Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղեկցող փաստաթղթի վերաբերյալ

Դավիթ Ասատրյան. Ինչպես գիտենք, նոր առաքման գիրք է ասպարեզ եկել, որտեղ պետք է գրանցվի ուղեկցող փաստաթղթերը: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկել այդ ուղեկցող փաստաթղթի ձև, նմուշ` david456 շնիկ list.ru: Ես ունեմ իմ ձևը, խնդրում եմ ասացեք` ինչ սխալ կա, ինչը չի բավարարում օրենքի պահանջներին (հավելված 4): Ես պարզապես copy-paste եմ արել այդ հատվածը հավելված 4-ից, վերևն էլ գրել ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ահա այն. Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվետվություն պայմագրերի մասին

N.. Էլեկտրոնային հաշվետվություններում կա նոր հաշվետվություն պայմագրերի մասին: Ո՞վ կարող է տեղեկություն տալ դրա լրացման կարգի մասին, և ո՞ր կազմակերպությունները պետք է լրացնեն այդ հաշվետվությունը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել

astxik. Հարգելիներս, բարև ձեզ: Բեռնափոխադրումների համար, եթե ֆիզ. անձը իր սեփական մեքենայով է այն կատարում, անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքվի որպես վարորդ, իսկ մեքենայի համար էլ պե՞տք է ծառայության պայմանագիր կնքվի, թե՞ ոչ: Շնորհակալություն կանխավ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նոր առաքման գրքի հաստատման հետ կապված

Նաիրի. Ես նոր առաքման գիրքը ներկայացրեցի հարկային մարմին գրանցելու, նրանք ինձնից պահանջեցին նախկին` հին առաքման գիրքը: Ո՞ր իրավական ակտով է սա հիմնավորվում: Ի դեպ, arlis.am-ում նայում եմ Կառավարության N314 որոշումը, այնտեղ դեռևս հին առաքման գրքի ձևը ուժի մեջ է: Որտեղի՞ց կարդամ նորի լրացման կարգը: Նախապես շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է ունենալ առաքման գիրք

Արշակ. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցի վերաբերյալ: Իմ կազմակերպությունը զբաղվում է մաքսային միջնորդությամբ և ավիա բեռնափոխադրումների կազմակերպմամբ։ Ներկա պահին ԱԱՀ վճարող չեմ: Կազմակերպության ծառայությունները ներառում են նաև մաքսային ձևակերպումներից հետո պատվիրատուների բեռների առաքումը պատվիրատուների գրասենյակներ կամ պահեստներ։ Արդյո՞ք պարտավոր եմ Առաքման Գիրք վարել, թե՞ ոչ։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պետք է անել հին առաքման գրքերի հետ

Anna. Բարև ձեզ: Առաքման նոր գրքերը արդեն կան, իսկ հին առաքման գրքերը ի՞նչ պետք է անենք: Մեր կազմակերպությունը դուրս է գրում հարկային հաշիվ, նաև կատարում է ներքին տեղափոխություն: Եթե պետք է նոր գիրք ձեռք բերել, ապա ես ի՞նչ պետք է անեմ և ու՞մ դիմեմ, եթե ունեմ հին գիրք (որը ամբողջությամբ լրացված չի):
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժե՞շտ է արդյոք ունենալ և վարել առանձին գրքեր

Վալոդիա. Համաձայն “Հարկերի Մասին” ՀՀ օրենքի Հավելված 4-ի կետ 7-ի "Հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք, ...": ԲԲԸ-ն ունի մի քանի պահեստ, որոնք տեղակայված են պարսպապատված և մեկ անցակետ ունեցող տարածքում: Տարածքը ունի մեկ հասցե: Այդ պահեստներից կատարվում է ապրանքների առաքում կամ տեղափոխում: Հարց. Անհրաժե՞շտ է արդյոք յուրաքանչյուր պահեստի համար ունենալ և վարել "Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման)" առանձին գրքեր, թե՞ ելնելով վերը նշված հավելվածի 2-րդ կետով սահմանված առաքման կետի սահմանումից` "..., անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբեկտ,...”, կարելի է ունենալ և վարել միայն մեկ գիրք հաստատված այդ տարածքին տրված հասցեով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի վերաբերյալ

Դավիթ Ասատրյան. Հին առաքման գիրքը վերացավ, նոր գիրք ստեղծվեց, որտեղ պետք է հաշվառվի ապրանքների առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերը, այսպես ասած բեռնագրերը: Ճիշտ է գիրքը կարող ես ունենալ ապրիլից, սակայն բեռնագրերը արդեն պիտի գրես, հունվարից, այսինքն, երեք ամիս կուտակված թղթերը պետք է լրացնես գրքում ապրիլին: Հարկերի մասին օրենքի հավելված 4-ով սահմանված են վավերապայմաններ, թե ինչ պետք է գրվի բեռնագրում, սակայն օրինակելի ձև չի զետեղված: Սա մեկ... Կարգը կարդալուց առաջացել են բազում հարցեր, դրանք են` Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք ունենալ

Nara. Բարև ձեզ: Ասացեք խնդրեմ, այս տարվանից մենք էլեկտրոնային եղանակով ենք աշխատելու, արդյո՞ք առաքման գրքի անհրաժեշտություն առաջանալու է:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ապրանքներ է մատակարարում ՀՀ սահմաններից դուրս

Artur. Հարգելի հաշվապահներ, օգնեք մի հարցի մասով: ԱԱՀ վճարող և էլեկտրոնային հաշիվներ դուրս գրող կազմակերպությունը ապրանքներ է (արտադրանք) մատակարարում ՀՀ սահմաններից դուրս: Խնդրում եմ ասել` ԱԱՀ-ի հետ կապված ի՞նչ հարցեր կարող են առաջանալ, և բեռնափոխադրողին ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի վերաբերյալ

Մարիամ. Ասացեք խնդրեմ, թե նոր առաքման գրքերը երբվանից են ուժի մեջ մտնում, և ինչպես կարելի է գտնել 2011թ.-ի դեկտեմբերի 30-ի առաքման գրքի մասին որոշումը: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հանձնում-ընդունում

Անուշիկ. Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծախսի հիմնավորում պատճեով

Արփինե. Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք օգնել ինձ մի հարցում: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ նոտարի մոտ թարգմանություններով և մուծում եմ պետ. տուրք, ինձ մոտ փաստաթղթի պատճեն է, ես կարո՞ղ եմ արդյոք դա նվազեցնել իմ եկամուտից, օրիգինալը պարտադիր մնում է նոտարի մոտ, նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Հասմիկ. Հարգելի գործընկերներ, աշխատանքային գրքույկի 4-րդ սյունակում պետք է լրացնել միայն աշխատանքի ընդունման կամ ազատման հրամանի համարը, թե՞ նաև աշխատանքային պայմանագրի համարը կամ գրանցամատյանի տվյալները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՕ հոդված 115-ի հետ կապված

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդված 1-ին կետի գործատուն իրավունք ունի 113-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը, այս մասին աշխատողին 2 ամիս առաջ ծանուցմամբ, հակառակ դեպքում հաշվարկվում և ենթակա է վճարման նույն հոդված 2-րդ կետով սահմանված տուժանքը: Վերոգրյալ հոդվածի դրույթներից կարելի՞ է ենթադրել, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ կնքված պայամանգիրը ծանուցման հաջորդ օրվանից` վերջինիս վճարելով 115-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տուժանքը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Սխալ գրառում դրամարկղային գրքում

Արևիկ. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում` դրամարկղի գրքում սխալ եմ թույլ տվել, գումարը պակաս եմ լրացրել, ի՞նչ կարող եմ անել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գործարքը չի գրանցվել դրամարկղի գրքում

Dina. Բարև. Դրամարկղիս գիրքը լրացրել եմ, անցել է 20 օր, և ինձ ՀԴՄ կտրոն է բերել տնօրենը, որն անպայման պետք է ֆիքսված լիներ իմ ձեռքբերումների մեջ: Ինձ պետք է անպայման ունենալ այդ կտրոնը, քանի որ այն հիմք է մի շարք գործարքների որպես փաստաթուղթ: Ինչպե՞ս անեմ: Կարող է խնդիր առաջանալ, քանի որ այդ օրից հետո ես 14 գործարք էլ արել եմ դրամարկղով, ուղղում մտցնե՞մ: Թե՞ արդեն երկար ժամանակ անցել, ու դեն նետեմ այն: