
Պայմանագիր Ա/Ձ հետ
Gayane.
Բարև հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, կազմակերպությունը կնքել է պայմանագիր Ա/Ձ -ի հետ 3 ամիս ժամանակով, պայմանագրում նշված է, որ գումարը պետք է վճարվի ընդունման-հանձնման ակտը ստորագրելուց հետո, ես ինչպե՞ս եմ վճարումˋ միանվագ, թե ամեն ամսվա համար, նախապես շնորհակալ եմ:

Տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր
Արմեն.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ մեր կազմակերպությունը կնքել է տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր, համաձայն որի ֆիզ. անձը պարբերաբար անձամբ իր տրանպորտային միջոցով մեր կազմակերպության համար կատարում է վառելիքի փոխադրում, որի համար մենք նրան տալիս ենք վառելիք, յուղ և որոշակի գումար որպես վարձավճար և այդ վարձավճարից պահում ենք միայն եկամտահարկ: Ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ: Արդյո՞ք մենք պետք է նրա հետ կնքեինք քաղաքացիաիրավական պայմանագիր և հաշվարկեինք նաև սոց. վճար:

Ի՞նչ գրքեր է վարում Ա/Ձ-ն
Կարինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ա/Ձ-ն վարու՞մ է հասույթի գիրք: Ու նաև ինչպիսի՞ գիրք է նա վարում: Շնորհակալություն կանխավ:

Ի՞նչ տուգանք է նախատեսված
Էդգար.
Հարգելի գործընկերներ,
ի՞ նչ տուգանք է նախատեսված առաքման գիրքը առաքման վայրում չպահելու համար:

Կազմակերպությունը պահեստ է վարձակալում
Susanna.
Կազմակերպությունը պահեստ է վարձակալում նույն վարձատուի մոտ, նույն հասցեով - 2 սենյակ` իրար հետ առնչվող: Վարում ենք 1 առաքման գիրք: Արդեն 3 անգամ ՀՏ այցելում է և սպառնում է, որ ակտ կգրի, քանի որ 2 սենյակ է, ուրեմն պետք է լինի 2 առաքման գիրք: Սպառնում է, բայց չի գրում, քանի որ հիմքերը թույլ են, որովհետև, մենք օգտագործում ենք 1 ելքի դուռ` սենյակները հաջորդական են /smejni/: Խնդրում եմ խորհուդ տալ, թե ինչքանով է իրավացի ՀՏ-ն:

314 որոշում
Անի.
Առաքման գիրք ունենալու համար ի՞նչ է պետք անել: Եվ ինչպե՞ս գտնեմ 314 որոշումը:

Հատուկ հարկային հաշիվներ
Simon.
Ի՞նչ նյութեր կան հատուկ հարկային հաշիվների վերաբերյալ:

ՍՊԸ բացելու համար
Համբարձում.
Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ՍՊԸ բացելու համար:

Գրանցամատյանի հետ կապված
Արտյոմ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցերին գրանցամատյանների վերաբերյալ: Արդյո՞ք ուժը կորցրել է գրանցամատյանը, և պարտադի՞ր է հրամանագիրքը: Հնարավո՞ր է արդյոք հրամանագրքի փոխարեն հերթական համարակալված հրամաններ տարբեր թղթերի վրա: Եվ որտե՞ղ կարող եմ կարդալ այս ամենի մասին:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյոք անհրաժե՞շտ է նոր հրամանագիրք
Սուսաննա.
Խնդրում եմ, ասեք՝ եթե գրանցամատյանի վարումը դադարեցվել է, ապա աշխատանքի ընդունման և ազատման հրամանների համար նոր հրամանագիրք պե՞տք է ունենալ:

Գրանցամատյանի արխիվացման հրաման
Nata.
Ի՞նչ տեսք ունի գրանցամատյանի արխիվացման մասին հրամանը, ո՞վ կարող է ինձ օգնել, խնդրում եմ գրեք natalismihova շնիկ mail.ru ,կամ հրամանի ձևը ,եթե հնարավոր է ուղարկեք: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք պարտադիր է հրամանը
Արմինե.
Ինձ ասել են, գրանցամատյանի կասեցման համար պետք է հրամանագրքում 1-ին հրամանը տալ այդ մասին :Արդյոք պարտադիր է:

Փաստաթղթերի արխիվացում
Arik.
Որտե՞ղ կարող եմ գտնել փաստաթղթերի արխիվացման կարգերը։

Թղթակցող հաշիվների վերաբերյալ
Կարինե.
Դրամարկղային գրքում լրացվող թղթակցող հաշիվների վերաբերյալ մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել:

Փորձաշրջանի վերաբերյալ
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցերում: Նորաբաց թեյարան է , ընդունել ենք մատուցողներ, սակայն հնարավոր է, որ մի քանի օրից հեռացնենք աշխատանքից, այս դեպքում ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագիր չկնքել նրանց հետ, թե կնքեմ` փորձաշրջանով: Եվ եթե աշխ. պայմանագրում նշվում է փորձաշրջանի մասին, այս դեպքում աշխ. պայմանագրերի գրքում գրանցու՞մ եմ, թե` ոչ: Եվս մեկ խնդրանք, որտեղի՞ց կարող եմ իմանալ հասույթի գրքի վարման կանոնների մասին:

Մեմորիալ օրդեր
Պ.Արթուր.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ի՞նչ բան է մեմորիալ օրդերը, ինչի՞ համար է այն կազմվում և ե՞րբ է այն կազմվում, կամ որտեղից կարող եմ դրա մասին կարդալ: Կանխավ շնորհակալություն:

Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ
Սպարտակ.
Եթե անձը զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ, իր գործունեության համար ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ, գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Նախահաշիվ
Ժաննա.
Հարգելի հաշվապահներ ասացեք խնդրեմ որտեղից կարող եմ կարդալ որևէ նյութ` կապված նախահաշվի հետ:
Շնորհակալություն:

Նյութական պատասխանատվության պայմանագիր
Սյուզի.
Խնդրում եմ, եթե կարող եք, ինձ ուղարկեք նյութական պատասխանատվության պայմանագրի և հաշվապահի քաղաքականության ձև syuzanchik շնիկ mail.ru էլ. հասցեով, անչափ շնորհակալ կլինեմ Ձեզանից:

Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր
Նունե.
Բարև Ձեզ,
Բավական ժամանակ է փորձում եմ գտնել Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագրի ձև և ապարդյուն: Անչափ շնորհակալ կլինեի, եթե կարողանայիք օգնել:
Կանխավ Շնորհակալություն
Վերջին մեկնաբանություններ