
ՍՊԸ կազմակերպում է նաև ուղևորափոխադրումներ
Էդուարդ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ ՍՊԸ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության հարկային դաշտում, բայց զբաղվում է նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրմամբ Հայաստանի սահմաններում, անհատույց տրամադրված ավտոմոբիլներով՝ կազմակերպում ենք էքսկուրսիաներ, շրջագայություններ, պատվերով ուղևորափոխադրումներ։ Հիմա ունեմ մի քանի հարց․
1․ արդյո՞ք պետք է տեղափոխվել շրջհարկի դաշտ, թե՞ կարելի է նաև միկրոյով ստանալ 19,7 հոդվածով սահմանաված արտոնագիրը։
2․ հաշվետվություններում արտոնագրի մեջ նշված է "մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում", եթե արտոնագիրը ստանանք, հնարավո՞ր է հետագայում տաքսի ծառայություն մատուցելու հետ կապված հարկային պարտավորություններ, լիցենզիայի պահանջ և այլն առաջանան։

ԱՁ-ն իրականացնում է հացի, հացաբուլկեղենի արտադրություն
Արփինե․
Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մարզում գործող ԱՁ-ն իրականացնում է հացի, հացաբուլկեղենի արտադրություն և վաճառում տեղում, սակայն ունի նաև սառնարաններ և վաճառում է զովացուցիչ ըմպելիքներ։ Ճիշտ եմ չէ՞ հասկացել, որ 2025-ից անցնելու է շրջհարկի դաշտ, քանի որ արտադրությանը զուգահեռ կա առք ու վաճառքի գործունեություն, և չի կարող աշխատել միկրոհամակարգում: Կարող է մնալ միկրոհամակարգում միայն այն դեպքում, եթե վաճառի միայն իր արտադրությունը:

Արդյո՞ք անհրաժեշտ է ծանուցել աշխատողին
Անուշ․
Բարև ձեզ, կասե՞ք՝ եթե աշխատավարձի փոփոխություն է լինում կամ պաշտոնի, այդ դեպքում ինչպե՞ս է ճիշտ վարվել, ծանուցել, հրաման տալ պե՞տք է, եթե աշխատավարձ է մենակ փոխվել, թե՞ լրացուցիչ համաձայնագիրը բավական է։

Ներմուծումների մասով նվազեցումներ շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ
Էդգար․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ արդյո՞ք շրջանառության հարկով հարկվող և առևտրային գործունեությամբ զբաղվող ԱՁ-ները ներմուծման մասով ձեռքբերումները համաձայն ՀՕ 258 հոդվածի չի կարող համարել որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ: Կանխավ շնորհակալություն:

Հայտարարագրի ներկայացում ՌԴ քաղաքացու կողմից
Հայկ․
Հարգելի հաշվապահներ, եթե ՌԴ-ի քաղաքացին ՀՀ-ում կացության քարտ ունի, արդյո՞ք 2025-ի համար հայտարարագիր պետք է ներկայացնի, եթե բանկային քարտին գումար է փոխանցվել։

Քարի արտադրություն մարզում
Գոռ․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ մարզում քարի արտադրամասը համարվու՞մ է միկրոձեռնարկատիդություն։ Տնտեսական դասակարգիչը C23612։

Արդյո՞ք ծաղիկը համարվում է գյուղատնտեսական արտադրանք
Մերի․
Բարև Ձեզ։ Ծաղկի սրահը եթե շուկայից է գնում ծաղիկը, պետք է միակողմանի գնման ակտ կազմի, իսկ հարկվելու՞ է 20 տոկոս, թե՞ գյուղատնտեսական արտադրանք է համարվում։

Ֆրիլանս գործունեություն
Մարիամ․
Բարև ձեզ։ Ֆլիլանս թարգմանչական կամ լեզվաբանական ծառայությունների ժամավճարով աշխատանքը արտասահմանյան ընկերության հետ ենթակա՞ է հայտարարագրման։ Նույն հարցը նաև հարկման մասին շրջանառության հարկի վերաբերյալ փոփոխությունների համատեքստում։

Աշխատավարձի նվազեցում շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ
Արփինե․
Բարև Ձեզ։ Հանրային սնունդը աշխատում է շրջհարկով, արդյոք կարո՞ղ է աշխատողների աշխատավարձը (գրանցված աշխատավարձը) նվազեցնել 3%-ով, եթե այո, ապա հաշվարկեմ նաև սոց․ վճարը, եկամտահարկն ու բանակի գումարը ներառյալ։ Խնդրում եմ նշել օրենքի հղում։

Բնակարանի վաճառք
Արմինե․
Բարև Ձեզ։ Շնորհակալ կլինեմ, եթե հուշեք, թե արդյո՞ք բնակարանի վաճառքի գումարը հարկման ենթակա է։

Արդյո՞ք N81.10.0 դասակարգիչը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն
Ալվինա․
Ողջույն, ըստ 2025 թվականի հունվարի 1-ից ընդունված փոփուխությունների, մի շարք միկրոձեռնարկատիրություններ միկրոձեռնարկատիրության համակարգից դուրս են եկել, սակայն մի փոքր չեմ հասկանում, արդյո՞ք N81.10.0 դասակարգչով գրանցված Ա/Ձ-ն մտնում է այդ ցանկի մեջ, թե՞ ոչ:

Ո՞ր ամսաթվով լրացնել դրամարկղային գիրքը
Արտյոմ․
Բարև, հարգելի հաշվապահներ: Հարցը հետևյալն է. տնօրենը առանց տեղյակ պահելու բանկային հաշվից մեծ գումար է կանխիկացրել դեկտեմբերին և այդ մասին տեղեկացրել է հաշվապահին հունվար ամսին՝ ներկայացնելով բանկի քաղվածքը: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս լրացնել էլ. դրամարկղային գիրքը, ո՞ր ամսաթվով: Հասկանում եմ, որ խախտվել են բոլոր հնարավոր ժամկետները և սահմանափակումները: Կանխավ շնորհակալ եմ:

ՏՏ ոլորտի հարկեր
Սերգեյ․
Բարև Ձեզ։ Ես ծրագրավորող եմ և ունեմ ԱՁ։ Աշխատում եմ մի քան ընկերությունների հետ։ Եթե տարեկան շրջանառությունը անցնի 50 միլիոն դրամ կամ մինչև 50 միլիոն, ապա 2 ղեպքում էլ ինչքա՞ն եմ հարկ վճարելու՝ վերջին օրենքի փոփոխությունները հաշվի առնելով։ Կանխավ շնորհակալություն։

Ավագ հաշվապահի #գործկա ՊԵՆՈՏԵՔՍ ընկերությունում
Ընկերություն՝ «ՊԵՆՈՏԵՔՍ» ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Թևոսյան 115/14
Հեռախոս՝ +37443200106
Էլ․ փոստ՝ hr@penotex.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Եթե ունեք գերազանց շփման հմտություններ, նախաձեռնող եք, պատասխանատու, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «Պենոտեքս» ընկերությունը փնտրում է հենց Ձեզ․
Պարտականություններ՝
- Հաշվապահական հաշվառման իրականացում
- Հաշվապահական հաշվետվությունների կազմում և համապատասխան մարմիններին ներկայացում
- Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահության վարման ապահովում
- Կազմակերպության ֆինանսական և հարկային հաշվառման իրականացում
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում և վերլուծություն
- Վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում
- Բանկային քաղվածքների մուտքագրում կառավարչական ծրագիր, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում
- Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում
- Կազմակերպության հաշվապահական և հարկային հաշվառման հետ կապված այլ պարտականությունների իրականացում
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն (մաթեմատիկայի, տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում)
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Հարկային օրենսգրքի իմացություն
- 1C ծրագրի իմացություն
- MS Office փաթեթի գերազանց տիրապետում
- Վերլուծական հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմային կողմնորոշում
- Ժամանակի կառավարում
Այլ նշումներ՝
- Կայուն աշխատանք
- Մրցունակ աշխատավարձ
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում
- Համեղ ընդմիջում
- Ծառայողական մեքենա

Աշխատուժի տրամադրման գործունեություն
Կարեն․
Բարև Ձեզ, ընկերությունը աշխատակիցներ է տրամադրում ԱՄՆ գրանցված ընկերությունների տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ իրավաբանի օգնական իրավաբանական գրասենյակում։ Իրենց դուրս է գրելու հաշիվներ և վարձատրելու է աշխատակիցներին ՀՀ-ում։ Ո՞ր հարկատեսակով է առավել ձեռնտու աշխատել։

Հարկադիր պարապուրդ
Արտյոմ․
Բարև Ձեզ"
Ես 15.07.2022 թ-ից մինչև 15.12.24թ գտնվել եմ հարկադիր պարապուրդում։ Վերականգնվել եմ 16.12.2024 թ.- ին և իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել աշխատանքից 24.12.24թ։ Ուզում եմ իմանալ՝ վերջնահաշվարկի համար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածը հաշվարկվու՞մ է որպես չօգտագործված արձակուրդային օր և պե՞տք է այդ ժամանակահատվածի համար տրամադրվի վերջնահաշվարկ։

ՏՏ ոլորտի հարկեր 2025
Մերի․
Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել՝ 2025 թվականից որքա՞ն է դառնում ՏՏ ֆրիլանսի դրույքաչափը ԱՁ շրջանառության դեպքում, շփոթմունք է առաջանում, տարբեր կարծիքներ են ասում, դա 1% Է, եթե համապատասխանի ցանկին, իսկ եթե չի համապատասխանում, ուրեմն 10% պետք է վճարենք, թե՞ 5%։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ դրոշմանիշային վճարը
Սուրեն․
Բարև ձեզ, ի՞նչ է նշանակում հաշվարկման բազա Ա/Ձ միկրոձեռնարկատիրության դրոշմանիշային վճարի համար, դա եկամու՞տն է, թե՞ ամբողջ շրջանառությունը։ Օրինակ, ես կահույք եմ պատրաստում, որն արժի 450 000 դրամ, ինձ հաճախորդը վճարում է այդքան, բայց իմ եկամուտը 100 000 դրամ է, ես օնլայն ներկայացրել եմ հաշիվ վավերագիր 450 000 դրամ, հիմա դրոշմանիշային վճարը ինչպե՞ս պետք է հաշվեն, ո՞րն է հաշվարկման բազան, խնդրում եմ բացատրեք՝ միգուցե ես պետք է իմ եկամուտը ներկայացնեմ միայն։

Անշարժ գույքի գործակալության հարկեր
Աննա․
Բարև ձեզ, անշարժ գույքի գործակալությունը կարո՞ղ է շրջ. հարկի դաշտում աշխատել։

Հաշվապահի #գործկա Tax Law ընկերությունում
Ընկերություն՝
Tax Law LLC
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 31 տարածք 20:
Հեռախոս՝ +374(93)-54-56-27
Էլ․ փոստ՝ taxlawllc@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական կազմակերպությանն անհրաժեշտ է հաշվապահ։
Պահանջներ՝ Գործարքների հաշվապահական ձևակերպում ՀԾ ծրագրով և հարկային հաշվետվությունների կազմում։
Անհրաժեշտ որակավորում՝ Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական կամ մաթեմատիկական։
Պահանջվող փորձ՝ առնվազն 2 տարի։
Աշխատավարձ՝ Սկսած 300.000 դրամից
Այլ նշումներ՝ Ինքնակենսագրականը ուղարկել taxlawllc@mail.ru հասցեին:
Վերջին մեկնաբանություններ