Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ

Գայանե․ Բարև Ձեզ։ ՀՀ Հարկային օրենսգրքի Հոդված 345-ի 11-րդ կետի 1-ին ենթակետով, եթե հսկիչ գնման ժամանակ տրամադրվել է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն, ապա ապրանքի վերադարձը կատարվում է կտրոնի հետ միասին, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը /ապրանքները/, վերադարձվում է ստացված գումարը և հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով սահմանված կարգով ձևակերպվում է ապրանքի վերադարձը: Խնդրում եմ ասեք՝ ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ, և կարելի՞ է ՀԴՄ կրկնօրինակով կատարել ապրանքի վերադարձ:
Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ գին պետք է նշել պայմանագրում

Nona. Խնդրում եմ ասեք. Երևանում կատարվող շինարարության 1 մետր քառակուսու համար մոտ ի՞նչ գին պետք է սահմանել և կնքել պայմանագիր պատվիրատուի հետ, որպեսզի հարկային տեսչությունում կասկածներ չառաջանան գնի հետ կապված, և արդյո՞ք կարող ենք պայնագրում նշել, որ շին. նյութերը տրամադրելու է մատակարարը և պայմանագրի գինն այդպիսով ցածր գրենք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տերմինալով վճարում կատարելու դեպքում հնարավո՞ր է նաև ՀԴՄ կտրոն պահանջել

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել. արդյոք վճարային տերմինալով վճարում կատարելու դեպքում կարո՞ղ եմ նաև ՀԴՄ կտրոն պահանջել: Վճարումը կատարել եմ բժշկական կենտրոնում՝ բուժօգնության դիմաց: Վերցրել եմ տերմինալի անդորրագիրը: Այժմ անհրաժեշտ է ՀԴՄ կտրոն, սակայն կենտրոնը հրաժարվում է տրամադրել՝ պատճառաբանությամբ, որ վճարումը տերմինալով է կատարվել: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ օրենքով է սա կանոնակարգվում: Արդյո՞ք տերմինալը պետք է միացված լինի ՀԴՄ-ին և արդյո՞ք այս դեպքում պարտավոր են տրամադրել ՀԴՄ կտրոն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ե՞րբ է դուրս գրվում հաշիվը

Խնդրում եմ ասեք` արդյո՞ք կա օրենքի հղում, որտեղ նշվում է, թե՞ բեռնափոխադրման վճարի հաշիվը ծառայությունը մատուցելուց հետո են գրում, թե՞ փոխանցման օրը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը

Գրիգոր. Կազմակերպությունն ունի հողի վարձակալության պայմանագիր համայնքապետարանի հետ, 2015 թվականին ավարտվել է պայմանագրի ժամկետը, սակայն համայնքապետարանը շարունակել է դուրս գրել հաշիվ ապրանքագիր, որի արդյունքում էլ վարձակալի կողմից վճարվել են բոլոր վարձավճարները: Նշեմ, որ աշխատանքը սեզոնային է՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ /այգի է/: Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը, եթե այո, ի՞նչ հիմքով /եթե հնարավոր է՝ հղում կատարեք/: Նշեմ, որ քսան տարուց ավելի է պայմանագիրը կնքված է, վարձակալի կողմից կատարվել են ներդրումներ և որևէ հիմք չկա լուծելու պայմանագիրը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է որ չգա ֆիսկալներին վարչական տույժ

Անի. Բարև Ձեզ: Հարկատուն չի ներկայացրել ֆիսկալի 60 համարը, որը 0 է: Մեկ ամիս է ու դեռ ծանուցում չկա, հնարավո՞ր է որ չգա ֆիսկալներին վարչական:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյոք հնարավո՞ր է ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով

Բարև Ձեզ: Ուզում եմ ԱՁ բացել, ներմուծել ու վաճառել, բայց օնլայն տարբերակով ու տանից: Ուզում եմ իմանալ, հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է դրամարկղի գիրքն առանց հարկային տեսչություն այցելելու գրանցել

Araqsya. Դրամարկղի գիրքը հնարավո՞ր է առանց հարկային տեսչություն այցելելու գրանցել, թե՞ թղթային տարբերակով վարելու պարագայում պարտադիր է գնալ հարկային տեսչություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ է անհրաժեշտ գինու արտադրությամբ զբաղվելու համար

Սեդա. Ցանկանում եմ գինու արտադրությամբ զբաղվել տնական: Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ նոր արտադրություն հիմնելու համար: Սկսնակ եմ ու բիզնեսով երբևիցե չեմ զբաղվել: Ի՞նչ թղթաբանական գործընթացներ կան:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիություն չունեցող անձին աշխատանքի գրանցելու վերաբերյալ

Բարև Ձեզ: Իրավիճակը հետևյալն է․ անձը ՀՀ քաղաքացի է եղել, գրանցված աշխատել է, ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու համար հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, բայց ինչ-ինչ պատճառներով ՌԴ-ինն էլ ձեռք չի բերել և արդյունքում անձը ՓԱՍՏԱՑԻ դարձել է քաղաքացիություն չունեցող անձ /նշեմ, որ այդ ընթացքում ևս շարունակել է աշխատել և վճարել եկամտային հարկ/։ Այժմ, երբ ցանկանում է փոխել աշխատանքը խնդրի առաջ է կանգնել, քանի որ "Քաղաքացիություն չունեցող անձ"-ի կարգավիճակի վկայականը տրամադրվելու է 2 ամսից ոչ շուտ։ Այս պարագայում արդյո՞ք առկա է լուծում տվյալ անձին այլ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա գրանցել աշխատանքի։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ֆինանսական հաշվառման հիմունքների գիրք

Hasmik. Բարև Ձեզ: Ո՞վ կարող է էլեկտրոնային տրամադրել ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ 1.1 գիրքը: Անչափ շնորհակալ կլինեմ. hasmik.melkumyan7 շնիկ gmail.com
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պայմանագիրը պետք է նոտարով հաստատվի

Նելլի. Բարև Ձեզ: Ցանկանում էի իամանլ, եթե ՍՊԸ-ն զբաղվելու է դասընթացներով և վաճառքով /արտադրություն, միկրո/, պայմանագրերը պարտադիր պետք է նոտարով հաստատվե՞ն, թե միայն կնիքը բավական կլինի: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գումարի վերադարձ առանց ՀԴՄ կտրոնի առկայության

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե ՀԴՄ-ով գործարք եմ արել, ծառայության համար նախօրոք վճարել են, բայց հետո այդ գումարը ինչ-ինչ պատճառներով պետք է հետ վճարեմ հաճախորդին։ Դիմումը վերադարձի գրված է, սակայն ՀԴՄ կտրոնը կորցրել է, ես վերադարձ եմ տվել առանց ՀԴՄ-ի՝ հիմք ընդունելով դիմումը, անձնագիր, ԴՄՕ մյուս կեսը։ Այսօր գրություն եմ ստացել, որ այդքանով եկամուտը այդ ամսվա պակաս եմ ցույց տվել։ Կասեք ի՞նչ պետք է անել նման դեպքերում, հատկապես, երբ հաճախորդը միշտ ճիշտ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս երկարացնել աշխատանքային պայմանագիրը

Հարգելիներս, եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է մեկ ամսվա աշխատանքային պայմանագիր, լրանալուց հետո անհրաժեշտ է ևս 2 ամիս ավելացվի, ինչպե՞ս է դա կատարվում, ի՞նչ պայմանագիր կամ հավելված պետք է լրացնել, ընթացակարգն է անհրաժեշտ։ Եթե հնարավոր է, օրինակելի ձև կարո՞ղ եք ուղարկել tigevorgyan շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ճշգրտել գործարքը

Սառա․ Բարև ձեզ։ Կարող եք ասել՝ եթե 2019թ-ին 3 հատ ապրանք եմ առաքել, սակայն դա պետք է հիմա ճշգրտեմ, 3-ի փոխարեն նշեմ 10 հատ, ինչպե՞ս կարեղ եմ իրականացնել այս գործընթացը, խնդրում եմ մանրամասն գրել: Շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հանձնարարականով ստուգման համար կարևոր է, թե՞ քանի տարի է աշխատում տվյալ կազմակերպությունը

Հանձնարարականով ստուգման համար կարևոր է, թե՞ քանի տարի է աշխատում տվյալ կազմակերպությունը: Ի նակտի ունեմ, եթե 1 տարի է գործունեությունը` կարող են հանձնարարական բացել, թե՞ ժամկետը կապ չունի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ֆիզ. անձը կարո՞ղ է մինչև հաշվի դուրս գրվելը փոխանցում կատարել

Արուս. Բարև Ձեզ։ Կխնդրեի օգնել, հաշվապահներ ջան։ Ա/Ձ-ն հանդիսանում է միկրո սուբյեկտ և զբաղվում է միջնորդական ծառայությամբ՝ հանգիստ կազմակերպելով հյուրատներում։ Հարցս հետևյալն է․ հաշիվ դուրս գրելուց ֆիզ․ անձին պետք է գրեմ հաշիվը նոր փոխանցեն, թե՞ կարող են մինչ այդ էլ անել։ Պարտադիր է, որ ու՞մ անունով դուրս եմ գրում ինքը բանկում փոխանցում կատարի։ Թե՞ հնարավոր է ուղղակի կարգավիճակի տեղը նշել տվյալ մարդու անուն, ազգանունը։ Եվ եթե փոխանցումը կատարվում է տերմինալով՝ բանկը խնդիր չի՞ առաջացնի, եթե փոխանցողի անուն, ազգանուն չի երևում։