
Շրջանառության հարկի “փոխզիջումային” տարբերակը
Աղբյուր` fintax.am, 04.03.2015թ.
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած "Շրջանառության հարկի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" օրինագիծը` ձայների 92 կողմ, 6 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Համաձայն այս օրինագծի, այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կնախընտրեն աշխատել փաստաթղթաշրջանառությամբ, կվճարեն 1,5% շրջանառության հարկ, իսկ փաստաթղթաշրջանառությունից հրաժարվողները՝ 5%: Այսինքն` օրենքի փոփոխված տարբերակը տնտեսվարողին ընտրության հնարավորություն կտա:
Օրենքի փոփոխությունը նախատեսում է նաև շրջանառության հարկի առավելագույն շեմը բարձրացնել մինչև 113,4 մլն դրամ` 58,35 մլն դրամի փոխարեն: Շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն գերազանցող մասը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կողմ է քվեարկել օրինագծին` այն անվանելով "կոնսենսուսային": Նրա կարծիքով, մատակարարումների չփաստաթղթավորված մասը ընդհանուր շրջանառության մեջ մեծ չի լինի, և 1-1,5 տարվա ընթացքում փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցերը կլուծվեն: Հրանտ Բագրատյանը ևս կողմ է քվեարկել օրենքի փոփոխությանը, նշելով. "Այո, 5 տոկոս կդառնա, թե 6, պետք է հասկանան, որ եթե դնում ենք 3 տոկոս, երկու այդքան էլ հարկային տեսուչներն են վերցնում": Նախագծին դեմ են քվեարկել ՀԱԿ և "Ժառանգություն" խմբակցությունների պատգամավորները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զոհրաբյանի խոսքով` իրենք չեն կարող կողմ քվեարկել մի նախագծի, որը ՓՄՁ-ների որոշ հատվածի համար հարկային դրույքաչափի բարձրացում է նախատեսում, իսկ ՕԵԿ խմբակցությունը քվեարկության ժամանակ մնացել է ձեռնպահ:
Հիշեցնենք նաև, որ "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը հետաձգվել է մինչև այս տարվա հուլիսի 1-ը:
Աղբյուր` fintax.am, 04.03.2015թ.

Փոփոխություններ “Շրջանառության հարկի մասին” օրենքում
Աղբյուր` yerkir.am
Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել "Շրջանառության հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Այսպես, "Շրջանառության հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
"Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:":
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2015 թվականի փետրվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
Մանրամասները` yerkir.am կայքում:



Կառավարությունը հաստատեց. Մինչև փետրվարի մեկը ՓՄՁ ներկայացուցիչները հաշիվ ապրանքագրեր չեն ներկայացնի հարկային մարմիններին
Աղբյուր` lragir.am:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ՝ մինչև փետրվարի մեկը ՓՄՁ ներկայացուցիչները հաշիվ ապրանքագրեր չեն ներկայացնի հարկային մարմիններին:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը կառավարության նիստում ասաց, որ քննարկումների արդյունքում պարզվեց, որ փաստաթղթավորման իրացման հետ կապված տեխնիկական խնդիրներ կան: «Մեր տնտեսվարողների մոտ բավական հմտություններ չկային այս պահանջը կատարելու, ժամկետը սուղ էր, խնդիրը լուծում էր պահանջում: Այն ձևանմուշը, որը պետք է տնտեսվարղները ներկայացնեին հարկային մարմնին, դժգոհությունների տեղիք տվեց: Վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարությունն աշխատանքներ է տանում, որպեսզի այդ ձևանմուշը պարզեցվի»,- ասաց Արմեն Ալավերդյանը: Մանրամասն

Գույքագրման պահանջը կերկարաձգվի մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը
Աղբյուր` yerkir.am:
ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:
Տնտեսվարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են և օրենքում առկա ապրանքային մնացորդի գույքագրման կարգավորումները ժամանակային առումով համարվել են խնդրահարույց, մասնավորապես.
1. տնտեսվարողների մոտ առկա բազմաթիվ անուն ապրանքների պարագայում՝ գույքագրման ձևանմուշում լրացման համար պարտադիր մեծ ծավալի տեղեկատվության տրամադրումը,
2. տնտեսվարողների հիմնական մասի մոտ նման ընդգրկուն ձևանմուշների լրացման հմտությունների պակասը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարարին`
ա. Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:
բ. Քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ:
Մանրամասները` yerkir.am կայքում:




Նոր մանրամասներ նոր ՀԴՄ-ների վերաբերյալ
Այսուհետ բոլոր խանութները պետք է հսկիչ դրամարկղերի կտրոնների վրա տպագրեն ոչ միայն գնումների արժեքը, այլ նաև բոլոր ապրանքների անունները: Նման որոշում ընդունեց այսօր ՀՀ կառավարությունը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խոշոր խանութներն այս հարցը լուծել են և գնումներ կատարելուց առանձին թերթիկի վրա ապրանքների անունները գրվում են, սակայն դա պետք է տեղափոխել նաև հսկիչ դրամարկղային սարքի հիշողություն:
«Նոր սերնդի ՀԴՄ-ներ. նշանակում է, որ ապրանքի անունն էլ է տպվելու, ոչ թե գումարը միայն, սա շատ կարևոր է մեզ համար»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Իսկ ժամանակային առումով օրենքը գործելու է հետևյալ սկզբունքով` 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները ՀԴՄ կտրոնի վրա պետք է ապահովեն ապրանքի անվան առկայությունը մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը, մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները, իսկ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը՝ ավելի պակաս հարկ վճարողները:
Աղբյուր`Ebank.am

Փոքր բիզնեսին կրկին կսկսեն ստուգել
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ...՝
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել "Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին" որոշման մեջ: Հաշվի է առնվել այն իրողությունը, որ մի շարք ստուգող մարմիններ արդեն ներդրել են ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը: Նրանց համար վերացվել է ստուգման արգելքը, որը մտցվել էր 2009 թվականին, Մանրամասն

Ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառեն
Աղբյուր` Panorama.am
Փոփոխություն կատարելով նախկինում ընդունված իր որոշման մեջ, գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել 2013թ. ապրիլի 18-ի թիվ 372-Ն որոշման 2-րդ կետը, որ վերաբերում է ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած կամ աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ ունեցող ձեռնարկություններին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այդ ձեռնարկությունների կողմից օրենքի պահանջը կատարելու, բացթողումները շտկելու անհրաժեշտությունը, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել հրապարակային դարձնել գործառույթները: «Եկել է պահը, որ մենք պետք է կիրառենք այդ ձեռնարկությունների նկատմամբ օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցները: Առաջին հերթին, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել հրապարակայնություն, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ ձեռնարկությունները չեն կատարում օրենքի պահանջը և իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մենք ունենք լրջագույն կասկածներ: Պետական եկամուտների կոմիտեն նրանց համարելու է ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ, և հանրությունն էլ պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները պրոբլեմներ ունեն ֆինանսական հաշվետվությունների հետ կապված», -ասել է վարչապետը:

Կառավարությունում քննարկել են ՓՄՁ զարգացման խնդիրները
Աղբյուր` PanARMENIAN.Net
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը: Մանրամասն

Նախատեսվում է կրճատել հարկային ոլորտում օրենսդրությամբ սահմանված կարգավորումները
Աղբյուր` Panorama.am
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Ինչպես հուշագրի ստորագրումից հետո ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, կառույցները կհամագործակցեն՝ հարկային, ինչպես նաև փոխադարձ համաձայնեցված այլ ոլորտներում օրենսդրությամբ սահմանված կարգավորումները կրճատելու նպատակով:
Նրա խոսքերով՝ կառույցները համատեղ կքննարկեն հարկային ոլորտում առկա խնդիրները, կկազմակերպեն սեմինարներ և այլ միջոցառումներ, որպեսզի վեր հանեն օրենսդրության մեջ առկա կամ գործնականում առաջացող խնդրահարույց հարցերը և բարեփոխման առաջարկություններ կներկայացնեն: Մանրամասն

Նախաստորագրվել է Հայաստանի և Գերմանիայի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր
Աղբյուր` PanARMENIAN.Net
Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հայկական և գերմանական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում նախաստորագրվեց "Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին" համաձայնագիրը:
Այն նպատակ ունի առավել ակտիվացնել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերը, խթանել ներդրումների կատարումը, բարելավել գործարար միջավայրը, ինչպես նաև բարձրացնել երկու երկրների հարկային մարմինների միջև համագործակցության արդյունավետությունը:
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետություններում համապատասխաններպետական ընթացակարգերն անցնելուց հետո: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

“Մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը”
Աղբյուր` panorama.am
"Տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի": Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած "Եկամտային հարկի մասին" ՀՀ օրենք համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար հաջորդող ամսվա 20-ից բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով:
Սակայն վերջին շրջանում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի դժգոհում են, թե դժվարությունների են հանդիպում եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ժամանակ: Նշենք, որ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` դրանք վերաբերում են ՀՀ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներին:
"Տեխնիկական խնդիրները կվերացվեն և մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը",- ասաց Գ.Խաչատրյանը:

1 մլրդ դրամից ավել շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվառում կիրականացնեն համակարգչային ծրագրերով
Աղբյուր` panarmenian.net
Դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստարջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են նախորդ օրն ընդհատված "Հաշվապահական հաշվառման մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Ըստ զեկուցողի` 2013 թ-ից 1 մլրդ դրամի և 2014 թ.-ից 500 մլն դրամի շեմը գերազանցող շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվապահական հաշվառում պետք է իրականացնեն համակարգչային ծրագրերով:
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել Խոսրով Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովում օրինագիծը երկար քննարկվել է և կառավարության ներկայացուցչի հետ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի` կառավարությունը միայն հաշվապահական հաշվառում իրականացնելու համար կարող է սահմանել պահանջներ և չափանիշներ: ԱԺ պատգամավորի կարծիքով` ծրագրավորման ոլորտում չափորոշիչներ սահմանելն իր մեջ պարունակում է մոնոպոլիզացման վտանգներ: Ըստ Խոսրով Հարությունյանի` Մանրամասն

Հայաստանում որակավորման վկայական ունի 514 հաշվապահ
Հայաստանի ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման 2012թ. առաջին քննության արդյունքներով որակավորման վկայական է շնորհվել 4 հավակնորդների:
Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 20 դիմորդներից քննությանը ներկայացել է միայն 8 դիմորդ:
Հայաստանի Հանրապետությունում 2012թ. փետրվարի 1-ի դրությամբ որակավորման վկայական ունի 514 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:
Աղբյուր` panarmenian.net

2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ
Աղբյուր` Accountant.am
Այս հոդվածով ներկայացրել ենք հարկային օրենսդրության փոփոխությունների ընդհանուր պատկերը: Հարկային փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրանցվել սեմինարի:
2012թ. հունվարի մեկից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Հարկերի, Շահութահարկի, Եկամտահարկի, Ակցիզային հարկի, Ավելացված Արժեքի հարկի, Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքներին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների: Մանրամասն

Հայաստանում համապատասխանության հավաստագրեր ունեն 500 հաշվապահներ
Աղբյուր` panarmenian.net
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. դեկտեմբերի 15-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները:
Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են 8 դիմորդ, որոնցից հաշվապահների որակավորման վկայական է շնորհվել 7-ին:
2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 20 քննություն, որոնց արդյունքներով 159 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 19.12.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 500 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուր` panarmenian.net
Վերջին մեկնաբանություններ