
165 ձևի ներկայացում ֆիզ. անձից գործիք գնելու դեպքում
Քրիստինե․
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է գործիք (զոդման ապարատ) և տվյալ ամսվա մեջ եկամտային հարկի հաշվետվության մեջ ներկայացվել է այդ գումարը, հիմա հարց․ կազմակերպությունը տվյալ մարդու անունով պե՞տք է ներկայացնի 165 ձևը մինչև մարտի 1-ը, թե՞ ոչ։

Եկամտային հարկ նախորդ ձեռքբերումների մասով
Գրիգոր․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը նախորդ տարիներին ունի ձեռքբերումներ միակողմանի գնման ակտով (առհաշիվ մինչև 300 000 դրամ փոխանցվել է գործադիր տնօրենի հաշվարկային հաշվին, ով էլ ձեռք բերված ապրանքները ներկայացրել է միակողմանի գնման ակտով՝ այսինքն ձևակերպել է շուկայից) և 01․01․2025թ, դրությամբ ունենք մնացորդներ ինչպես միակողմանի գնման ակտով ձեռքներումներից, այնպես է հարկային հաշվով դուրս գրված ձեռքբերումներից։
Հարցս հետևյալն է՝ գույքագրման արդյունքները պե՞տք է արդյոք մինչև փետրվարի 1-ը ներկայացնել ՊԵԿ, եթե այո՝ ինչպես, և նախորդ տարիների ձեռքբերումների մասով այս տարի 20% եկամտային հարկ վճարելու՞ ենք արդյոք։ Իմ կարծիքով չպետք է վճարենք, սակայն արդեն մի քանի հաշվապահներից լսել եմ, որ այդ նախորդ մնացորդները եթե ձեռք են բերված միակողմանի գնման ակտով, այս տարի վճարելու ենք 20 % եկամտային հարկը։ Ես հարկային փոփոխություններում այդ մասին չկարողացա գտնել որևէ բան։ Խնդրում եմ, եթե այդպես է, օրենքի հղում ուղարկեք։ Շնորհակալություն։

Ո՞ր գումարը կհամարվի շրջանառության հարկով հարկման բազա
Լիանա․
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ցանկանում է կնքել հանձնարարության պայմանագիր որպես հանձնարարող, որտեղ հանձնակատարը պարտավորվում է հանձնարարողի անունից և նրա հաշվին կատարել ավիատոմսերի վաճառք։ Կասե՞ք՝ այս դեպքում ո՞րն է համարվելու Հանձնարարողի հարկման բազան ՝ ամբո՞ղջ ստացված գումարը, թե՞ միջնորդավճարը։

Մայրության նպաստ փոխարինող աշխատողին
Անի․
Բարև Ձեզ։ Կխնդրեմ տալ հստակ տեղեկություն փոխարինող աշխատողին մայրության նպաստ տրամադրելու մասով։ Եթե փոխարինող աշխատողը գնում է ֆիզ, իսկ հիմնական աշխատակիցը վերադառնում է աշխատանքի, արդյո՞ք փոխարինող աշխատողը ոչ մի աջակցություն (նպաստ) չի ստանում։ Այդ ժամանակ Գործատուն կարո՞ղ է փոխարինող աշխատողի պայմանագիրը որոշակի ժամկետովը փոխել անորոշ ժամկետով և տրամադրել ֆիզ արձակուրդ, և ի՞նչ հիմքերով։

ՍՊԸ մատուցում է միջնորդային ծառայություն
Անի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք հետևյալ հարցով․ եթե ՍՊԸ-ն միջնորդական ծառայություն է մատուցում մի շարք ԱՁ-ների, ովքեր ցանկանում են Չինաստանից ապրանք ստանալ Ռուսաստանի Wildberries - ում վաճառելու համար, ապա ի՞նչ փաստաթղթավորում պետք է իրականացնի ՍՊԸ-ն։ Նշեմ, որ ՍՊԸ-ն ստանում է ԱՁ-ից ամբողջ ապրանքի գումարը, ապա այդ գումարը փոխանցում մեկին, որ կարող է այն դարձնել չինական Յուան, ապա այն լիցքավորում է էլ. դրամապանակ, որպեսզի կարողանա վճարել 1688 կայքում։ 1688ը տրամադրում է invoice: ՍՊԸ-ն ի՞նչ գործողություններ պիտի անի ապրանքի ձեռքբերումը ցույց տալու համար։ Կխնդրեմ օգնել, եթե հնարավոր է։

Աուդիոձայնագրությունների ծառայություն
Բարև Ձեզ։ Սիրելի մասնագետներ, կխնդրեի օգնել ճիշտ ընտրել աուդիոձայնագրություններ մատուցող ԱՁ-ի դասակարգիչը, ես ուզում եմ գրել R90030, և արդյո՞ք այս ոլորտը կարող է միկրոյի դաշտում աշխատել։

Որո՞նք են համանման գործունեությունները
Գագիկ․
Բարև Ձեզ: Կմեկնաբանե՞ք հետևյալը, թե ինչ է նշանակում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել ... աշխատանքներին կամ ծառայություններին համանման գործունեությունները: Ո՞րն է համանմանության սահմանումը։ Տվյալ դեպքում ցանկանում եմ հասկանալ՝ ինչու՞ է լուսանկարչական գործունեությունը (դասակարգիչը՝ 74,20,0) համարվում համանման դիզայներականին։

ՀՕ հոդված 147 վերաբերյալ
Դավիթ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Հարկային օրենսգրքում, եկամտային հարկին վերաբերվող մասւմ, այսպիսի բան է գրված․
Հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները) 1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝ ․․․ 16) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: ․․․ Այսինքն եթե մարդը (ֆիզիկական անձը) իրեն պատկանող բնակարանը վաճառում է մի այլ մարդու (ֆիզիկական անձի), նա հարկ այդ եկամտից չի վճարում։
Հիմա հարցս՝ իսկ եթե այն մարդը, ում վաճառվում է բնակարանը, գրանցված է որպես անահատ ձեռնարկատե՞ր։ Նա փաստորեն "անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ" չի՞ կարող համարվել, և վաճառողը պիտի մուծի եկամտային հա՞րկ։ Ես հասկանում եմ, որ դա մի քիչ աբսուրդ է հնչում, բայց օրենքւմ կարծես հենց դա է գրված։ Կարո՞ղ եք մեկնաբանել, թե իրանակում ընդունված պրակտիկայում ոնց է արվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Հիշեցում միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար

Հարգելի գործընկերներ, 2025թ. փետրվարի 1-ը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի՝ 2024թ․ իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է։ Պետք է հանձնել ձև N 256. “Հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ”:
ՀՀ Հարկային օրենսգիրք, Հոդված 270. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը․
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Կահույքի արտադրություն
Արմինե․
Հարգելիներս, կահույքի արտադրությունը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրություն համարվել։ Արտադրում, աշխատում ենք պատվերով։

Արագ սննդի գործունեության կազմակերպում
Անդրանիկ․
Բարև ձեզ։ Ես ուզում եմ տարածք վերցնել և զբաղվել արագ սննդի վաճառքով։ Ի՞նչ հարկեր պետք է մուծեմ, և հնարավո՞ր է աշխատել որպես ԱՁ։ Շնորհակալ կլինեմ օգնության համար։

Մսի ձեռքբերում ֆիզ․ անձից
Մարիամ․
Բարև ձեզ, կխնդրեյի մի քանի հարցի պատասխաններ պարզաբանել․
1 ԱՁ–ն աշխատում է շրջ․ հարկով, վաճառում է միս։ Միսը ձեռք է բերվում ֆիզ․ անձանցից, որոնք տվյալ չեն տրամադրում երկկողմանի գնման ակտեր կազմելու համար, այս դեպքում վաճառողը հարկվելու՞ է 20%, գյուղ․ մթերքը ազատվա՞ծ չէ այս մասով։
2. Տարածքի վարձակալությունը նվազեցվու՞մ է, եթե կա պայմանագիր և հարկային հաշիվ, և ՀԴՄ սպասարման, POS տերմինալների սպասարկման վճարը։
Շնորհակալություն։

Հաշվապահի #գործկա Էկո Բիլդինգ ընկերությունում
Ընկերություն՝ Էկո Բիլդինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
Հեռախոս՝ 041554315
Էլ․ փոստ՝ hr.ecobuilding2025@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Էկո Բիլդինգ ՍՊԸ աշխատանքի է հրավիրում առնվազն 3 տարվա հենց հաշվապահի աշխատանքային փորձ ունեցող հաշվապահների, (նախընտրելի է, բայց ոչ պարտադիր, արտադրությունում, հատկապես շինարարության ոլորտում):
Աշխատանքային պարտականություններ՝
- Վարել ընկերության հաշվապահական հաշվառումն, կազմել հաշվետվություններ և ժամանակին ներկայացնել համապատասխան մարմիններ
- Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում և վերլուծություն
- Մուտքագրել ընթացիկ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները ծրագրային բազաներում
- Ներկայացնել հարկային, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններ /այդ թվում՝ ԱԱՀ և շահութահարկի հաշվարկ/ և կազմակերպել հարկերի վճարումները
- Կազմել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթեր և իրականացնել վճարում
- Մշտապես հետևողական լինել հարկային, հաշվապահական և ֆինանսական օրենսդրության փոփոխություններին
Անհրաժեշտ հմտություններ՝ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ արտադրությունում
- ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացություն և կիրառման փորձ
- ՀԾ ծրագրերի իմացություն,
- MS office (մասնավորապես MS Excel) իմացություն
- Առաջնահերթությունները գնահատելու կարողություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ժամանակի ռացիոնալ կառավարման հմտություններ
- Ուշադրություն մանրուքներին և ճշգրտությանը
Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել hr.ecobuilding2025@gmail.com էլեկտրոնային հասցեին` "Թեմա" դաշտում նշելով "Հաշվապահ":
Հարցերի դեպքում զանգահարել 041554315:

Քաղաքացիաիրավական պայմանագիր որոշակի ժամկետով
Ժաննա․
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է՝ եթե գործատուն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել քաղաքացու հետ որոշակի ժամկետով, ապա պե՞տք է արդյոք ժամկետի վերջում ինչ որ լրացուցիչ համաձայնագիր, թե՞ այն ինքնըստինքյան համարվելու է դադարեցված:

ՀՎՀՀ և VAT ID
Հարություն․
Բարև Ձեզ, ես ունեմ գրանցած ԱՁ, աշխատում եմ շրջանառության հարկով, գործունեության բնույթը առևտուր է, ապրանքները ցանկանում եմ գնել արտերկրից, մասնավորապես ԱՄՆ-ից և եվրոպական տարբեր երկրներից, որտեղ ցանկանում են նաև, որ լրացնեմ VAT ID, դա ՀՎՀՀ-ն է՞, և արդյո՞ք ճիշտ է դա լրացնելը՝ հաշվի առնելով, որ աշխատում եմ շրջհարկով, այլ ոչ է ԱԱՀ-ով։ Կանխավ շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ