Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել մեքենայի գույքահարկը

Մհեր. Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 2000 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան Mercedes E320 մակնիշի է, տիպարտ 3.199, շարժի հզորություը՝ 224 ձիաուժ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի հետ կապված

Արմինե. Հարգելի գործընկերներ, շահութահարկի հաշվարկի հետ կապված խնդիրներ ունեմ, խնդրում եմ ինձ օգնեք: Արդյո՞ք այս տարի էլեկտրոնային կայքում հաշվարկը պետք է լրացնել 110-րդը, և ինչպե՞ս հաշվեմ նվազագույն շահութահարկն ըստ ամիսների: Օրենքի 47-րդ հոդվածում` (Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18.75 տոկոսի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ) չեմ հասկանում և/կամ-ի պահը: Արդյո՞ք պետք է նախորդ տարվա շահութահարկի գումարին գումարեմ 4 եռամսյակների շահութահարկի մեծությունը, այնուհետև հաշվեմ ստացվածի 18.75 տոկոսը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Arman. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք: Տվյալ տարվա մեջ աշխատողը 2 ամիս գտնվել է արձակուրդում իր հաշվին: Արձակուրդայինի հաշվարկի դեպքում այդ 2 ամիսները նեռարվու՞մ են հաշվարկի մեջ: Այսինքն, նշեմ երկու տեղ 0 դրամ և բաժանեմ 12, թե 10 ամիսների: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք հոդվածները չեն հակասում իրար

Տիգրան. Խնդրում եմ ինձ բացատրեք` արդյո՞ք "Վարչական իրավախախտումների մասին" ՀՀ օրենքի 169/1-րդ հոդվածը ու "Հարկերի մասին" ՀՀ օրենքը 24-րդ հոդվածը չեն հակասում իրար: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվետվություններն են հանձնվում բացառապես էլեկտրոնային եղանակով

Լիլիթ. Բարև, հարգելի հաշվապահներ: Այս ամիս եմ գրանցվել որպես արտոնագրային վճարող Ա/Ձ և արդեն ձեռք եմ բերել ՀԴՄ: Սակայն դեռ ID քարտ (էլեկտրոնային ստորագրություն) չունեմ: Հարցս հետևյալն է` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը պետք է պարտադիր ուղարկվի էլեկտրոնային, և ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ էլեկտրոնային տարբերակով: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքների ձեռքբերումը հիմնավորված չէ փաստաթղթով

202 Արման. Հարգելի հաշվապահներ, ունեմ ձեր խորհրդի կարիքը. Ըստ "Շրջանառության հարկի մասին" օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի շրջանառության հարկով աշխատող իրավաբանական անձինք ազատվում են եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված պարտավորությունից, այսինքն շուկայից ձեռքբերում կատարելու ժամանակ պարտադիր չէ գնման ակտ կազմելը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք ստուգման ժամանակ խնդիր չի առաջանա, եթե ՀԴՄ-ով վաճառված ապրանքներս փաստաթղթով հիմնավորված չեն: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Արման. Խնդրում եմ օգնեք, թե ինչպես պետք է հաշվել հղիության և ծննդաբերության նպաստի համար ամսական միջին աշխատավարձը: Վարձու աշխատողը ընդունվել է աշխատանքի համատեղության կարգով 2011թ-ին հունվարի 15-ին: 15/11/2013 մինչև 12/12/2013 գտնվել է վճարովի արձակուրդում: 13/12/2013 մինչև 31/01/2014 գտնվել է արձակուրդ իր հաշվին: 2014թ.ապրիլի 10 գնալու է ֆիզ արձակուրդ: Ամսական աշխատավարձը կազմում է 70 000 դրամ: Ո՞ր ամիսները և որ եկամուտները հաշվարկեմ վերջին 12 ամիսների համար, որպեսզի պարզեմ ամսական միջին աշխատավարձը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագրեր անգլերեն լեզվով

Հարութ. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագրեր անգլերեն լեզվով ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, արդյո՞ք դրանց կից պետք է ապահովի նաև դրանց հայերեն տարբերակները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր դեպքերում չի կարելի կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Աննա. Ողջույն: Եթե անձը աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով որպես պահեստապետ, ապա կարելի՞ է նրա վրա դնել նյութական պատասխանատվություն, թե՞ ոչ: Ինչպե՞ս նաև կհուշե՞ք` որ ակտով է կարգավորում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի ընդունումը: Ո՞ր դեպքերում չի կարելի կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա, այնուհետև վաճառել է այն

Հ.Ա. Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա 10 մլն դրամով (ներառյալ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն միացրել է արժեքին ու ամորտիզացրել, այնուհետև վաճառել է նշված ավտոմեքենան 7 մլն դրամով, մնացորդային արժեքը եղել է 8 մլն դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ տվյալ դեպքում, և շահութահարկի ու ԱԱՀ-ի տեսանկյունից ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ վճարելու է եկամտային հարկ

Անուշ. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն, որը աշխատում է արտոնագրային վճարով, բացի տարեկան 60 000 եկամտային հարկից, վճարու՞մ է նաև 24.4% կամ 26% եկամտային հարկ: Համաձայն ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ Հոդված 2-ի` "Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար ավելացված արժեքի հարկին, իսկ իրավաբանական անձի համար շահութահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:" Այստեղ հստակ նշվում է, որ իրավաբանական անձի համար շահութահարկին և ԱԱՀ-ին փոխարինող վճար է, իսկ Ա/Ձ-ի մասով նշվում է, որ փոխարինում է ԱԱՀ-ին:
.ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոն տրամադրել կանխավճար վճարելու ժամանակ

203 Իգոր. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` երբ մանրածախ առևտրի ժամանակ կանխիկ գումար են թողնում որպես կանխավճար (բեհ), պե՞տք է արդյոք ՀԴՄ կտրոն տրամադրվի այդ գումարի չափով, եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է տրվի ապրանքը տանելու ժամանակ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին

Armine. Բարև, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն, ով 2013թ-ին աշխատել ու հարկվել է շրջանառության հարկով, հիմա պետք է ներկայացնի "Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին", սակայն էլեկտրոնային հաշվետվությունների էջում կա երկու տողով` 98 և 108: 98-ը բացում է միայն 2013-ի համար լրացնելու հնարավորությամբ, իսկ 108 տողինը` 2014: Ասացեք խնդրեմ, ես ճի՞շտ կանեմ, եթե լրացնեմ 98 համարի հաշվետվությունը: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարչական տուգանք հաշվետվությունը ժամկետից ուշ ներկայացնելու համար

Տիգրան. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք ինձ` ո՞ր դեպքում է հարկային հաշվետվությունները ուշացնելու համար հաշվարկվում 10 000 դրամ, ու ո՞ր դեպքում` 20 000 դրամ տուգանք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է

Սասուն. Հարգելի գործընկերներ, ընկերությունը ԱԱՀ վճարող է և իրացնում է սեփական արտադրանքը, հարկային հաշիվներն էլ դուրս է գրում միայն էլեկտրոնային եղանակով: Ունի առաքման մեքենաներ: Ապրանքը տեղափոխում է պահեստից դեպի մեքենաներ և բեռնագիրը լրացնում է պահեստի առաքման գրքում: Առաքումը քանի որ նախօրոք հստակ հասցե չունի, ապրանքը հանձնելու պահին դուրս է գրվում էլեկտրոնային հարկային հաշիվ: Հիմա նկատի ունենալով, որ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվները գրքում չեն գրանցվում, արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակային կենսաթոշակի վերաբերյալ

Lyudmila. Հարգելի հայեր, ինձ մեկը մարդկային լեզվով կարո՞ղ է բացատրել, թե գործատուն ինչ պետք է անի, պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումներ անելու՞ է հետագայում: Եվ նախկինում կատարած և փոխանցված պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարների հետ ի՞նչ է լինելու, ու եթե վերահաշվարկ պետք լինի անել, ինչպե՞ս եմ անելու: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ իր հաշվին 3 օրով իր աշխատողին ուղարկում է հանգստանալու

iveta. Բարև Ձեզ, օգնեք խնդրում եմ. եթե ՍՊԸ իր հաշվին 3 օրով իր աշխատողին ուղարկում է հանգստանալու, սակայն այդ գումարը գերազանցում է աշխատողի արձակուրդային գումարը` ինչպե՞ս այլ կերպ (բացի արձակուրդից) կարելի է դա ձևակերպել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդ գնալու հետ կապված

Թամարա. Հարգելիներս, խնդրում եմ, պատասխանեք. Եթե աշխատողը մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից վերադառնում է արձակուրդ գնալուց 7 ամիս հետո, նրա համար արձակուրդային օրեր կուտակվու՞մ են արձակուրդում եղած ժամանակաշրջանի համար: Նաև նա իրավունք ունի՞ մինչև երեխայի 3 տարեկան լրանալը ներկայանա աշխատանքի, բայց մի որոշ ժամանակ հետո որոշի, որ ինքը դեռ իրավունք ունի մինչև երեխայի 3 տարին լրանալը «ֆիզ. արձակուրդ գնա»: Նույնիսկ երեխայի 2 տարի 10 ամսականում 2 ամիս արձակուրդ վերցնել: Խնդրում եմ ասել, թե օրենքի սահմաններում նման հոդված կամ կետ կա՞, նշեք: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արևիկ. Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն դադարեցրել է իր գործունեությունը ու ՀԴՄ-ն գրանցումից հանել է, բայց այդ ՀԴՄ-ի կասեցման թուղթը կորցրել է, կարո՞ղ եմ նորից դիմել ՀՏ ու նոր թուղթ վերցնել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատված ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել

iveta. Բարև Ձեզ, շտապ պետք է օգնություն: ՍՊԸ զբաղվում է միայն ավիատոմսերի վաճառքով, ազատված է ԱԱՀ-ից, սակայն միայն վերջերս հարկայինից արձանագրություն ենք ստացել, ըստ որի ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել 2013-2014թթ համար: Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատված ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ

Shogher. Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը ընդունվել է աշխատանքի և 5,5 ամիս աշխատելուց հետո ներկայացրել է ֆիզ. բյուլետեն, իսկ ֆիզ. բյուլետենից հետո դիմում է գրել, որ ազատվի աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք այս աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ, թե՞ միայն փաստացի աշխատած 5,5 ամիսների համար, և միջին աշխատավարձում նպաստի գումարը ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ ֆիզ. բյուլետենի հաշվարկի համար աշխատակիցը բերել է նախկին աշխատավայրում աշխատած ամիսների մասին տեղեկանք ՀՏ-ից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք փորձաշրջանի համար աշխատողին վճարվում է աշխատավարձ

Վարդգես. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել` աշխատանքային փորձաշրջանի հետ կապված հարց ունեմ: ՍՊԸ-ն ցանկանում է նշանակել տնօրեն և պայմանագում նշել 1 ամիս փորձաշրջան: Արդյո՞ք պետք է վճարվի աշխատավարձ այդ փորձաշրջանի համար, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք վճարման աղբյուրի մոտ պետք է պահվի ոչ ռեզիդենտի շահութահարկ

235 Նաիրա. ՀՀ կազմակերպությունը հանդես է գալիս որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը եկամուտներ վճարելիս: Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը խորհրդատվական ծառայություններ մատուցելու պայմանագրի շրջանակներում վճարվում է կանխավճար: Արդյո՞ք կանխավճարը դիտվում է որպես եկամուտ, և աղբյուրի մոտ պե՞տք է պահվի ոչ ռեզիդենտի շահութահարկը, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի պարզեցված հաշվարկի վերաբերյալ

iveta. Բարև Ձեզ: Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2013թ. համար) փոփոխություններ են տեղի ունեցել, էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում չեմ կարողանում գտնել համապատասխան լրացման հաշվետվության ձևը, 2012թ. համար դա 88. Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2012), բայց 2013 համար չկա, և հնարավո՞ր է հաշվետվությունը ներկայացնել թղթային տարբերակով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծրագիր սովորելու համար

Լիլիթ. Հարգելի օպերատորներ և հաշվապահներ, ինձ հարկավոր է սովորել 1C ծրագիր սուպերմարկետում աշխատելու համար: Եթե ունեք այդ ծրագիրը, խնդրում եմ ուղարկեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է ապրանք ներմուծել

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին: Ես Ա/Ձ եմ բացել և պետք է Դուբայից ապրանք ներմուծեմ: Ունենալու եմ մեկ աշխատող: Վաճառքը իրականացնելու եմ խանութից: Կխնդրեմ ասեք հերթական քայլերը` ի՞նչ պետք է անեմ և ի՞նչ հարկեր եմ վճարելու: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձնական նվազեցման վերաբերյալ

Սոնա. Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն տարեկան եկամտային հարկի պարզեցված հաշվարկի (Ձև 98) ընդհանուր ծախսերի մեջ անձնական նվազեցման գումարները կարո՞ղ է ներառել, թե՞ այն ծախս չի համարվում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվության ներկայացման պարբերականություն

Ռուբիկ. Խնդրում եմ պատասխանեք` ՍՊԸ-ն շահութահարկի հաշվետվությունը ի՞նչ ժամանակահատվածը մեկ պետք է ներկայացնի հարկային մարմին: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Զբոսաշրջային գործունեություն ՀՀ տարածքում

Emil. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ տեղեկացրեք ինձ հետևյալ հարցի մասին. պատրաստվում եմ իրականացնել զբոսաշրջային տուրեր ՀՀ տարածքում, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, և եթե չգրանցվեմ հարկային դաշտում, ի՞նչ պատասխանատվության կենթարկվեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վճարումը հաստատող փաստաթղթի բացակայություն

satik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով և համարվում է շրջանառության հարկ վճարող: Ձեռք բերման հաշիվները մատակարարները հաճախ տրամադրում են առանց վճարման փաստաթղթի առկայության` կանխիկի կամ փոխանցման, սակայն մենք նրանց վճարում ենք անմիջապես, պայմանով, որ հետո բերեն վճարումը հաստատող փաստաթուղթ, սակայն չեն բերում: Ես ուզում եմ իմանալ` արդյո՞ք դա որևէ կերպ բացասաբար է անդրադառնալու մեր կազմակերպության վրա հարկային կամ այլ առումներով: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

“Եկամտային հարկի մասին” օրենքի հոդված 10-ի 7-րդ կետ

Հռիփսիմե. Հարգելի հաշվապահներ, շատ կարևոր է ձեր կարծիքը` արդյո՞ք "Եկամտային հարկի մասին" օրենքի հոդված 10-ի 7-րդ կետը (11% եկամտային հարկ) վերաբերվում է նաև ծառայություններին, և եթե այո, ապա ինչպիսի՞ ակտով այն պետք է գրանցել (միակողմանի գնման ակտում գրված է միայն նյութական արժեք): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Ազնիվ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք` եթե մենք ունենք 2 գանձապահ, մեկը հրաժարվում է կատարել իր պարտականությունները, մյուսն էլ 4 օր հիվանդ էր և բուլետեն է բերել, դրամարկղի գիրքը 4 օր չի լրացվել, օրենքում նշված է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք է հաշվարկվում: Ինձ կասե՞ք, թե ոնց պետք է հաշվեմ կոնկրետ այս դեպքի համար: Շատ շտապ է, խնդրում եմ օգնեք: Ու մյուս գանձապահը, որը չի կատարում իր պարտականությունները, կարող եմ նրան այդ այդ հիմքով ազատել, մի հատ նկատողություն արդեն տվել եմ պարտականությունները չկատարելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գումարը ետ է վերադարձել բանկի հաշվեհամարին

Հեղինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք սկսնակ հաշվապահին: Հարցս հետևյալն է. սխալ փոխանցման պատճառով գումարը ետ է վերադարձել բանկի հաշվեհամարին: Բանկային գումարների շարժը ցույց տալու ժամանակ ի՞նչ թղթակցող հաշվով ցույց տալ վերադարձած գումարը մուտքում: Նախապես շատ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Լիլիթ. Բարև, սիրելի հաշվապահներ: Պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի, և կցանկանայի իմանալ իմ հասանելիք գումարը: Ստանում եմ 120 000 աշխատավարձ, հինգօրյա գրաֆիկով, և ի՞նչ ազդեցություն ունի կենսաթոշակային ֆոնդը դեկրետային գումարի հետ, ինչքա՞ն է սոց. վճարումը: Արդյո՞ք կապ ունի աշխատած ամիսների քանակը, ես շփոթվել եմ` մեկը ասում է անպայման պետք է 10 ամիս աշխատես, մյուսը ասում է` դա կապ չունի, ասացեք խնդրեմ` այժմյան օրենքով ինչպե՞ս է: Նախապես շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել տվյալ ամսվա նպաստը և աշխատավարձը

Ներսես. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը 2014թ. մարտի 13-ից մինչև 24-ը չի ներկայացել աշխատանքի և ներկայացրել է անշախատունակության թերթիկ: Ինչպե՞ս հաշվարկել տվյալ ամսվա նպաստը և աշխատավարձը: Ամսական աշխատավարձը 120 000 դրամ է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ

Վարդգես. Հարգելի ընկերներ, կարիք ունեմ շահութահարկի պարզ և հստակ բացատրության: Բացատրեք ինձ` ի՞նչ է իրենից ներկայացնում շահութահարկը, և եթե կա որևէ բանաձև այն հաշվելու, խնդրում եմ ասեք: Օրինակ` ընկերությունը տարեկան ունի 20․000․000 դրամի եկամուտ: Որքա՞ն կկազմի այդ գումարի շահութահարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հանել աշխատակցի տվյալները ցուցակից

Հեղինե. Խնդրում եմ պատասխանեք` ճի՞շտ է արդյոք արված ամեն ինչ: Մեր աշխատակիցը փետրվարի 17-ից այլևս չի աշխատում, որի համար ես լրացրել եմ էլեկտրոնային դիմումի ձևը, այսինքն "աշխատակիցներ" բաժնում տվյալ աշխատակցի տվյալներում լրացրել եմ աշխատանքի ավարտը: Դիմումը ուղարկել եմ ՊԵԿ: Իսկ եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացրել եմ աշխատակցի վերջնահաշվարկի գումարը, որից ել կատարել ենք մուծումներ: Հաջորդ ամիս հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ինչպե՞ս պետք է հանել տվյալ աշխատակցի տվյալները մեր ցուցակից, եթե նման փորձ ունեք` կիսվեք, անչափ երախտապարտ կլինեմ: Նախապես` շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողները օրական 8 ժամից ավել են աշխատում

Արման. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. եթե աշխատողները աշխատում են հերթափոխով (3 օրը մեկ է կատարվում հերթափոխությունը` 2 աշխատողով), ընդ որում շաբաթական 40 ժամից ավել չեն աշխատում, ուղղակի օրական 8 ժամից շատ են աշխատում` 10 ժամ, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե 8 ժամից ավել են աշխատում, արդյո՞ք կրկնակի վճարման խնդիր է առաջանում: Կազմակերպությունը զբաղվում է առևտրով: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունը չի հաջողվում ստորագրել

Սմբատ. Հարկային տեսչությունով կատարվել է էլեկտրոնային հաշվետվությունների լիազորի փոփոխություն, սակայն եկամտային հարկի հաշվետվությունը չի ստորագրվում, պատճառաբանությունը՝ "Ստորագրության ստուգումը չի հաջողվել: (Փաստաթղթում 'Signature1' ներկայացուցչի ID քարտով ստորագրությունը սխալ է)": Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ պետք է անել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն շահութահարկի գումարների հաշվարկ ըստ եռամսյակների

Lyudmila. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե շահութահարկի մասին օրենքի 47.1 հոդվածը ուժը կորցրել է, այսինքն հոդվածը գոյություն չունի, այդ դեպքում ինչպե՞ս հաշվել հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները ըստ եռամսյակների:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկման ու վճարման հետ կապված

Էսմինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ խորհուրդով: Ես 2012թ. հունվարի 1-ից գրանցված աշխատող եմ եղել, 2013թ. դեկտեմբերին ազատվել եմ աշխատանքից: 2014թ-ի մարտին նորից ընդունվել եմ աշխատանքի այլ գործատուի մոտ: 2014 թ-ի օգօստոսին գնալում եմ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ պատասխանեք 1. ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստի գումարը, այսինքն վերջին մեկ տարվա ընթացքում 3 ամիսների պարապուրդը ինչպե՞ս կազդի նպաստի վրա, 2. ո՞վ է վճարելու ֆիզ արձակուրդը՝ գործատուն, թե՞ պետությունը, 3. եթե գործատուն վճարում է և պետությունը փոխհատուցում է այդ գումարը, ապա ինչպե՞ս է դա տեղի ունենում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա արտադրությամբ զբաղվելու համար

Աստղիկ. Բարև Ձեզ, ես ուզում եմ զբաղվել կոտլետների արտադրությամբ: Խնդրում եմ ասել` դրա համար լիցենզիա կամ սերտիֆիկատ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ այն ստանալ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկային դաշտում է աշխատելու ընկերությունը

Թերեզա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. պատրաստվում է բացվել հուշանվերների խանութ, աշխատանքների ընդունումը իրականացվելու է կոմիսիայի պայմանագրով: Ի՞նչ հարկային դաշտ է ընկնում գործունեությունը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ընկերությունը արտոնագրային վճար վճարող է

Կարեն. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արտոնագրային վճար վճարող ՍՊ ընկերությունը պե՞տք է ներկայացնի ամսական ՀԴՄ տեղեկություն և տարեկան շահութահարկի հաշվետվություն, թե՞ շրջանառության հարկի հաշվարկ: Ինչու՞: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկ

Varduhi. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեր կազմակերպությունը զբաղվում է աղբահանությամբ: Հարցս հետևյալն է` շրջանառության հարկը ո՞ր տոկոսով է գանձվում, և ինչպե՞ս է հաշվարկվում այն, մանրամասնեմ. հասույթից հանու՞մ ենք նվազեցումները, այնուհետև հարկու՞մ: Կանխավ շնորհակալ եմ: