
Միկրոձեռնարկատիրության հաշվապահություն
Սեյրան․
Բարև ձեզ: Փորձառու հաշվապահի կարիք ունեմ, ով վճարի դիմաց միկրոբիզնեսի հաշվապահություն վարել կսովորեցնի 1-2 օրում։

Կանոնադրական կապիտալի նվազեցում
Աննա․
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս են նվազեցնում ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը։ Ի՞նչ պետք է անել։

Արձակուրդայինի հաշվարկ 2 օր արձակուրդի համար
Աննա․
Բարև Ձեզ։ Աշխատակիցը մեկ ամիս է գումար ստացել ու օգտագործում է 2 օր արձակուրդը։ Այս դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը։

Կազմակերպությունը ընդլայնում է գործունեությունը
Սոֆյա․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ, հարկատեսակը՝ շրջհարկ 3,5% (ունի լիցենզիա) ։Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը զբաղվել նաև կորիան (ակրիլային) քարով սեղանածածկեր պատրաստելու գործունեությամբ։ Եթե այո, որքա՞ն կլինի հարկը, արդյո՞ք նույն կերպ է հարկվում, և ո՞րն է կորիան (ակրիլային) քարով արտադրության գործունեության ծածկագիրը։

Փոխանցում այլ կազմակերպության անունից
Էլինա․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե մի X կազմակերպություն մյուս Y կազմակերպությանը տալիս է գումար, որպեսզի այդ Y կազմակերպությունը իր փոխարեն տվյալ գումարը փոխանցի Z կազմակերպությանը, քանի որ ինքը չի կարող փոխանցել սանկցիաների պատճառով, այդ դեպքում դա որպես ի՞նչ կդիտվի Y կազմակերպության համար, և ինչպե՞ս կձևակերպվի։ Նախապես շնորհակալություն։

Խաղալիքների արտադրություն
Սևակ․
Բարև ձեզ։
Զբաղվում ենք անհատական խաղալիքների պատրաստմամբ: Ձեռք ենք բերում կիսապատրաստի տոնածառի խաղալիքը, ներսում տեղադրում ենք հաճախորդի ուղարկած լուսանկարը և առաքում ենք կատարում դեպի բնակարան: Արդյո՞ք սա դիտարկվում է որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ պետք է աշխատել շրջհարկի դաշտում։

Հաշվապահական ձևակերպումներ
Լարիսա․
Բարև Ձեզ, ես ուսանող եմ, մի քանի ձևակերպումներ դժվարանում եմ կազմել, շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք․
1) Անշարժ գույքի վարձավճարի արտացոլում (ձևակերպում)։
2) Անշարժ գույքի վարձավճարի գծով պարտավորության մարում դրամարկղից։
3) Վարձավճարների գծով ֆիզիկական անձին վճարված եկամուտներից պահված (գանձված) եկամտային հարկիարտացոլում։
4) Տարեկան գույքի մաշվածություն։
5) Հաստոցների մաշվածություն։
6) Համակարգչային տեխնիկայի մաշվածություն։
7) Բեռնատար տրանսպորտային միջոցի մաշվածություն։
8) Փետրվար ամսվա համար ԱրմենՏել ՓԲԸ-ի կողմից ներկայացված հարկային հաշվի համաձայն` հեռախոսակապի գծով ծախսերը կազմում է 32 175 դրամ, ներառյալ ԱԱՀ։ Ըստ կատարված հաշվարկ-տեղեկանքի` 32 175 դրամ ծախսից 24 125 դրամը վարչական նպատակներով է, 1 200 դրամ` իրացման և 6 750 դրամը` արտադրական։
9)Միչև 200 ձիաուժ շարժիչի հզորությամբ բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար գույքահարկը հաշվարկվում է յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 100 դրամ տարեկան դրույքաչափով։ Ըստ տրանսպորտային միջոցի գրանցման վկայագրի` շարժիչի հզորությունը 150 ձիաուժ է։ Փետրվար ամսվա համար գույքահարկի գծով ծախսը կկազմի 1 250 (150*100) / 12 դրամ։ Տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը։
Շնորհակալ եմ նախապես։

Փոխառության մարում աշխատավարձի հաշվին
Meline.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հիմնադիր-տնօրենը գրավոր համաձայնություն է տվել, որպեսզի իրեն տրամադրված երկարաժամկետ փոխառությունը մարվի նաև իր աշխատավարձի հաշվին: Կօգնե՞ք խնդրում եմ ճիշտ ձևակերպումներ տալ՝ փոխառության տրամադրում, մարում աշխատավարձից: Շնորհակալ եմ նախապես:


Զարգացման կենտրոն բացելու համար
Կարեն․
Ողջույն։ Զարգացման կենտրոն բացելու դեպքում․
1. Ինչպե՞ս է անհրաժեշտ գրանցել բիզնեսը։ Ա/Ձ-ն կարող է բավարար լինել որևէ դասակարգիչով, օրինակ, թե՞ այլ կերպ է պետք
2. Ինչպե՞ս ամսավճար/եռամսյա վճարներ ստանալ։ Ի՞նչ է անհրաժեշտ լինելու գումարի ստացման համար
3. Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ ընթացքում
4. Գրանցված աշխատող պահելու դեպքում ի՞նչ փաստաթղթաշրջանառություն է անհրաժեշտ լինելու

Անշարժ գույքի վարձակալություն
Հայկ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ֆիզ․ անձը իրեն պատկանող անշարժ գույքը տվել է վարձակալության ԱՁ-ի, կամ ՍՊԸ-ի: Եթե գործարքը կադաստրում պետական գրանցում չի ստացել, ապա այստեղ ի՞նչ անելիք ունի ֆիզ անձը: Եվ խախտումների դեպքում ինչպիսի՞ պատասխանատվության կարող է նա ենթարկվել: Շնորհակալություն։

Կոսմետոլոգիայի ծառայություններ
Թամարա․
Բարև ձեզ։ Ես ավարտել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, անցել եմ բազային կոսմետոլոգիայի կուրսեր և ունեմ եռալեզու վկայական։ Այնուհետև անցել եմ ներարկումային և կոնտուրային կոսմետոլոգիայի դասեր և ունեմ եռալեզու վկայական։ Ցանկանում եմ բացել իմ սեփական կոսմետոլոգիական կենտրոնը։ Բացի այդ ես սովորում եմ մաշկավեներաբանության արդինատուրայի 1-ին կուրսում։
Հարց 1 ․ Պետությունը ինձ կտրամադրի՞ համապատասխան լիցենզիա հիմա իմ կենտրոնը ունենալու համար։
Հարց 2. Մոտավորապես ինչքա՞ն մ2-ում թույլ կտա ծավալեմ գործունեություն։
Հարց 3. Ի՞նչ փաստաթղթեր և այլ միջոցներ են հարկավոր լիցենզիա ստանալու համար։

Արդյո՞ք արձակուրդայինը ենթակա է վերադարձման
Մարիամ․
Հարգելի մասնագետ, խնդրում եմ պատասխանել այս հարցին․ երբ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը լուծվում է, գալիս է ֆիզ արձակուրդ գնացած աշխատակիցը, այդ դեպքում իրեն փոխարինած աշխատողը, ով աշխատել է մայիս ամսից 2023թ ստացել է արձակուրդայինը, հետո շարունակել է աշխատել մինչև 2024թ օգոստոս ամիսը, վերջինս պա՞րտք է ունենում վճարելու այդ հաստատությանը, թե՞ ոչ, քանի որ աշխատել է մայիս ամսից 2023թ ու ստացել է արձակուրդայինի գումարը։

ՍՊԸ կարո՞ղ է աշխատել շրջհարկով հաջորդ տարի
Աննա․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ 2024-ի մինչև նոյեմբերը ՍՊԸ կաշխատի շրջանառության հարկով, իսկ հետո, քանի որ կանցնի 115 մլն շեմը, 2 ամիսը կաշխատի հարկման ընդհանուր համակարգով: Արդյո՞ք հնարավոր է 2025թ ՍՊԸ նորից շրջհարկի դիմում ներկայացնի ու աշխատի շրջհարկով։

Ապրանքի խոտանում
Գոռ․
Բարև ձեզ։ Ո՞վ կարող է ասել՝ ապրանքի խոտանման քայլերը, ինչպե՞ս անել, որպեսզի օրենքի խախտում չլինի։

Ավտոպահեստամասերի խանութ
Լիլիթ․
Հարգելներս, կխնդրեմ օգնել հետևյալ հարցում․ ցանկանում ենք ավտոպահեստամասերի խանութ բացել։ Ամենայն մանրամասնությամբ կցանկանայի բացատրեիք, թե ինչի՞ց պիտի սկսել, և ո՞ր ծրագրերն են հարմար գործունեության համար։

Ապրանքի ձեռքբերում գյուղացուց
Մարգարիտա․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն գյուղացուց ապրանք է գնում։ Կասե՞ք՝ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, որպեսզի կարողանամ հաշվետվության մեջ ներառել։

Աշխատավարձ արտարժույթով
Կարեն․
Բարև Ձեզ։ Ունեմ ԱՁ, մատուցում եմ ծառայություններ ԱՄՆ ընկերությանը։ Պետք է գրանցեմ վարձու աշխատող։ Կա՞ ինչ որ տարբերակ աշխատավարձը ԱՄՆ դոլարի փոխարժեքով ֆիքսելու համար։ Եթե ոչ՝ ի՞նչ տարբերակներ կան փոխարժեքի տատանումների ազդեցությունը չեզոքացնելու համար։

Ավագ հաշվապահի #գործկա Թի Ըքաունթ ընկերությունում

Ընկերություն՝ «Թի Ըքաունթ» ՍՊԸ
Հասցե՝ քաղաք Երևան, Ռաֆայել Իսրայելյան 37 1/1
Հեռախոս՝ 011 408 608
Էլ․ փոստ՝ hr@taccount.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Եթե փնտրում ես աշխատանք մոտիվացված, պրոֆեսիոնալ և դինամիկ զարգացող թիմում, ապա այս աշխատանքը հենց քեզ համար է։
Աշխատանքային պարտականություններ՝
- ՀԾ-ում ստացված/դուրս գրված հաշիվների, Tax Service համակարգում դուրս գրված հաշիվների, իսկ արտաքին տնտեսական գործունեության դեպքում՝ այլ ձևաչափով համակարգերի վերահսկում
- Բանկային գործառնությունների վերահսկում (այդ թվում վճարման հանձնարարականների պատրաստում)
- Ապրանքանյութական արժեքների մնացորդների վերահսկում
- Հիմնական միջոցների հաշվառման վերահսկում
- Հաշվապահական հաշվեկշռում առկա մնացորդների, տողերի վերահսկում
- Հարկային պարտավորությունների և գերավճարների վերահսկում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և կանխավճարների վերահսկում
- Գործուղման ծախսերի և հաշվետվությունների ստուգում
- Աշխատակիցների ընդունման, ազատման, պաշտոնի փոփոխության և այլ գրանցման հայտերի հաշվետվությունների ներկայացման վերահսկում
- Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, նպաստների հաշվարկների ստուգում
- Եկամուտների և ծախսերի հաշվառման ստուգում
- Փաստաթղթերի թղթային տարբերակի առկայության վերահսկում
- Գործընկերների հետ փոխհարաբերությունների ապահովում
- Հարկային, վիճակագրական և այլ պետական մարմիններ ներկայացվող հաշվետվությունների ստուգում և հանձնում
- Ֆինանսական հաշվետվությունների ստուգում
- Առաջադրանքների կատարման ընթացքում հարկային օրենսգրքի և այլ հարակից օրենքների կիրառման վերահսկում
- Գրությունների կազմում և ուղարկում համապատասխան պետական մարմիններ
- Հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության և հարակից օրենքների, ինչպես նաև այդ իրավական ակտերում պարբերաբար կատարվող փոփոխությունների մասով խորհրդատվության տրամադրում գործընկերներին և խմբի աշխատակիցներին
- Անմիջական ղեկավարի կողմից ընթացիկ այլ առաջադրանքների կատարում
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության և հարակից օրենքների գերազանց իմացություն
- ՀԾ հաշվապահ 7 և ՀԾ առևտուր ծրագրերի, Tax Service համակարգի իմացություն
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություն
- Առաջնորդելու և ուղղորդելու հմտություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Առաջնահերթությունների և ժամանակի կառավարում
- Աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն
- Պատասխանատվություն, պարտաճանաչություն
- Ինքնատիրապետում
- Նախաձեռնողականություն:
Այլ նշումներ՝ Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝
• Կայուն աշխատանք
• Մրցակցային աշխատավարձ
• Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
• Անվճար LUNCH
• Կորպորատիվ միջոցառումներ
• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները:

Ոչ ռեզիդենտ ՀՀ քաղաքացու եկամուտների հայտարարագիր
Արմեն․
ՀՀ քաղաքացին, որը մշտապես բնակվում է արտերկրում և հանդիսանում օտար պետության հարկային ռեզիդենտ (ինչի մասին ունի տեղեկանք), ՀՀ-ում վարձակալությամբ է հանձնում բնակարան և ունի ավանդ։ Հարցերը հետևյալն են՝
1․ Պարտավո՞ր է արդյոք այդ անձը 2024թ․ համար ներկայացնել հայտարարագիր։
2․ Կարո՞ղ է արդյոք նա լիազորել այլ անձի՝ իր փոխարեն ներկայացնել հայտարարագիրը։ Խնդիրն այն է, որ անձն ինքը չունի էլ․ ստորագրություն և ի վիճակի չէ ներկայանալ ՀՀ՝ այն ստանալու համար։
3․ Տվյալ անձը եկամուտային հայտարարագիր ո՞ր կետերի հիման վրա է ներկայացնում։
Վերջին մեկնաբանություններ