
Աշխատանքային պայմանագիր շաբաթական 28 ժամ աշխատաժամանակով
Արև․
Կարո՞ղ է արդյոք ընկերությունն աշխատանքային պայմանագիր կնքել աշխատողի հետ շաբաթական 28 ժամ աշխատաժամանակով (աշխատակցի խնդրանքով), ժամավճարով և gրանցման հայտում 4.1.6 վանդակում գրել ոչ լրիվ աշխատաժամանակ, իսկ 4.1.7 վանդակում՝ 28՝ ժամային տարիֆային դրույքի չափը սահմանելով 500 դրամ:

Հանրային սննդի գործունեություն Երևան քաղաքից դուրս
Թեհմինե․
Հարգելի գործընկերներ, Երևանից դուրս սննդի կետը (խորովածանոց և սննդի կետ) կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։ Պատասխանների համար շնորհակալ եմ անչափ։

Դրամաշնորհի գումարի արտացոլում հաշվետվության մեջ
Նարե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը շահել է գրանտ, որի շրջանակներում անձնական օգտագործման նպատակով ձեռք է բերելու սարքավորումներ։ Գրանտի գումարը փոխանցվելու է եվրոյով։ Խնդրում եմ ասել` ո՞ր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է արտացոլվի գումարը և ո՞ր օրվա փոխարժեքով։

Էլեկտրոնային գրքի ձեռքբերում Amazon կայքից
Մարիամ․
Բարև Ձեզ, կասե՞ք՝ էլեկտրոնային գրքի ձեռքբերումը Amazon - ից համարվում է ապրանքի ձեռքբերու՞մ, թե՞ ռոյալթի ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարման հետ կապված։

Եկամտային հարկի վերադարձ հիփոթեքի դեպքում
Աննա․
Բարև ձեզ, ես և ամուսինս 2023 թ-ին հիփոթեք ենք վերցրել։ Նա վարկառուն է, իսկ ես համավարկառուն։ Նա եկամտային հարկի վերադարձ է ստանում, բայց ես չեմ աշխատում։ Եթե սկսեմ աշխատել, ես էլ եկամտային հարկի վերադարձ կարո՞ղ եմ ստանալ մեր հիփոթեքով, թե՞ ոչ։ Իր ստացած եկամտային հարկը ավելի քիչ է, քան մեր հիփոթեքի տոկոսները։

ՊՈԱԿ – ը գերազանցել է 115 միլիոն դրամ ԱԱՀ շեմը
Նաիրա․
Ողջույն, հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է ՊՈԱԿ-ի ֆինանսավորմանը, որը գերազանցում է 115 մլն, արդյո՞ք ոչ առևտրային կազմակերպությունը պետք է ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնի և յուրաքանչյուր ամիս ԱԱՀ-ի ձև 260 հաշվետվությունը ներկայացնի: Նախապես շնորհակալություն։

Պահումներ ԴԱՀԿ կողմից նվազագույն աշխատավարձի դեպքում
Գոհար․
Հարգելի մասնագետներ, նվազագույն աշխատավարձով գրանցված աշխատողից ԴԱՀԿ-ի կողմից պահումներ արվու՞մ են։

Հեռախոսների և համակարգիչների նորոգման գործունեություն
Էվա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետյալն է, խնդրում եմ պատասխանեք: Ա/Ձ չհանդիսացող ֆիզ. անձը համարվում է միկրոձեռնարկատիրության սուբեկտ, զբաղվում է հեռախոսների, համակարգչային տեխնիկայի ծրագրային սպասարկում վերանորոգմամբ: Կարո՞ղ է 2025թ-ին աշխատել միկրոյով:

Որքա՞ն հարկ է առաջանում փոխառությունից տոկոս ստանալու դեպքում
Արմեն․
Բարև Ձեզ։ Եթե որպես ֆիզիկական անձ տոկոսով փոխառություն եմ տրամադրել այլ ֆիզ․ անձի (կամ իրավաբանական անձի), ստացված տոկոսը ինչքա՞ն է հարկվում, ու արդյո՞ք ֆիզ․ անձը կարող է փոխառություն տրամադրել ՍՊԸ-ի։

Ոչ ռեզիդենտի շահութահարկի պարտավորություն
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող է, աշխատողներ չունի: Առանց իմանալու ոչ ռեզիդենտի շահութահարկի մասին, ԱՁ քարտով օնլայն ծառայության համար եմ վճարել: Կպարզաբանե՞ք 209 հաշվետվության այս արտահայտությունն «Հաշվարկված, պահված և վճարված շահութահարկի գումարներ»: Արդյո՞ք սա նշանակում է, որ ոչ ռեզիդենտի շահութահարկն պետք է վճարեմ մինչև 209 հաշվետվությունն հանձնել: Այդ դեպքում ի՞նչ պետք է անել, եթե ուշացած եմ և հաշվետվությունն հանձնելու, և վճարելու: Մի հարց էլ: Պե՞տք է ոչ ռեզիդենտի շահութահարկն ներառվի 240 տարեկան շահութահարկի հաշվետվության մեջ:

Հարկեր որպես ֆրիլանսեր աշխատելու դեպքում
Անուշ․
Ես որպես ֆրիլանս աշխատող ինչպե՞ս պետք է հարկերն վճարեմ, եթե գրանցված չեմ։ Եկամուտս ստանում եմ ԱՄՆ-ից ամեն ամիս 800$ - 1 200$ սահմաններում։ Արդյո՞ք պետք է ԱՁ բացել։ Եվ կասե՞ք խնդրում եմ՝ որքա՞ն տոկոսն եմ եկամտից վճարելու։

Գործունեություն ՏՏ ոլորտում
Արման․
Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ֆրիլանսեր եմ, աշխատում եմ արտասահմանյան պատվիրատուների հետ։ Հիմնականում կատարում եմ միանգամյա պատվերներ տարբեր անձանց համար, առանց որևէ պայմանագրի։ Ամսական աշխատավարձս տատանվում է 500 000 դրամի սահմաններում։ Խնդրում եմ նշել քայլերի հերթականությունը, որը պետք է անել օրինական հարկեր վճարելու և ՏՏ ոլորտի հարկային արտոնություններից օգտվելու համար։ Շնորհակալություն։

Անհատույց ստացված ակտիվի՝ որպես եկամուտ ճանաչում
Ալինա․
Արդյո՞ք հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) աշխատող իրավաբանական անձի անհատույց ստացած ակտիվների մասով որևէ պահի պետք է եկամուտ ճանաչվի և/կամ հարկվի։

Շրջանառության հարկի նվազեցում ապրանքը Չինաստանից ներմուծելու դեպքում
Տաթև․
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ առք ու վաճառք է իրականացնում, ապրանքները ձեռք է բերում Չինաստանից և անցնում մաքսայինով։ Խնդրում եմ նշել՝ ինվոյսը նվազեցնու՞մ է ծախսերը, թե՞ ոչ։

Ո՞ր հարկային դաշտում աշխատել
Շողեր․
Բարև Ձեզ, ես մարքեթինգի մասնագետ եմ։ Եթե ԱՁ բացեմ, աշխատանքի անցնեմ Գերմանիայում գործունեություն ծավալող կազմակերպությունում և կնքեմ ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա ո՞ր հարկատեսակի համաձայն պետք է հարկ վճարեմ։ Մինչ օրս շրջանառության հարկն էր կարծես լավագույն տարբերակը, բայց 2025-ին կարծես օրենսդրական փոփոխություն է լինելու։ Տեղեկատվություն կտրամադրե՞ք։
Վերջին մեկնաբանություններ