Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է ներկայացնել հիվանդության թերթիկը

Մարինե. Բարև ձեզ, ես մի հարց ունեմ` հիվանդության պատճառով աշխատանքի չներկայանալու և բժշկից տեղեկանք ներկայացնելու վերաբերյալ: Ըստ օրենքի աշխատակիցը հիվանդության ո՞ր օրվանից պետք է ներկայացնի բժշկից տեղեկանք: Ենթադրենք նա հարբուխով հիվանդ է եղել երկու-երեք օր և չի ներկայացել աշխատանքի, պարտադիր այդ օրերի համար բժշկից տեղեկանք է անհրաժեշտ, թե՞ յուրաքանչյուր ընկերություն ինքն է սահմանում այդ օրերը (առանց բժշկի տեղեկանքի): Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերԳործընկերներՀարց ու պատասխան

Աշխատողի միջին աշխատավարձը ավելի ցածր է, քան նվազագույնը

Anna. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. աշխատողը ազատվել է 2014 թվականի հուլիսի 1-ով, ՀԾ ծրագրում նրա միջին աշխատավարձը հաշվելիս գումարը վերցնում է նվազագույն աշխատավարձը, քանի որ միջինը ցածր է լինում, քան հուլիսի 1-ով սահմանված նվազագույնի գումարը: Արդյո՞ք դա ճիշտ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը մեկնել է զինվորական վարժանքների

Արթուր. Բարև ձեզ, ես մի հարց ունեմ` կապված աշխատավարձի վճարման հետ զինվորական վարժանքներին մեկնեկու ժամանակ: Եթե կազմակերպության աշխատակիցը զինապարտ է, և նրան ժամանակավորապես զորակոչում են ԶՈւ` մասնակցելու զինվորական վարժանքներին, ապա 1. այդ ընթացքում պահպանվու՞մ է նրա աշխատանքային տեղը, 2. համարվու՞մ է բացակայությունը հարգելի, 3. արդյո՞ք վճարվում է աշխատակիցը, եթե այո, ապա կազմակերպության հաշվի՞ն է վճարվում, թե՞ պետական բյուջեի, և ի՞նչ ընթացակարգով ու պայմաններով: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևն է անհրաժեշտ լրացնել

Anait. Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է օգնել` հուլիս ամսվա համար "ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի ամսական" հարկային հաշվետվության 86 ձևի փոխարեն ո՞ր ձևը անհրաժեշտ է լրացնել: 109 ձևը էլեկտրոնային հաշվետվությունների ցանկում բացակայում է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Մերի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: 1. Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե աշխատողը 2 ամիս աշխատել է 6-օրյա աշխատանքային շաբաթով և 4 ամիս` 5-օրյա աշխ. շաբաթով: Միջին աշխատավարձը կազմում է 79 537 դրամ: 2. Եթե վերջնահաշվարկ կատարելիս հաշվարկվել և վճարվել է ավելի մեծ գումար, քան անհրաժեծտ էր, ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հուլիս ամսվա համար կհաշվարկվի աշխատավարձ

Nelly. Խնդրում եմ ասեք, եթե աշխատողը ազատվել է աշխատանքից 01.07.14, այդ դեպքում հուլիսի 1-ի համար հաշվարկվու՞մ է աշխատավարձ, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նորաստեղծ ՍՊԸ-ի` հարկային մարմնում հաշվառման կարգը

Շուշանիկ Սաֆարյան. Բարի օր: Ինձ հետաքրքրում է նորաստեղծ ՍՊԸ-ի՝ հարկային մարմնում հաշվառման կարգը և հետագա վճարվելիք հարկատեսակները: Մանրամասն տեղեկությունն ու հղումները ողջունելի են: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օրենքի փոփոխություններ

Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ նշել, թե որտեղ կարող եմ ծանոթանալ օրենքի փոփոխություններին` կապված առևտրի ոլորտում շրջանառության հարկի 1 տոկոս դառնալու, կուտակային վճարների փոխարեն սոցիալական վճարներ կատարելու, և եթե եղել են այլ փոփոխություններ, նաև դրանց մասին: Շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման ծառայություններով

229 Արմեն. Հարգելի հաշվապահներ, ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման ծառայություններով: Արդյո՞ք տեխսպասարկման ընթացքում մեքենայի փոխված դետալները չեն հարկվում այլ հարկով, թե՞ դա մտնում է արտոնագրային վճարի մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոսկյա զարդերի արտահանում

Անի. Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակով է նպատակահարմար աշխատել, եթե ցանկանում եմ ոսկյա զարդեր արտահանել (ֆիզիկական անձանց` մանրածախ վաճառքի դեպքում), և յուրաքանչյուր դեպքում խնդրում եմ նկարագրեք հարկման սխեման, մաքսային վճարները: Եվ արդյո՞ք վերահսկելի է փոստային ծառայությունների միջոցով արտասահման առաքումները հարկային ու մաքսային մարմինների կողմից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննության հարցերն ու պատասխանները

Roza. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ գտնել հաշվապահի որակավորման քննության հարցերն ու պատասխանները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը տվյալ հաստատությունում աշխատում է հաջորդաբար տարբեր պաշտոններում

Նարինե. Բարև ձեզ: Եթե աշխատողը տվյալ հաստատությունում աշխատում է հաջորդաբար տարբեր պաշտոններում, բայց առանց ընդմիջումի, աշխատանքային գրքույկում լրացվում է աշխատանքի սկիզբն ու վերջը, թե՞ պաշտոնի փոփոխությունը նույնպես: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տուրիստական կազմակերպությունը միջնորդ է հանդես գալիս

Emili. Հարգելի կոլեգաներ, կխնդրեի օգնեիք այս հարցում: Նորաբաց տուրիստական կազմակերպություն է, որը միջնորդ է հանդես գալիս: Այսինքն` այլ տուրիստական կազմակերպություններից ձեռք է բերում տուր-փաթեթներ և վաճառում ֆիզ. անձանց: Հարցս հետևյալն է` ֆիզ. անձին ՀԴՄ կտրոն տալիս ինչքա՞ն պետք է գումար ցույց տալ` ամբո՞ղջ փաթեթի արժեքը (ներառյալ միջնորդավճար): Ուղղակի տվյալ դեպքում կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, մի՞թե ամբողջ գումարը չի դիտվի շրջանառություն ու հարկվի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 4) կետ

Դավիթ. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ` արդյոք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 4) կետը վերաբերում է այն դեպքին, երբ գործատուն լուծում է աշխատողի հետ պայմանագիրը և նրան վերադարձնում (այսինքն կնքում աշխատողի հետ նոր պայմանագիր կամ համաձայնագիր) նույն ընկերությունում հին պաշտոնին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օր արձակուրդ է հասնում աշխատողին

Սյուզի. Դիմում եմ ձեզ հետևյալ հարցով. Աշխատողը երեք տարի աշխատել է ընկերությունում, յուրաքանչյուր տարի սահմանված կարգին համախատասխան նրան տրամադրվել է արձակուրդ 20 աշխ.օր տևողությամբ: 2014թ. հասանելիք ամենամյա արձակուրդից առաջ աշխատողն իր նախաձեռնությամբ վերցրել է 60 օրացույցային օր չվճարվող արձակուրդ (երկու ամիս): Չվճարվող արձակուրդի ավարտից հետո դիմելու է ամենամյա արձակուրդի տրամադրման խնդրանքով: Աշխատողին ամենամյա արձակուրդը հատկացվելու է 01.12.2013-01.12.2014թթ. ընկած աշխատանքային ժամանակահատվածի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ ժամանակահատվածի համար փաստացի աշխատած ժամանակահատվածը կազմում է ոչ թե 1 տարի, այլ ընդամենը 10 ամիս, արդյոք չի՞ պակասում աշխատողին հասնելիք արձակուրդի տևողությունը` տվյալ դեպքում 10 x 1.67= 16.7, կլորացնելով 17 աշխ.օր: Արդյո՞ք ճիշտ եմ մեկնաբանում ՀՀ ԱՕ 165 հոդվածի դրույթները` աշխ. տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են. 1. Փաստացի աշխատած աշխատաժամանակը 2. Այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան պահպանվում են աշխատողի աշխատատեղը և աշխատավարձը ամբողջությամբ կամ մասամբ: Եթե 2 ամիս աշխատավարձ չի ստացել, բայց պահպանվել է աշխատատեղը, արդյո՞ք ամենամյա արձակուրդի տևողությունը մնում է նույնը` 20 աշխ. օր, թե՞ տրամադրվում է փաստացի աշխատած աշխատաժամանակի համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունները պետք է ունենան “Սպառողի անկյուն”

Mariam Khloyan. Բարև Ձեզ: Ես կցանկանայի իմանալ, թե սպասարկման յուրաքանչյուր կենտրոն պարտավոր չէ՞ ունենալ "Սպառողի անկյուն", որտեղ պիտի նշվի ընկերության գտնվելու վայրը, հասցեն, ՀՎՀՀ, մատուցվող ծառայությունները, ցանկը: Օրենսդրությամբ սահմանված նման կարգ գույություն ունի՞:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ

Elen. Բարև ձեզ: Մեր կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ: Մեզ ասեցին, որ այսուհետև այլևս օրեկան ֆիսկալ հաշվետվություն պետք չէ հանել: Այդ դեպքում ես ինչի՞ հիման վրա պետք է դրամարկղից ելք անեմ: Իսկ ՀԴՄ-ի հետ կապված հարկային որևէ հաշվետվություն ներկայացնու՞մ ենք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է վերսկսել գործունեությունը

Մխիթար. ՍՊԸ-ն դիմումի համաձայն ժամանակավորապես (անժամկետ) դադարեցրել է գործունեությունը: Ինչպիսի՞ կարգով պետք է առաջնորդվել գործունեությունը վերսկսելու համար, կա՞ արդյոք դիմումի ձև կամ կանոնակարգ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության հիմնադիր-տնօրենը փոխվել է

Mane. Բարև ձեզ, հարցս հետևյալն է` եթե հիմնադիր տնօրենը պետ. ռեգիստրում փոխվում է, թղթաբանությունը ինչպե՞ս է կատարվում, նախորդ տնօրենի ազատման հրամանը ո՞վ է տալիս, թե՞ առհասարակ հրաման պետք չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Varduhi Balasanyan. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք` ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկ, եթե աշխատողը աշխատել է 7 տարի և ոչ մի անգամ չի տրամադրվել հասանելիք արձակուրդ: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում

203 Հարութ. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում: Սակայն միևնույն տարածքում կազմակերպությունը ծավալում է տարբեր գործունեություններ՝ տեխսպասարկում, ավտոլվացում, հանրային սնունդ և այլն: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը տեղադրել թվով 1 ՀԴՄ՝ տարբեր բաժիններով, պայմանով իհարկե, որ կանխիկ դրամը ընդունելու է 1 դրամարկղում՝ որտեղ որ տեղադրված է ՀԴՄ-ն: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տուգանք տաբել չվարելու համար

Նարեկ. Հարգելի հաշվապահներ և կադրային գործի մասնագետներ, որո՞նք են աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու հետևանքները: Կա՞ արդյոք տուգանք, որքա՞ն է այն, կա՞ն արդյոք այլ հետևանքներ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որո՞նք են առհաշիվ հաշվետվության ներկայացման ժամկետները

Հարութ. Հարգելի գործընկերներ, որո՞նք են առհաշիվ հաշվետվության ներկայացման ժամկետները: Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը առհաշիվ հաշվետվություն ներկայացնել ամսվա վերջում` ամսվա ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը բացակայել է աշխատանքից մեկ օր

Անի. Բարև ձեզ: Եթե աշխատանքից ամսվա մեջ 1 օր բացակայել եմ, աշխատավարձից պահում կատարվելու՞ է, թե՞ ոչ: Արդյո՞ք 1 օրը հարգելի չի համարվում ու բժշկից տեղեկանք պետք չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը ժամանակավոր անաշխատունակության մեջ է

Նունե. Աշխատողը դպրոցում աշխատում է 2013թ. սեպտեմբերի 1-ից, 2014թ-ի փետրվարի 2-ից ժամանակավոր անաշխատունակության մեջ է: Խնդրում եմ ասել` քանի՞ օր իրավունք ունի բյուլետեն բերելու: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի հարկման առանձնահատկությունները

231 Արման. Հարգելի գործընկերներ, կխնդրեի պարզաբանել, թե որոնք են բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի հարկման առանձնահատկությունները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի և վերջնահարշվարկի հաշվարկները բանաձևերով

Գոհար. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ ուղարկել արձակուրդայինի և վերջնահաշվարկի հաշվարկները բանաձևերով excel-ում gohar.ghazaryan90 շնիկ gmail.com Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի պահպանման հետ կապված

Նունե. 01.07.2014թ-ից նվազագույն աշխատավարձը 66 138 է, և աշխատողը պետք է ստանա 50 000դր մաքուր աշխատավարձ, բայց եթե նպատակային սոց. վճարը պահում եմ, 50 000-ը չի ապահովում: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվության լրացման հետ կապված

ANNA. Բարև ձեզ: Էլ. հաշվետվությունը ճշգրտված տարբերակով ուղարկելիս ստուգման ժամանակ վերջին տողում ասում է, որ "լրացված է սխալներով, պահպանե՞լ այդ տարբերակով, թե ոչ": Նշելով պահպանելը այնուհետև ստուգում տալու ժամանակ ասում է` "լրացված տվյալներում սխալներ չկան": Արդյո՞ք դա ճշգրտված տարբերակն է գրանցում: Կխնդրեմ արագ արձագանքել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է դադարեցնել գործունեությունը, այնուհետև լուծարվել

Արմեն. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն ցանկանում է դադարեցնել գործունեությունը, այնուհետև լուծարվել: Սակայն ԱՁ-ն ունի որոշ տեսակի գույք, ապրանք: Հարց` լուծարման ժամանակ այդ ապրանքի հետ ի՞նչ է լինելու, և արդյո՞ք առաջանալու են հարկային պարտավորություններ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գույքի` անհատույց վարձակալության հանձնում

Կարեն. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպության հիմնադիրը կարող է անհատույց վարձակալությամբ գույք տրամադրել կազմակերպությանը, թե՞ ինչ որ մինիմալ գումար պետք է սահմանել որպես վարձավճար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդված 250

Andranik. Հնարավո՞ր է արդյոք ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում սխալ դրույթ լինել: Հոդված 250. Գրավ դրված գույքն իրացնելը (վաճառելը) Եթե գրավ դրված գույքի` տվյալ պահին ձևավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այսինքն, Գրավառուն, չկատարելով իր պարտավորությունը, ձե՞ռք է բերում իրավունք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար հարկվել արտահանման ժամանակ

Արթուր. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ի՞նչ մաքսային վճարներ պետք է վճարել անկողնային պարագաներ արտահանելու ժամանակ: Եվ այդ գործունեությամբ զբաղվելուց ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար հարկվել: Կխնդրեի առաջին հարցին հնարավորինս մանրամասն պատասխանել, շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը կորցրել է դրամարկղային գիրքը

Լիանա. Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը` արդյո՞ք կա սահմանված տուգանք, եթե սահմանակափակ պատասխանատվությամբ ընկերությունը կորցնում է իր դրամարկղային գիրքը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք բերված ապրանքը վաճառում է մասերով

Արթուր. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Ձեռք բերված ապրանքը վաճառվում է մասերով` օրինակ 10 կգ ձեռք ենք բերում, վաճառում 100-150 գրամով: Արդյո՞ք կա օրենսդրական կարգավորում տվյալ տեսակի առևտրի ոլորտում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ ծանուցում է ստացել վարչական տուգանքի վերաբերյալ

Արամ. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. 2013թ.փետրվարին բացել եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալել, ՀԴՄ չեմ ունեցել, գործունեություն սկսելու դիմում չեմ տվել: 2014թ. մարտին հանձնել եմ ԱՁ-ի վկայականը և լուծարել այն: Սակայն 2014 թ. ապրիլին հարկայինը ստիպել է ներկայացնել տարեկան հաշվետվություն և վճարել 60.000 դրամ (մեկ չաշխատած տարվա 5.000-ները): Ներկայացրել եմ ու վճարել: Հիմա էլ ծանուցում են ուղարկել, իբրև թե 2013թ-ի եռամսյակային հաշվետվություններ չներկայացնելու համար վարչական պետք է մուծեմ + մեկ ամսվա էլ 5.000: Կարո՞ղ եք ինձ ասել` ո՞ր մի կատարած գործունեությանս համար են ինձ հետապնդում: Կանխավ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար:
Accountant.am
Հարց ու պատասխան

Նոր սերնդի ՀԴՄ ձեռքբերելու կարգը

Հարութ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպությունը համաձայն նոր օրենսդրական փոփոխությունների պետք է տեղադրի նոր սերնդի ՀԴՄ սույն թվականի օգոստոսի 1-ից: Խնդրում եմ ներկայացնել ՀԴՄ ձեռքբերման կարգը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային օրենսդրության քննության հարցեր ու պատասխաններ

Andranik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղարկել ՀՀ ԱԱԱԱ 2.2 Հարկային օրենսդրության քննության հարցերն ու պատասխանները (բացի 2013 թ մարտի և 2014 թ մարտինից) lalayanandranik շնիկ gmail.com էլ. հասցեին: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն պարտավոր է տրամադրել աշխատանքային գրքույկ

237 Անդրանիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին՝ - Գործատուն պարտավոր է սկսնակ աշխատողի համար լրացնել աշխատանքային գրքույկ, սա նշանակու՞մ է, որ նաև պիտի տրամադրի աշխատանքային գրքույկը: - Որոշակի ժամկետով պայմանագիր կնքվում է միայն հատո՞ւկ կատեգորիայի պաշտոնների դեպքում, թե նաև կարելի է, օրինակ, խոհարար կամ գանձապահ հաստիքի դեպքում ևս կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Կանխավ` շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ուղարկել զրոյական հաշվետվություն

Մանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս: Տվյալ ժամանակահատվածի համար ինչպե՞ս ուղարկեմ եկամտային հարկի զրոյական հաշվետվություն, երբ ժամանակաշրջանը ընտրելիս որևէ աշխատող չի բերում, քանի որ նախորդ ամիս բոլորին ազատել եմ աշխատանքից: ՀՏ-ն ասում է, որ վարչական տուգանքներից ազատվելու համար պետք է պարտադիր զրոյական հաշվետվություն ուղարկել: Նախապես շատ շնորհակալ եմ:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ստացված կանխավճարը դիտարկվում է որպես անհուսալի կրեդիտորական պարտք

230 Արտակ. Կազմակերպությունը 2012թ-ին կանխավճար է ստացել, որպեսզի հետագայում շինարարական ծառայություն մատուցի ստացված կանխավճարի դիմաց: Պայմանագրի մեջ նշված է, որ ծառայությունը պետք է մատուցվի մինչև 2014թ-ի դեկտեմբերի 31-ը: (Նշեմ նաև, որ ծառայության մատուցման ժամկետի երկարատևությունը պայմանավորված է մի շարք հիմնավոր գործոններով): Արդյո՞ք մեր կազմակերպության կողմից ստացված կանխավճարը դիտարկվում է որպես անհուսալի կրեդիտորական պարտք, և հարկվու՞մ է արդյոք շահութահարկով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ թղթարարություն է պետք վարել

ՏԻԳՐԱՆ. Ընկերությունը նպատակ ունի զբաղվել հաշվապահական հաշվառմամբ: Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա, կամ ինչպիսի՞ թղթարարություն է պետք վարել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդը համընկնում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հետ

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք սխալ է, երբ ամենամյա արձակուրդը համընկնում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հետ, եթե այո, ապա ինչպե՞ս վարվել, երբ արդեն սոցապ տեղեկանք է ներկայացվել նպաստ ստանալու վերաբերյալ, արդյո՞ք դա կարող է վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նպաստի փոխհատուցում

Emma. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. աշխատողի համար հաշվարկվել է ֆիզ. արձակուրդի նպաստ, որից եկամտային հարկ է պահվել: Ընդհանուր աշխատավարձի եկամտային հարկին գումարել եմ բուլետենից պահվող եկամտային հարկը, որից պակասեցրել եմ բուլետենի մաքուր հաշվարկված գումարը և փոխանցել եմ եկամտային հարկ: Ճի՞շտ է, որ ընդհանուր եկամտային հարկից պահում եմ կատարել նպաստի վճարված մաքուր գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ազատել աշխատողներին դադարեցման դիմում տալու ժամանակ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. կազմակերպությունը գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում է ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում պետք է բոլոր աշխատողներին ազատել և վերջնահաշվարկ տալ, չէ՞ որ հնարավոր է կազմակերպությունը մի 2 ամսից կվերսկսի գործունեությունը, ի՞նչ է պետք է նորից հետ ընդունել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի արձակուրդային վճարը

Կարինե. Խնդրում եմ պատասխանել իմ հարցին` ինչպե՞ս հաշվարկել ուսուցչուհու արձակուդայինը. 1. Աշխատավարձը 65 000 դրամ 2. մինչ սեպտեմբերի 1-ը գտնվել է երեխայի խնամքի համար արձակուրդում, աշխատանքի է անցել սեպտեմբերի 1-ից 3. բացակայություններ չունի 4. 6 օրյա աշխատանքային շաբաթ Ինչքա՞ն կկազմի արձակուրդային վճարը Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով

Սառա. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերություններին: Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով: Կամ անհրաժե՞շտ է արդյոք նշել թե դոլարով արժեքը` արտասահմանյան ընկերության համար, թե կուրսը և թե դրամով արժեքը: