Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կատարողական ակտի ձև

Ալինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ կատարողական ակտի ձև ասեք: Նաև հուշեք, թե ի՞նչ փաստաթղթեր եմ պատրաստելու փլուզված հենապատի վերականգնման աշխատանքները ավարտելուց հետո: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք հնարավոր է դուրս գրել հաշիվ ֆիզիկական անձի անունով

Շրջանառության հարկով աշխատող խանութը կարո՞ղ է ապրանք տալ ֆիզ. անձին, բայց քանի որ կանխիկով չի վճարում` հաշիվ դուրս գրել, հետագայում այդ հաշվով վճարելու համար, և այդ հաշիվը ներառել իրացման շրջանառության մեջ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միկրոձեռնարկատիրության դաշտում գործող սուբյեկտները կարո՞ղ են արդյոք դուրս գրել հաշիվ վավերագրեր

Araqsya. Միկրոձեռնարկատիրության դաշտում գործող սուբյեկտները կարո՞ղ են արդյոք դուրս գրել հաշիվ վավերագրեր, եթե չունեն ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն: Կամ այլ ի՞նչ տարբերակներ կան: Հակասական կարծիքներ եմ լսում, որ կարող են և հակառակը` որ դա արգելված է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Սեփական տան ավտոտնակում բանջարեղենի փոքր կրպակ բացելու համար

Alexsander. Բարև Ձեզ, ցանկանում եմ Երևանում՝ սեփական տան ավտոտնակում, բանջարեղենի փոքր կրպակ /25քմ/ բացել: Կարո՞ղ եք օգնել հասկանամ՝ ի՞նչ գործընթաց է, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր մոտավոր, ինչքա՞ն է տևում թույլտվություն, ո՞վ է տրամադրում, ի՞նչ ծախսերի հետ է կապված: Ցանկացած ինֆո կարևոր է, նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԴՄ տպում առցանց խանութի դեպքում

Հասմիկ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցը վերաբերում է օնլայն խանութին, որը ներկայացնելու է այլ խանութների ապրանքը իր կայքում և ծառայության մատուցման համար հաշիվ է գրելու, որպես միջնորդ ընկերություն:
  1. Եթե այդ գործընկեր խանութներից որոշ ապրանքի քանակ ունենա օնլայն խանութի պահեստում և իրականացնի առաքում պահեստից, ՀԴՄ տպու՞մ է գործընկեր խանութը։ Այդտեղ խնդիրը կայանում է նրանում, որ եթե գործընկեր խանութը տպի ՀԴՄ, մեր պահեստից առաքելու դեպքում առաքիչը պիտի գնա տվյալ խանութը ՀԴՄ վերցնի, հետո տանի ապրանքը պատվիրատուին, ինչը խելամիտ տարբերակ չէ: Հնարավո՞ր է գործընկեր խանութը տպի ՀԴՄ պլանավորված տարբերակը, ուղարկի հաճախորդի էլ. հասցեին:

  2. Եթե օնլայն խանութը տպի ՀԴՄ, ճիշտ չի լինի, քանի որ ձեռք չի բերում ապրանքը, և եկամուտներ կերևա հանրայինում, որոնք իրականում չեն ստացվում։

Խնդրում եմ, առաջարկեք՝ ինչպե՞ս այս գործընթացը կարելի է ճիշտ կազմակերպել:

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է Ա/Ձ-ն դադարեցնել և բացել ՍՊԸ

Araqsya. Բարև Ձեզ: խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.
  1. Եթե անձն ունի Ա/Ձ, ապա կարո՞ղ է դադարեցնել (չլուծարել, այլ անորոշ ժամկետով դադարեցնել կամ լուծարման համար դիմել և մինչև գործընթացի ավարտը հիմնել ՍՊԸ): Նշեմ, որ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում ու, եթե հնարավոր լինի հիմնադրել ՍՊԸ, ապա այդ ՍՊԸ-ն շարունակելու՞ է աշխատել ԱԱՀ դաշտում, թե՞ կարող է հայտարարություն ներկայացնել շրջհարկով աշխատելու համար։

  2. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, ի՞նչ վճարումներ ունի անելու, եթե չունի գրանցված աշխատող։

3 ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը կարո՞ղ է վարել հաշվապահություն և հետագայում արդեն տնօրեն ու հաշվապահ նշանակել:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու

Բարև Ձեզ: ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու, որը ՀԿ-ում որպես աշխատող գրանցված չէ, հաշվետվությունները, հաշիվները ստորագրելու համար։ Եվ եթե կարող է` ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել

Բարև Ձեզ։ ՀԿ անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, գումարները վճարում են ընթացքում, բայց կան մասնակիցներ, որ 10 000-ի փոխարեն միջնորդավճար է պահում և փոխանցվում է 9 800 դր․, հաշվարկային փաստաթուղթը կարո՞ղ եմ դուրս գրել քաղվածքում երևացող 9 800 դրամով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս պետք է դուրս գրել կանխիկ վճարման հաշիվ վավերագիր

Վահագն. Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ինչպե՞ս պետք է դուրս գրի կանխիկ վճարման հաշիվ վավերագիր: Գնորդ ֆիրման շրջհարկով աշխատող ՍՊԸ է, որը վճարելու է կանխիկ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչքա՞ն կկազմի ամսական եկամտահարկը

Anna. Բարև Ձեզ։ Ամուսինս մասնագիտությամբ քարտաշ է և հիմա ցանկանում է Ա/Ձ բացել իր անունով։ Ամսական շարժը կազմում է 300 000-350 000 դրամ։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի եկամտահարկը ամսական և արդյո՞ք այդ գումարը բավարար է Ա/Ձ-ի համար։ Խնդրում եմ ասել` ինչ փաստաթղթեր են հարկավոր գրանցվելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պե՞տք է արդյոք տեղափոխման փաստաթուղթ գրել

Արփինե. Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն ունի փաստաթղթերով ձեռքբերված և ներմուծված ապրանք և փոխում է գործունեության հասցեն, որը նշվել է հաշիվների մեջ, որպես առաքվող ապրանքների նշանակման վայր։ Պե՞տք է արդյոք տեղափոխման փաստաթուղթ գրել նոր հասցե տեղափոխելու և վաճառք իրականացնելու համար։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք

Sergey. Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք ապրիլ ամսին: Հայտարարագիր,հայտարարություն և ԱԱՀ-ի հաշվետվություն չի ներկայացվել: ՀՏ-ից եկել է ծանուցում, ո՞վ կարող է օգնել լրացնել նշված փաստաթղթերը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞վ պետք է հաստատի դուրս գրված հաշիվը

Արտո. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել, որ հաշիվ եմ դուրս գրում, կարգավիճակը գրում է՝ ենթակա է հաստատման, դա ո՞վ պետք է հաստատի։ Եթե ամեն ինչ ճիշտ լրացնում եմ, ինչու՞ է սխալ տալիս:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ն վարձակալության է հանձնում տարածք

Վարդիթեր. Հանդիսանում եմ Հասարակական Կազմակերպություն, որտեղ չկա գրանցված աշխատող: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով ես վարձակալության կկարողանամ հանձնել ֆիզիկական անձին տարածք։ Ոչ ռեզիդենտ հարկատու եմ։ Հարկայինի հետ ինչ պարտավորություններ կունենամ, և ի՞նչ տեսակ պայմանագիր պետք է կապվի վարձակալի հետ՝ նոտարով թե՞ կադաստրով հաստատված, ի՞նչ % մուծումներ է անհրաժեշտ ՊԵԿ-ին և ի՞նչ հաշվետվություն է անհրաժեշտ տալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մատակարարման ամսաթվի նշում հաշվի մեջ

Բարև Ձեզ, շտապ է, խնդրում եմ պատասխանել։ Եթե վերապատրաստման դասընթացը ավարտվել է 01.06.20թ-ին, կարո՞ղ եմ արդյոք այսօր դուրս գրել հաշիվները՝ մատակարարման օրը նշելով 01.06.20թ.։ Եվս մեկ հարց՝ ֆիզ անձին հաշիվ դուրս գրելիս պարտադի՞ր է արդյոք նշել բնակության հասցեն։