Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Իրավական ակտերի հաշվառման մատյան

Աննա. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է վարել ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման մատյան, և խնդրում եմ նշեք նաև ՀՀ կառավարության որոշման համարը, որի համաձայն կարգավորվում է այս հարցը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ-ի մասին օրենքի 19 հոդվածի 6-րդ կետ

Ռոբերտ. Հարգելի գործընկերներ, ուժը կորցրած է ճանաչվել ԱԱՀ-ի մասին օրենքի 19 հոդվածի 6-րդ կետը (08.12.10 ՀՕ-192-Ն), որի համաձայն ԱԱՀ վճարող անձը հարկային հաշիվ դուրս չեր գրում պետական կառավարչական մարմնին: Ուժը կորցնելով` ստացվում էր, որ այսուհետ հարկային հաշիվ պետք է դուրս գրել: Սակայն նույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք պետական կառավարչական հիմնարկներին պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր: Խնդրում եմ այս հարցի շուրջ ստանալ ձեր դիրքորոշումը: Best regards
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով

Anna. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հարկային հաշիվները դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Իրականացրել է մի գործարք, որն ազատված է ԱԱՀ-ից: Այս դեպքում իմ կարծիքով հաշիվը լրացվում է սովորական հաշիվ ապրանքագրում, այսինքն` ոչ էլեկտրոնային, ոչ էլ հարկային մարմնի կողմից տրամադրվաած սերիա համարներով հարկային հաշիվներում: Արդյո՞ք ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվեկշիռ

Դավիթ Ասատրյան. Խնդրում եմ, հնարավորության դեպքում, ինձ տրամադրել ՊՈԱԿ-ի հաշվեկշռի ձևերը էլեկտրոնային տեսքով david456 շնիկ list.ru Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ-ն բացել է դեղատնային կրպակ

Anna. Խնդրում եմ օգնեք, ՍՊԸ-ն բացել է դեղատնային կրպակ: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվի և ի՞նչ գրքեր կամ այլ փաստաթղթեր պետք է լրացվի: Ունի ՀԴՄ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվների հետ կապված

Sona. Թեև մեր կազմակերպությունը 2010թ. դեկտեմբեր ամսին հարկային մարմնից ստացել է հարկային հաշիվների ձևերը, բայց 98% հաշիվները դուրս են գրվել էլեկտրոնային եղանակով: Ունենք թղթային 4 հաշիվներ, որոնցից 2-ը հատուկ հաշիվներ են: ՀՀ կառ. 2010թ. նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման ընթերցումից հետո ինձ այդպես էլ պարզ չդարձավ` 1. Ինչպե՞ս պետք է ներկայացնել ստացված հարկային հաշիվների /թղթային/օգտագործման մասին տեղեկություն/Կա՞ արդյոք հատուկ ձև-բլանկ, թե մենք պետք է կազմենք: 2.Եթե ունենք հատուկ հաշիվների /5 օրինակ/ հին բլանկներ, պետք է դրա՞նք օգտագործենք, թե հարկայինից ստացած նոր հարկային ձևերը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հասույթի գրքի վերաբերյալ

Լիանա. Խնդրում եմ օգնել հասույթի գրքի լրացման հարցով: Եթե հաստատագրված վճարով աշխատող կազմակերպություն է, ինչպե՞ս կարելի է գրանցել վաճառքի գները, եթե գնվում է ապրանքը` ենթադրենք մրգերը կգ-ով, սակայն վաճառվում է ափսեի մեջ դրված տարբեր մրգերով, ինչ-որ ֆիքսված գնով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Տիգրան. Ողջույն: Ես ՀԿ նախագահ եմ: Ինձ դրամաշնորհ է փոխանցվել: Ես կանխիկացրել եմ 2010 թ դեկտեմբերի 30-ին: Ծրագիրն իրականացրել եմ հունվարի 8-10-ը: Հարկայինը իմ դրամարկղային գիրքը հաստատել է 2011թ. հունվարի 12-ին: Խնդրում եմ տեղեկացնել, արդյոք կա՞ այստեղ օրենքի խախտում, թե՞ ոչ: Նաև ես սխալ եմ լրացրել դրամարկղային գիրքս: Ինչպե՞ս կարող եմ ուղղում կատարել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգ

Սամվել. Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարց է հետաքրքրում: Այսօր արդեն ամսի 12.01.2011թ, և 3 օր է, ինչ գործում է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների տրամադրման եղանակը: Արդյո՞ք օգտվում եք այդ հնարավորությունից, արդյո՞ք այն գոհացնում է Ձեզ, և ի՞նչ ցանկություններ ունեք: Յուրաքանչյուր կարծիքի դեպքում շնորհակալ կլինեմ Ձեզ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան

Զառա. Բարև ձեզ: Գիտեմ, որ պարտադիր չէ վարել աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան: Ի՞նչ իրավական ակտով, որոշմամբ է այն կարգավորվում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Լրացվու՞մ է արդյոք ելքի օրդեր

Կարինե. Բարև ձեզ, հարցս հետևյալն է. ես աշխատում եմ գրավատանը, կցանկանայի իմանալˋ հաճախորդին գրավի դիմաց գումարը տրամադրելիս ելքի օրդեր լրացվու՞մ է, թե՞ ոչ, և տոկոսները վճարելիս մուտքի օրդեր կազմվու՞մ է արդյոք: Յուրաքանչյուրը քանի՞ օրինակ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի դուրսգրում

Հասմիկ. Հարգելի կոլեգաներ, կխնդրեի հուշել. ապրանքների մատակարարման հարկային հաշիվ թղթային տարբերակով դուրս գրելու դեպքում դուրսգրման ամսաթիվը լրացնելուց հետո մատակարար ամսաթիվն նու՞յնպես պիտի լրացնել: Իսկ ընդամենը որ նշված է մուգ տողով, բացի ԱԱՀ-ի դաշտից, պիտի վերևում լրացված տվյալները ասենք գինը քանակը և այլն դրա դիմաց լրացվի՞, թե աղյուսակի գրածը բավարար է: Եվ կնիքը պիտի դրվի չէ՞, եթե ՍՊԸ-է:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե ապրանքագիրը բաղկացած է 2 էջից

Լուսինե. Բարև Ձեզ, ինձ մոտ հարց է առաջացել հաշիվ-ապրանքագրերի կնքման հետ կապված: Եթե ապրանքագիրը բաղկացած է 2 էջից, ապա ինչպե՞ս պետք է կնիքել այն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի հետ կապված

Ա.. ՍՊԸ-ն զբաղվում է շին. նյութերի մատակարարումով (տենդեր, ոչ թե շին. աշխատանք, ալյ մատակարարում): ԱԱՀ վճարող եմ, ունեմ առաքման գիրք Ք.Երևան M13 հասցեում: Խնդրում եմ ասեք, Ք.Արարատի կամ Ք.Հրազդանից գնված ցեմենտը պե՞տք է ետ բերեմ, M13 հասցե գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ Ք.Կապան ու Ք.Ստեփանավան: Ի վերջո Ք.Իջևանից գնված ավազը Ք.Նոյեմբերյան մատակարարելու համար ե՞տ բերեմ, M13 հասցեի գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ: 28-ով պրոբլեմ կա:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվների դուրսգրում

Vahagn. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ-ի էլեկտրոնային հաշիվ ներկայացնելու հետ կապված մի քանի հարցեր: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: 1. Եթե կազմակերպության շրջանառությունը 100.մլն-ից չի գերազանցում, ներկայացնու՞մ ենք արդյոք էլ. հաշիվ, և ի՞նչ պետք է անել տվյալ հաշիվը ստանալու համար: 2. Եթե հնարավոր է, նշեք նաև կարգավորող օրենսդրական ակտերը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր

Եվա. Խնդրում եմ ասեք, ՍՊԸ-ն համարվում է ՓՄՁ, սակայն վերջերս շինարարական լիցենզիա ստանալու պատճառով հարկվում է Ա.Ա.Հ -ով: Հարց 1` արդյո՞ք նրա համար պարտադիր է էլ. ստորագրությունը: 2ˋ Եվ հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր Ա.Ա.Հ. վճարող ՓՄՁ-ի համար` էլեկտրոնայի՞նը, թե՞ միայն փաստաթղթային ձևը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթուղթ է պետք կցել

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: 2011թ. հունվարի 1-ից հետո ԱԱՀ-ով աշխատող հիմնարկներից մինչև 100 հազար դրամ արժեքով ՀԴՄ-ի կտրոնով գնված ապրանքի արժեքի մեջ կարելի՞ է ԱԱՀ-ի չափը հաշվանցել: Եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ կցենք հետը, որ լինի ճիշտ (եթե հիմնարկը բացի ՀԴՄ-ի կտրոնից հարկային հաշիվ չի տրամադրում ):