Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագիր Ա/Ձ հետ

Gayane. Բարև հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, կազմակերպությունը կնքել է պայմանագիր Ա/Ձ -ի հետ 3 ամիս ժամանակով, պայմանագրում նշված է, որ գումարը պետք է վճարվի ընդունման-հանձնման ակտը ստորագրելուց հետո, ես ինչպե՞ս եմ վճարումˋ միանվագ, թե ամեն ամսվա համար, նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր

Արմեն. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ մեր կազմակերպությունը կնքել է տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր, համաձայն որի ֆիզ. անձը պարբերաբար անձամբ իր տրանպորտային միջոցով մեր կազմակերպության համար կատարում է վառելիքի փոխադրում, որի համար մենք նրան տալիս ենք վառելիք, յուղ և որոշակի գումար որպես վարձավճար և այդ վարձավճարից պահում ենք միայն եկամտահարկ: Ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ: Արդյո՞ք մենք պետք է նրա հետ կնքեինք քաղաքացիաիրավական պայմանագիր և հաշվարկեինք նաև սոց. վճար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը պահեստ է վարձակալում

Susanna. Կազմակերպությունը պահեստ է վարձակալում նույն վարձատուի մոտ, նույն հասցեով - 2 սենյակ` իրար հետ առնչվող: Վարում ենք 1 առաքման գիրք: Արդեն 3 անգամ ՀՏ այցելում է և սպառնում է, որ ակտ կգրի, քանի որ 2 սենյակ է, ուրեմն պետք է լինի 2 առաքման գիրք: Սպառնում է, բայց չի գրում, քանի որ հիմքերը թույլ են, որովհետև, մենք օգտագործում ենք 1 ելքի դուռ` սենյակները հաջորդական են /smejni/: Խնդրում եմ խորհուդ տալ, թե ինչքանով է իրավացի ՀՏ-ն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գրանցամատյանի հետ կապված

Արտյոմ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցերին գրանցամատյանների վերաբերյալ: Արդյո՞ք ուժը կորցրել է գրանցամատյանը, և պարտադի՞ր է հրամանագիրքը: Հնարավո՞ր է արդյոք հրամանագրքի փոխարեն հերթական համարակալված հրամաններ տարբեր թղթերի վրա: Եվ որտե՞ղ կարող եմ կարդալ այս ամենի մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյոք անհրաժե՞շտ է նոր հրամանագիրք

Սուսաննա. Խնդրում եմ, ասեք՝ եթե գրանցամատյանի վարումը դադարեցվել է, ապա աշխատանքի ընդունման և ազատման հրամանների համար նոր հրամանագիրք պե՞տք է ունենալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գրանցամատյանի արխիվացման հրաման

Nata. Ի՞նչ տեսք ունի գրանցամատյանի արխիվացման մասին հրամանը, ո՞վ կարող է ինձ օգնել, խնդրում եմ գրեք natalismihova շնիկ mail.ru ,կամ հրամանի ձևը ,եթե հնարավոր է ուղարկեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Թղթակցող հաշիվների վերաբերյալ

Կարինե. Դրամարկղային գրքում լրացվող թղթակցող հաշիվների վերաբերյալ մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փորձաշրջանի վերաբերյալ

Արփինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցերում: Նորաբաց թեյարան է , ընդունել ենք մատուցողներ, սակայն հնարավոր է, որ մի քանի օրից հեռացնենք աշխատանքից, այս դեպքում ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագիր չկնքել նրանց հետ, թե կնքեմ` փորձաշրջանով: Եվ եթե աշխ. պայմանագրում նշվում է փորձաշրջանի մասին, այս դեպքում աշխ. պայմանագրերի գրքում գրանցու՞մ եմ, թե` ոչ: Եվս մեկ խնդրանք, որտեղի՞ց կարող եմ իմանալ հասույթի գրքի վարման կանոնների մասին:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մեմորիալ օրդեր

Պ.Արթուր. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ի՞նչ բան է մեմորիալ օրդերը, ինչի՞ համար է այն կազմվում և ե՞րբ է այն կազմվում, կամ որտեղից կարող եմ դրա մասին կարդալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ

Սպարտակ. Եթե անձը զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ, իր գործունեության համար ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ, գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նյութական պատասխանատվության պայմանագիր

Սյուզի. Խնդրում եմ, եթե կարող եք, ինձ ուղարկեք նյութական պատասխանատվության պայմանագրի և հաշվապահի քաղաքականության ձև syuzanchik շնիկ mail.ru էլ. հասցեով, անչափ շնորհակալ կլինեմ Ձեզանից:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր

Նունե. Բարև Ձեզ, Բավական ժամանակ է փորձում եմ գտնել Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագրի ձև և ապարդյուն: Անչափ շնորհակալ կլինեի, եթե կարողանայիք օգնել: Կանխավ Շնորհակալություն