Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը մեկնել է վերապատրաստման կազմակերպության հաշվին

Մացակ. Բարև ձեզ, եթե հնարավոր է` խնդրում եմ պատասխանել տվյալ հարցին, շատ շտապ է: Աշխատողիս ուղարկել եմ վերապատրաստման կազմակերպության հաշվին՝ ծախսելով բավականաչափ միջոցներ։ Այժմ ունեմ մտահոգություն, որ նա կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը։ Ինչպիսի՞ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել հետագայում նման երևույթներից խուսափելու համար։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվարկային փաստաթղթերի մատակարարման ամսաթվերը սխալ են

An. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հաշվարկային փաստաթուղթ եմ դուրս գրել 142 հատ, որոնց մատակարարման ամսաթիվը պատահաբար սխալ է եղել: Ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ

Հերմինե. Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 1989թ-ի օգոստոսի 31-ին: Յուրաքանչուր տարի օգտվել է հասանելիք արձակուրդից: Այս տարի նույնպես արձակուրդի է գնացել հուլիս ամսվան: Չունի հուլիսի աշխատած օրեր: Օգոստոսի 1-ից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Հարց. Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ: Երկար տարիներ աշխատանքային ստաժի համար ևս հասնու՞մ է արդյոք լրացուցիչ գումար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը ունի չօգտագործված արձակուրդի օրեր

Լիանա. Խնդրում եմ պարզաբանել: Ես 2013թ. սեպտեմբերի 2-ից աշխատում եմ դպրոցում ուսուցչուհի, 5-օրյա աշխատանքային ռեժիմով: Տարվա համար հասնում է 35 օր: Ազատվում եմ աշխատանքից 19.08.2016թ: Օգտագործել եմ այդ տարիների արձակուրդը 2013-2014թթ. ուս. տարվա համար՝ 35 օր, 2014-2015թթ.՝ 35 օր և 2015-2016թթ.՝ 35օր: Արդյո՞ք ունեմ արձակուրդի օրեր:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս վարվել սխալ դուրս գրված հաշիվների հետ

Nata. Բարև ձեզ, նախորդ երկու ամիսներին ես ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվների փոխարեն դուրս եմ գրել ապրանքների մատակարարման հաշիվների, բայց ակցիզային հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ, ինչպե՞ս վարվեմ դուրս գրված հաշիվների հետ, և ինչպիսի՞ պարտավորութուն կառաջանա սխալ դուրս գրված հաշիվների համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եկամտային հարկի վերաբերյալ

Albert. Բարև ձեզ: Հաշվապահական գործի հարգելի մասնագետներ, ծանոթանալով Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի դրույթներին, առաջացավ հարցեր, որոնքել, ըստ էության, ներկայացնում եմ ստորև: Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է եկամտային հարկի դրույքաչափերը, համաձայն որի, հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է, մինչև 1 200 000 դրամ ամսական եկամտի դեպքում, որպես հարկվող եկամտի 24,4 տոկոսը: Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիր չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և ՀՀ բնակության (հաշվառման) հասցեի պառտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ վճարելիս եկամտային հարկը հաշվարկում և պահում է 11 տոկոս դրույքաչափով՝ վճարված եկամուտների նկատմամբ՝ առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ վճարումները հիմնավորվել են ՀԴՄ կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով: Հարց 1-ին՝ գործում է արդյո՞ք վերը նշված դրույթները ներկայումս, և եթե այո, ապա. Հարց 2-րդ՝ ճիշտ են արդյո՞ք հետևյալ դատողություները, որ աշխատողին աշխատավարձ վճարելիս, գործատուն եկամտային հարկը հաշվարկում և վճարում է 11 տոկոս դրույքաչափով՝ վճարված եկամուտների նկատմամբ՝ առանց հաշվի առնելու Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները, եթե չկա աշխատողի հետ գրավոր կնքված համապատասխան պայմանագիր: Իսկ աշխատողի հետ գրավոր կնքված, քաղ. իրավական պայմանագրի առկայության դեպքում, գործատուն եկամտային հարկը հաշվարկում է, մինչև 1 200 000 դրամ ամսական եկամուտ վճարելու դեպքում, որպես հարկվող եկամտի 24,4 տոկոսը, հաշվի առնելով, Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օգտակար ծառայության ժամկետներ

Տիգրան. Խնդրում եմ ասել` գյուղատնտեսական տեխնիկայի և մյուս հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները մաշվածության հաշվարկի համար որտեղի՞ց կարող եմ գտնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տնօրենը փոխառություն վերցնել ՍՊԸ-ից

Մարգարիտ. Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ է հիմնադիր տնօրենը փոխառություն վերցնել ՍՊԸ-ից, եթե այո, ո՞ր օրենքով է հիմնավորված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը ցանկանում է վերադառնալ աշխատանքի նախքան արձակուրդի ավարտը

Աննա. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին: Արդյո՞ք իրավունք ունի գլխավոր հաշվապահը ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին մերժել աշխատանքի վերադառնալ նախքան արձակուրդի ավարտը: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքով կատարել հաշվարկը

222 Arsine. Կազմակերպությունը ապրանք է արտահանել: Հաշիվ-ապրանքագիրը գրվել է 27.07.2016թ-ին, դոլարով: Մաքսային հայտարարագիրը կազմվել է 29.07.2016-ին: Իսկ փաստացի արտահանումը կատարվել է 30.07.2016-ին: Հարցս հետևյալն է. Ո՞ր արժեքն է դիտվելու որպես իրացում` մաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքը, 27.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը, թե՞ 30.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի փոփոխություն և գնային սղաճի հաշվարկ

Ադրինե. Բարև ձեզ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք հետևյալ հարցիս. Աշխատանքային պայմանագիրը կնքվել է երկու տարով, և այդ երկու տարվա ընթացքում կատարվել է աշխատավարձի փոփոխություն, ապա գնային սղաճի հաշվարկ: Աշխատավարձի փոփոխությունը կատարվել է պայմանգրում փոփոխություններ կատարելու մասին ձևաթղթով: Գնային սղաճի հաշվարկը ևս իրականացվել է համապատասխան ձևաթղթի հիման վրա, որտեղ հղում է կատարվել ոչ թե սկզբնական աշխատանքային պայմանագրի ստորագրման ամսաթվին, այլ վերջին փոփոխության ամսաթվին (աշխատավարձի փոփոխության փաստաթղթի ամսաթվին): Եվ հետագա պայմանգրի երկարացման համար ևս հղում է կատարվել վերջին փոփոխված փաստաթղթի ամսաթվին (գնային սղաճի փաստաթղթի ամսաթվին): Արդյո՞ք դա ճիշտ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է աշխատել վարսավիրանոցում որպես կոսմետոլոգ

Նաիրա. Ես ցանկանում եմ աշխատել գործող վարսավիրանոցում՝ որպես կոսմետոլոգ, տարածքի վարձակալությամբ: Ա/Ձ-ի հետ պայմանավորվածության արդյունքում հարկային բոլոր ծախսերը պետք է հոգամ ինքս: Խնդրում եմ ասել` ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է արտահանելու Վրաստան

221 Arsine. Ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Ձեռք է բերել ապրանք ԱԱՀ-ով, որը պետք է արտահանի Վրաստան: ՊԵԿ թեժ գծից ասացին, որ կարող եմ հաշիվը դուրս գրել թղթային: Հարցս հետևյալն է. 1. Ինչպե՞ս է նշված գործարքը արտացոլվելու հարկայինում, միայն ԱԱՀ հաշվետվությամբ 2. Արդյո՞ք գործարքից հետո որևէ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ` օրինակ մաքսային հայտարարագիրը 3. ԱԱՀ հաշվետվությամբ արտահանման ԱԱՀ կլինի 0%, իսկ ապրանքը ձեռք է բերվել ԱԱՀ-ով: Այդ դեպքում կառաջանա ԱԱՀ գերավճար: Արդյո՞ք տվյալ դեպքում առաջացած գերավճարը կարող է հաշվանցվել Ընկերության հետագա առաջանալիք ԱԱՀ պարտավորությունից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագրի դուրսգրում էլեկտրոնային եղանակով

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ հաշիվ-ապրանքագիր գրել էլեկտրոնային եղանակով, կանխավ շնորակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գլխավոր հաշվապահի վերապատրաստման դասընթացներ

Արփի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ վերապատրաստվել և գլխավոր հաշվապահի լիցենզիա ստանալ, ո՞ր կազմակերպություն խորհուրդ կտաք դիմել դասընթացների, որպեսզի լիարժեք գիտելիքներ ստանամ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պետական կազմակերպությունը գնել է օդորակիչ

Ashot Beglaryan. Բարը ձեզ: Իմ հարցը ավելի շատ գնումներին է վերաբերվում: Պետական կազմակերպությունը 14/07/2016 բանակցային ընթացակարգով առանց նախապես հայտարարելու 131 000դր -ով գնել է օդորակիչ: Պայմանագիր չի կնքվել` հիմք ընդունելով հաշիվ-ապրանքագիրը: 18/07/2016 ապրանքը մատակարարվել է և ակտ է կազմվել: Գնման համապատասխան բոլոր փաստաթղթերը կազմվել են: 20/07/2016 հաշվապահը բերում է հաշիվ-ապրանքագիր, ըստ որի ևս 20 000 առանձին փոխանցվել է նույն ֆիրմային տեղադրման համար: Ասեմ, որ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություն է: Հարցս հետևյալն է` ես, որպես գնումներ համակարգող, կարո՞ղ եմ սա ներառել նույն ընթացակարգի մեջ՝ անունը դնելով օդորակիչի ձեռքբերման և տեղադրման պայմանագիր, թե՞ այլ կերպ պետք է վարվեմ: Խնդրում եմ պատասխանեք իմ էլ հասցեին՝ a.l.beglaryan շնիկ gmail.com:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ

Sona Avagyan. Բարև ձեզ: ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել պասիվ եկամտային հաշվետվություններ: 10 ամիս հետո նոր եկել է ծանուցում: Վճարվել է վարչական տուգանք: Բացի այդ առանց ծանուցման պարզել եմ, որ տույժ տուգանքներ են եկել 10 ամիս շարունակ, որոնք հաշվանցվել են իմ վճարումներից, փաստորեն բացի հաշվետվուտյան 0,5% տուգանքներից իմ վճարումներն էլ բաց են մնացել, և դրանց համար ևս տուգանքներ են եկել: Ի դեպ` տուգանքների չափը 0,5-ի փոխարեն ամեն ամիս մոտ 80 տոկոս են կազմում: Դիմում եմ ներկայացրել պետական եկամուտների կոմիտե վերահաշվարկի համար: Ի՞նչ այլ քայլ կարող եմ անել:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել

220 Arsine. Հարկային հաշվում ապրանքի անվանումը սխալ է գրվել: Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել: Եթե այո, ապա տվյալ դեպքը ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման հավելված 4-ի` հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգի ո՞ր կետին է համապատասխանում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մեկ հաշիվ-ապրանքագիր 3 ամսվա համար

Arsine. Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է տրամադրել այլ կազմակերպության ամսական 50 000 դրամ վարձավճարով: Յուրաքանչյուր ամսվա համար դուրս է գրվել ծառայության հաշիվ-ապրանքագիր: Սակայն երեք ամիս հաշիվ-ապրանքագիր դուրս չի գրվել: Կարո՞ղ եմ արդյոք մեկ հաշիվ-ապրանքագրով դուրս գրել 3 ամսվա գումարը՝ համապատասխանաբար նշելով քանակ` 3, Գին` 50 000, Արժեք` 150 000 դրամ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Աննա. Ունեմ խանութ (ԱՁ), զբաղվում եմ առևտրով ու ցանկանում եմ մատուցել նաև համակարգչային ծառայություններ (print/xerox): Խնդրում եմ ասել՝ ո՞ր հարկատեսակով է հարկվելու՝ 5 %՞, թե՞ մտնելու է շրջանառության հարկի մեջ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է որևէ գրանցում կատարել դրամարկղային գրքում

Arsine. Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծված ապրանքի վաճառքի գին

Սերգեյ. Խնդրում եմ ինձ ասել՝ մինչև ինչքա՞ն էժան կարող եմ վաճառել ներմուծված ապրանքը, ասում են՝ մինչև ինքնարժեքի մոտ կարող ես գին սահմանել, և որտե՞ղ կարող եմ ծանոթանալ սույն կարգավորմանը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու նպաստի հաշվարկման ժամանակ

Հայկանուշ. Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ: Հիմնական աշխատավայրում գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն աշխատում եմ համատեղությամբ երկու այլ հիմնարկություններում: Շուտով նորից տրամադրվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Եթե կարող եք պատասխանեք. որտեղի՞ց է վճարվելու նպաստը, ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու: Եվ եթե հարկայինից տեղեկանքներ են ներկայացվելու հիմնական աշխատատեղ, ապա որտեղի՞ (հիմնական աշխատատեղը Երևանում է, իսկ մյուս երկուսը՝ ուր այս պահին աշխատում եմ այլ քաղաքում):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու հարկային պարտավորությունը

Դավիթ. Խնդրում եմ կրկին օգնել (շտապ է, քանի որ գործունեությունը հուլիսի մեկից սկսել եմ): Ինձ անհրաժեշտ է. 1. ԱԱՀ-ից ազատված գյուղտեխնիկայի և անասնաբուժական դեղորայքի ցանկը (խնդրում եմ համապատասխան հղումով) 2. Եթե ես ունեմ կոմիսիոնի պայմանագիր և վաճառում եմ գյուղտեխնիկա, որի դիմաց ես ստանում եմ միջնորդավճար, ես ինչպե՞ս պետք է հարկվեմ` իմ միջորդավճարի՞ց, թե՞ վաճառված ապրանքի գնից: Օրինակ. վաճառել եմ խոտնհնձիչ մեքենա մեկ հատ՝ մեկ միլիոն ՀՀ դրամով, որից համաձայն կոմիսիոն պայմանագրի ես ստանում եմ 5% միջնորդավճար 50.000 ՀՀ դրամ: Բայց ես ՀԴՄ տպում եմ 1.000.000 ՀՀ դրամի համար: Տվյալ դեպքում ԱԱՀ-ի 16.67 %-ը իմ միջնորդավճարի՞ց է գանձվում, թե՞ 1.000.000 ՀՀ դրամից: Եթե իմ միջնորդավճարից է գանձվելու, ապա հարկայինը կտեսնի, որ ես 1.000.000 ՀՀ դրամի ՀԴՄ եմ տպել, բայց հարկ եմ վճարել 50.000 ՀՀ դրամից (միջնորդավճարից), ինչպե՞ս ես պետք է պարզաբանեմ հարկայինին: Եվ դրամարկղային գրքում ես գրում եմ իմ միջնորդավճարը, թե՞ վաճառված ապրանքի գինը: Հարգանքով, Դավիթ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի

Լենա. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում, նախապես շնորհակալություն: Կազմակերպությունը ընդունել է վարորդ, մեկ տարի աշխատելուց հետո մեքենա չլինելու պատճառով երեք ամիս է չի ներկայանում աշխատանքի: Ո՞ր հոդվածով իրավունք ունենք ազատել աշխատանքից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ

Աննա. Բարև ձեզ, երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ, ի՞նչ է սպասվում դրանից հետո: Կանխավ շնորհակալ եմ, հարցս վերաբերում է գործավարի կատարած աշխատանքին փաստաթղթերի հետ կապված:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ճշգրտող հաշիվների վերաբերյալ

219 Հովիկ. Հարգելի գործընկերներ, կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում ճշգրտող հաշիվ, արդյո՞ք այն վերաբերում է միայն հարկային հաշիվներին, թե՞ նաև հաշիվ-ապրանքագրերին: Ինչպե՞ս է դուրս գրվում ճշգրտող հաշիվը և ո՞ր դեպքերում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի երկարաձգման փաստաթղթեր

Աննա. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում` աշխատանքային պայմանագրում նշված ժամկետը երբ լրանում է, և ես պետք է տամ համաձայնագիր ժամկետը երկարաձգելու համար, արդյո՞ք ճիշտ է, որ բացի համաձայնագրից պետք է տամ նաև հրաման:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որտեղի՞ց տեղեկանալ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին

Նարինե. Հարգելի կոլեգաներ, անչափ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք ինձ հետ, թե որ կայքերից կամ այլ աղբյուրներից եք օգտվում, որպեսզի միշտ և ճիշտ ժամանակին տեղեկացված լինեք օրենքների փոփոխություններից, պարզաբանումներից, որևէ հարկատեսակի մասով հաշվարկների-հաշվետվությունների ձևաթղթերում փոփոխություններից և ամեն տեսակ հարկային նորություններից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

Lily. Աշխատակիցը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ (նախնական), և այն շարունակելի է: Այս դեպքում ինչպե՞ս հաշվել նպաստը: Սպասել` ներկայացնի շարունակությունը և երկուսը միաժամանակ, թե՞ առանձին առանձին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստի գումարը ճիշտ է վճարվել

Թաթուլ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: Կինս 2014թ. սեպտեմբերից գտնվում է ֆիզ. արձակուրդում: 2014թ. օգոստոս ամսվա աշխատավարձը եղել է 82 675 դրամ, հուլիսինը` 82 675 դրամ, հունիսինը` 82 675 դրամ, մայիսինը` 60 520 դրամ, ապրիլինը` 35 038 դրամ: Դրանից առաջ չի աշխատել: Ֆիզ. արձակուրդը դեռ չլրացած նորից ֆիզ արձակուրդ է գնացել 17.02.16թ.-ից: Առաջին ֆիզի ժամանակ գործատուն նորմալ վճարել է, իսկ երկրորդի ժամանակ առաջինի կեսի չափով է վճարել ֆիզ. արձակուրդի գումարը: Խնդրում եմ ասեք` որքա՞ն է կազմում երկրորդ ֆիզ արձակուրդի գումարը: Երկրորդի համար վճարել են մոտավոր 125 880 դրամ, ճի՞շտ է արդյոք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Շուշան. Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել իմ հարցին։ Արդեն 8 տարի է աշխատում եմ նույն վայրում, և վերջին 2 տարիների ընթացքում կեղտոտ աշխատավարձս կազմում է 96 000 դրամ, իսկ մաքուրը` 67 000 դրամ։ Պետք է ստանամ ֆիզ արձակուրդի գումարը 140 օրվա համար։ Կարո՞ղ եք ասել` ինչքա՞ն կկազմի իմ ֆիզ արձակուրդի գումարը։ Նախօրոք շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է էլեկտրոնային հաշիվ դուրս գրել

Hayk. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել՝ շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ոչ ռեզիդենտին ծառայություններ մատուցելիս արդյո՞ք պետք է հաշիվը էլեկտրոնային եղանակով ուղարկի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գույք է նվիրաբերում իր աշխատակցին

Հայկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան (աշխատողի համար), եթե պետական հիմնարկը գույք նվիրաբերի իր աշխատողին: Շնորհակալություն: