Վահան․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ իմանալ՝ եթե հանդիսանում եմ ՀԿ-ի տնօրեն, արդյո՞ք պետք է անձնական հաշիվներս հայտարարագրեմ, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։

Հրուշակեղենի, չրերի և շոկոլադի արտադրություն
Աննա․
Բարև Ձեզ։ Հարգելի մասնագետներ, Ձեր օգնության կարիքը ունեմ։
Հարց 1. Կարո՞ղ եմ միաժամանակ զբաղվել հրուշակեղենի, չրերի և շոկոլադի արտադրությամբ , մեկ ձևակերպմամբ։
Հարց 2. Ի՞նչպես գրանցվել, որպեսզի ճիշտ լինի, ԱՁ, թե՞ միկրոձեռնարկություն (գյուղաբնակ)։
Հարց 3. Նպատակն է աշխատել սուպերմարկետների ցանցի հետ։ Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ ընթացքում։
Հարց 4. Սեփական տան առաջին հարկում կթույլատրվի նման գործունեություն ծավալել, եթե պահպանվի սանիտարահիգենիկ պայմաները , և այս ամենը երկար գործընթաց է, ընթացքում ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ։ Կանխավ շնորհակալություն։

Վարկի և կանխավճարի հաշվապահական ձևակերպումներ
Նարեկ․
Կազմակերպությունը վարկ է վերցնում բանկից։ Վարկը փոխանցվում է ուրիշ կազմակերպության որպես կանխավճար։ Այդ կազմակերպությունը ապրանքը բերում և մուտքագրվում է կազմակերպություն։ Դրանից հետո փակում ենք բանկի վարկը։ Խնդրում եմ գրել հաշվապահական ձևակերպումները։

Գործունեության հասցեի փոփոխություն
Ծովինար․
Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ արդյոք փոխել ընկերության գործունեության հասցեն պետ․ ռեգիստրում առցանց տարբերակով, առանց այցելության:

Ե՞րբ պետք է դուրս գրել հարկային հաշիվը
Արման․
Հարգելի գործընկերներ, ֆիզ․ անձը ԱԱՀ վճարող համարվող շինարարական կազմակերպությունից վարձակալությամբ վերցրել է բեռնատար մեքենա մի քանի ամիս ժամկետով։ Կազմակերպությունը ֆիզ․ անձի անունով հարկային հաշիվը ե՞րբ պետք է դուրս գրի՝ ամսական կտրվածքով, թե՞ վարձակալության ժամկետի վերջում։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ