Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Պարտքի մասնակի մարման ձևակերպումներ

Սաթեն. Խնդրում եմ շտապ պատասխանեք. կազմակերպությունը 11.08.2014 1 000 USD ինվոյսի դիմաց վճարումը կատարել է մասնակի` 200 USD 09.08.2014 և 800 USD 20.08.2014: Ի՞նչ ձևակերպում պետք է տալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն

NArek. Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` աշխատողին կենսաթոշակային տարիք լրանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու Գործատուի իրավունքը առկա է միայն վերջինիս կենսաթոշակային տարիքին հասնելու պահին, թե՞ նաև դրանից հետո: Այսինքն, եթե գործատուն Աշխատողին չի ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին վերջինիս կենսաթոշակային տարիքը լրանալիս, ապա դրանից հետո, ենթադրենք 3-4 տարի անց կարո՞ղ է ծանուցել և ազատել այդ հիմքով աշխատանքից: Արդյո՞ք կենսաթոշակային տարիքի հասնելու հիմքը գործատուի համար չի գործում միայն այդ տարիքին հասնելու ժամանակ և արդյո՞ք դրանից հետո աշխատողին այդ հիմքով ազատելը չի դիտվի խնդրահարույց:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոփոխություններ գյուղատնտեսական արտադրանքի առևտրի գործունեության հետ կապված

Արմեն. Բարև ձեզ: Ես զբաղվում եմ գյուղատնտեսական ապրանքների վաճառքով: Լսել եմ, այս ոլորտում փոփոխություններ են տեղի ունեցել: Խնդրում եմ ծանոթացնել այդ փոփոխություններին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Եթե վարձակալությամբ տրվող ակտիվի հաշվեկշռային արժեքը փոքր է նրա իրական արժեքից

A*****. Բարի օր, խնդրում եմ օգնեք պատասխանել 2 հարցի. 1. Եթե վարձակալությամբ տրվող ակտիվի հաշվեկշռային արժեքը փոքր է նրա իրական արժեքից, ապա այդ ակտիվը ֆինանսական վարձակալությամբ տրամադրելիս վարձատուն ձևակերպում է. Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ

Harut. Խնդրում եմ պատասխանել` եթե ժամանակ առ ժամանակ Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար, պե՞տք է արդյոք կատարել եկամտային հարկի և սոց. ապ. վճարումներ տվյալ մատուցողի համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերության գրանցում ՀՀ-ում

Grigor. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք. ցանկանում եմ գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, այդ ընկերութունը Հայաստանում ոչ մի գործարք չի իրականացնելու, գրանցվելու է ընկերության մասնաճյուղ արտասահմանում: Ինձ հետաքրքրում է ամեն ինչ, ինչը կապված է հարկային դաշտի հետ, կամ խնդրում եմ ինձ խորհուրդ տալ ինչ-որ մի հաշվապահական ընկերություն, որտեղ կարող եմ ստանալ լիարժեք ինֆորմացիա: Շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը գրանցված է 1/2 կամ 1/4 դրույքաչափով

Աստղիկ. Խնդրում եմ ինձ օգնել: Եթե աշխատողը գրանցված է 1/2 կամ 1/4 դրույքաչափով, ապա այս դեպքում նրա աշխատավարձը պետք է լինի 50 000 (հարկերը հանած համաձայն նվազագույն աշխատավարձի մասին օրենքի), թե՞ կարող է համապատասխանորեն նվազեցվել օրինակ 25 000 կամ 12 500: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պահակի աշխատավարձի հաշվարկ

Silva. Խնդրում եմ պատասխանել` պահակի աշխատավարձը համաձայն 737-Ն որոշման նվազագույնի նկատմամբ 1.10 գործակցով է հաշվարկվում, և անձը 1974թ. ծնված է, կատարում է գիշերային աշխատանք 120 ժամ: Եթե հնարավոր է, խնդրում եմ հաշվարկը կատարեք մանրամասն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Օրենսդրական փոփոխությունների հետ կապված

236 Արտակ. Հարգելի գործընկերներ, օրենսդրական փոփոխությունների` ուժի մեջ մտնելու հաշված օրեր են մնացել: Ո՞վ է տեղյակ` ի՞նչ ենք անելու ներմուծված թուրքական ապրանքների հետ, որոնց համար ձեռքբերման հիմնավորման ոչ մի փաստաթուղթ չկա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը ունի դեկրետային գումարի իրավունք

Տաթև. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ընդունվել եմ աշխատանքի 2014 թվականի հուլիսի 2-ին, երբ արդեն 2 ամսական հղիություն է ինձ մոտ եղել, ես նոյեմբեր ամսին դեկրետ եմ մեկնում: Ինձ հետաքրքրում է` ես իրավունք ունե՞մ ստանալ դեկրետային 140 օրվա գումարը, թե՞ ոչ: Նաև նշեմ, որ աշխատավարձս կազմում է 70.000 դրամ, այդ դեպքում որքա՞ն դեկրետային գումար կկարողանամ ստանալ, եթե իհարկե ինձ ընդանրապես օրենքով հասնում է այդ դեկրետային գումարը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ուսման վարձի կանխավճարի ետ վերադարձ

Հեղինե. Ի՞նչ թղթակցող հաշվով ներկայացնել ելքի օրդերում ուսման վարձի համար կատարված կանխավճարը վճարողին հետ վերադարձնելու դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը իրականացրել է 3 ավտոմեքենայի վաճառք

Նելլի. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, եթե Ֆիզիկական անձը տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք (կոնկրետ 3 ավտոմեքենայի վաճառք), ի՞նչ տեսակի հարկային պարտավորություն է ունենում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ

Արտակ Մ. Կազմակերությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ: Խնդրում եմ ներկայացնել մանրամասն երկու կողմերի համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միակողմանի գնման ակտի հետ կապված

Արմեն. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք "միակողմանի գնման ակտ" հասկացությունը այլևս ուժի մեջ չի լինելու 2014թ. հոկտեմբերի 1-ից հետո` օրենսդրական փոփոխությունների կիրառման արդյունքում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի սոց. փաթեթը

Մերի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել հունվարի 16-ից, և նրա վեց ամսվա աշխատանքային ստաժը լրանում է հուլիսի 16-ին, ապա նրան սոց. փաթեթ հաշվարկվում է հունվարից մինչև դեկտեմբեր (12) ամիսների, թե՞ հուլիսից մինչև դեկտեմբեր (6) ամիսների համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից

Karen. Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից, որոնք միասին 100% բաժնեմասերի սեփականատեր են: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ի՞նչ պետական մարմինների է հարկավոր դիմել:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընկերությունը կարող է ներկայացնել գործունեության դադարեցման դիմում պարտքի առկայության դեպքում

240 Varduhi Balasanyan. Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը (գործում է հարկման ընդհանուր դաշտում), սակայն իր ակտիվների մասով գտնվում է կալանքի տակ, քանի որ ունի պետ. բյուջեի հանդեպ որոշակի պարտք, կարո՞ղ է ներկայացնել գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում ՏՀՏ, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ

Մարգարիտա. Բարև ձեզ, հարգելիներ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ գտնել աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ, և տնօրենի աշխատանքային պայմանագիրը ու՞մ հետ է կնքվում, խոսքը ՍՊԸ-ի տնօրենի մասին է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նվազագույն աշխատավարձը

Armen. 1974թ-ից հետո ծնված աշխատողը 0,5 դրույքով վարձատրվում է նվազագույն աշխատավարձով և 1 դրույք 130 000 դրամ աշխատավարձով: Նվազագույն աշխատավարձը պետք է հաշվարկվի 66 138, թե՞ 70 822:
.Հարց ու պատասխան

Պարտադիր գույքագրման հետ կապված

234 laura. Ընկերությունը գումարային որքա՞ն մնացորդ իրավունք ունի ցույց տալու 2014թ. հոկտեմբերի 01-ի գույքագրման հետ կապված, եթե ընկերությունը դադարեցված է 2010թ.-ից, և գործունեությունը վերսկսել է 2014թ. սեպտեմբերի 01-ից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կուտակային և սոց. վճարներից հրաժարվելու դիմումներ

Կարեն. Հարգելի կոլեգաներ, կուտակային վճարի հետ կապված է հարցս: Նախկինում աշխատողները ներկայացնում էին դիմում համաձայն հետևյալ ձևի... հիմա ուժի մեջ է մտել սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևը, որը հրապարակված է այս կայքում: Արդյո՞ք 2 դիմումի ձևերն էլ պետք է ներկայացվի աշխատողի կողմից, թե՞ վերջին ձևը բավական է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է տեղադրել նոր սերնդի ՀԴՄ-ները

Lus. Ասացեք խնդրեմ, նոր սերնդի ՀԴՄ-երը պետք է անպայման հոկտեմբերի 1-ի՞ց դրված լինեն: Եթե, օրինակ, այն տեղադրենք մի քանի օրվա տարբերությամբ, տուգանք կա՞:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի նորմաների, ծավալների ավելացման կարգավորում

Գայանե. Կա՞ արդյոք որևէ օրենք համ որոշում, որով կարգավորվում է աշխատողի` աշխատանքի ընթացքում կատարած աշխատանքի նորմաների, ծավալի ավելացման, աշխատանքի բաշխման հետ կապված հարցերը: Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք գտնել որևէ օրենք, որով հնարավոր է պաշտպանել աշխատողի շահերը գերծանրաբեռնված աշխատելուց:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք անկախ տարիքից պարտադիր պահվում է սոց. վճար

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.07.2014-ից հետո, արդյո՞ք անկախ տարիքից պարտադիր սոց. վճար է պահվում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ է լինում փոխադրված և չօգտագործված արձակուրդի հետ

Mariam Khloyan. Բարև ձեզ: Հարց սհետևյալն է` ամենամյա վճարովի արձակուրդը հաջորդ տարի փոխադրելու և 18 ամսվա ընթացքում չօգտագործելու դեպքում ի՞նչ է լինում դրա հետ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկը

Արմեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք` ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկի էլեկտրոնային տարբերակը: Աշխատակիցը հուլիսի կեսից օգոստոսի կեսը արձակուրդի մեջ է, հուլիսին վճարվել է արձակուրդային գումարը (արդեն պահումները արված), սակայն հուլիսին հասանելիք գումարը արդեն նշվել է հուլիսի հաշվետվության մեջ, օգոստոսին հասանելիքը հաշվետվության մեջ նշելիս տալիս է հարկի տարբերություն ի սկզբանե պահված հարկից: Ինչպիսի՞ մոտեցում տալ, որ ճիշտ լինի: Աշխատավարձից ավել (կամ պակաս) հարկի տարբերությունը պահել (կամ վճարել) էլեկտրոնային հաշվետվությունը ձեռք չտալ, թե՞ հաշվետվության մեջ պետք է նշել տարբերությունը, եթե ցույց չտամ էլեկտրոնային հաշվետվության մեջ, պարզապես աշխատավարձը վճարելիս հարկերը փոխեմ (ավելացնեմ կամ պակասեցնեմ առաջացած տարբերությունը), ճիշտ կլինի՞ այդպես: Նախապես անչափ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է իրականացնել սառը սուրճի և թեյի արտադրություն

Ameli. Բարև ձեզ: Գրանցվել եմ որպես Ա/Ձ և պատրաստվում եմ իրականացնել սառը սուրճի և թեյի արտադրություն: Ասացեք խնդրեմ` ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տուրիստական ընկերությունը վաճառում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ

235 Կարեն. Տուրիստական ընկերությունը հարկվում է շրջանառության հարկով: Եթե վաճառում ենք տուրիստական ծառայությունների փաթեթ (հյուրանոց, տրանսպորտ, սնունդ, գիդի ծառայություն) և բաղադրիչներից և ոչ մեկը սեփական չեն, արդյո՞ք կարելի է այնպես ձևակերպել, որ հարկման օբյեկտ հանդիսանա ոչ թե հենց տուրփաթեթի վաճառքի գինը, այլ հյուրանոցից, տրանսպորտային ընկերությունից և ռեստորանից ստացվող միջնորդավճարը: Այս խնդիրը վերաբերում է գրեթե բոլոր ներգնա տուրօպերատորներին: Խնդրում եմ օգնել՝ ձևակերպման մեխանիզմ կամ ճիշտ պայմանագրային ձև առաջարկելով: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ չունի ձեռքբերման հաշիվ

Alvina. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, թե ինչպես պետք է վարվել, եթե Ա/Ձ հագուստները բերում է Թուրքիայից և չունի հաշիվ-ֆակտուրա: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք դիմումը վերաբերում է Ա/Ձ-ներին

Արմինե. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Վերջին դիմում հայտը` կապված կուտակային և սոց. վճարներից հրաժարվելուն, արդյո՞ք վերաբերվում է Ա/Ձ-ներին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ է ստորագրելու արձակուրդի դիմումը

Անդրանիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե ընկերության կառավարիչը մեկնում է արձակուրդ, նրա դիմումը և արձակուրդի հրամանը հենց նա՞ է ստորագրում, թե՞ պարտադիր ընկերության տնօրենը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ-ն պետք է մեկնի հղիության և ծննդաբերության արձակուրդ

Մելինե. Բարև ձեզ: Ես 3 տարի է` ԱՁ եմ: 3 ամսից պետք է գնամ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ, ասեք` արդյո՞ք օրենքով նախատեսված է ծննդաբերության արձակուրդի նպաստ միանվագ գումար և մինչև 2 տարեկան երեխայի նպաստ ստանալու իրավունք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցիալական վճարի հետ կապված

Արմենուհի. Բարև ձեզ: Ինձ մի քանի հարց է հետաքրքրում. 1. Օրենսդրական փոփոխություններին լավ ծանոթ չլինելու հետևանքով հուլիս և օգոստոս ամիսներին սոց. վճարներ չեն կատարվել, և չի լրացվել դրանցից հրաժարվելու դիմումը: Արդյո՞ք դրանց ինչ-որ տուգանքներ կարող են լինել 2. Հնարավո՞ր է, որ մինչև օգոստոսի հաշվետվություններ տալը էլի հրաժարվեն սոց. վճար կատարելուց` լրացնելով համապատասխան դիմում 3. Ես աշխատում եմ 2 տեղում` գյուղապետարանի հաշվապահ և մասնավոր հիմնարկում: Հնարավո՞ր է արդյոք գյուղապետարանը սոց. վճար փոխանցի, իսկ մյուս հիմնարկից դիմում գրեմ և հրաժարվեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անտոկոս փոխառության ստացում հիմնադրից

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդևում եմ օգնեք: Եթե կազմակերպությունը ՓԲԸ է, կարո՞ղ է հիմնադրի կողմից տրամադրվել երկարաժամկետ փոխառություն, օրինակ` 5 մլն դրամի չափով, առանց տոկոսի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներկայացված ելակետային տվյալները նվազել են

Angela. Կազմակերպությունը, որը արտոնագրային վճար վճարող է 01.08.2014թ.-ից, ելակետային տվյալ է ներկայացրել 3 աշխատատեղ: Սեպտեմբերին ելակետային տվյալը իրավունք ունի նվազեցնելու 3-ից 2 աշխատատեղ: Արտոնագրային վճարի մասին ՀՀ օրենքի 8 հավելված 8 կետով ասվում է. "Որևէ ժամանակահատվածի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալը չի կարող նվազեցվել": Այսինքն, արդեն ներկայացված տվյալներին է վերաբերում այս կետը, թե՞ ընդհանրապես սկզբի ներկայացված տվյալը նվազեցման ենթակա չէ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երբ է առաջանում սոց. վճար կատարելու պարտավորություն

ANNA. Բարև ձեզ: Կարո՞ղ եմ արդյոք հուլիսի ամսական հաշվարկվող սոց. վճարը չկատարել, քանի որ հրաժարվելու դիմում եմ ներկայացրել նույն օրը, ինչ եկամտային հարկի և սոց. վճարի ամսական հաշվետվությունը` 19.08.2014թ, թե՞ դա արդեն օգոստոսի հանար կգործի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է տնտեսական ապրանքների վաճառքով

Զարինե. Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, պետք է վարեմ Ա/Ձ-ի հաշվապահություն, փոքրիկ տաղավար է շուկայում, տնտնեսական ապրանքների վաճառքով է զբաղվում: Կասեի՞ք` ինչ փաստաթղթեր պետք է վերցնեմ նրանցից և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից

Armen. Բարև ձեզ: Ես Ա/Ձ եմ, և իմ աշխատողին պետք է ձևակերպեմ հղիության և ծննդաբերության արձակուրդ: Նա աշխատում է 01.03.2014 թ-ից 60.000 դրամ աշխատավարձով: Նրա արձակուրդը սկսվում է 24.06.2014 մինչև 10.11.2014: Քանի որ նրա միջին ամսական աշխատավարձը փոքր է մինիմում աշխատավարձից, հետևաբար պետք է որպես միջին աշխատավարձ վերցնել մինիմում աշխատավարձը: Խնդրում եմ ինձ օգնել մինիմում աշխատավարձի հարցում. ես մինիմում աշխատավարձ պետք է վերցնեմ 59.524, թե 66.135 դրամ (քանի որ 01.07.2014 ից մինիմում կեղտոտ աշխատավարձը դարձել է 66.135 դրամ): Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծրագրի մաքուր տվյալների բազա

Gegham. Հարգանքներս բոլորիդ: Հարգելի կոլեգաներ, ո՞վ կարող է ինձ համար 1C-ի մաքուր տվյալների բազա ուղարկել: Ոնց պատրաստոմ եմ, ծրագիրը սխալ է տալիս: Նախապես շնորհակալություն: Gegam555.gk շնիկ GMail.com
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք մեքենայի նվիրատվությունը համարվում է օտարում

232 Հասմիկ. Ողջույն, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. մեքենայի նվիրատվությունը արդյո՞ք օտարում է հանդիսանում, և այս դեպքում գանձվու՞մ է 20% ԱԱՀ: Նախապես շնորհակալություն: