Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞ր կետի համաձայն փոխել աշխատանքային պայմանագիրը

Lusy. Բարև ձեզ: Աշխատանքային օրենսգրքի ո՞ր կետի համաձայն կարելի է փոխել աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանները։ Նվազեցնել աշխատանքային օրերի քանակը ինչպես նաև աշխատավարձը։ Խնդրում եմ նշել ծանուցման ժամկետները:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պե՞տք է փոխել աշխատանքային պայմանագիրը

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ պարզաբանում ստանալ հետևյալ հարցի վերաբերյալ: Եթե անորոշ ժամկետով ընդունված աշխատողը փոխել է քաղաքացիությունը, ապա պե՞տք է կացության քարտը ստանալուց հետո փոխել նրա աշխատանքային պայմանագիրը՝ այն դարձնել որոշակի ժամկետով, թե՞ այլ լուծում կա:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բեռնափոխադրման պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականությունները

Բարև ձեզ, ես ավարտական աշխատանք եմ գրում «Բեռնափոխադրման պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականությունները» թեմայով, կարո՞ղ եք ինձ մեկ հարցով օգնել. ի՞նչ իրավական բացեր կան այս ոլորտում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել սեմինարավարների հետ

Սեմինար անցկացնողները եթե պետք է աշխատեն 4-5 օր (հնարավոր է նաև այդ նույն սեմինար անցկացնողը կրկին անցկացնի սեմինար), արդյո՞ք պետք է ուղարկել գրանցման հայտ։ Եվ այս դեպքում ո՞րը ավելի ճիշտ կլինի՝ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր, և վերջինիս դեպքում որպեսզի ամեն մասնակցելու ամսում չկնքվի ծառ. մատուցման պայմանագիրը, ուղղակի այդ պայմանագիրը հիմք վերցնելով՝ կազմել ամեն մասնակցության համար ակտ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրել առաքման մեքենային

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Իմ հարցը կայանում է հետևյալում․ մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի ապրանքներն առաքող իր մեքենային, եթե դեռևս հայտնի չէ, թե որ գնորդն ինչ ապրանք է գնելու իր տեսականիից: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հողամասի վարձակալության պայմանագիր

Շաղիկ․ Բարի երեկո։ Խդրում եմ օգնել՝ ինչպե՞ս կազմել հողամասի վարձակալության պայմանագիր, կարո՞ղ եք լրացված տիպային օրինակ ուղարկել։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ հնարավորության դեպքում օգնել ինձ․
  1. Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով, եթե Երևան քաղաքի վարչական շրջաններից դուրս է:

  2. Արդյո՞ք մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունը կարող է ՀԴՄ տպել վաճառքի դեպքում:

Կանխավ շնորհակալություն ժամանակ տրամադրելու և պատասխանելու համար։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բնակելի տան վարձակալության պայմանագիր նոտարական կարգով կնքելու համար

Անդրանիկ․ Բարև Ձեզ։ Բնակելի տան վարձակալության պայմանագիր նոտարական կարգով կնքելու համար ի՞նչ փաստաթղթեր են պետք, ու՞մ ներկայությունն է պետք, և որքա՞ն գումար պետք է վճարել կնքելու համար։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մթերային խանութ բացելու համար

Երվանդ․ Բարեվ ձեզ։ Ես ուզում եմ մթերային խանութ բացեմ իմ տարածքում, աշխատողը ես եմ լինելու։ Կասեք խնդրում եմ՝ ինչ թղթեր ու ինչ վճարներ են լինելու։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ ամսաթիվ պետք է նշել ճշգրտող հաշիվ դուրս գրելու դեպքում

Գևորգ Հակոբյան․ Խնդրում ենք ձեզ պարզաբանել․ ճշգրտվող հաշիվների դուրս գրման դեպքում արտադրանքների, ապրանքների առաքման հաշիվ վավերագրի «Առաքման ամսաթիվ» տողում ո՞ր ամսաթիվն է նշվում՝ ճշգրտվո՞ղ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը, թե՞ տվյալ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը: Օրինակ՝ եթե հաշիվ վավերագիրը դուրս է գրվել 04.11.2019թ., իսկ ճշգրտվող հաշիվը դուրս է գրվում 20.05.2020թ., ապա «Առաքման ամսաթիվ» տողում նշվում է 04.11.2019թ., թե՞ 20.05.2020թ․։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում գրանցումներ կատարելու վերաբերյալ

Էլլա․ Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը գործարքներ չի արել մի քանի ամիս, դրամարկղի գիրքը 0 գրե՞մ, անցնեմ հաջորդ էջի՞ն, թե՞ երբ լինի, տվյալ ամսով լրացնեմ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀՎՀՀ թերթիկը փակցնելու համար

Աննա․ Բարև ձեզ: Մենք նոր բացվող խանութ ենք ԱՁ-ով, ուզում եմ իմանալ՝ խանութում որ ամրացնում են թուղթը ՀՎՀՀ-ի համարով, որտեղի՞ց պետք է վերցնեմ դա։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Արման․ Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է․ կազմակերպության կանխիկ շրջանառությունը շատ քիչ է՝ ամսական 2-3 գործարք։ Կարելի՞ է արդյոք դրամարկղային գրքում 1 էջի վրա լրացնել եռամսյակային շրջանառությունը։ Որտե՞ղ է գրված, որ պետք է լրացվի 1 էջ 1 ամսվա համար։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ գրքերի և գրանցամատյանների առկայությունն է պարտադիր

Արաքս․ Հարգելի հաշվապահներ, պարզեցված հարկային համակարգում գործող սուբյեկտները պարտավո՞ր են վարել եկամուտների և ծախսերի հաշվառման գիրք, թե՞ ոչ։ Եվ չէի՞ք ասի՝ ինչպիսի՞ գրքերի և գրանցամատյանների առկայությունն է պարտադիր կամ ցանկալի։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արխիվային գործերի մասին տեղեկանքի ձև

Վաղինակ․ Բարև ձեզ։ Անհատ ձեռնարկատեր լուծարելու համար արխիվային գործերի մասին տեղեկանքի ձևը ինչպե՞ս է լինում, ի՞նչ պետք է գրվի մեջը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչի՞ համար է նախատեսված հաշվի ստացականը e-invoicing ծրագրում

Մարիետա․ e-Invoicing ծրագրում պատահաբար սեղմել եմ «բեռնել ստացականը» մատակարարի մատակարարած ապրանքի հարկային հաշվի։ Ինչ-որ խնդիր կլինի՞ թե՛ պատվիրատուի, թե՛ մատակարարի համար, և գրեց, որ ՊԵԿ ստացականը ստացել է։ Ընդհանրապես դա ինչի՞ համար է։ Մերսի։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար

Կարինե. Բարև ձեզ: Ըստ ՀԿ-ի կանոնադրության կազմակերպության նախագահը պետք է հաստատի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը: Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար, թե՞ այլ փաստաթուղթ պետք է կազմվի: