Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելում նշումներ կատարելու վերաբերյալ

Մարիամ. Ճի՞շտ է արդյոք հաշվապահություն ներկայացվող տաբելում ամենամյա արձակուրդի դեպքում գրել ՎԱ, չվճարովի արձակուրդ՝ ՉԱ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշար

Ashot Beglaryan. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ձեռք բերել Գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշարը և պատասխանները: Եթե որևէ մեկը ունի այն, խնդրում եմ ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ a.l.beglaryan շնիկ gmail.com Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժեշտ են որոշ վիճակագրական տվյալներ

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյոք կա՞ որևէ կայք, կամ որտեղի՞ց կարող եմ իմանալ, թե հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման կայքից քանի կազմակերպություն կամ անհատ է օգտվում, այսինքն քանիսն են, որ իրենց հաշվետվությունները ուղարկում եմ էլեկտրոնային եղանակով: Կամ ամեն տարի որքանո՞վ է փոփոխվում այդ թիվը:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով հաշվարկել ինքնարժեքը

216 Նարինե. Համաձայն "Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ" 22.03.2010թ-ի N 4 պաշտոնական պարզաբանման 4-ի ա կետի արտաքին տնտեսական գործունեությանը դասվող գործարքների շրջանակներում ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների և պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահին (այլ ոչ թե` ներմուծված ապրանքների մաքսային մարմիններում հայտարարագրման օրը) միջին փոխարժեքից ելնելով: Արդյո՞ք սա չի նշանակում, որ անկախ ինկոթերմս-ից, սեփականության իրավունքը ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը ինվոյսի դուրս գրման ամսաթիվն է, և բոլոր դեպքերում ինքնարժեքը պետք է հաշվարկվի ինվոյսի ամսաթվի միջին փոխարժեքով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի հաշվարկ

Հասմիկ. Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 1998 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան Ֆորդ էքսպեդիցիոն մակնիշի է, շարժիչի հզորություը 160/218 ԿՎՏ/Ձ.ՈՒ: հաշվարկում եմ տարեկան գույքահարկը ըստ մեքենայի տեսակի. (218*300)+ (218-150*1000)*0.5 = 133 400 դրամ: Խնդրում եմ պատասխանել՝ ճի՞շտ եմ հաշվարկել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ զբաղվելու է կիսաֆաբրիկատների արտադրությամբ

Վարդան. Հարգելի գործնկերներ, հարցս հետևյալն է. Ա/Ձ-ն պետք է կիսաֆաբրիկատների արտադրություն սկսի, ի՞նչ փաստաթղթաշրջանառություն է նրան սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել մայրության նպաստը

Մարինա. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է ընկերության աշխատակցին տրամադրեմ հղիության և ծծնդաբերության արձակուրդ: Անաշխատունակության թերթիկով անաշխատունակության սկիզբը 26.05.2016թ, ավարտը 12.10.2016թ: Ո՞ր օրից սկսած է հաշվարկվում իր արձակուրդը: Ինչպե՞ս հաշվեմ աշխատողին հասանելիք գումարը, եթե նրա վերջին 12 ամիսների աշխատավարձը կազմել է 1 165 720 դրամ, աշխատել է 5 օրյա գրաֆիկով: Եվ էլեկտրոնային հաշվետվության ո՞ր բաժնում պետք է նշեմ հաշվարկված գումարը: Խնդրում եմ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆինանսական հաշվետվության լրացման հետ կապված

Ռիմա. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և ֆինանսական հաշվերվության մեջ հանդիպել եմ շրջանառու միջոցներ դաշտին և չեմ հասկանում` ինչ լրացնել այնտեղ: Կօգնե՞ք հասկանալ` ինչ պետք է լրացնեմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆինանսավորվելու է պետական բյուջեից

Էլիզա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը գրանցվել է հիմնադրամ, որը ֆինանսավորվելու է միայն պետական բյուջեից տարեկան մոտ 95 միլիոն դրամի չափով: Խնդրում եմ հուշել` ի՞նչ հարկային պարտավորություն կարող եմ ունենալ ԱԱՀ-ի գծով, եթե կունենամ, հայտարարություն պե՞տք է տամ և ե՞րբ, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել

Mariana. Բարև ձեզ: Կխնդրեի օգնել ինձ: Իմ աշխատակիցը գնում է ֆիզ. արձակուրդ: Ինչպե՞ս է կատարվում ֆիզ. արձակուրդի ձևակերպումը, և ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Աշոտ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի գումարները ՀՀ օրենքի սահմանված չափով վճարվում են հաջորդ ամսվա մինչև 20-ը: Եթե ես վճարել եմ հաջորդ ամսվա 20-ին, խնդրում եմ պատասխանել՝ ես կարո՞ղ եմ հաշվանցել ԱԱՀ - ի գումարը հաշվետու ամսում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տեղեկություններ հաշվապահական հաշվառման հաշիվների վերաբերյալ

Ռուստամ. Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է՝ որտե՞ղ կարող եմ գտնել մանրամասն տեղեկություններ հաշվապահական հաշվառման հաշիվների վերաբերյալ՝ ակտիվային է, թե պասիվային, կամ ինչի համար է նախատեսված հաշիվը։ Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով

Նարինե. Հարգելի կոլեգաներ, եթե հանդիպել եք նման խնդրի, խնդրում եմ արձագանքել. 2014 թվականի շահութահարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով: 2015թ-ի շահութահարկի հետ համեմատելով կամերալ ստուգմամբ հայտաբերվել է մեծ գումարի չափով սխալ, որը հետևանք է հենց 6-րդ աղյուսակի սխալ լրացնելուն, սակայն 2014 թվականը ստուգված է, այսինքն հաշվարկը ճշգրտել հնարավոր չէ: Այս դեպքում ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի, արդյո՞ք բավարար է կամերալին պատասխանել նամակով, որ սխալ է լրացված 6-րդ այուսակը, և սա կլինի բավարար, թե կարո՞ղ են լինել այլ հետևանքներ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել ֆիզիկական անձին

Լիլիթ. Հարգելի կոլեգաներ, ես զբաղվում եմ տուրիստական ընկերության հաշվապահությամբ, որը հիմնականում զբաղվում է ավիատոսմերի վաճառքով: Ընկերությունը չունի ՀԴՄ, իսկ ավիատոմսերի վաճառքն ազատված է ՀԴՄ-ից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք վաճառված յուրաքանչյուր ավիատոմսի համար պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեմ ֆիզիկական անձին, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կամավորական աշխատանք

David. Բարև ձեզ. 1. Առևտրային կազմակերպությունը (ԱՁ, դեղատուն) կարո՞ղ է ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ աշխատանք կատարելու նպատակով աշխատող ընունել, որպես վաճառող` վեց ամիս ժամկետով: 2. Կամավորական աշխատանք կատարողի որևէ սահմանափակում դրվու՞մ է (ԱՁ - հետ փոխկապակցված անձ՝ ԱՁ տնօրենի կին, տղա, աղջիկ, եղբայր և այլն) 3. Կամավորական նման աշխատանքի դեպքում ԱՁ ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի (Կամավորի եկամտային հարկ վճարվում է, թե ոչ, և ինչպիսի՞ վճարումներ կան): Խնդրում եմ համապատասխան օրենքի հղումով և հոդվածով, եթե հնարավոր է: Հարգանքով, Դավիթ
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմատ ֆոտոխցիկի և մերսման աթոռի գործունեություն

Lianna. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք, թե ինչ հարկատեսակով է հարկվելու ավտոմատ ֆոտոխցիկը և մերսման ավտոմատ աթոռը, ի՞նչ վճարումներ պետք է կատարեմ, եթե գործունեությունը ծավալում եմ Ա/Ձ-ի միջոցով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պատճենահանման ծառայություն

Գայանե. Բարև բոլորին, նախ շնորհակալություն կայքից՝ բավականին հարցերի պատասխաններ կարողանում եմ գտնել, հիմա խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ինչպե՞ս առավել ճիշտ կլինի պատճենահանման ծառայությունը գրանցել հարկային դաշտում, հետագայում ՀԴՄ-ով աշխատելը շատ դժվար կլինի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Սամվել. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցերին՝ 1.Մեր կազմակերպությունը 2015թ. աշխատել է շրջանառության հարկի դաշտում, ժամանակին ներկայացրել է հաշվետվությունները և ժամանակին մուծել վճարումները: 2015թ. կազմակերպությունը աշխատել է վնասով, չի ունեցել շահույթ, վնասը եղել է մոտ 12 մլն դրամ, որը փակվել է փոխառություններով: 2016թ. շրջանառության հարկի համար հայտը ժամանակին չներկայացնելու համար ավտոմատ համարվել ենք ԱԱՀ վճառող: Հարկային մարմինը պահանջում է, որպեսզի մենք որպես շահութահարկի 2016թ. եռամսյակային կանխավճար մուծենք 2015թ. շրջանառության հարկի 30 %-ի 18 %-ը: 2016թ. 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճար մուծել ենք 1-ին եռամսյակի շրջանառության 1 %-ը: 2. Մեր կազմակերպությունը ԲԲԸ է, բաժնեմասի 90 %-ից ավելին պատկանում է 1 անձին, որը հանդիսանում է և՛ տնօրենների խորհրդի նախագահը, և՛ գլխավոր տնօրենը: Ելնելով ֆինանսական ծանր վիճակից՝ ցանկանում է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Դադարեցումից հետո ինչպիսի՞ կարգավիճակում կլինեն տնօրենների խորհուրդը և նախագահը, գլխավոր տնօրենը և տեղակալը, գլխավոր հաշվապահը, նյութական պատասխանատու անձինք և պահակային ծառայության աշխատողները, և ինչպե՞ս պետք է լինի նրանց վճարման կարգը: Հարգանքներով՝ Ս.Եսայան
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում հասարակական կազմակերպությանը

Սարգիս. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Ֆիզիկական անձը որոշակի ծառայություն է մատուցում շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությանը (օրինակ՝ ինտերնետային կայքի պատրաստում կամ ինչ-որ հետազոտություն կամ տվյալների հավաքագրում), կողմերի միջև ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի, ի՞նչ հարկեր պետք է վճարվի և ո՞վ պետք է վճարի հարկերը: Նախապես շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ոչ ռեզիդենտին դուրս գրվող հաշիվ

215 Արա Ա. Հարգելի գործընկերներ, մինչև վերջերս ոչ ռեզիդենտին դուրս էինք գրում թղթային հաշիվ, քանի որ կար նաև համապատասխան գրություն-պարզաբանում, որ. "...մինչև այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումը "e-invoicing" համակարգում, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին մատուցվող ծառայությունների մասով կարող են դուրս գրվել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված)՝ այլ ուղեկցող փաստաթղթեր՝ առանց նշելու ստացողի ՀՎՀՀ-ն": Հիմա "e-invoicing" համակարգում ավելացվել է առանց ՀՎՀՀ նշելու էլեկտրոնային հաշիվ դուրս գրելու հնարավորությունը: Արդյո՞ք դա այդ "այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումն" է, և արդյո՞ք այսուհետ (և ընդհանրապես՝ երբվանի՞ց) պետք է դուրս գրել 2 հաշիվ, մեկը՝ ոչ ռեզիդենտի մայրենի լեզվով և արտարժույթով, մյուսը՝ էլեկտրոնային, հայերեն, դրամով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Արման. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ուժի մեջ է "ԱԱՀ մասին" օրենքի այն դրույթը, որ անկախ մատակարարին վճարելու հանգամանքից կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հաշվարկի հետ կապված

Վահագ. Բարև ձեզ: Հարցս կայանում է հետևյալում. Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համաձայն հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը, և փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել Օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը: Հիմա ուզում եմ հասկանալ, ես կարո՞ղ եմ շարունակել օգտագործել ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, թե՞ պետք է պարտադիր աշխատողի համար կազմվի օրինակ շաբաթական աշխատաժամանակի հաշվարկի ձև:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գումարի վերադարձի հաշվապահական ձևակերպումներ

259 Arpine. Հարգելի ընկերներ, Մեր բանկային հաշվին այլ կազմակերպության կողմից սխալմամբ գումար է փոխանցվել, որը ես հետ եմ փոխանցել: Խնդրում եմ ասել, թե նման դեպքերում ինչ ձևակերպում կարելի է տալ: Շնորհակալություն Հարգանքով, Արփինե
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ

Arsine. ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ: Վերջինիս լիազորությունները կատարում է ընկերության այլ աշխատակից: Ի՞նչ իրավական հիմք է անհրաժեշտ դրա համար` տնօրենի հրաման, թե՞ հիմնադրի որոշում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ծառայություններ մատուցող ԱՁ

Դիանա. Հարգելի հետևորդ-հաշվապահներ, Ցանկանում եմ Ա/Ձ բացել՝ տարբեր ծառայություններ մատուցող - մարդկային գործոն: Խնդրում եմ ինձ օգնեք իմանալու, թե ինչ հարկատեսակով կարելի է աշխատել, և արդյո՞ք վարձու աշխատողները, որոնք միայն իմը չեն լինելու, պարտադիր է գրանցել, և եթե այո, արդյո՞ք կա ֆիքսված վճար նման աշխատողի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Արտյոմ. Խնդրում եմ պարզաբանել` կինս 2015թ. մարտի 1-ից աշխատել է դպրոցում որպես ֆիզ. արձակուրդում գտնվող ուսուցչուհուն փոխարինող դասվար, զուտ աշխատավարձը կազմել է 83 000 դրամ, դպրոցը 5 օրյա աշխատանքային ռեժիմով է աշխատում: Օգտագործել է այդ ուստարվա արձակուրդը: 2016թ. սեպտեմբերի 1-ից մինչ մայիսի 1-ը նորից շարունակել է աշխատել նույն պայմաններով, սակայն ֆիզ. արձակուրդից հիմնական ուսուցչի ժամանակից շուտ վերադառնալու պատճառով նա ազատվել է աշխատանքից: Այսօր նրան վճարել են 24 700 դրամ, որը երևի վերջնահաշվարկ են համարել: Կխնդրեի բացատրել, թե ինչքան կկազմեր վերջնահաշվարկը, և արդյո՞ք նա կարող է ստանալ արձակուրդային գումար: Ասեմ, որ նրանից պահվել է նաև կուտակային կենսաթոշակի վճար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վճարման ենթակա գումարի չափ

Mesrop Grigoryan. Բարև ձեզ: Ես ուզում եմ հաշվել 24 ժամյա գրաֆիկով 10 հերթապահությունով աշխատողի օրեկան 1` 24 ժամյա հերթապահության վճարման ենթակա գումարի չափը, ամսական աշխատավարձը կազմում է 70 000 դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի

Նանե. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում. Աշխատակիցը ցանկանում է օգտվել երեխայի խնամքի համար տրվող չվճարվող արձակուրդից մինչև երեխայի 3 տարին լրանալը: Իրավունք ունի՞ արդյոք նա ետ վերադառնալ աշխատանքի երբ ցանկանա, թե՞ պետք է անպայման երրորդ տարին լրանալուց հետո վերադառնա աշխատանքի: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենը կարող է կատարել գանձապահի պարտականությունները

Arsine. ՍՊԸ-ն զբաղվում է մանրամեծածախ առևտրով: Աշխատակիցների թիվը 7 է` տնօրեն, հաշվապահ, վաճառողուհի, 4 առաքիչ: Կազմակերպության ֆինանսական միջոցները գտնվում են տնօրենի մոտ, և ողջ ֆինանսական շարժը կատարվում է տնօրենի կողմից: Արդյո՞ք այս պարագայում տնօրենը իրավունք չունի կրելու գանձապահի պարտականություններ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի հետ կապված

Arsine. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000: Հարցերս հետևյալն են` 1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 - 300 000 = 1 200 000 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից 3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են. դտ342 կտ 529 դտ529 կտ251
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկները սխալ են ներկայացվել

Lala. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք: 2014թ.-ի և 2015թ.-ի համար ներկայացրել եմ Ա/Ձ-ի հաշվետվությունը: Սոց. վճարող եմ: Հաշվետվության մեջ նշել եմ միայն եկամտային հարկի համար վճարված 60 000-ը: Չեմ լրացրել 5.4 կետը: Այսօր 24.05.2016թ. ինձ զանգահարել են ՀՏ-ից և տեղեկացնում են, որ 2014 և 2015թթ.-ի համար ուղարկված հաշվետվությունները սխալ են և տույժ ու տուգանքներ են ավելացել: Իմ այն հարցին, թե ինչու՞ են հիմա (մեկ տարի անց) ինձ տեղյակ պահում, պատասխանեցին, որ նոր են տեսել: Հիմա ի՞նչ պետք է անեմ, ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը և արդյո՞ք հնարավոր է գոնե տույժն ու տուգանքը չվճարել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել

Սոնա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: ՀԴՄ-ի գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել, մասնավորապես՝ գործունեության հասցեն անգլերեն տառատեսակով է գրվել: Խնդրում եմ, ասեք` ինչպե՞ս պետք է ուղղում արվի: Նոր հայտը լրացնելուց գրում է, որ տվյալ ՀԴՄ-ն արդեն գրանցված է: Արդյո՞ք պետք է ՀԴՄ-ն հանել գրանցումից և նոր հայտ ուղարկել, այն դեպքում, երբ այդ ՀԴՄ-ով արդեն մի քանի օր է գործունեություն է ծավալվել:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան նվիրատվության դեպքում

258 Garnik. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանման կարգով պատասխանեք. առևտրային ընկերությունը ցանկանում է նվիրատվություն անել մեկ այլ առևտրային ընկերությանը մեքենա: Արդյո՞ք որևէ խնդիր կա այստեղ կամ սահմանափակում, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ

Սամվել. Բարև ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, զովացուցիչ ըմպելիքի արտադրամաս: Խնդրում եմ ասեք ինձ` ի՞նչ է անհրաժեշտ, ես միայն տեղյակ եմ ԱՁ բացելու կարգից, մնացած ոչինչից տեղյակ չեմ, արդյո՞ք պետք է լիցենզիա, որքա՞ն գումար կպահանջվի ամբողջ գործընթացի համար, սանէպիդկայանի հետ կապ ունի՞ այդ ԱՁ-ն, թե՞ ոչ, հնարավոր ամեն ինչ կասե՞ք, շատ-շատ շնորակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի տրամադրում և նպաստի վճարում

Զարինե. Բարև ձեզ: Ես ուզում եմ երեխա որդեգրել և աշխատում եմ: Որդեգրելուց հետո ինձ երեխայի արձակուրդ հասնու՞մ է մինչև երեխայի 3 տարին լրանալը, ու ինձ երեխայի 18 000 դրամ նպաստը կհասնի՞: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն ժամանակ է թուլատրվում ժամանակավոր պարտականություն դնել աշխատողի վրա

Լիլիթ. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով: Ես մեր կազմակերպությունում աշխատում եմ հաշվապահ, բայց արդեն 2 տարի է` ինձ վրա է դրված նաև գանձապահի պարտականությունները ժամանակավոր: Որքա՞ն ժամանակ է թուլատրվում ժամանակավոր պարտականություն դնել աշխատողի վրա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ

Լալա. Բարև ձեզ, մեզ մոտ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ և հիմնական աշխատավայրից մեզ չի կարող ներկայացնել արձակուրդի վերաբերյալ քաղվածք: Մեզ մոտ անհրաժե՞շտ է հրաման տալ արձակուրդի համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա կազմել հերթական տաբելը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անահիտ. Բարև ձեզ: Օգնեք հաշվել վերջնահաշվարկը, եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.12.2015թ., ազատվել է աշխատանքից 01.04.2016թ., յուրաքանչյուր ամիս ստացել է 90 000 դրամ: Աշխատանքային շաբաթը 5-օրյա է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների՝ աշխատանքից ազատում

Մանե. Բարև ձեզ, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հետևյալ հարցին. Մեր ընկերությունում կան տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողներ, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր անորոշ ժամկետով: Հարցս հետյալն է. ՀՀ ԱՕ 113հ. 1-ին մասի 11-րդ կետն է. "11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: ( փոփոխված է 22.06.2015թ.)" Ի՞նչ է նշանակում. "... եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով": Եթե նշված չէ, ինչպե՞ս կարող ենք ազատել աշխատանքից տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Սոնա. Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի անձը, ով ձեռքի աշխատանքով պատրաստում է կոսմետիկ միջոցներ, և որակի հետ կապված լիցենզիա արդյո՞ք անհրաժեշտ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի արձակուրդային գումարը

Alina. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել ինձ, իմ աշխատանքային 10-րդ ամիսը կլրանա հունիսի 19-ին հիմնական դպրոցում որպես գրադարանավարուհի, աշխատավարձս կազմում է 54 000 դրամ, ես կարո՞ղ եմ ստանալ արձակուրդային և ինչքա՞ն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Սկզբնական հաշվառման փաստաթղթեր

Անուշ. Բարև ձեզ, ցանկանում էի իմանալ, թե որոնք են հանդիսանում սկզբնական հաշվառման փաստաթղթերը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Համաձայնագրեր կնքելու վերաբերյալ

Լուսի. Բարև ձեզ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ արդյո՞ք գործատուն կարող է տարվա մեջ 2-3 անգամ համաձայնագիր կնքել նույն աշխատողի հետ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կվճարվի վերջնահաշվարկ

Ելենա. Բարև ձեզ: Հարցս այսպիսին է: Ես գնացել եմ կրկնակի դեկրետ և փաստացի 4 տարի տանն եմ եղել: Ինձ երկրորդ դեկրետի գումարն էլ է վճարվել: Արդյո՞ք ես ազատման դիմում գրելուց հետո կունենամ վերջնահաշվարկի գումար: Շնորհակալություն: