Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում ջնջում կատարելու դեպքում

Սուսաննա․ Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, դրամարկղի գիրքը գրելիս ջնջում արեցի, որի արդյունքում ջնջված մասը վնասվեց։ Ի՞նչ անեմ ստուգումների ժամանակ չտուգանվելու համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նյութական պատասխանատվության պայմանագրի կնքում

Անի․ Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք կարող ենք միևնույն ավտոմեքենայի վերաբերյալ տարբեր անձանց հետ լիակատար նյութական պատասխանատվության վերաբերյալ պայմանագիր կնքել: Շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որտեղի՞ց ձեռք բերել փաստաթղթերի ձևանմուշները

Վաչե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ, մասնագետներ ջան, հուշեք՝ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել հետևյալ փաստաթղթերի օրինակները: Խոսքը ՀՀ ներմուծում իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերից մի քանիսի մասին է․ 1. Invoice 2. CMR 3. ANEX 3
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային հաշիվները էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու վերաբերյալ

Արմինե․ Բարև ձեզ: Մի հարց՝ եթե կազմակերպությունը չի ստորագրել ստացված հաշվարկային փաստաթուղթը 3 ամիս, դիմացի կողմը իրավունք ունի՞ այն չեղարկելու, չնայած նրան, որ գործարքը կատարվել է, և վճարումն էլ բանկային փոխանցմամբ արվել է իրենց: Եվ ի՞նչ պատասխանատվություն կա դրա համար՝ չստորագրելու կամ անհիմն չեղարկելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Լյովա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ես Թուրքիայից ապրանք եմ բերում և մաքսազերծում, հարկային ի՞նչ այլ փաստաթղթեր են ինձ հարկավոր ճիշտ աշխատելու համար: Նախապես հայտնում եմ շնորհակալություն, ուղղակի, ժող. ջան, ես սկսնակ եմ, նոր եմ Ա/Ձ բացել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի վերադարձի փաստաթղթավորումը

Նելլի․ Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել․ ԱՁ եմ, 2019֊ին դուրս եմ գրել հաշիվ, իսկ հիմա 2020-ին ապրանքը չի վաճառվել, ուզում են հետ վերադարձ անեն, ինչպե՞ս կատարեմ փաստաթղթավորումը, կանխավ շնորհակալ եմ։
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարելի՞ է արդյոք փաստաթղթերը ստորագրել սև գրիչով

Անուշ. Բարև ձեզ: Վճարային տեղեկագիրը կարո՞ղ են աշխատողները ստորագրել սև գրիչով: Աշխատողների մեծ մասը ստորագրել է սևով, անհրաժեշտություն կա՞ վերաստորագրելու: Նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների ակտերն են ստորագրվել սևով:
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության ռիսկայնության վրա

Արմինե․ Հաշվապահայություն ջան, էս հաշիվների չեղյալ անել-չանելու հարցը ո՞նց լուծենք։ Հաշիվ ես գրում, մի հատ ստից բանից կպնում են, ասում են՝ չեղյալ արեք, նորը գրեք։ Բայց չէ՞ որ հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության «ռիսկայնության» վրա։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի և հաշիվ վավերագրի տարբերությունները

Գարեգին. Բարի օր բոլորին: Ո՞վ կարող է պարզաբանել՝ «հարկային հաշիվ» և «հաշիվ վավերագիր» հասկացությունների մեջ կա՞ որևէ տարբերություն, և եթե այո, ապա որո՞նք են դրանք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափն է կիրառելի

Դավիթ. Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, կասե՞ք՝ քանի տոկոս շրջ. հարկ պետք է տա, և եկամտային ու սոց. վճարը ինչքան է կազմում, և եթե կա գրանցված աշխատող, նրանց համար եկամտային և սոց. վճարի հաշվարկը ինչ ձևով է իրականացվում: Եվ պե՞տք է արդյոք ունենալ դրամարկղային գիրք: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո

Սյուզաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա որևէ խնդիր, եթե ստացված հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո: Հաշվետվությունը հանձնել ենք նոյեմբերի 20-ին, իսկ հաշիվները ստորագրվել են նոյեմբերի 21-ին:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև

Վարդան. Բարև ձեզ: Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև, և տնտեսվարողի կողմից դրա առկայությունը չապահովելու դեպքում ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տնօրենը մեկնում է գործուղման

Հայկ. Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում՝ Հարց 1. Մասնավոր ընկերության տնօրենը գործուղման մեկնելիս ի՞նքն է հենց հրաման տալիս իր գործուղման գնալու հետ կապված: Հարց 2. Արդյո՞ք պարտադիր է գործուղման վկայականում որևէ կազմակերպության կնիքի առկայությունը, եթե այն բացակայում է, քանի որ գործուղման նպատակն է ընդհանուր շուկայի ուսումնասիրությունը, և որևէ կոնկրետ կազմակերպություն չի կարող կնիք դնել:
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը»

Արմեն․ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը», ո՞ր դեպքերում է այն դուրս գրվում, ի՞նչ օրենսդրական կարգավորումներ կան այս մասով:
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է պայմանագիրը գրանցել կադաստրում

Գարիկ․ Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և վարձակալում եմ տարածք ֆիզ. անձից։ Նոտարով կնքվել է վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք պարտադիր է գրանցել կադաստրում, թե՞ ոչ։ Եվ եթե պարտադիր չէ, ապա ես կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշվետվության մեջ նշել վարձակալության գումարի չափը, որպեսզի 10 %-ը հարկվի։ Ըստ պայմանագրի ես հանդիսանում եմ հարկային գործակալ և ես պետք է վճարեմ այդ 10 %-ը։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գործատուն կարո՞ղ է միակողմանի լուծել պայմանագիրը

Լիլիա․ Բարև ձեզ: Եթե գործատուն պայմանագիր է կապել 2 տարով (խոսքը վերաբերում է դպրոցի դասաժամերին), պայմանագրում հստակ նշված չէ ժամաքանակը, այլ միայն դասարանները, հրամանով տրված է եղել 19 ժամ, եթե տվյալ առարկայի մասնագետ դպրոցում կան 2-ը, մեկը վարչական աշխատող է, որին հասնում է մինչև 8 դասաժամ, մյուսը պայմանագրով աշխատող ուսուցիչն է և հրաժարվում է որոշակի դասաժամերից, գործատուն կարո՞ղ է միակողմանի խզել պայմանագիրը։