Accountant.am
Նորություններ

Վճարիր հիմա, վայելիր հետո. կուտակային կենսաթոշակային նոր համակարգը մտահոգությունների տեղիք է տալիս

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որին Հայաստանն անցնելու է 2011 թվականին հունվարի 1-ից, բազում մտահոգություններ է առաջացնում ոչ միայն քաղաքացիների, այլև որոշ մասնագետների շրջանում: Մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը կարծիք հայտնեց, որ թեև պետությունը պարտադրում է իր քաղաքացիներին ամեն ամիս փոխանցել իրենց աշխատավարձի 5 տոկոսը կենսաթոշակային կուտակային ֆոնդ, սակայն երաշխիք չի տրամադրում, որ, օրինակ` 25 տարի հետո քաղաքացին իր գումարը հետ կստանա: Մանրամասն
Accountant.am
Նորություններ

2010թ. մարտի 11-ի դրությամբ Հայաստանում թվով 279 հաշվապահ ունի որակավորման վկայական

ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքներով 9 հաշվապահի տրամադրվել է որակավորման վկայական: Քննությանը հրավիրվել են 17 դիմորդ, որոնցից երեքը չեն ներկայացել: 2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 8 քննություն: Քննություններին մասնակցել են Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Ձևավորվում է հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտը

Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու համար հարկ վճարողների և հարկային մարմնի ներկայացուցիչների ընտրության և նշանակման և նրանց աշխատանքի կազմակերպման կարգերը: Գործադիրը ԿԱ ՊԵԿ նախագահին պարտավորեցրել է մինչև մարտի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել հարկային ներկայացուցիչ նշանակելու համար օրենքով սահմանված հիմքերը բավարարող կարգով կազմված հարկ վճարողների 2010թ. ցանկը։ Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Որակավորվել է 9 հաշվապահ

Հրապարակվել են ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել են 17-ը, որից որակավորված հաշվապահի վկայական է տրամադրվել 9 դիմորդի: 2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 2 քննություն, որոնց արդյունքներով Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Որակավորված հաշվապահների թիվը տասով ավելացավ

Ամփոփվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների, քննությանը մասնակցած տասնհինգ հաշվապահներից որակավորվել են տասը: Հրավիրված դիմորդներից երկուսը քննության չեն ներկայացել: 2009 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման 16 քննությունների արդյուքներով 112 հաշվապահի շնորհվել են Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Հայաստանում որակավորված 109 աուդիտոր կա

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել երկու դիմորդի: Աուդիտորների որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական տրամադրել նաև Մանրամասն
Accountant.am
Նորություններ

13 հաշվապահ որակավորման վկայական է ստացել

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Ըստ ֆինանսների նախարարության մամլո ծառայության, քննությանը մասնակցած տասնհինգ դիմորդներից տասներեքին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել: Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Նոր ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ

Հայաստանում վերջին օրենսդրական փոփոխություններից հետո որոշ կազմակերպություններ` այդ թվում նաև բանկերը, ապահովագրական և վարկային կազմակերպությունները, համապատասխանաբար 2009 և 2010 թթ. հունվարից իրենց ֆինանսական հաշվետվությունները պետք է կազմեն ՖՀՄՍ-ի` Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի համաձայն: ՓՄՁ-ների համար ՖՀՄՍ-ն Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Միջազգային չափորոշիչներին համապատասխան և պարզեցված մաքսային համակարգ` ի շնորհիվ “Կոլոմբոս”-ի

Մաքսային համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի` Հայսատան այցի շրջանակներում այսօր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպաման ժամանակ քննարկվեցին վերջին տարում մեր երկրում իրականացված բարեփոխումները: «Ամենակարևոր առաքելությունը, որ ՀՄԿ-ի հետ կատարվել է, «Կոլոմբոս» ծրագրին է, որը նպատակ ունի աշխարհի բոլոր երկրներում գրանցելու Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Այսօր ստանդարտների համաշխարհային օրն է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է Ստանդարտների ազգային ինստիտուտ: ՀՀ կառավարության ղեկավարը շրջել է ինստիտուտի լաբորատորիայում և ծանոթացել է ինստիտուտի հնարավորություններին և աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ինստիտուտի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Ապա ՀՀ վարչապետը եղել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնում, որտեղ Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Առաջնահերթ քայլ` բիզնեսին մատուցվող ծառայությունների ոլորտում

ՀՀ ԿԱ ՊԵԿ շենքում` Խորենացի 7 հասցեում այսուհետ հարկ վճարողներին սպասում է էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման նորաստեղծ կենտրոն: Այդտեղ` օգտվելով մեկ պատուհանի սկզբունքից, հարկատուն կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը հավատարմագրված հավաստագրման կենտրոնից և կնքել Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Մարտին Դինինգը ստորագրեցին արձանագրություն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ, որին հաջորդեց հայերեն թարգմանված ստանդարտների պաշտոնական հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը: Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Որակավորվել է երեք աուդիտոր

Հուլիսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աուդիտորների որակավորման քննություն: 13 դիմորդներից քննությանը մասնակցել է 11-ը, որոնցից երեքին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: 2009 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 4 քննություն: Արդյունքում 52 դիմորդներից քննությանը մասնակցել է 45-ը, որոնցից 13-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Կայացել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը

Այսօր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսին: Ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ուժերով»՝ Եվրոպական Միության անմիջական աջակցությամբ:

Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Տնտեսական ճգնաժամ.խոշոր ավիաընկերության աշխատակիցները համաձայնել են աշխատել անվճար

British Airways

«Բրիտանական ավիաուղիներ» (British Airways) ավիաընկերության ութ հարյուր աշխատակից համաձայնել է աշխատել առանց աշխատավարձի, կամավորական հիմունքներով, որպեսզի օգնեն ընկերությանը դուրս գալ ֆինանսական ծանր դրությունից: Այդ մասին տեղեկացրել է «Սքայ նյուզ»-ը:

Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Գլխավոր հաշվապահը 10 միլիոն դոլար է ծախսել

calcandpen Նախկին գլխավոր հաշվապահը Կալիֆորնիա նահանգից ձերբակալվել է 9,9 միլիոն դոլարի յուրացման մեղադրանքով:

51 տարեկան Անետտ Յեոմանսը աշխատել է որպես գլխավոր հաշվապահ Quality Woodworks, Inc ընկերությունում, որը զբաղվում է փայտե կահույքի արտադրությամբ:2001 - 2007 թթ ընկած ժամանակահատվածում նա շաբաթական 25 հազար դոլար է ծախսել` կատարելով գնումներ կրեդիտ քարտով, իսկ հետո դուրս է գրել այդ գումարները ընկերության հաշվարկային հաշվից: Ղեկավարությունը իր գլխավոր հաշվապահին լիովին վստահում էր, և այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ոչ Մանրամասն

Accountant.am
Նորություններ

Կառավարությունը կասեցնում է ՓՄՁ-ների ստուգումները

Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես տեղեկացրին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգին անցնելը վարչապետը, ինչպես հայտարարել էր նախորդ նիստում, անդրադարձել է ժամկետանց հանձնարարականներին և լսել դրանց վերաբերյալ հաշվետվություններն ու պարզաբանումները: Տ. Սարգսյանը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին առաջարկել է նման պրակտիկա կիրառել նաև իրենց ժամկետանց հանձնարարականների վերաբերմամբ:

Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Առաջին անգամ 14 տարվա մեջ SONY ընկերությունը վնասներ է կրում

Toyota

Առաջին անգամ 1995 թ-ից հետո էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրող SONY ընկերությունը ավարտել է 2009 թ-ի առաջին եռամսյակը վնասով:

Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ընկերության վնասը կազմել է 98,9 միլիարդ իեն (1,04 միլիարդ դոլար): 2008 թ-ին SONY - ն ստացել է 3,87 միլիարդ դոլար շահույթ:

Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Առաջին անգամ 1950 թ-ից հետո Toyota-ն վնասով է ավարտել տարին

Toyota Toyota ընկերությունը` ամենախոշոր ավտոարտադրողը աշխարհում, առաջին անգամ 1950 թ-ից հետո տարին ավարտել է վնասով: Դրա համար պատճառ է հանդիսացել գլոբալ տնտեսական ճգնաժամը, որի պատճառով նվազել է մեքենաների պահանջարկը:

Ֆինանսական տարվա վերջում, որը սկսվել է 2008թ. ապրիլի 1-ից, վնասը կազմել է գրեթե 437 միլիարդ իեն (4,4 միլիարդ դոլար):Դրանից մեկ տարի առաջ Toyota-ն ստացել է ընկերության համար ռեկորդային շահույթ:

Մանրամասն
Accountant.am
Նորություններ

2009թ. առաջին եռամսյակում ՀՀ բյուջեի եկամուտները կազմել են 139.8 մլրդ դրամ, ծախսերը` 153.4 մլրդ դրամ

2009 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 139.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 153.4 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 103.1 և 90.9 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 15.6%-ով, ծախսերի գծով` 17.2%-ով: Մանրամասն