Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել

Անուշ. Եթե Ա/Ձ - ն ունի 2 խանութ և խանութների միջև կատարում է ապրանքային տեղափոխություն, առաքման գիրք պե՞տք է վարել, թե՞ ոչ: Ի դեպ, 2 խանութում էլ ունի հդմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի կնքում

Արմինե. Բարև, հարգելի կոլեգաներ: Նախ շնորհավորեմ բոլոր կանանց միամսյակը: Ես մարզադպրոցի հաշվապահն եմ: Միջնակարգ դպրոցը իր մարզադահլիճը տրամադրել է մեզ` մարզումներ անցկացնելու համար: Այժմ ուզում ենք կնքել փոխադարձ պայմանագիր: Ես սկսնակ եմ: Խնդրում եմ ասեք` ինչ կարգով պետք է կնքեմ, և հատուկ փաստաթուղթ կա՞, թե՞ չէ: Եթե կա, ապա խնդրում եմ ուղարկեք mar.sport շնիկ mail.ru հասցեով: Խնդրում եմ, շտապ է:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ներքին կանոնակարգի օրինակելի ձև

Արսեն. Հարգելի գործընկերներ, անհրաժեշտ է կազմակերպության ներքին կանոնակարգի որևէ օրինակելի ձև: Առկայության դեպքում խնդրում եմ ուղարկել arskarapet շնիկ yahoo.com էլ. հասցեին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Խանութը հաշիվ-ապրանքագիրը չի գրանցել

Արմինե. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե ես հաշիվ-ապրանքագրով խանութին մթերք եմ վաճառել, բայց խանութը հաշիվ-ապրանքագիրը չի գրանցել, դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ: Վտանգավո՞ր է արդյոք գործարք իրականացնող կողմերից միայն մեկի մոտ հաշիվ-ապրանքագրի առկայությունը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի վերաբերյալ

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Ես ծառայություններ եմ մատուցում տարբեր հիմնարկների, հասարակական, միջազգային ու դիտորդական կազմակերպությունների, պետական կառույցների և այլն: Միշտ կնքում եմ քաղաքացիաիրավական պայմանագիր, որի ժամանակ պատվիրատուն է մուծում հարկերը: Ես ընդհանրապես ոչինչ չեմ մուծում ու ստանում եմ մաքուր իմ գումարը: Ինձ կարո՞ղ եք մանրամասն նկարագրել, թե ինչ է քաղաքացիաիրավական պայմանագիրը և արդյո՞ք պայմանագիրը ինձ ազատում է հարկերից: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման

Anush. ՍՊԸ-ն ձևակեպել է ոչ բնակելի տարածքի անհատույց ստացման պայմանագիր ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք այդ պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, թե՞ այդ պայմանագիրը բավարար է, որպեսզի գործունեության ծավալման վայր հանդիսանա այդ տարածքը (իրավաբանական հասցեն այլ քաղաքում է): Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վառելիքի հաշիվ-ապրանքագրի վերաբերյալ

Nara. Բարև ձեզ: Ես մեկ հարց ունեմ: Ֆլեշը իրավու՞նք ունի դուրս գրել սովորական հաշիվ առանց ԱԱՀ (բենզին) այն կազմակերպությանը, որը հանդիսանում է ԱԱՀ վճարող:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծախսի հիմնավորում

Ժաննա Գ. Խնդրում եմ պատասխանեք, եթե Ա/Ձ-ը ապրանք է ձեռք բերում, փոխարենը տալիս են հդմ և ոչ հ/ֆ, ես կարո՞ղ եմ չեկը ընդունել որպես հիմք և կազմել միակողմանի հ/ֆ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի վարում

Արմինե. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պատրադիր է շինարարական ծառայություններ մատուցող կազմակերպության թղթային եղանակով դուրս գրված հաշիվները գրանցել առաքումների գրքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է վարել առաքման գիրք

Վահան Գրիգորյան. Կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունի հացի արտադրություն և մանրածախ առևտրի գործունեություն: Առաքման գիրք վարել պե՞տք է, թե՞ ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի փոփոխություն

Հայկուշ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ -ն կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ նոտարով: Որոշ ժամանակ անց նրանք կարող՞ են առանց նոտարի պայմանագրի վարձավճարի կետի վերաբերյալ փոփոխություն անել գրավոր, երկու կողմի ստորագրությամբ և կցել պայմանագրին որպես նրա անբաժան մաս: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե կազմակերպությունը կնքում է պայմանագիր

Գայանե. Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է. Եթե կազմակերպությունը կնքում է քաղաքացիաիրավական ծառայությունների մատուցման պայմանագիր ֆիզ. անձի հետ 3 ամսով և 1 ամիս անց վճարում է 30 տոկոս կանխավճար, իսկ ժամկետի վերջում` մնացած գումարը, որևէ խնդիր կառաջանա՞ արդյոք, եթե բոլոր պահումները կատարվի վերջում: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տարածքի վարձակալության պայմանագիր

Արփինե. Ողջույն բոլորին, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. 2 ՍՊԸ միջև կնքված տարածքի վարձակալության մասին պայմանագիրը հարկային տեսչությունում հիմք կարո՞ղ է հանդիսանալ հասցեափոխության համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվների` առաքման գրքում գրանցում

Andranik. Համաձայն ՀՀ կառավարության 30 դեկտեմբեր 2010թ. թիվ 1770-Ն որոշման 1. կետի 2) ա. ենթակետի, այն է` և նույն որոշման 1. կետի 2) բ ենթակետի այն է` էլեկտրոնային հարկային հաշիվները առաքման գրքում չեն գրանցվում: Հարց` ընկերությունը ունի էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում և միաժամանակ թղթային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում, արդյո՞ք ընկերությունը էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումը գրանցվում է տեղափոխվող և առաքվող ապրանքների գրանցման գրքում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել

Աշոտ. Ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել սեմինարավարի հետ, եթե նրան իր ծառայության դիմաց վճարվելու է հոնորար: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժեշտություն կա՞ արդյոք առաքման գիրք վարելու

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: ՓՄՁ-ի տնօրենը ունի սեփական ավտոտնակ, որը կիսով չափ ծառայում է որպես այլ հասցեում գտնվող խանութի պահեստ: Անհրաժեշտություն կա՞ արդյոք և ճի՞շտ է վարել առաքման գիրք: